14:37 08.04.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ երեկ անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով: Հյուրերի շարքում են եղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզային իշխանությունների և ՏԻՄ ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների մայրեր, գործարար կանայք: Բացման խոսքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախ բոլոր […]
12:26 08.04.2023
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները ապրիլի 5-ին, ժամը 23.25-ին, Մյասնիկյան պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Մազդա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ ԳՊԴԱ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ծալովի դանակ՝ ընդհանուր 13 սմ երկարությամբ, իսկ կոշիկի […]
12:09 08.04.2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։ Խափանման միջոցը՝ զինվորական հսկողություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
11:13 08.04.2023
Ապրիլի 7-ին, ժամը 22։19-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը ՄՓՎ պետի գլխավորությամբ: Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության, տրանսպորտի բաժնի և ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները: Պարզվել է, որ […]
08:18 08.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ամասիայի տարածաշրջանում, Արագած գյուղում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է […]
21:30 07.04.2023
Պաշտոնական Բաքուն կրկին Հայաստանին է մեղադրել Արցախ ՅՈՒՆԵՍԿO-ի տեսչական այցին խանգարելու մեջ: Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե իր երկիրը մոնիթորինգային խմբի այցին դեմ չէ, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները բազմիցս հատարարել են, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտողը: Ի՞նչ առիթով է կրկին թեման ակտուալ դարձել և ինչո՞ւ էին Բաքվում վստահ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաձայնվելու է գործել իրենց թելադրանքով: Թեմային […]
20:50 07.04.2023
Ապրիլի 7-9-ը Թբիլիսիում «Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և բարեփոխման օրակարգ» ծրագրի շրջանակներում անցկացվում է «Առողջապահական համակարգի բարեփոխումներ, բժշկական ապահովագրություն» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները, Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի անդամներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք։ Հաղորդում է aliq. ge-ն։ Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի […]
20:31 07.04.2023
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տվյալներով՝ 2023թ. մարտին 160 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ «2023թ. մարտին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2019թ.` 118 հազար, 2022թ.` 84 հազար զբոսաշրջիկ)»,- նշվում է հաղորդագրությունում: Եռամսյակն ամփոփվել է մոտ 450 հազարով, որը 35%-ով ավելի է 2019թ. առաջին եռամսյակի թվերից:
20:03 07.04.2023
Ապրիլի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով քննարկում։ Հնչել են ելույթներ կանանց զինվորական ծառայության խթանման, կին զինծառայողների դերի բարձրացման վերաբերյալ։ Ելույթները և դրանցում առկա առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն պաշտպանության նախարարին։
19:46 07.04.2023
Արթիկ համայնքի Գետափ, Գեղանիստ, Սարատակ գյուղերում ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից իրականացվող «Կանաչ էներգիան`ի նպաստ արդյունավետ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են հերթական հանդիպումները։ Հանդիպումներին մասնակցել են Արթիկի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, գյուղերի վարչական ղեկավարները, «Կանաչ արահետ» ՀԿ-ի փորձագետները տնօրեն Նունե Սարուխանյանի գլխավորությամբ, կանաչ տեխնոլոգիաների փորձագետ Վարդան Թոռչյանը, ծրագրի շահառուները, գյուղերի բնակիչները։ Հանդիպումների նպատակն է եղել ներկայացնել […]
16:15 07.04.2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին անցկացնելու է մարզային զբոսաշրջային ցուցահանդես, որի շրջանակում, մասնակիցները ծանոթանալու են Հայաստանի մարզերի հարուստ մշակութային ժառանգությանը, խոհանոցին, հրաշագեղ բնությանն ու արկածային տուրիզմի հնարավորություններին։ Ասուլիսին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը խոսել է մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի, ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի և վիճակագրական տվյալների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:59 07.04.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ, որում ասվում է. «Ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին Աստվածամոր Ավետման տոնի առթիվ։ Աստվածայինի եւ մարդկայինի միատեղման այս օրվա խորհրդի համաձայն՝ մաղթում եմ, որ հավերժական բարության, սիրո եւ հոգատարության անսպառ լույսն ուղեկցի ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Սիրելի՛ մայրեր, ձեր զորությունը բոլորիս ուժն է […]
12:35 07.04.2023
Ապրիլի 4-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները Տավուշ գյուղում ձերբակալել ու բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված ու 11 փաթեթ կանեփի սերմեր կային։ Տղամարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
12:26 07.04.2023
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է։ Նշվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 75-ամյակը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունըմ Այս տարվա կարգախոսն է` «Առողջություն բոլորի համար», ինչն առաջ է մղում որակյալ առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության հարցը` բոլոր տարածաշրջաններում։ Առողջության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Իրավունք, որի լիարժեք իրացման դեպքում` յուրաքանչյուր անձի պետք է հասանելի […]
12:22 07.04.2023
ՀՀ քննչական կոմիտեն սկսում է կրթադաստիարակչական, հաղորդակցային և հանրային իրազեկման նոր ծրագիր, որի շրջանակներում Կոմիտեի քննիչները դասընթացներ են վարելու հանրապետությունում գործող հանրակրթական միջին (8-9-րդ դասարան) և ավագ (10-12-րդ դասարան) ուսումնական հաստատություններում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ստորագրել է «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացների առարկայական ծրագիրը և դասընթացավարներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին հրամանը, որով փաստացի մեկնարկում […]
12:13 07.04.2023
2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչը Արցախում ապրող մարդկանց համար ծնել է բազմաթիվ խնդիրներ: Նման իրավիճակները սկսում են մարդկանց դրդել իրենց առջև ծառացած խնդիրների լուծման տարաբնույթ քայլերի, այդ թվում անօրինական: Իրավիճակը ներկայացրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Իսկ նման արարքների խիստ պահանջարկը ունակ է գտնելու նաև հանցակից, օժանդակող: Վերջին […]
11:51 07.04.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, ք. Գորիս): Մասնավորապես՝ – արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական […]
11:41 07.04.2023
Ապրիլի 7-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ն, Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրում անցկացվելու է «Տարհանում և պատստպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:
11:39 07.04.2023
Շարունակվում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացը և դասընթացին առնչվող թեստավորումներն անցկացվում են անվճար հիմունքներով՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից։ Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն […]
11:33 07.04.2023
«Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ։ Ապարանի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել էին, որ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում տուժածին դանակահարել էր 49-ամյա համաքաղաքացին։ Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա […]
11:11 07.04.2023
Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Իսայի Ի․-ի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 28-ամյա Էդգար Փ․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Էդգար Փ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 27 ամյա […]
10:20 07.04.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է. «Սիրելի կանայք, Սիրելի մայրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա կապակցությամբ, որը մենք նշում ենք նաև որպես Մայրության և գեղեցկության տոն: Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր և այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է, որովհետև մայր […]
09:46 07.04.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայուհիներ Մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայրն այն առանցքն է, որի շուրջ և որով հյուսվում է մեր երազած Հայրենիքի ցանկալի պատկերը: Վիրավոր Արցախի սիրտը շարունակում է բաբախել ամուր ու ամբողջական Հայրենիք ունենալու վեհ նպատակի համար, և […]
08:19 07.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
00:44 07.04.2023
Նոր դիվանագիտական սկանդալ Բաքվի ու Թեհրանի միջև. Ադրբեջանը հայտարարել է Իրանի դեսպանության մի քանի աշխատակիցների՝ երկրից արտաքսման մասին: Ի՞նչն է պատճառը և ինչո՞վ կպատասխանի Թեհրանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին այսօր հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, ուր իրեն դժգոհություն են հայտնել՝ իբր իրանական դեսպանության աշխատակիցների կողմից հակաադրբեջանական գործունեություն […]
21:00 06.04.2023
«Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագրի շրջանակներում Արթիկ համայնքում հիմնված հանգստյան գոտում իրականացվել է ծառատունկ՝ ՄԱԿ֊ի «Հարմարվողականության հիմնադրամ»֊ի մշտադիրտարկման խմբի, ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարության ԲԾԻԳ պետական հիմնարկի աշխատանքային խմբի, համայնքում գործող Հասարակական Կազմակերպությունների և էկոակումբների անդամների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է երիտասարդների մասնակցությունը համայնքում բնապահպանական միջոցառումների իրականացմանը։
20:38 06.04.2023
Ապրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր են այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նրանք շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում և տեղում ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնակցել են պարեկային ծառայության դիմորդների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ հավաստել, որ մասնակցությունը կրելու է շարունակական բնույթ։ ՆԳ Նախարարը վերահաստատել է, որ Ներքին գործերի նախարարության դիտակետում […]
16:54 06.04.2023
2023 թ.-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 միլիարդ դրամով, կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ, ավելի քան 440 միլիոն դրամով Սյունիքում 40 կրթահամալիր կստեղծվի, աշնանն էլ պարեկային ծառայության մոդելը կներդրվի նաև Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ներկայացրել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, […]
12:43 06.04.2023
Ապրիլի 5-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Երկրաբանի օրվան։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Երկրաբանության արդի խնդիրները» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը՝ ներկայացնելով ոլորտում առկա հիմնախնդիրները։ Միջոցառման ընթացքում ԵՊՀ պրոֆ․ Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի […]