TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար 11.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՊՆ պաշտոնյան ու վերջինիս կաշառք տված անձը

19:24 11.05.2023

  ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու ենթադրյալ հանցանքների կապակցությամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի աշխատակից Ա. Թ.-ն զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն […]

̰
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն անցկացնում է կինոլոգիական խմբի վերապատրաստման դասընթացներ

19:09 11.05.2023

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մայիսի 2-ից 31-ը կազմակերպել և անցկացնում է «Որոնողական աշխատանքներ փլատակներում, զոհվածների մարմինների փնտրում» թեմայով կինոլոգիական խմբի վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացներին մասնակցում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատի կինոլոգները և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար վարժեցված 7 շուն։ Դասընթացի նպատակն է տարերային և […]

̰
Մոսկվայում մետրոյի ուղևորը սելֆիի համար նետվել է ռելսերի վրա

15:04 11.05.2023

Մոսկվայում մետրոյի ուղևորը ցատկել է ռելսերի վրա՝ կայարան ժամանող գնացքի դիմաց։ Հարբած տղամարդն իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է սելֆի անել։ Պավելեցկայա կայարանի հարթակում տեղադրված հսկողության տեսախցիկից ձայնագրությունը հրապարակել է Podyom Telegram ալիքը։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը մոտենում հարթակի եզրին և նստում ոտքերը կախված։ Հետո նա ցատկում է գնացքի գծերի […]

̰
Առնվազն չորս մարդ վիրավորվել է Միլանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

14:47 11.05.2023

Առնվազն չորս մարդ վիրավորվել է Միլանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում են զանգվածային լրատվամիջոցները։ Ավելի վաղ Իտալիայի Sky Tg24-ը հայտնել է, որ Միլան քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Corriere della Sera թերթը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ քաղաքում պայթել է թթվածնային բալոնով ֆուրգոն։

̰
Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել․ Գեղարքունիքի մարզպետարան

13:57 11.05.2023

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել։ «Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն, իբրև իրականացվել է քաղաքացիների տարհանում: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ […]

̰
Աթլետիկայի մարզական միջոցառում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

12:55 11.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում օրերս անցկացվել է 2023 թվականի առաջին լայնամասշտաբ մարզական միջոցառումը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Աթլետիկա մարզաձևից կազմակերպված հանրապետական միջոցառմանը Երևանի և ՀՀ մարզերի 15 հանրակրթական դպրոցների մինչև 15 տարեկան շուրջ 115 սովորող է մասնակցել: Առավել ակտիվ մասնակցություն […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք

12:20 11.05.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության` 6, հոգեկան ներգործության, խարդախության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, համակարգչային հափշտակության՝ 2, ֆիզիկական ներգործության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, […]

̰
Բնակարանային գողությունը կանխվեց. ՔՈԳՎ և Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:00 11.05.2023

Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գիշերը Արագածոտնի մարզի Փարպի գյուղում պատրաստվում է բնակարանային գողություն: Տվյալն իրացվեց ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների հետ: Նախապատրաստական աշխատանքից և նախազգուշական միջոցներից հետո իրավապահները սպասեցին իրադարձությունների զարգացմանը: Փարպի գյուղի գիշերային անդորրը խաթարվեց ժամը 23-ին մոտ: Մայրաքաղաքում հաշվառված, սակայն Բյուրեղավանում բնակվող 41-ամյա տղամարդն արդեն կոտրել […]

̰
Տափերական բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:55 11.05.2023

Մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Տափերական բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
Կասեցվել է ստորերկրյա հորի ապօրինի շահագործումը

10:45 11.05.2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով դիտարկում են իրականացրել ավազակոպճային խառնուրդի լվացմամբ զբաղվող «Թրիպլ Մայնինգ» ՍՊԸ-ում։ Պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում Ընկերությունն ավազի լվացման աշխատանքների ընթացքում ապօրինի շահագործում է ստորերկրյա խորքային հոր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է խորքային հորի ապօրինի շահագործումը։

̰
Մաքսակետերում հնարավոր են մաքսազերծման ու ապրանքների բացթողնման գործընթացների դանդաղեցումներ. ՊԵԿ

10:20 11.05.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։ Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։ ՊԵԿ-ը հայցում է տնտեսվարողների ըմբռնումն ու ներողամտությունը պատճառված […]

̰
Ջերմուկում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:12 11.05.2023

Մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկի կրթահամալիրում և Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն. գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է

08:52 11.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Դեպի Վրաստան ուղևորությունների նկատմամբ ռուսների հետաքրքրությունը 7 անգամ աճել է․ վերլուծաբաններ

23:19 10.05.2023

Ռուս զբոսաշրջիկները շտապել են դեպի Վրաստան տոմսեր փնտրելու։ Մայիսի 15-ից թռիչքների վերսկսման մասին լուրերից հետո այս ուղղությամբ թռիչքների նկատմամբ հետաքրքրությունը յոթ անգամ աճել է։ Այս մասին Lente.ru-ին հայտնել են Yandex Travel-ի վերլուծաբանները։ Փորձագետները պարզել են, որ միջին հաշվով ծառայությունների օգտատերերը ծրագրում են ուղևորություններ դեպի Վրաստան յոթ օրով, ռուսաստանցիների մեծ մասը շահագրգռված է ամռանը այցելել այդ […]

̰
Ֆրանսիացիները սկսել են խնայողություններ անել սննդի, հանգստի և բժշկական օգնության վրա․ հարցում

22:35 10.05.2023

10 ֆրանսիացիներից գրեթե յուրաքանչյուր չորրորդը հրաժարվել է որոշակի սննդամթերք գնելուց վերջին ամիսների գնաճի պատճառով, ասվում է չորեքշաբթի օրը հրապարակված Elabe հասարակական կարծիքի հետազոտությունում։ Հայտնում է BFMTV-ն։ Հարցման համաձայն՝ տասը ֆրանսիացիներից ութը (81%) վերջին ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ հրաժարվել է ծախսերի հետևյալ կատեգորիաներից մեկից՝ սնունդ, գնումներ, հանգիստ, բժշկական օգնություն և այլն։ Ըստ հետազոտության տվյալների՝ 2022 […]

̰
Ինչո՞ւ է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն առաջարկում հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից»

22:16 10.05.2023

Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է երկրի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս ակնարկել էր, որ թուրքական աշխարհը համախմբելու համար ամենևին էլ պետք չէ «Զանգեզուրի միջանցքը»: Մևլութ Չավուշօղլուն էլ Քըլըչդարօղլուի խոսքերն անընդունել է համարել։ Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անցած շաբաթ թվիթերյան ուղերձով դիմել էր հայրենակիցներին: Պարզ դարձավ, որ նա չի […]

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ժամանակավորապես լույս չի լինի

21:38 10.05.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 56, 58 շենքեր, Ն․Տիգրանյան փ. 5, 7 շենքեր, Կիևյան փ. 2, 34/1 շենքեր, Վ․Փափազյան փ. 29 շենք (1-6) մուտք, Հ․Էմին փ. 61 շենք, Սևքարեցի Սաքոյի փ. 30 առանձնատներ, Քանաքեռ […]

̰
Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի երկրներից է. Անտառային կոմիտեի նախագահը մասնակցել է ՄԱԿ-ի անտառային հարցերով ֆորումին

21:27 10.05.2023

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ՄԱԿ-ի քարտուղարության հրավերով գործուղվել է Նյու Յորք քաղաք՝ մասնակցելու միավորված ազգերի կազմակերպության անտառային հարցերով ֆորումի 18-րդ նստաշրջանին։ Կիրակոսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ նախ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի անտառների ֆորումի 18-րդ նստաշրջանի կազմակերպիչներին։ «Ինչպես գիտեք, բնապահպանական մարտահրավերները առանձին խնդիրներ չեն․ դրանք գրեթե միշտ գլոբալ ազդեցություն ունեն և դրանց լուծման համար […]

̰
Նվիրյալ, անպարտելի հրամանատար, բացառիկ տեսակ…  Տեղ գյուղի սահմանագծում զոհված Մկրտիչ Հարությունյանը կամ լեգենդար Մգրոն

21:20 10.05.2023

2023 թ.-ի ապրիլի 11-ին թշնամու կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս քաջի մահով զոհվեց Մայոր Մկրտիչ Հարությունյանը։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, ցուցաբերած բացառիկ արիության և անմնացորդ, անձնազոհ նվիրումի համար Մկրտիչ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով։ Մկրտիչ Հարությունյանը […]

̰
Լեռնային Ղարաբաղում կան բազմաթիվ երեխաներ, որոնք սնունդ ստանալու հետ կապված խնդիրներ ունեն․ Աննա Հակոբյան

20:55 10.05.2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Զագրեբում մասնակցել է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին», որի թեման մանկական գիրության եւ ճարպակալման կանխարգելումն ու դրա դեմ պայքարն էր։ Շատ կարևոր թեմա, որի շուրջ հնչեցին հիանալի ելույթներ։ Ես անկեղծորեն խոստովանեցի, որ այս թեման «բաց էի» թողել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։   «Ես պետք է անկեղծ ասեմ, […]

̰
Սյունիքի մարզպետին Տեղ համայնքի բնակիչները ներկայացրել են հակառակորդի առաջխաղացման հետևանքները

18:55 10.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր սկսել է այցերն ու հանդիպումները Տեղ համայնքում։ Մարզպետը կլինի բոլոր բնակավայրերում, նաև քաղաքացիների ընդունելություն կկատարի։ Առավոտյան Ռ․Ղուկասյանը համայնքապետարանում հանդիպել է Տեղ համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետևանքները։ Ներկայացնելով շրջայցի նպատակները՝ Ռ․Ղուկասյանը նշել […]

̰
Խուլիգանություն ռեստորանում. կան ձերբակալվածներ

16:31 10.05.2023

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայիսի 9-ի ժամը 16.15-ին Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկում, խուլիգանության հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ութ երիտասարդների, որոնցից չորսը նշված ռեստորանի աշխատակիցներ են, և բաժին են հրավիրել 34-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ վճարման հաշվի շուրջ ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների միջև […]

̰
Որոնվում է տեսանյութում երևացող կինը

16:07 10.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Ապրիլի 29-ից դադարել են Արցախից ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ, նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ

15:52 10.05.2023

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և […]

̰
Կամավոր աշխատանքը կհամարվի աշխատանքային փորձառություն. քննարկում ԱԺ-ում

15:40 10.05.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ազգային ժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկման է ներկայացրել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի մասին նախագիծը, որի մշակման փորձը սկսվել է դեռևս 2006 թ.-ից, սակայն տարբեր պատճառներով Ազգային ժողով չի հասել։ Ըստ հիմնական զեկուցողի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի,  ներկայումս բացակայում են կամավորին անօրինական և վարձու աշխատողից տարանջատելու հիմքերը, […]

̰
Գյումրիի 54-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացիներին

14:40 10.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքում 54-ամյա բնակչի սպանության դեպք: 2023թ. մայիսի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի […]

̰
Երեք ծնողներից առաջին երեխաներն են ծնվել Մեծ Բրիտանիայում

13:05 10.05.2023

Երեք ծնողներից առաջին երեխաներն են ծնվել Մեծ Բրիտանիայում այն ​​բանից հետո, երբ արհեստական ​​բեղմնավորման նոր մեթոդի են անցել՝ գենետիկ հիվանդությունների ժառանգումը կանխելու համար, գրում է Guardian թերթը։ 2015 թվականին բրիտանական խորհրդարանը վերջնականապես հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս արհեստական ​​բեղմնավորումը՝ օգտագործելով երեք մարդու ԴՆԹ նմուշներ։ Այսպիսով, Բրիտանիան դարձավ նման պրակտիկա իրականացրած առաջին երկիրը։ […]

̰
Երևանի քաղաքապետարանից հայտնել են՝ քանի երեխա է ծնվել վերջին 2 օրում

12:57 10.05.2023

Մայիսի 8-ին և 9-ին Երևան քաղաքում ծնվել է 113 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Չհայտարարված այց՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն. ՄԻՊ-ը արձանագրել է մի շարք խնդիրներ

12:38 10.05.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և […]

̰
Մայիսի 8-10-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 83 դեպք

12:07 10.05.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 8-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության` 5, հոգեկան ներգործության, խարդախության և խուլիգանության՝ 4-ական, ֆիզիկական ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի […]

̰
BACK_TO_TOP