TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եզդիական համայնքն այսօր էլ ներգրավված է Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում. Խաչատուրյանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ

10:29 19.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ։ Թող նոր տարին եզդի մեր հայրենակիցների և աշխարհասփյուռ եզդի ժողովրդի համար նշանավորվի խաղաղությամբ և շարունակական ձեռքբերումներով: Հայ և եզդի ժողովուրդների միջև պատմական և մշակութային առնչությունները սկիզբ […]

̰
Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ժամանակավորապես ջուր չի լինի

10:23 19.04.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Reebok» սպորտային կենտրոնների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Գ․Չաուշի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

10:12 19.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Փորձագետը տնային պայմաններում ձկան որակը ստուգելու ուղիներ է նշել

08:12 19.04.2023

Մարմնի վրա կապտուկներ կամ կտրվածքներ ունեցող ձուկ ուտելը կարող է վտանգավոր լինել, քանի որ դրանք կարող են փոխանցել մանրէային վարակները վնասվածքների միջոցով: Գազետա.Ru-ին ասել է «Պուտինի» ընկերության որակի վերահսկման մասնագետ Մարինա Էրոֆեեւան։ Նրա խոսքով՝ գնելիս պետք է ուշադրություն դարձնել ձկան աչքերին, որոնք պետք է լինեն մաքուր, խոնավ և մի փոքր դուրս ցցված։ Բացի դրանից, դուք […]

̰
Լարսը բաց է

08:06 19.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Նիկոլաս Քեյջը կոչ է արել մարդկանց ուտել միջատներ հանուն ընդհանուր բարօրության

23:55 18.04.2023

Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը կարծում է, որ միջատների դիետան կարող է լուծել սովի գլոբալ խնդիրը և կոչ է արել դրանք ուտել հանուն ընդհանուր բարօրության։ «Եթե ձերբազատվեք միջատների վախից և ֆոբիայից, ապա կարող եք լուծել սովի խնդիրը ամբողջ աշխարհում։ Բարձր սպիտակուցներ, առանց ճարպերի, գերազանց սննդարար նյութեր: Եվ ամենակարեւորը՝ նրանք ամենուր են»։ Հարցազրույցի համար անսովոր թեման ծագել […]

̰
21 մարդ է զոհվել Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

21:30 18.04.2023

21 մարդ է զոհվել Պեկինի Չանգֆեն հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով, երեքշաբթի հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Հաղորդվում է, որ փրկարարներն ահազանգ են ստացել հիվանդանոցում բռնկված հրդեհի մասին ապրիլի 18-ին տեղական ժամանակով 12.57-ին, որից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ, ոստիկաններ և բժիշկներ։ Ընդհանուր առմամբ տարհանվել է 71 հիվանդ, 21 մարդ մահացել […]

̰
Իսրայելի ֆինանսների նախարարին նացիստական նշանով նամակ են ուղարկել

21:05 18.04.2023

Նացիստական ​​խորհրդանիշով նամակ է ուղարկվել Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի գրասենյակ այն օրը, երբ երկիրը նշում է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը, հայտնում է իսրայելական Arutz Sheva պորտալը։ «Ձեզ համար լավ է պահպանել պատմության ցիկլերը. զոհը դառնում է տանջող, դառնում… Պատրա՞ստ եք, որ այս անիվը ևս մեկ անգամ պտտվի», – հրապարակում է նամակի տեքստը։ Ըստ պորտալի՝ […]

̰
Երևանի որոշ փողոցներ կկրեն Ֆրունզե Դովլաթյանի, Պարիս Հերունու, նկարիչներ Սուրեն Սաֆարյանի ու Արա Հարությունյանի և այլոց անունները

20:20 18.04.2023

Երևանի ավագանու որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցն այսուհետ կկրի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի, Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցը՝ հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի […]

̰
ՄԻ պաշտպանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների հետ

20:07 18.04.2023

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 18-ին, հանդիպում է ունեցել 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամների մի մասի հետ: Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքի անդամների կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ՝ կապված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների, նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի վերաբերյալ: Մարդու […]

̰
Քննարկվել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի մանրամասները

20:02 18.04.2023

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի շրջանակներում, մասնավորապես, քննարկվել են Խանջյան և Չայկովսկի փողոցներում իրականացվելիք աշխատանքներին առնչվող մանրամասներ: Հանդիպմանը մասնակցել են համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ․Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, քաղաքաշինության գծով խորհրդական Ալբերտ Մարգարյանը, համայնքի ղեկավարի օգնականներ, կոմունալ բաժնի ղեկավարը, «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի […]

̰
Շիրակի մարզպետն այցելել է Գյումրիի Տիգրան Մեծի 5 և Անտառավան 26 վթարային շենքեր

19:53 18.04.2023

Վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին բնակիչների հետ զրուցելու և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Գյումրու Տիգրան Մեծի 5 և Անտառավան 26 վթարային շենքերում։ Մարզպետը զրուցել է բնակիչների հետ, շրջել նրանց բնակարաններում, լսել մտահոգություններն ու փաստել, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը խնդրի […]

̰
Ի՞նչ նախագծեր հաստատեց Երևանի ավագանին

19:42 18.04.2023

Երևանը պետության օժանդակությամբ ընթացիկ տարում կիրականացնի կապիտալ ծախսեր, կարդիականացնի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքները և կնորացնի օդափոխման համակարգը: Մինչև տարեվերջ մայրաքաղաքում կսահմանվեն գովազդի տեղադրման նոր չափորոշիչներ: Այս և այլ հարցերը քննարկվել, ապա և հաստատվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Երեք ամիս փակ կլինի Գյումրիի Տերյան փողոց-Հաղթանակի պողոտա հատվածը․ մեկնարկել է ՀԲ-ի փողոցաշինական ծրագիրը

19:35 18.04.2023

Գյումրիի Տերյան փողոց- Հաղթանակի պողոտա հատվածում տեղադրված  արգելափակոցներն ու ճանապարհային նշանները զգուշացնում են, որ փողոցը երթևեկության համար միակողմանի փակ է։ Սկսվել են փողոցաշինական աշխատանքները, կատարվում էր ասֆալտաշերտի ֆրեզավոում։ «Մենք նախատեսել էինք փողոցի մի հատվածը՝ Տերյանից մինչև Սպանդարյանի խաչմերուկ ամբողջությամբ փակել, բայց նպատակահարմար  գտանք, որ հնարավոր է մասամբ փակելով դեռ աշխատանքները  շարունակել։ Էս հատվածը երբ վերջացրեցինք, […]

̰
Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովին ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է

19:20 18.04.2023

Գլխավոր դատախազությունը ապրիլի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են:   ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի […]

̰
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:55 18.04.2023

Երևանում այսօր ուշ երեկոյան ժամերին, ապրիլի 19-ին, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր ցերեկը, ապրիլ 19-ին և 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և […]

̰
Արցախի 1100 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

15:30 18.04.2023

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1100 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 326 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ […]

̰
Հուշարձանների պահպանման միջազգային օրվա առթիվ լվացվել են Դավթաշենի հուշարձանները

15:13 18.04.2023

Շուրջ 30 տարի ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր: Օրվա խորհրդին համահունչ, կարևորելով հուշարձանների պահպանությունը և մաքրությունը, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրշեջ տեխնիկայի միջոցով լվացել և մաքրել են Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Տիգրան Պետրոսյանի արձանը, Ազատամարտիկների և Կենտրոնական այգում գտնվող Քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1700 ամյակին նվիրված հուշարձանները։  

̰
Մարզահամերգային համալիրի բակում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը

14:57 18.04.2023

Այս տարի Մարզահամերգային համալիրի բակում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը, որը մեծ հայի նկատմամբ մեր երախտիքի ևս մի խորհրդանիշ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: «Զուգահեռ բարեկարգվում է արձանի շրջակայքը, իսկ հարակից տարածքում կառուցվում է նոր պուրակ: Իր պետականամետ գործունեությամբ՝ Կարեն Դեմիրճյանը հսկայական ավանդ է ունեցել մեր երկրի […]

̰
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը

14:53 18.04.2023

ՀՀ ՄԻՊ դիմումի հիման վրա սույն թվականի ապրիլի 11-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված՝ արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը։ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2023 թվականի նոյեմբերի 11-ը՝ հնարավորություն տալով Ազգային […]

̰
2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1.3 տրիլիոն դրամի

14:47 18.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտնեց, որ 2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1.3 տրլն ՀՀ դրամի՝ 2021 թվականի նկատմամբ աճելով, մեկ տարվա մեջ, 58 տոկոսով, իսկ 2017 թվականի նկատմամբ գրեթե տասնապատկվել է անկանխիկ առետուրը: «Ինչո՞վ է կարևոր, որովհետեւ եթե առևտուրն անկանխիկ է, մեծ հավանականությամբ՝ ստվերից դուրս է, այսինքն՝ պետական եկամուտներն են աճում, […]

̰
Կադրային նշանակումներ՝ Դատախազությունում

14:35 18.04.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղեկալ Սամվել Հակոբյանը նշանակվել է նույն վարչության պետ: Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Լուիզա Մանուկյանը նշանակվել է նույն վարչության պետ: Գլխավոր դատախազության պետական […]

̰
Հայկական ավիացիայի վերածնունդն այլևս իրագործված է. Փաշինյան

14:30 18.04.2023

Մեր քաղաքական կարեւոր հանձնառություններից մեկը՝ հայկական ավիացիայի վերածնունդը, այլևս իրագործված է: Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2022 թվականին հայկական ավիաընկերությունների կողմից շուրջ 951 հազար ուղեւոր է փոխադրվել, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 1241 տոկոսով կամ 12.4 անգամ: 2022 թվականի արդյունքներով՝ հայկական ավիաընկերությունները տիրապետում են մեր օդային ուղեւորափոխադրումների շուկայի շուրջ […]

̰
Ուսման վարձավճար՝ եկամտային հարկի վերադարձի փոխհատուցմամբ․ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը

14:24 18.04.2023

Կառավարության որոշմամբ լրամշակվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով ՀՀ հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է: Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը՝ հաշվի առնելով աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, պետության […]

̰
2022 թ. դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ ՀՀ պատմության բացարձակ ռեկորդ. Փաշինյան

14:19 18.04.2023

2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Այս մասին Ազգային ժողովում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար աշխատատեղ: Սա նշանակում է, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 156 հազար 431 աշխատատեղ: 2022 թվականին գործազրկությունը նվազել եւ կազմել է 13 տոկոս՝ 2018-ի 19 տոկոսի […]

̰
Ապրիլի 20-ին Արցախն ամբողջապես կհոսանքազրկվի

13:56 18.04.2023

«Արցախէներգո» ընկերությունից հայտնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով Արցախի Հանրապետությունն ամբողջապես կհոսանքազրկվի: Հոսանքի նախատեսվող անջատումը պայմանավորված է 110 կՎ «Սարսանգ-Ստեփանակերտ» ՕԳ-ում ուժեղ քամու հետևանքով առաջացած վթարները վերացնելու անհրաժեշտությամբ՝ հայտնում են «Արցախէներգոյից»:

̰
Կառավարության ֆինանսավորմամբ Երևանում ընթացիկ տարում կիրականացվեն կապիտալ ծախսեր

13:51 18.04.2023

ՀՀ Կառավարությունը մայրաքաղաք Երևանին կհատկացնի շուրջ 10 մլրդ դրամ՝ ընթացիկ տարում կապիտալ ծախսեր իրականացնելու համար և ևս 480 մլն դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման և օդափոխման համակարգի նորացման համար: Հարցի վերաբերյալ նախագիծն այսօր քննարկվել, ապա՝ հաստատվել է Երևանի ավագանու նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ֆրունզե Դովլաթյանի պատվին կանվանակոչվի Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը

13:45 18.04.2023

Հայկական կինոյի 100-ամյակի տոնական տարվա տրամաբանությամբ Ֆրունզե Դովլաթյանի պատվին կանվանակոչվի Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: «Ֆրունզե Դովլաթյանն առաջիններից էր, ով հայ կինոն հասցրեց միջազգային բարձունքերի: Մայր թատրոնից սերած Դովլաթյանի ստեղծած ֆիլմերը 20-րդ դարի հայկական կինոյի լավագույն նմուշներից են»,-գրել է Ավինյանը:

̰
Սպարտակիադայի ծրագրով աշակերտների միջև անցկացվել են բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումները

13:13 18.04.2023

8-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի հավաքական թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Տավուշի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի մարզի հավաքական […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 49 դեպք

12:59 18.04.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել ենթմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 4-ական, հոգեկան ներգործության՝ 3, խարդախության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, կաշառակերության, զենք-զինամթերքի […]

̰
BACK_TO_TOP