12:08 25.04.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 21-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 30, անձնական ունեցվածքի գողության` 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 10-ական, բնակարանային գողության ու խուլիգանության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 4, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, համակարգչային հափշտակության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, ավտոմեքենայի գողության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և թմրանյութի իրացման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման, ինքնասպանության հասցնելու և անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 6 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
20:00 01.06.2025
Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև զրույցը, ինչպես սպասվում է, կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ «Մենք սպասում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ հիանալի առևտրային քննարկում կունենա նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա է մեր սպասումը», – ասել է նա ABC News-ին։ Հասեթը […] ...
19:38 01.06.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կամրջի տակՀունիսի 1-ին, ժամը 15:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոեմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և […] ...
19:20 01.06.2025
Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն ՀիլիՄեծ Բրիտանիան վերջին հինգ տարիների ընթացքում կորցրել է իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Sky News-ին տված հարցազրույցում մեկնաբանելով միգրացիոն իրավիճակը։ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալներով՝ 2024 թվականին երկիր ժամանած միգրանտների թիվը 431 հազարով ավելի է եղել, քան մեկնողներինը։ 2023 թվականին այդ թիվը հասավ 860 հազարի, իսկ […] ...
19:00 01.06.2025
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ը երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավՀունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ ««Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության […] ...
18:40 01.06.2025
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսրայելը չի ձգտում Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանըՊաղեստինի ազգային վարչակազմը (ՊԱՎ) ռացիոնալ դիրքորոշում է ընդունում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում, մինչդեռ Իսրայելը չի ձգտում գտնել ճգնաժամի լուծում։ Այս կարծիքը հայտնել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը՝ ելույթ ունենալով Ամմանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Պաղեստինի ազգային բանակը «կատարել և […] ...
18:20 01.06.2025
ՃՏՊ Հալիձոր գյուղի մոտակայքում․ կան տուժածներՀունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հալիձոր գյուղի «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից […] ...