21:40 13.05.2023
Skypro կարիերայի կենտրոնի ղեկավար Սվետլանա Շիմանսկայան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես կարելի է կարճ ժամանակում վերսկսել կարիերան։ Առաջին հերթին նա նշել է, որ պետք է հստակ նպատակ դնել: Առաջադրանքները ճիշտ ձևակերպելու և անհրաժեշտ նպատակները հասկանալու համար հարկավոր է հոդվածներ ուսումնասիրել և համացանցում նյութեր փնտրել հետաքրքիր մասնագիտությունների մասին։ Շիմանսկայան նաև խորհուրդ է տվել դիտել թեմատիկ տեսանյութեր […]
21:10 13.05.2023
Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները․ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ) ուժեղ քամուց պոկվել […]
21:06 13.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին: Վարչապետին տեղեկացվել է, որ համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում: Եռօրյա միջոցառման առաջին օրը երևանյան դպրոցից 10 աշակերտ հյուրնկալվել է […]
19:51 13.05.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ալավերդի խոշորացված համայնքում էր: Մարզի ղեկավարին էր միացել նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Աշխատանքային ողջ օրվա ընթացքում նրանք հետևել են սուբվենցիոն միջոցներով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ շինաշխատանքների ընթացքին: 2022թ. Ալավերդի խոշորացված համայնքի բնակավայրերում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 1 մլրդ 605 մլն դրամի 17 […]
18:08 13.05.2023
Թշնամու ձեռագիրն անփոփոխ է. Ադրբեջանն այս շաբաթ կրկին սադրանքի դիմեց: Վերջին օրերին ինչպիսի՞ բախումներ տեղի ունեցան Հայ-ադրբեջանական սահմանին և կանխարգելիչ ի՞նչ գործողությունների դիմեց Հայաստանի զինված ուժերը. Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:01 13.05.2023
Մայիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպել է մարզի կրթական հաստատությունների սաների հետ։ Տեղեկաացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է Պարեկային ծառայության կազմավորման և մարզերում ընդլայնման գործընթացը, նաև նշել ստորաբաժանումներում կին ծառայողների առանձնահատուկ կարևորության մասին։ Պարեկային ծառայողները ներկաների հետ կիսվել են իրենց ծառայության մասին, ներկայացրել ընդունելության […]
17:53 13.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած խուլիգանության, աշակերտների նկատմամբ կատարված բռնությունների մի շարք էական հանգամանքներ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից զեկուցագիր, ինչպես նաև քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ 2023թ․ մայիսի 11-ին՝ ժամը 12:55-ի […]
17:17 13.05.2023
Շարունակվում են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր․ Ռոբերտ Ղուկասյանն Խնածախ և Վաղատուր գյուղերում էր։ Նա հանդիպել է բնակիչներին, խոսել նրանց հետ իրենց հուզող հարցերի ու բնակավայրերի խնդիրների մասին: Տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Մարզպետը եղել է նաև երկու գյուղերի դպրոցներում։ Շրջելով Խնածախում և Վաղատուրում՝ մարզի ղեկավարը ծանոթացել է բնակավայրերի տարբեր ենթակառուցվածքների վիճակին։ Խնածախում Ռոբերտ […]
12:54 13.05.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել նախօրեին զոհված զինծառայողի մասին։ «Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։ Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել՝ անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։ Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի […]
08:09 13.05.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Տավուշի մարզում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:31 12.05.2023
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Միջերկրական ծովով դեպի Եվրոպա եկող միգրանտների թիվն աննախադեպ է համարվում՝ զգալիորեն գերազանցելով 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները, ուրբաթ օրը գրել է Le Figaro թերթը։ Հունվարից ապրիլ, ԵՄ սահմանային Frontex գործակալության տվյալներով, Կենտրոնական Միջերկրական ծովով ԵՄ ապօրինի ժամանումների թիվն անցյալ տարվա համեմատ աճել է գրեթե 300%-ով։ Խոսքը 42,2 հազար մարդու մասին է։ […]
22:05 12.05.2023
Իրանի թուրքալեզու անջատողականները նոր համարձակ քայլ են կատարել՝ երկիրը փլուզելու նպատակով: Հարավային Ադրբեջանի անջատման հիմքերը նախապատրաստելու համար հատուկ կառույց է ձևավորվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիմնադիր կոնֆերանսն է կայացել՝ մի կառույցի, որի անվանումը շատ խոսուն է. այն կոչվում է «Հարավային Ադրբեջանի […]
21:52 12.05.2023
ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների զանգվածային հոսքի, որոնք անօրինական կերպով անցնում են Մեքսիկայի սահմանը 42-րդ հոդվածի սահմանումից հետո, որը թույլ է տալիս իշխանություններին արտաքսել միգրանտներին՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի պատրվակով: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ երկրի հարավային սահմանը կհայտնվի «քաոսային» իրավիճակում՝ հարկադիր արտաքսման կանոնադրության ընդունումից հետո։ Պետության ղեկավարի կանխատեսումը միայն ավելացրել է […]
21:11 12.05.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Տավուշի մարզում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
20:57 12.05.2023
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագիրը՝ 2023 թվականի մայիսի 12-ի դրությամբ։ «Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Մարտակերտի, […]
20:53 12.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ եղավ համայնքի Խոզնավար գյուղում։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Մարզի ղեկավարն այցելել է գյուղի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և բուժկետ, ծանոթացել դրանց գործունեությանը, պայմաններին ու խնդիրներին։ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաև բնակիչների հետ՝ լսելով նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկները։ Վաղը մարզպետը կայցելի Վաղատուր և Խնածախ […]
20:43 12.05.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գյումրու Մուշ-2 թաղամասի շահագործման հանձնված բնակելի համալիր և մանկապարտեզ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ 1մլրդ 48 մլն դրամ արժողությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում, կառուցված երկու շենքերում 2022 թվականին բնակարանամուտ են տոնել 36 ընտանիքներ։ Մուշեղ Մուրադյանը զրուզել է բնակիչների հետ, լսել […]
16:53 12.05.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,240 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 2 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար (իսկ վերջին […]
16:13 12.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
12:40 12.05.2023
Մայիսի 11-ին Երևան քաղաքում ծնվել է 59 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:13 12.05.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության և պաշտոնեական […]
11:03 12.05.2023
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել. Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 69.214.388 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով […]
10:56 12.05.2023
Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում հանդուրժողականության և համակեցության դերն ու այս ուղղությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսի 10-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել անհրաժեշտ […]
10:22 12.05.2023
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ ունի առողջական մի շարք խնդիրներ։ Բժշկի կողմից ցուցված է հրատապ վիրահատություն, սակայն չունի բավարար ֆինանսական միջոցներ։ Ըստ քաղաքացու՝ ամուսինն 1-ին խմբի հաշմանդամություն ունի, նախկինում ընտանիքը ստացել է նպաստ, բայց արդեն մի քանի ամիս է նպաստի վճարումը դադարեցվել է. ապրուստի միակ միջոցն ամուսնու կենսաթոշակն է։ Քաղաքացին խնդրել […]
08:52 12.05.2023
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: 2023 թվականին 5 կապալառու կազմակերպությունների կողմից գծանշվելու են 2824կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներ։ Ընդհանուր առմամբ գծանշվելու է մոտ 434710քմ, որից մոտ 385380քմ գծանշումն իրականացվելու է ներկանյութով, իսկ մոտ 49330քմ-ն՝ ջերմոթաղանթով (տերմոպլաստով)։ Գծանշման նյութը լուսանդրադարձիչ գնդիկներով […]
08:08 12.05.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:19 11.05.2023
Թուրքիայում ընտրություններից 3 օր առաջ թեկնածուներից մեկը հայտարարել է ինքնաբացարկի մասին: Մնացին 3 թեկնուծուներ, իսկ ո՞վ էր այդ 4-րդը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրապայքարից հրաժարվեց թեկնածու Մուհարեմ Էնջեն, ում համարում էին ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցնող։ Որպես պատճառաբանություն՝ հիշատակել է իր վրա գործադրվող ճնշումը և տարբեր տեսակի սադրանքները: Հիշեցնեմ՝ Էնջեն նախորդ ընտրություններում Էրդողանի […]
20:37 11.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Գյուլբենկյան փ. 39Բ, 41 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 6, 8, 10շենքեր, Կոմիտասի պող. 7-21, 36-40 շենքեր, Բարբյուսի փ. 7, 9, 11, շենքեր և 16-38 առանձնատներ, Քեռու փ. 58/1 շենք և 1-16, 11-44, […]
19:24 11.05.2023
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու ենթադրյալ հանցանքների կապակցությամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի աշխատակից Ա. Թ.-ն զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն […]
19:09 11.05.2023
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մայիսի 2-ից 31-ը կազմակերպել և անցկացնում է «Որոնողական աշխատանքներ փլատակներում, զոհվածների մարմինների փնտրում» թեմայով կինոլոգիական խմբի վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացներին մասնակցում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատի կինոլոգները և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար վարժեցված 7 շուն։ Դասընթացի նպատակն է տարերային և […]