TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գողացել են Արտաշիսյան փողոցում կայանված «Իվեկո» բեռնատարի կցորդիչի պահեստային անիվները՝ անվահեցերով. Չարբախի ոստիկանների բացահայտումը

12:59 12.04.2023

Ապրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 4-ի ժամը 18.00-ից ապրիլի 6-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արտաշիսյան փողոցում կայանված «Իվեկո» բեռնատարի կցորդիչի պահեստային անիվները՝ անվահեցերով: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 11-ին մասիսցի 34-ամյա տղամարդը […]

̰
Կնոջը հրազենային վնասվածք պատճառած տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

12:49 12.04.2023

Ապրիլի 5-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.35-ին Նորաշխարյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ «Միցուբիշի» մեքենայի սրահում, տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը օդաճնշիչ ատրճանակից կրակել, ապա […]

̰
Շրջանառության մեջ են դրվում «17-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն» թեմային նվիրված ինը նամականիշ

12:41 12.04.2023

2023 թվականի ապրիլի 12-ին շրջանառության մեջ են դրվում «17-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն» թեմային նվիրված ինը նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Վանի թագավորության ժամանակաշրջանի բրոնզե արձանիկ (գահի զարդամաս, բարձրությունը՝ 10,5 սմ), որը թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դար և գտնվում Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում: Թողարկման օրը` 12ապրիլ, 2023թ. Դիզայնը` Դավիթ Դովլաթյանի Լուսանկարը՝ Վլադիմիր Տերեբենինի Տպարանը` Lowe […]

̰
40-ամյա կինը խուսափել էր ալիմենտ վճարելուց

12:36 12.04.2023

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 11-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և Գավառի բաժին է տարվել 40-ամյա Աննա Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածի (Ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Աննա Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
48-ամյա կինը գույքային վնաս էր պատճառել. նա հայտնաբերվել է

12:19 12.04.2023

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին Սասունցի Դավթի փողոցում հայտնաբերվել և բաժին է տարվել 48-ամյա Մարուսյա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]

̰
Արմավիրի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշղթա

12:08 12.04.2023

Արմավիրի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշղթա: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

11:09 12.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի հատակը հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, – սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության […]

̰
Առանց հարկերի հաշվարկման և վճարման բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն էր իրականացնում. ՊԵԿ բացահայտումը

10:56 12.04.2023

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով տարբեր […]

̰
Գործարկվելու է Արթիկ համայնքի Գետափ բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը

10:44 12.04.2023

Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ը, փորձարկվելու է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գետափ բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Տեղ համայնքի ղեկավարի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում. ԱԺ պատգամավոր

10:40 12.04.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և մեզ բոլորիս: Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական […]

̰
Ժնևում Արդարադատության մատչելիության հարցերով աշխատանքային խմբի 15-րդ հանդիպմանը ներկայացվել են Հայաստանում ոլորտի բարեփոխումները

10:33 12.04.2023

Ժնևի Ազգերի պալատում ապրիլի 4-5-ը տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի երրորդ հիմնասյան՝ Արդարադատության մատչելիության հարցերով աշխատանքային խմբի 15-րդ հանդիպումը, հայտնում է ՀՀ ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման հիմնական առանցքը փորձի փոխանակումն էր կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահմանությանն առնչվող գործերով արդարադատության մատչելիության ապահովման շուրջ: Աշխատանքային խումբը քննարկել է այս ոլորտներում առկա միտումները, լավագույն փորձը, խոչընդոտները, մարտահրավերներն […]

̰
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է

08:20 12.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Իրադրությունը սահմանին ժամը 23:00-ի դրությամբ

23:03 11.04.2023

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

̰
ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

22:54 11.04.2023

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և […]

̰
Արցախի իշխանությունները Բաքվի պատվիրակներին հրավիրում են բանակցելու

22:45 11.04.2023

Արցախի իշխանությունները հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին։ Ի՞նչ օրակարգով, որտե՞ղ:  10 օր առաջ էլ Բաքուն էր հանդիպում անցկացնելու առաջարկ ուղղել Արցախին: Ինչո՞ւմ են այս երկու առաջարկների տարբերությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արցախի իշխանություններն առաջարկում են այս հանդիպումն անցկացնել նույն այն վայրում, ուր կայացել էր ադրբեջանցիների հետ առաջին հանդիպումը: Խոսքը ռուս […]

̰
Գյումրիում քննարկվել են աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունները

20:01 11.04.2023

Գյումրիում, Երևանում, Վանաձորում ու Աբովյանում կստեղծվեն աղբի տեսակավորման կետեր, որտեղ կառանձնացվեն կենցաղային ու շինարարական աղբը թղթից, ապակուց և այլ թափոններից, որոնք ենթակա են վերամշակման։ Սա  հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունն է, որոնք նպատակ ունեն օգնել քաղաքների աղբահանությանը։ Այսինքն՝ աղբը պետք է տեղափոխվի արդեն տեսակավորված։ Իսկ ո՞ւր է տեղափոխվելու այդ տեսակավորված աղբը և արդյո՞ք Գյումրիում կան վերամշակման հնարավորութուններ։ […]

̰
ԱԺ նիստը հետաձգվել է` պայմանավորված սահմանին տիրող իրավիճակով

18:46 11.04.2023

Ժամը 18.30-ին Աժ-ն շարունակելու էր իր աշխատանքները, սակայն սահմանային իրավիճակի լարվածության պատճառով նիստը հետաձգվել է։

̰
Սիրիա ուղարկված Հայաստանի օգնությունը փաստեց, որ երկու երկրները կիսում են թե՛ ցավը, թե՛ ուրախությունը. դեսպան

18:41 11.04.2023

«Ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Սիրիային ուղարկած օգնությունը փաստեց, որ երկու երկրները կիսում են թե՛ ցավը, թե՛ ուրախությունը»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը: Նա նշել է, որ Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվ շատ մեծ է, այժմ այնտեղ վերականգնման աշխատանքներ են իրականացվում և դեսպանը կոչ է արել ՀՀ-ին նույնպես միանալ […]

̰
Բազում խախտումներ ու նաև կաշառք. Արագածոտնի պարեկները կարգազանց վարորդի են հայտնաբերել

13:00 11.04.2023

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ագարակ գյուղի սկզբնամասում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը չի ունեցել տեխզննման, պարտադիր ապահովագրման փաստաթղթեր, իսկ մեքենան հետախուզման մեջ էր: Ավելին, մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր և չուներ մեքենան վարելու համապատասխան փաստաթղթեր: Էլ ավելին, վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը, […]

̰
Արարատում կասեցվել է արտադրական կոոպերատիվի գործունեությունը

12:39 11.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լավաշ-Ժորա» արտադրական կոոպերատիվում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին (ՀՀ Արարատի մարզ, գ․ Արարատ): Մասնավորապես՝ արտադրական տարածքում չի ապահովվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, կեղտի կուտակումներից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, պատերի մակերևույթները, հատակը պատրաստված չեն […]

̰
Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի- Բավրա միջպետական ճանապարհը

12:32 11.04.2023

Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։ Նրանց խոսքերով՝ չեն բացի ճանապարհն այնքան ժամանակ, մինչև համապատասխան մարմիններն իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։ «Այս ընթացքում ոչինչ չեն արել, էդ տղաների մասին կարծես լրիվ մոռացել են, ինչքան կարող ենք համբերել։ […]

̰
Երևանի քաղաքապետի ընտրության վերաբերյալ նիստը չկայացավ՝ դարձյալ քվորում չապահովելու պատճառով

11:54 11.04.2023

Հրաչյա Սարգսյանի հրաժարականով պայմանավորված, այսօր Երևանի քաղաքապետարանում սահմանվել էր քաղաքապետի արտահերթ ընտրության օր: Կարգի համաձայն, ավագանու խմբակցությունները պետք է իրենց թեկնածուներին առաջադրեին, սակայն քվորում չապահովելու պատճառով նիստը դարձյալ չի կայացել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ ու հրացան

11:49 11.04.2023

Ապրիլի 5-ին նույնպես արդյունավետ էր Վաղարշապատի ոստիկանների ուժեղացված ծառայությունը: Բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի աշխատակիցներն առավոտյան ժամը 10.30-ին Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածնի 23-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա պայուսակի մեջ հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան: Նույն օրը, երեկոյան ժամը 17.30-ին, թմրանյութ պահելու համար Փարաքար-Նաիրի ճանապարհին ձերբակալվել և բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի Նորք-Մարաշի 33-ամյա մի […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործիչ չէ․ Անահիտ Մանասյան

11:38 11.04.2023

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ Իշխող ուժն այդ պաշտոնում առաջադրել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Մանասյանը նախ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի կատարելագործման իր տեսլականը: «Մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործիչ չէ, և ես իմ ամբողջ գործունեությունը և այդ ընթացքում իմ կողմից տարածվող […]

̰
Ճանապարհաշինական աշխատանքներ Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածում

11:15 11.04.2023

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածի 23կմ երկարությամբ վերակառուցվող ճանապարհահատվածում կատարվում են հողային, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, կառուցվում են արհեստական կառուցվածքներ և այլն։ Կապալառու՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ (Չինաստան): Տեխնիկական հսկող՝ «ԱյԱրԴի Ինջինիրինգ» ընկերություն (Իտալիա): Ճանապարհի վերակառուցման ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության կողմից։  

̰
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

11:06 11.04.2023

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․ առաջին եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող […]

̰
Ազգային ժողովը Կութի համայնքապետարանին է նվիրել գրասենյակային պարագաներ

11:01 11.04.2023

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի միջնորդությամբ Ազգային ժողովին պատկանող միջոցների հաշվին Վարդենիս խոշորացված համայնքի Կութ վարչական շրջանի համայնքապետարանին են փոխանցվել տեխնիկական միջոցներ եւ գրասենյակային անհրաժեշտ պարագաներ՝ սեղաններ, աթոռներ, համակարգիչ եւ այլն, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Կութի գյուղապետարանի շենքը թշնամու գնդակոծությունների հետեւանքով ավերվել էր. վնասվել էին առաստաղը, […]

̰
Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում շչակ է գործարկվելու

10:52 11.04.2023

Ապրիլի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:30-ը, «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ուսանողների գործողությունները» թեմայով օբյեկտային վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջիկա անելիքները

10:15 11.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուն: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Պարենի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:07 11.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
BACK_TO_TOP