TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 17-ին Երևանում ծնվել է 64 երեխա

12:45 18.04.2023

Ապրիլի 17-ին Երևան քաղաքում ծնվել է 64 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Ամուսիններն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել և դրանից ստացված 53,5 մլն դրամի փողերի լվացում իրականացրել. ՔԿ

12:11 18.04.2023

Բացահայտվել է երևանաբնակ ամուսինների կողմից կատարված թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման դեպք։ Նախաքննությունն ավարտվել է: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված […]

̰
«Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով ուսումնավարժություն Դիլիջանում

11:33 18.04.2023

Դիլիջանի համայնքապետարանում անց է կացվել «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Ուսումնավարժությանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, մարզային փրկարարական վարչության, Դիլիջանի համայնքապետարանի, «Իռ-Վինգ» ՍՊԸ-ի, Հաղարծինի ԱԱՊԿ-ի, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Տավուշի մասնաճյուղի ներկայացուցիչները։ Ուսումնավարժությունը նպատակն էր կատարելագործել համայնքի ղեկավար կազմի տեսական ունակությունները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։ […]

̰
Կալանավորվել է 44-օրյայի ընթացքում հիվանդության սիմուլյացիա դրսևորելու համար մեղադրվող բարձրաստիճան սպա

10:57 18.04.2023

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։ Ստացիոնար բուժում չպահանջող առողջական […]

̰
Թալին համայնքի երկու բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:08 18.04.2023

Ապրիլի 19-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան և ժամը 12:00-ին Վերին Սասնաշեն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը ճանաչվել է որպես հաջողությամբ իրականացված ծրագիր

09:30 18.04.2023

Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտը 2022թ. ծրագրերի կառավարման մրցանակաբաշխության շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը «Ժամանակի և բյուջեի կառավարում» անվանակարգում ճանաչել է որպես հաջողությամբ իրականացված ծրագիր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է

09:09 18.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Վաղը սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:52 17.04.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Զավարյան փ. 1, 1ա, 2, 6 շենքեր, Սիսակյան փ. 22 շենք, թիվ 94 դպրոց, Բաշինջաղյան, Առաքելյան փողոցներ, թիվ 191 դպրոց, Անդրանիկի փ. 85, 89, 93 շենքեր, Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից […]

̰
Ստամբուլի քաղաքապետը պոլսահայերին հորդորում է նախագահ ընտրել Քեմալ Քլչդարօղլուին

20:32 17.04.2023

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան: Նա հանդիպում է ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ: Ի՞նչ առիթով էր հանդիպումը և ինչո՞ւ է հայերին շնորհավորելու եկել ոչ թե ինքը՝ Քլչդարօղլուն, այլ Իմամօղլուն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն եկել էր պատրիարքություն հայերին Սուրբ Զատկի կապակցությամբ  շնորհավորելու համար և […]

̰
Մոսկվայում ապրիլի 28-ին կսկսվի Խաչատուրյան քույրերի կողմից կյանքից զրկված Միխայիլ Խաչատուրյանի գործով դատավարությունը

20:27 17.04.2023

Ապրիլի 28-ին Մոսկվայի Բուտիրսկի դատարանում կսկսվի Միխայիլ Խաչատուրյանի քրեական գործը, ով հետմահու մեղադրվում է իր դուստրերին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և սեռական ոտնձգությունների մեջ։ Ինչպես երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, գործը քննվելու է փակ դռների հետևում։ «Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանը ապրիլի 28-ին կսկսի քննել Խաչատուրյանի դեմ հարուցված քրեական գործն ըստ էության»,- […]

̰
Ապրիլի 19-ին կդադարեցվի Կոտայքի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

15:54 17.04.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Էլլար, Սարալանջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել […]

̰
Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը 

15:40 17.04.2023

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին Հայաստանում։ Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։  

̰
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաները «լիարժեք հասանելիություն» ունեն Twitter-ի հաղորդագրություններին

15:30 17.04.2023

ԱՄՆ իշխանությունները «լիարժեք հասանելիություն» են ունեցել Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններին։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը՝ Fox News-ի հաղորդավար Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։ Մասկի խոսքով՝ «պետական ​​իշխանությունները հիմնականում լիարժեք հասանելիություն ունեին Twitter-ում տեղի ունեցած ամեն ինչին»։ Հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք սա ներառում է սոցիալական ցանցի օգտատերերի անձնական հաղորդագրությունները, ձեռնարկատերը դրական է պատասխանել։ Մասկը նաև […]

̰
Երևանյան լճի ափամերձ տարածքի բարեկարգման ծրագիրը մոտենում է ավարտին

15:25 17.04.2023

Ավարտին է մոտենում Երևանյան լճի ափամերձ տարածքի բարեկարգման ծրագիրը: Բնակիչների լիարժեք հանգստի համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը հայտնել է, որ մնացել է նստարանների տեղադրումը, որոշ խնդիրներ կան հարակից կանաչապատ գոտու հետ կապված։

̰
Օպերլիազորները բռնություն են գործադրել քննիչի նկատմամբ. գործը դատարանում է

15:05 17.04.2023

Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ օպերլիազոր Վ.Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր մտերիմ Մ.Գ.-ի […]

̰
ՀՀ-ն հնարավորություններ է առաջարկում գերմանացի գործարարներին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել տարածաշրջանում. ՏԿԵ փոխնախարար

14:48 17.04.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է գերմանացի գործարար Կլաուս Պապենբուրգի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլոթերը։ Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանը կարևորում է գերմանական ընկերությունների հետ համագործակցությունը և բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում գերմանացի գործարարներին, ովքեր ցանկանում են ներդրումներ […]

̰
Երևանում կստեղծվի մունիցիպալ ոստիկանություն

14:26 17.04.2023

Որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն՝ Երևանում կստեղծվի մունիցիպալ ոստիկանություն: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝ հայեցակարգի մշակման ու համակարգի ստեղծման ուղղությամբ: «Ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ՝ ի շարունակություն Պարեկային ծառայության բարեփոխումների: Մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք»,-ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

̰
Կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզադպրոց

14:15 17.04.2023

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Այն ունենալու է մեծ դահլիճներ, ստորգետնյա ավտոկայանատեղի, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներ, սանհանգույցներ, հանդերձարաններ։ Մարզական օջախը համապատասխանելու է բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար:

̰
Ամբողջությամբ կլուծվի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10 և 17 շենքերի բնակիչների խնդիրը

14:08 17.04.2023

Մայրաքաղաքում ամբողջությամբ կլուծվի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10 և 17 շենքերի բնակիչների խնդիրը: Համայնք-կառուցապատող-բնակիչ գործակցության շրջանակում որոշում է կայացվել տեղում կառուցել նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով: «Երևանում այսօր չորրորդ կարգի վթարայնության 13 շենք կա, և մենք փուլ առ փուլ պետք է ամբողջությամբ լուծենք այդ խնդիրը: Գործընթացը մի շարք հասցեներում արդեն սկսված է, տարբեր […]

̰
Երևանում մենք ունենք օդի աղտոտվածության խնդիր. Տիգրան Ավինյան

13:53 17.04.2023

Նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում կազմվել է 32 արձանագրություն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ակտերի թիվն ավելացել է երեք անգամ: Դրանք մասնավորապես, ապօրինի շինությունների կառուցման և հողազավթման, շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման և սանիտարական կանոնների խախտման դեպքեր են: Կարևորելով ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացումը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, […]

̰
Google-ի գործադիր տնօրենը պատմել է արհեստական բանականության զարգացման ռիսկերի մասին

13:45 17.04.2023

Արհեստական ​​բանականության զարգացումը և առօրյա կյանքում դրա ներդրումը կարող են հանգեցնել ապատեղեկատվության մասշտաբների մեծացման: Այս մասին խոսել է Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը։ «AI-ն (արհեստական բանականություն) մարտահրավեր կնետի ավելի խորը մակարդակով: Խնդրի մասշտաբները շատ ավելի մեծ կլինեն»,-ասել է նա ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում` պատասխանելով ապատեղեկատվության ավելացման հնարավոր ռիսկերի մասին հարցին: Նրա խոսքով՝ արհեստական ​​բանականությունը […]

̰
Մեկ շաբաթում Արցախի ԱԻՊԾ-ն հայտնաբերել է 252 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

13:36 17.04.2023

Ապրիլի 10-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 870 զանգ, որից 25-ը՝ տեխնածին, 24-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա տնթացքում կատարել են փակված 6 դռան և 11 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 4 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: Հրշեջ փրկարարներն […]

̰
Ապրիլի 20-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:29 17.04.2023

Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ուշ երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է, 20-22-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 18-ին, 19-ին առանձին շրջաններում, 20-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է […]

̰
«Երևան ալրաղաց» ՓԲԸ-ն  կտուգանվի 1.5-2 մլն դրամով՝ մետրոյի գծերը փակած փլուզման պատճառով

13:21 17.04.2023

Երևանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը հայտնեց, որ «Երևան ալրաղաց» ընկերությունը, որի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով խաթարվել էր մետրոյի աշխատանքը, կտուգանվի 1.5-2 միլիոն դրամով: «Երևան ալրաղաց» ՓԲԸ-ին 2022 թվականի սեպտեմբերի 9-ին տրվել է 24 պահեստարանների քանդման թույլտվություն: Բայց ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին: Նրա խոսքով՝ […]

̰
Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ

12:57 17.04.2023

Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը, ըստ նախատեսվածի, Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը: «Նախատեսվում է, որ մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը կլինի Երևանում»,-ասաց Սարգսյանը: Սարգսյանը հայտնեց նաև, որ ապրիլի 20-ից 38 համարի փոքր դասի ավտոբուսները նախատեսում են փոխարինել «Հագեր» մակնիշի […]

̰
Հաստատվել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»

12:51 17.04.2023

Կառավարության որոշմամբ հաստատվել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»։ Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա 5 տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։ Գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝ արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում, արդյունաբերության արտադրողականության բարձրացում, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների, տեղական […]

̰
2023 թ. 930 շահառու ստացել է աջակցություն՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում

12:35 17.04.2023

2023 թվականի ընթացքում արդեն իսկ շուրջ 930 շահառու ստացել է աջակցություն՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 645 մլն դրամ։ Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած […]

̰
Արմավիրի մարզում մանկապարտեզի գործունեություն է կասեցվել

12:26 17.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն Արմավիրի մարզի «Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված պահանջների խախտումներով: Մասնավորապես՝ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում. կառույցի պատերը և դռները հարթ չեն, պատրաստված չեն անջրանցիկ, […]

̰
Մասկը թերահավատորեն է վերաբերվում Starship թռիչքի հաջողությանը

12:21 17.04.2023

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը հայտարարել է, որ չի ակնկալում իր Starship տիեզերանավի առաջին փորձնական թռիչքի հաջողությունը, որը նախատեսված է երկուշաբթի օրը. Նա առաջարկել է, որ արձակումը հետաձգվի։ Մասկի SpaceX-ը պլանավորում է Starship-ը ուղեծիր ուղարկել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:00-9:30-ին (Մոսկվայի ժամանակով 15:00-17:30-ը) Super Heavy արձակման մեքենայի միջոցով, որին կհաջորդի նրանց վայրէջքը Խաղաղ օվկիանոսում և Մեքսիկական […]

̰
Ազատ ոճային ըմբիշներն այսօրվանից սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

12:06 17.04.2023

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 […]

̰
BACK_TO_TOP