TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ենոքավան բնակավայրում շչակ է գործարկվելու

09:57 11.04.2023

Ապրիլի 12-ին Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ի սահմաններում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
Վրաստանի ռազմական ճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար

08:50 11.04.2023

Վրացական ռազմական մայրուղու երկայնքով տեղաշարժն արգելվել է ծանր տրանսպորտային միջոցների համար՝ եղանակային վատ պայմանների պատճառով, երեքշաբթի հայտնել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները՝ 2023 թվականի ապրիլի 11-ի ժամը 00:20-ից մինչև հետագա […]

̰
Գետափ-Մարտունի ճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է

08:06 11.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Ի՞նչ է հայտնի Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորության թեկնածուի մասին

22:30 10.04.2023

Թուրքիայում ավարտվել է խորհրդարանական ընտություններին մասնակցող կուցակցությունների պատգամավորության թեկնածուների ցուցակների հանձնման համար նախատեսված ժամկետը: Կա՞ն անակնկալներ, ի՞նչ տեսք ունի իշխող կուսակցության ցուցակը, և արդյո՞ք ընդդիմությանը հաջողվե՞լ է պահպանել միասնականությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, անակնկալներ կան: Փաստորեն իշխող դաշինքին չհաջողվեց համաձայնության գալ՝ միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ: Արդյունքում իշխող՝ «Արդարության և զարգացման» […]

̰
ՀՀ վարչապետի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

19:30 10.04.2023

2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ […]

̰
Վարչապետը Եղեգնաձորում ծանոթացել է համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին

18:50 10.04.2023

Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի եւ համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։

̰
Կատարելագործվել է կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը

18:44 10.04.2023

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից շարունակվում է հարկադիր կատարման ոլորտի թվայնացման գործընթացը։ Կատարելագործվել է կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը։ Ծառայության վարչական շենքում այսօր հարկադիր կատարողների համար կազմակերպվել էր դասընթաց, որի  նպատակն էր ներկայացնել ներդրված նոր գործիքակազմերի կիրառության առանձնահատկություններն ու տեխնիկական հնարավորությունները։ –Համակարգային փոփոխություններ ենք կատարում ամբողջական։ Ընդհանուր աշխատանքը՝ հարկադիր կատարման ծառայության  աշխատակիցներին մեկ պատուհանով կարողանանք […]

̰
Վրաստանում աշխատանք փնտրող ռուսաստանցիների թիվն աճել է

18:36 10.04.2023

Ռուսական աշխատուժի ներգրավումը դեպի Վրաստան աճել է գրեթե չորս անգամ, aliq ge-ի փոխանցմամբ՝ գրում BusinessPressNews-ը: Ըստ այդ տվյալների՝ ռուսական աշխատուժի զանգվածային ներգրավման առումով Վրաստանը երրորդ տեղում է։ Վրաստանում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ՌԴ աշխատուժի 9 300 հայտ, ինչը 160 տոկոսով ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այն ժամանակ Վրաստանում աշխատելու ցանկություն էր […]

̰
«Ասում են` աշխատանքը բավարար որակով չեք արել. դա այդպե՞ս է, թե՝ ոչ». Ավինյանը խնդրել է պարզաբանել

15:31 10.04.2023

Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական նիստին ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև ոչ նախատեսված հատվածներում շինարարական աղբն արգելելու մեխանիզմները: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրել է նաև պարզաբանել սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի տարածքում արված շինարարությունը վատորակ է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Որպես անհետ կորած որոնվող 83-ամյա տղամարդը հայտնաբերվել է

13:00 10.04.2023

Ապրիլի 5-ին հաղորդվել էր 83-ամյա Լյովա Համբարձումյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մալաթիայի, Էրեբունու, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների և ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում ապրիլի 8-ին Լյովա Համբարձումյանը Սարի թաղի ամայի տարածքներից մեկում հայտնաբերվել և տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Սյունիքում

12:46 10.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, գ. Շինուհայր): Մասնավորապես՝ արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը, հատակի […]

̰
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց

12:28 10.04.2023

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել են համապատասխան առաջարկներ, որոնք այսօրվանից անհատապես կքննարկվեն բնակիչների հետ: «Մերգելյանի» այգում ամբողջությամբ ավարտվել են քանդման աշխատանքները: Տարածքը մաքրվել է տարիներ առաջ կառուցված շինություններից: Հաջորդ փուլով այգում հարմարավետ […]

̰
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

12:17 10.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է

09:40 10.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Թերապևտը նշել է զոհաբերության կործանարար հետևանքները հարաբերություններում

08:06 10.04.2023

Հարաբերություններում չափից ավելի զոհաբերությունը հանգեցնում է վրդովմունքի և հիասթափության, ասում է հոգեթերապևտ Սառա Կուբուրիկը: USA Today-ի համար հրապարակված հոդվածում նա նշել է ամուսինների ապակառուցողական վարքագիծը: Նրա կարծիքով՝ անձնական կարիքները անտեսելը հարաբերություններն ավելի ամուր չի դարձնի, իսկ զուգընկերոջը՝ ավելի երջանիկ։ Երբ մարդը չափից դուրս շատ է զոհաբերում կամ նրա առաջնահերթությունները ամբողջովին կենտրոնացած են սիրո առարկայի վրա, […]

̰
Վանաձորում Հարության տոնին նաև Քոչարի պարել են սովորում. Մարուքյան

22:41 09.04.2023

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ պատանիները քոչարի պարել են սովորում: «Վանաձորում Հարության տոնին նաև Քոչարի պարել են սովորում»,-կից գրել է նա:

̰
Նշվել են լավագույն սանրվածքները՝ կախված դեմքի ձևից

22:26 09.04.2023

Կեղծամներ վաճառող «Milk + Blush» առցանց խանութի ոճաբան Նիկոլ Փեթին անվանել է լավագույն սանրվածքները՝ կախված դեմքի ձևից: Նրա մեկնաբանությունը փոխանցում է Express.co.uk-ն: Այսպիսով, մեծ կլոր դեմքով կանայք հարմարեցնում են երկար շերտավոր սանրվածքներ՝ կենտրոնից բացվածքով, ինչպես նաև ալիքաձև մազեր և մազերի երկարացումներ, նշել է փորձագետը։ Բացի դրանից, նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել 2023 թվականին հայտնի […]

̰
Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում

20:05 09.04.2023

Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 10-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

̰
Վերակառուցման աշխատանքներ Շամբ-Լծեն, Լծեն-Տաթև ավտոճանապարհին

19:48 09.04.2023

Շամբ-Լծեն, Լծեն-Տաթեւ ավտոճանապարհը հանրապետական նշանակություն կունենա: 6.2 կմ-ոց ճանապարհի մեծ մասն արդեն պատրաստ է: Վերակառուցման աշխատանքների մասին է պատմում ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութը:

̰
Մեր հայրենիքը դիմակայում է անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների. Հայրապետական Սուրբ Պատարագ Սուրբ Հարության տոնի առիթով

16:41 09.04.2023

Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Սրբազան արարողությանը Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն […]

̰
Գետափ գյուղի մոտ կամրջի երթևեկությունը ժամանակավորապես մասամբ միակողմանի է

13:46 09.04.2023

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ 117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել է հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։ Տեղում ուսումնասիրություն են կատարել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետը, ճանապարհը սպասարկող կազմակերպության՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները։ Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից վթարավտանգ հատվածը […]

̰
Նշվել են լվացքից հետո հագուստը չորացնելու լավագույն միջոցները

12:55 09.04.2023

Քիմմաքրողների Laundryheap միջազգային ցանցի ղեկավար Դեյան Դիմիտրովը և Ace մաքրող միջոցների առցանց խանութի փորձագետները նշել են հագուստը լվանալուց հետո չորացնելու լավագույն միջոցները։ Նրանց մեկնաբանությունները հրապարակում է Express-ը։ Դիմիտրովը հայտարարել է, որ նախընտրելի է հագուստը դրսում չորացնել բնական ճանապարհով։ Միաժամանակ նա խորհուրդ է տվել զգեստապահարանի իրերը ամբողջ երկարությամբ պարանով կախել։ «Սա թույլ կտա օդն ավելի հեշտությամբ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար

12:43 09.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ շարունակում է միակողմանի փակ մնալ Գետափ-Մարտունի ավտոճանապարհը

10:27 09.04.2023

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր […]

̰
Քրիստոսի Հարությանը հավատացողները հայրենիքը չեն դիտարկում սոսկ որպես բնակավայր, այլ ինքնության սրբազան մասունք. Սուրբ Գայանե վանքում տեղի է ունեցել Ճրագալույցի Պատարագ

10:00 09.04.2023

Ապրիլի 8-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ […]

̰
 Արտանիշ բնակավայրի դպրոցում անցկացվել է ուսումնավարժական պարապմունք․ գործարկվել է նաև էլեկտրական շչակ

18:40 08.04.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվել է ուսումնավարժական պարապմունք «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով։ Ուսումնական վարժանքը բաղկացած է եղել երկու մասից` սեմինար պարապմունքից եւ գործնական վարժանքից։ Պարապմունքը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Ուսումնավարժական պարապմունքին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճամբարակի համայնքապետարանի, ՀՀ ՆԳՆ նախարարության Փրկարար […]

̰
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում հիմնվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ

17:54 08.04.2023

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի շուրջ 12 հա զբաղեցնող այս տարածքն արդեն նոր խորհուրդ ունի՝ կյանքի, վերածննդի, սիրո ու հոգատարության խորհուրդ:  Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակը հիմնվում է հենց հերոսների ծնողների ձեռքերով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Քաղաքային իշխանության կարևոր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար  աշխատանքներում ներգրավվեց համայնքային կառույցի մեծ թիմը: Մասշտաբային նախագծի շրջանակում այսօր […]

̰
Վարչապետի տիկինը՝ պարեկային ծառայության մեջ կանանց ներգրավվածության մասին

14:37 08.04.2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ երեկ անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով: Հյուրերի շարքում են եղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզային իշխանությունների և ՏԻՄ ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների մայրեր, գործարար կանայք: Բացման խոսքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախ բոլոր […]

̰
Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակներ և ծալովի դանակ

12:26 08.04.2023

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները ապրիլի 5-ին, ժամը 23.25-ին, Մյասնիկյան պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Մազդա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ ԳՊԴԱ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ծալովի դանակ՝ ընդհանուր 13 սմ երկարությամբ, իսկ կոշիկի […]

̰
ՌԴ իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվողը գտնվել է Նար-Դոսի փողոցում

12:09 08.04.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։ Խափանման միջոցը՝ զինվորական հսկողություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
BACK_TO_TOP