TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի և ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

12:43 06.04.2023

Ապրիլի 5-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Երկրաբանի օրվան։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Երկրաբանության արդի խնդիրները» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը՝ ներկայացնելով ոլորտում առկա հիմնախնդիրները։ Միջոցառման ընթացքում ԵՊՀ պրոֆ․ Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի […]

̰
Երևանցիները կտրող-ծակող առարկաներով ու մահակով հարվածներ են հասցրել բյուրեղավանցի երկու երիտասարդներին. ոստիկանների բացահայտումը

12:37 06.04.2023

Ապրիլի 5-ին, ժամը 00.53-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վրացական փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում լսվում են վիճաբանության և հայհոյանքի ձայներ: Ժամը 01.00-ին օպերատիվ կառավարման կենտրոն վիճաբանության մասին հաջորդ զանգը հնչեց, իսկ ժամը 01.35-ին հիվանդանոցից ահազանգ ստացվեց. մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բյուրեղավանցի 32-ամյա երիտասարդ էր բուժօգնության տեղափոխվել: Ոստիկանության Արաբկիրի […]

̰
83-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

12:21 06.04.2023

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1939 թ. ծնված Լյովա Եղիշի Համբարձումյանը: Նա ապրիլի 4-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Տեղեկություն ունեցողներին խնդրվում է զանգել 094 41 01 32 կամ 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հրավիրում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածք՝ մասնակցելու ծառատունկի

12:13 06.04.2023

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 8-ին, ժամը 10։00-ին, քաղաքացիներին հրավիրում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածք՝ մասնակցելու ծառատունկի։ Նպատակն է՝ հիմնել Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ։ Աշխատանքների ընթացքում քաղաքացիներին կօգնեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, կտրամադրվեն անհրաժեշտ պարագաները, նշվում է հայտարարության մեջ:

̰
Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված. Նիկոլ Փաշինյան

11:39 06.04.2023

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով։  Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլի 5-ին տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս […]

̰
32-ամյա տղամարդուն կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով չորս հարված է հասցրել. ավարտվել է դեպքի նախաքննությունը

11:26 06.04.2023

Ավարտվել է Գավառ քաղաքում Երևանի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Երևանի 49-ամյա բնակիչը, գտնվելով իր ծանոթի՝ Գավառ համայնքի Սայադյան փողոցում գտնվող բնակարանում, ծանոթացել է Երևանի 32-ամյա […]

̰
Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակները

10:42 06.04.2023

Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի շչակները: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է դրամահավաք՝ ի աջակցություն Արցախի երեխաների

09:31 06.04.2023

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեկնարկել է հատուկ դրամահավաք, Արցախում արգելափակման մեջ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին այս դժվարին ժամանակահատվածում աջակցելու համար։ Չնայած Արցախի ամբողջական շրջափակմանը, ՔՈԱՖ-ը մնում է հավատարիմ իր առաքելությանը և շարունակում մատուցել կենսական կարևորություն ունեցող ծառայություններ, այդ թվում՝ հոգեբանական աջակցության, լոգոպեդական, վաղ տարիքի կրթության և սոցիալական աշխատանքի։ Կազմակերպության աշխատանքները Ստեփանակերտում մեկնարկել են […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

09:24 06.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։

̰
«Վարդանանք» կրթահամալիրում անցկացվել է «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագրով աշխատաժողովը

21:40 05.04.2023

«Վարդանանք» կրթահամալիրում անցկացվել է «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագրով աշխատաժողովը: Այն կազմակերպել է «Վարդանանք» կրթահամալիրը՝ համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության և Հայկական պետական Մանկավարժական համալսարանի հետ: Աշխատաժողովին մասնակցել են 10 դպրոցի 7-12-րդ դասարանների աշակերտներ՝ ներկայացնելով գիտական հետազոտություններ, թեմատիկ ձեռագործ աշխատանքներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Առաջին անգամ փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական փորձաքննություն

19:55 05.04.2023

Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Տեսաձայնագրման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ կատարվելու են գրավոր խոսքի դատալեզվաբանական փորձաքննությունները։ Փորձաքննության այս տեսակն իր մասնագիտական առանձնահատկություններով արդիական է և ունի մեծ պահանջարկ։ Այս փորձաքննությունը լեզվաբան–փորձագետին հնարավորություն կտա հետազոտել փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը, ամրագրել լեզվաբանական հատկանիշներ, լեզվաբանական կայուն համակցություններ, առանձնահատկություններ, իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավոր պատասխաններ […]

̰
Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցը հանձնվել է շահագործման

18:47 05.04.2023

Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցն Արգինայում հանձնվեց շահագործման։ Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի միջնակարգ մոդուլային դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության ոլորտի […]

̰
 Լատվիան վերադարձել է պարտադիր զինվորական ծառայության

18:39 05.04.2023

Լատվիայի սեյմը կողմ է քվեարկել պարտադիր զինվորական ծառայության ներդրմանը։ Այս մասին հայտնում է խորհրդարանի կայքը։   Զինակոչային տարիք է սահմանվել 18-27 տարեկանը: Կամավոր ծառայության կարող են անցնել նույն տարիքի կանայք։ Երիտասարդները, ովքեր կշարունակեն կրթություն ստանալ 18 տարեկանից հետո (բացառությամբ բարձրագույն կրթության) կզորակոչվեն ուսումն ավարտելուց հետո։ Քաղաքացիները կկարողանան 11 ամիս ծառայել Ազգային զինված ուժերում կամ Ազգային […]

̰
Մեկ տարում 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ. Քաղաքաշինության կոմիտեն բարելավել է շինարարական նորմերը

12:58 05.04.2023

2022թ. Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել կամ արդիականացվել են ընդհանուր առմամբ 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, որոնցից 19-ն արդեն հաստատվել և հրապարակվել են: Դրանցից 6-ն ընդունվել են միայն տարվա վերջին 2 ամիսներին: Մասնավորապես՝ առաջին անգամ մշակվել են շինարարական նորմեր, որոնցով միջազգային չափանիշներին համապատասխան կապահովվեն հանրապետությունում նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերի, նաև պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտների էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը: «Սա շատ կարևոր, արդիական […]

̰
43-ամյա տղամարդու մոտ շուրջ 14 գրամ մարիխուանա է հայտնաբերվել

12:13 05.04.2023

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մեծամորի բաժին են տեղափոխել 43 և 53 տարեկան 2 տղամարդու։ 43-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]

̰
5 կրակոց է արձակել սկզբից կնոջ հոր, այնուհետև մոր և եղբոր ուղղությամբ՝ կյանքից զրկելով կնոջ ծնողներին. ավարտվել է դեպքի նախաքննությունը

11:58 05.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 45-ամյա բնակչի կողմից իր կնոջ ծնողների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 45-ամյա հիշյալ տղամարդը, իմանալով, որ կնոջ եղբայրը՝ նույն գյուղի 41-ամյա բնակիչը, իր հասցեին վիրավորական արտահայտություններ […]

̰
Երիտասարդները փորձում էին շինարարական տարածքից գողանալ երկաթյա ամրաններ. պարեկների կասկածները հիմնավոր էին

11:30 05.04.2023

Ապրիլի 2-ին, ժամը 4.50-ին, Երևանի պարեկները Բրյուսովի փողոցում, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ երեք տղամարդու` իրենց վարած «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան Տիդա» մակնիշի մեքենաներով: Իսկ հիմնավոր կասկածն այն էր, որ նրանք փորձում էին շինարարական տարածքից գողանալ երկաթյա ամրաններ, ինչը նկատելով՝ պարեկները միջամտել ու […]

̰
Չլուծարված և հայտարարագիր չներկայացրած 110 կուսակցություններին սպառնում է վարչական պատասխանատություն. ԱՆ

10:25 05.04.2023

Օրենսդրության համաձայն բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպա-իրավական տեսակից, պետք է յուրաքանչյուր տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Արդաադատության նախարարությունից իրավաբանական անձանց կրկին զգուշացնում են, որ սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ […]

̰
Նոր նշանակումներ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում

09:45 05.04.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավարի պաշտոնից, սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ և գիտական խորհրդի քարտուղար։ Արժանապատիվ Տ․ Հովել քահանա Օհանյանը սույն թվականի ապրիլի 1-ից, ազատվելով Գևորգյան Հոգևոր […]

̰
Արդյո՞ք քաղաքական նկատառումներով է արգելվել հայկական կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

21:44 04.04.2023

Վաղվանից դադարեցվելու է Հայաստանում արտադրված ցանկացած տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան: Այդպիսի որոշում է կայացրել Ռուսաստանի Գյուղատնտեսական ապրանքների վերահսկաղության դաշնային ծառայությունը: Ի՞նչն է պատճառը: Դա կապ ունի՞ Հռոմի ստատուտի վարեկարանացման գործընթացի հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մարտի 31-ին «Ռոսսելխոզնադզորը»՝ ՌԴ պետական այդ գերատեսչությունը, որը պատասխանատու է գյուղմթերքի  սերտիֆիկացման համար, հայտարարել էր, որ անցկացված […]

̰
Վերաբացվել է ԱԺ նորացված թանգարանը

19:51 04.04.2023

Շատ կարեւոր է այն աջակցությունը, որը թույլ տվեց նորացնել թանգարանը: Հետագայում այն մեծացնելու մտադրություն կա: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի շենքն իր ուրույն պատմությունն ունի, եւ այն, ոչ միայն իմ կարծիքով, համարվում է ամենագեղեցիկ եւ ամենաներկայանալի շենքերից մեկն ամբողջ աշխարհում: Եվ բնական է, որ նման թանգարանի գոյությունը, կարելի է ասել, ինքնին պարտադրված է: Ասել է ՀՀ ԱԺ […]

̰
Սարուխան գյուղի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրն ավարտական փուլում է

19:36 04.04.2023

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի թիվ 1 մանկապարտեզում։ Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորորգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 60 միլիոն 572 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Արդյունքում կատարվել է շենքի ներքին […]

̰
Բացվել է Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնը

18:33 04.04.2023

Այսօր տեղի է ունեցել Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության նոր վերանորոգված կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը, պաշտոնատար այլ անձինք։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ մարզպետի տեղակալն անդրադարձել է ներառական կրթության կարևորությանը․ «Երբ դիտարկում […]

̰
Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ կմտնի ապրիլի 15-ին

17:16 04.04.2023

Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներկայացված միակ հարցը վերաբերում էր գույքի նվիրատվության մասին նախագծին, այն է՝ 87 «Ման» և 150 «Ժոնկթոնգ» մակնիշի ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել Երևանի «Ավտոբուս» ՓԲ ընկերությանը: Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ կմտնի ապրիլի 15-ից, նշել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Պատասխանելով ավագանու անդամների հարցերին՝ նա նշել է նաև, որ 4 տարվա […]

̰
Նոր ներկրված ավտոբուսները ավագանու որոշմամբ նվիրատվությամբ հանձնվեցին Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ-ին

14:50 04.04.2023

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանվել 2023 թ.-ի ապրիլի 11-ը: Ապրիլի 15-ից էլ մայրաքաղաք հասած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը կհամալրի քաղաքային երթևեկության ցանցը: Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Արտահերթ նիստին որոշվել է 87 «Ման» և 150 «Ժոնկթոնգ» մակնիշի ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել Երևանի «Ավտոբուս» […]

̰
Այգեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:43 04.04.2023

Այգեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 220 մլն ԱՄՆ դոլարի վնաս

12:36 04.04.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 252 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ […]

̰
62-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ էր պատճառել «Տոյոտա Ալփարդ»-ի վարորդը

12:24 04.04.2023

Ապրիլի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ հարականջային շրջանի կտրած արնահոսող վերք, քթի, ձախ թևի կտրած արնահոսող վերք, միջհոնքային շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել սուրենավանցի 62-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16.30-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ […]

̰
Չարենցավան քաղաքի 20-ամյա բնակիչը սպառնալիքներով 5 մլն դրամ է պահանջել համաքաղաքացուց. նախաքննությունն ավարտվել է

12:16 04.04.2023

Ավարտվել է Չարենցավան քաղաքի բնակչից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: 2022թ.դեկտեմբերի 2-ին հիշյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ԱԱԾ, որի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի […]

̰
Բռնություն էր գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ. հայտնաբերվել է հետախուզվողը

11:47 04.04.2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 3-ին Արին-Բերդի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 34-ամյա Յուրա Ա.-ն, որը 2022 թ. օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
BACK_TO_TOP