12:07 10.05.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 8-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության` 5, հոգեկան ներգործության, խարդախության և խուլիգանության՝ 4-ական, ֆիզիկական ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի […]
11:45 10.05.2023
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեռևս 2022թ-ին «Ատլանտիս ինվեսթ» ՍՊԸ-ին պատկանող «Բեստ Վեստերն Բոհեմյան Ռեսորթ» հյուրանոցային համալիրում կասեցրել էր առանց համապատասխան թույլտվության շահագործվող կաթսայատան աշխատանքները, իսկ «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում՝ ապօրինի ջրառի իրականացումը: Տեսչական մարմնի հանձնարարականներով, սահմանված ժամկետում տնտեսավարողները համապատասխանաբար ստացել են սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների և ջրօգտագործման թույլտվություններ: Ընկերությունների նկատմամբ գործողության կասեցումները դադարեցվել են:
11:22 10.05.2023
Մայիսի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով: Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի […]
10:45 10.05.2023
Մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:32 10.05.2023
2023 թվականին մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի (Մ-1 միջպետական ճանապարհ, կմ29+600-կմ37+545) շինարարությունը։ Կապալառու կազմակերպությունն այս պահին 8կմ նոր կառուցվող ճանապարհի տարբեր տեղամասերում կատարում է հողային աշխատանքներ, պայթեցումներ, շինհրապարակից հեռացնում է հետլիցքի համար ոչ պիտանի գրունտը՝ պահեստավորելով այն համայնքների կողմից տրամադրված վայրերում։ Կատարվում են նաև հաղորդակցուղիների՝ գազատարի, ջրագծի, ոռոգման […]
21:39 09.05.2023
Նոր զարգացումներ է ստանում Իրանի ադրբեջանցի անջատողականներին Իսրայելի աջակցության շուրջ սկանդալային պատմությունը: Բաքվում խիստ դժգոհ են, որ պաշտոնական Երուսաղեմը հրաժարվել է աջակցել «Հարավային Ադրբեջան» հիպոթետիկ պետության ստեղծմանը: «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը թեմայի շուրջ մանրամասներ հայտնելով՝ հիշեցրել է թե ինչ էր պատահել և ինչպես է այս ամենն առնչվում մեր շահերին: «Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի խորհրդարանի […]
20:26 09.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 3 շենք 1-6 մուտք, Կոմիտասի պող. 1/11, 5, 5Ա, 7/1 շենքեր, Կոմիտասի պող. 1 «Քետրին գրուպ», Բաբայան փ. 36 շենք 1-6 մուտք և 38 շենք, Արակիր 25փ. 11-29; 35փ․ […]
19:53 09.05.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համակարգչային հանցագործությունների թիվն աճել է 4.9 տոկոսով կամ 12 դեպքով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ ՆԳՆ-ի՝ այս տարվա առաջին 3 ամիսներին գրանցվել է համակարգչային հանցագործության 257 դեպք։ Բացահայտվել է 109 գործ, և բացահայտման գործակիցը, համապատասխանաբար, կազմում է 42,41 […]
19:14 09.05.2023
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակ, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձ. Հայ ժողովուրդը մայիսի 9-ը առանձնահատուկ խոնարհումով է նշում: Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք մատուցեցին ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցին Արցախի […]
18:54 09.05.2023
Մայիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց խաղաղության աղոթք Հայաստանի և Արցախի խաղաղության և ապահովության համար: Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթք վերառաքեցին առ Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղության […]
18:09 09.05.2023
Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակին բացված Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը հավերժացնում է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած շիրակցի մարտիկների հիշատակը։ Ամեն տարի մարդկանց բազմությունը հուշահամալիր է գալիս հարգանքի տուրք մատուցելու հաղթանակի համար կյանք տված հայորդիների հիշատակի, անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու համար։ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանն այս տարի էլ պատերազմի վետերանները ներկա չէին, մի քանիսն են այսօր […]
13:28 09.05.2023
Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) բախումների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 604-ի, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։ Ավելի վաղ ԱՀԿ ղեկավարը բոլոր կողմերին կոչ էր արել ընդունել մարդասիրական հրադադարի կոչերը և ձգտել խաղաղ կարգավորման:
13:20 09.05.2023
Կրության համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]
10:36 09.05.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության այս ամսվա վճարումը կսկսվի մայիսի 10-ից։
10:30 09.05.2023
Մայիսի 10-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:30 09.05.2023
Մեկդարյա կյանք ու պատերազմի բովով անցած կենսագրություն. Երևանում այսօր մեր կողքին երեք տասնյակից ավելի վետերաններ են ապրում: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը խորհրդանշական հարկի ներքո էր հավաքել երևանաբնակ վետերաններին: Մանրամասները՝ տեսանյութում:
08:52 09.05.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
21:09 08.05.2023
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընրություններին մնացել է 6 օր: Ստամբուլում երեկ տեղի է ունեցել Ռեջափ Թայիփ Էրդողանի ընտրական շտաբի կազմակերպած՝ պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը: Որո՞նք են եղել Էրդողանի հնչեցրած գլխավոր թեզերը, ի՞նչ պատկեր են արձանագրում վերջին սոցհարցումները և ինչպե՞ս են տրամադրված քվեարկել Թուրքիայի տարբեր էթնիկ համայնքները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ […]
20:37 08.05.2023
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ին կրակոցներ են հնչել Վայոց ձորի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում՝ Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ, կրակոցներ են հնչել: Dեպքի վար են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայոց ձորի մարզային քննչական վարչության […]
19:42 08.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի տնօրեն Արամ Մեյմարյանին և ՊՏԱԾ-Հ ծրագրի թիմի ղեկավար Միշել Բլիմսրիդերին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը և Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանը։ […]
18:58 08.05.2023
Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ հանդիպում են իրավական խոչընդոտների, այն է՝ քրեական վարույթով տուժող չեն ճանաչվում գործող իրավակարգավորումների համատեքստում։ Խնդրի լուծման ուղիներ գտնելու նպատակով նրանք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։ Հաշվի առնելով քրեական վարույթով տուժով ճանաչելու հարցի վերաբերյալ զինծառայողների ծնողներից շարունակ ստացվող դիմումները, հարցի զգայունությունը և կարևորությունը մարդու […]
18:07 08.05.2023
Մայիսի 3-4-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հունիսին կայանալիք «TBI EX23» լայնամասշտաբ ուսումնավարժության վերջնական պլանավորման համաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա․ Դաշյանը և […]
17:59 08.05.2023
Այսօր Երկրապահ կամավորականների միության կազմավորման օրն է։ Երկրապահները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել և պատասխանել լրագրողների հարցերին: «Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ականներին մեզ բոլորիս համախմբել, մենք տարանք հաղթանակ: Եվ այսօր Եկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ, որովհետև հայ ազգի օջախներից ամեն […]
15:45 08.05.2023
Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 142-ից հոսպիտալացված է 7-ը, 75-ը` դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ:
14:46 08.05.2023
Ռուսաստանը խստորեն դատապարտում է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքերը ռուսների սպանության մասին «աշխարհի ցանկացած կետում, մինչև Ուկրաինայի լիակատար հաղթանակը», ու ուշադիր հետևելու է դրա վերաբերյալ արևմտյան մայրաքաղաքների արձագանքին։ Ռուսներին պաշտպանելու համար երկրի հատուկ ծառայությունները կանեն անհրաժեշտ ամեն ինչ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը մայիսի […]
14:27 08.05.2023
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում նշվել է, որ որոշ քաղաքացիներ դժգոհություն են ներկայացրել բնակարանների ձեռքբերման, ինչպես նաև 1քմ հաշվարկով արված գնառաջարկից: 18-30քմ հանրակացարանային սենյակների փոխարեն համայնքն առաջարկում է մի քանի անգամ ավելի մեծ բնակարաններ գնելու հանրավորություն՝ 1 քմ 402 հազար դրամով:
14:10 08.05.2023
Իրանում երկու մարդ մահապատժի է ենթարկվել՝ համացանցում աթեիզմ քարոզելու, հակաիսլամական քարոզչության և Ղուրանը այրելու համար, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական համակարգի մամուլի կենտրոնին։ «Դատավճռի հիման վրա Սադրոլլա Ֆազելի-Զարեհը մահապատժի է դատապարտվել մարգարեին վիրավորելու, հավատուրացության, Ղուրանն այրելու, սուրբ հասկացությունները վիրավորելու և ուրիշների անձնական լուսանկարները առանց նրանց համաձայնության հրապարակելու մեղադրանքով, իսկ Յուսեֆ Մեհրդադին՝ Մարգարեին […]