Տեղի է ունեցել «TBI EX23» լայնամասշտաբ ուսումնավարժանքի վերջնական պլանավորման համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Տեղի է ունեցել «TBI EX23» լայնամասշտաբ ուսումնավարժանքի վերջնական պլանավորման համաժողովը

18:07 08.05.2023

 

Մայիսի 3-4-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հունիսին կայանալիք «TBI EX23» լայնամասշտաբ ուսումնավարժության վերջնական պլանավորման համաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա․ Դաշյանը և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․ Գալստյանը։

Համաժողովի նպատակն էր վերջնական տեսքի բերել գործողությունների պլանավորման և լայնամասշտաբ «TBI EX23» ուսումնավարժության կազմակերպչական աշխատանքները։

Համաժողովի օրակարգում ընդգրկված էին վարքագծի կանոնների, անվտանգության ապահովման, հաղորդակցության կազմակերպման, թիկունքային ապահովման, լոգիստիկայի, վաղ նախազգուշացման, վաղաժամ գործողությունների իրականացման, հյուրընկալող երկրի աջակցման, շտաբային վարժանքի անցկացման, սահմանային անցակետերում ընդունման կետերի խաղարկման, «VIP» ծրագրերի կազմակերպման և այլ տեխնիկական հարցեր։

Համաժողովի ընթացքում կողմերը ներկայացրել են շնորհանդեսներ։ Տեղի է ունեցել  այց Գործողությունների տեղակայման բազա, որի նպատակն էր փորձի փոխանակումը և ուսումնավարժանքին հավուր պատշաճի պատրաստվելը, ինչպես նաև մինչև ուսումնավարժությունը՝ աշխատանքի անհրաժեշտ պլանավորումը։

Միջոցառման ողջ ընթացքում շեշտը դրվել է միջմշակութային հաղորդակցության և իրազեկման վրա՝ խթանելով արդյունավետ փոխհամագործակցությունը։

Հունիսին կայանալիք «TBI EX23» լայնամասշտաբ ուսումնավարժությանն ակնկալվում է ներգրավվել 11 տարբեր երկրներից ավելի քան 400 մասնակիցներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

14:43 23.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

14:31 23.05.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

14:20 23.05.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Մայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

14:08 23.05.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Մայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։  Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

14:00 23.05.2025

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն մեկնաբանել է Եվրոպա լիգայում գրանցած հաղթանակը: «Դժվար է էմոցիաները բառերով արտահայտելը: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մի առիթով Ավստրալիայի վարչապետն ասաց, որ անսպասելի հաղթանակը հաղթանակ է իրական հավատացողների համար: Այս տղաներն անհավանական են, քանի որ ոչ մի րոպե չեն կասկածել իմ աշխատանքի վրա: Դեռևս հունվարին որոշել էի, որ այս […] ...

Վրաստանն արգելում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

13:46 23.05.2025

Վրաստանն արգելում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

Վրաստանն արգելք է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ «Մենք հաստատում ենք. արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից», – համապատասխան հարցին ի պատասխան ասել են թեժ գծից։ Նախկինում Ռուսաստան և Բելառուս արտահանումն ու վերաարտահանումը արգելված էին, սակայն այդ […] ...

BACK_TO_TOP