12:03 17.04.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 14-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 32, անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խուլիգանության՝ 5, ֆիզիկական ներգործության և վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, հոգեկան ներգործության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության փորձի, սեքսուալ բնույթի […]
11:34 17.04.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Կարապետյան, Ռուստամյան, Պարսեղովի, Շիրազի, Հ․Մելքումովի փողոցների, Հալաբյան 41-66 համարների՝ իրենց կոտորակներով ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:28 17.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները: 2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է […]
10:58 17.04.2023
Ապրիլի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 400 դեպք, որից 135-ը՝ արտակարգ: ✔️Մասնավորապես՝ հրդեհի՝ 50, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, սողանքի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, ուժեղ կարկուտի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական` 1-ական, քարաթափման՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 4, օձի նկատման՝ 8, վայրի կենդանիների հարձակման` 5, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 11-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, […]
09:37 17.04.2023
Ապրիլի 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00-ն, Կոտայքի մարզի Ջրվեժ, Զովք և Ձորաղբյուր բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:15 17.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
18:25 16.04.2023
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից 2023 թվականի ապրիլի 14-ին ժամը 11։45-ին Կապան քաղաքում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Կապանի թիվ 5 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում և «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում շչակների գործարկմամբ անց են կացվել «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական […]
18:07 16.04.2023
Ապրիլի 16-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում՝ Սուրբ Պատարագի ավարտից հետո, կատարվեց հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով օրերս սահմանային […]
16:28 16.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։ Նիստի երկրորդ օրը քննարկվել են տնտեսական ակտիվության և ներդրումային միջավայրի վրա փոխարժեքի տատանումների ազդեցությանը, արտահանման ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, աշխատուժի որակավորման բարձրացմանը և ընթացիկ տնտեսական միտումներին վերաբերող հարցեր: Օրակարգով նախատեսված հարցերի […]
15:27 16.04.2023
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հաղորդմամբ՝ շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ: Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի, կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։ Կեղծ լուրերի […]
10:47 16.04.2023
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ․ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, ՀՀ ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև […]
21:15 15.04.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հասրաթյան փ․ 4, 6, 8, 10 շենքեր, Հասրաթյան փողոցի նրբանցք, Բ-4 թաղ․ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և Բ-4 թաղ․ 18, 19 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Լուկաշին փողոց և Լուկաշին 1-ին փողոց, Զոհրապի փողոցի առանձնատներ, […]
18:04 15.04.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է գտնվել այս տարվա վարժական առաջին հավաքի մասնակիցների համար կազմակերպված միջոցառմանը։ Ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը, […]
17:42 15.04.2023
Այսօր տեղի է ունեցել Անի համայնքի նորընտիր ղեկավար Արման Սարիբեկյանի երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, մարզպետի տեղակալաներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, Անի համայնքի նորընտիր ավագանու անդամներ, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։ Արարողության մասնակիցներին ողջունել, համայնքի նորընտիր […]
12:11 15.04.2023
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:14 15.04.2023
Հայաստանի բանկերի միության հաղորդագրություն է տարածել,որում ասվում է. Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացել են տարաբնույթ սահմանափակումներ՝ թողնելով էական բացասական ազդեցություն ֆինանսական շուկաների վրա ամբողջ աշխարհում՝ հանգեցնելով արժույթների փոխանակման կուրսերի տատանումների, ֆինանսական միջոցների փոխանցումների հնարավորությունների սահմանափակման, կանխիկ և անկանխիկ միջոցների արժեքների էական շեղման, որոշ երկրներում ստվերային արտարժութային շուկաների առաջացման, գործող մի շարք ֆինանսական համակարգերի փոխակերպման և ֆինանսական […]
10:15 15.04.2023
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ` ապրիլի 15-ին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ` 15-20 մ/վ արագությամբ։ Միաժամանակ կդիտվի փոփոխական ամպամածություն։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին կտատանվի 12-16, իսկ ապրիլի 16-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճան սահմանում։
09:28 15.04.2023
«Արցախփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը և դրա հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները հատկապես ազատ տեղաշարժի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն լրջագույն դժվարություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության մասով, ինչի պատճառով շրջափակման մեկնարկից ի վեր մեր գործունեությունը խաթարվել […]
09:06 15.04.2023
Շատերի մոտ ձմռանից հետո մաշկը չոր և ջրազրկված է, ուստի այն հատուկ խնամքի կարիք ունի գարնանը: «Beauty Time» էսթետիկ բժշկության կլինիկայի կոսմետոլոգ, մաշկավեներոլոգ Ռենատա Այվազովան «Իզվեստիային» պատմել է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մաշկը վերականգնելու և ամռանը պատրաստվելու համար։ Ինչպես նշել է բժիշկը, ամենաարդյունավետը ինտեգրված մոտեցումն է՝ ներառյալ մասնագիտական և տնային խնամքը: Եթե […]
08:44 15.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
22:30 14.04.2023
Յուրահատուկ բանավեճ է ծավալվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության և Ռուսաստանի արտգործնախարարության միջև: Պատճառը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Դիվանագիտական լարվածությունն այս խնդրի շուրջ, կարծես, շարունակում է աճել: Ինչո՞ւ է այս անգամ Մոսկվայի արձագանքն այդքան սուր: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ անցած շաբաթ Հայաստանի ՊՆ մամլո խոսնակը հաստատել էր տեղեկությունն այն […]
20:53 14.04.2023
Զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագծի մշակման համար կատարված հետազոտությունները եւ գործողությունների պլանը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 14-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ: Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների եւ մասնագիտական խմբի կողմից: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառնալով ռազմավարության մշակմանը, ընդգծել է, որ այն մշակելիս հաշվի է առնվել […]
20:08 14.04.2023
Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետում հինգերորդ օրն է հարյուրից ավելի վարորդներ գիշերն անցկացնում են մեքենաների մեջ, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է RadioTavisupleba-ն: Հաղորդագրության համաձայն, վարորդները չեն կարող հատել սահմանը: Ըստ ռուսական կողմի՝ կոտրվել է իրենց մաքսային բազան, և փաստաթղթերի ստուգումը հետաձգվել է։ Վարորդների խոսքով, բեռնատարները դեպի սահմանակետ ուղեկցող ոստիկաններն անտեսում են իրենց։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ապրիլի 10-ին […]
19:42 14.04.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այսօր՝ ապրիլի 14-ին, իր առաջին աշխատանքային այցն է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ համայնք։ Այցի նպատակն էր ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ՀՀ զինված ուժերի զինծառայողներին մոտենալու, սադրելու և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարելու դեպքից հետո տեղում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք […]
19:35 14.04.2023
Կյանքից հեռացել է անվանի մաթեմատիկոս և շախմատիստ, գիտության, կրթության և սպորտի հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանը: Տեղեկացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից։ Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936թ. մարտի 21-ին Մեղրի քաղաքում և նույն տարում ընտանիքի հետ տեղափոխվել Երևան: Ոսկե մեդալով ավարտել է թիվ 40 միջնակարգ դպրոցը: 1959թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ […]
17:22 14.04.2023
Հայ կինոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր, որոնք իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական: Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական […]
12:49 14.04.2023
Ս․թ․ ապրիլի 10-11-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի անձնակազմի համար «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կոտայքի մարզի արզական գյուղի Աղվերան բնակավայրում կազմակերպել են «Առաջին օգնության հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթաց։ «ՀԱՓԿ» մասնագետները դասընթացի ժամանակ ձեռք են բերել առաջին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու հմտություններ։ […]
12:42 14.04.2023
ՀՀ Քննչական կոմիտռն պարզաբանում է տարածել Եռաբլուր պանթեոնում 2022թ, սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի խումբ այլ անձինք ՀՀ քննչական կոմիտեի առջև իրականացվող ակցիայի ընթացքում ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հետ հանդիպելու պահանջի մասին։ Նշվում է, որ պահանջ ներկայացնողները հստակ չեն ձևակերպել իրենց ակնկալիքները։ Մի կողմից բարձրացվում է […]
12:18 14.04.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Լծեն-Շամբ վերակառուցվող ճանապարհահատվածում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 16:30-18:00-ի սահմաններում, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ կապալառու կազմակերպությունը կիրականացնի պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից բնակչությանը խնդրում են չանհանգստանալ։