12:46 30.03.2023
Մարտի 30-ին ԱՀ ԱԺ Արթուր Թովմասյանը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասված է. «Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար […]
12:43 30.03.2023
Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ծառայողները և «Դինամո» ՄՀԿ-ի աշխատակիցները մարտի 27-ին և 28-ին Երևանում և Գյումրիում անցկացրեցին ճանաչողական այց-հանդիպում։ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարությամբ իրականացված այց-հանդիպումը կարևոր և հետաքրքիր էր առաջատար մարզիչների և մարզիկների, ինչպես նաև 14 և […]
12:34 30.03.2023
Ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներն են ակտիվորեն պայքարում թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ, իսկ Վաղարշապատի բաժնի ծառայողների պայքարը հատկապես արդյունավետ էր մարտի 28-ին: Բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության գործընկերների և ճանապարհային ոստիկանների հետ: Մարտի 28-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ծաղկալանջ գյուղում նրանք ձերբակալեցին և, իրենց վարած «ԲՄՎ»-ով հանդերձ, ոստիկանության […]
12:12 30.03.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարարույունն անդրադարձել է համացանցում տարածված ««Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար ԱՆՏԱՌ են ոչնչացրել» վերտառությամբ գրառմանը և պարզաբանել հետևյալը` 2022 թվականի մայիսի 19-ին ի թիվս այլ լողափերի, հանրային N5 լողափում ջրային հանգիստ կազմակերպելու, բարեկարգում և սպասարկում իրականացնելու համար հայտարարվել էր մրցույթ: Հունիսի 9-ին հանձնաժողովի կողմից դիտարկվել են ներկայացված […]
12:03 30.03.2023
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի` մարտի 30-ի նոր որոշմամբ թույլատրվել է «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության (Սուրմալու տոնավաճառ) գործունեությունը; ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը […]
11:56 30.03.2023
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում՝ ավելի սրելով իրավիճակը». կառավարության նիստին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարևոր է համարել այդ ամենի մասին հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն իրազեկելը և միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ աշխատելը: Ի պատասխան Ադրբեջանի ստահոդ հայտարարությունների՝ վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, […]
11:47 30.03.2023
Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով, վրաց-թուրքական «Սարփի»-ի անցակետում մեկ անձ փորձել է գաղտնի կերպով Վրաստանից 250 ջրային կրիա տեղափոխել, հայտնում է Ալիք մեդիան։ Հաղորդագրության համաձայն, մաքսատան աշխատակիցները տղամարդու բաճկոնի տակ նկատել են տարօրինակ ուռուցիկություն և մաքսանենգության կասկածանքով խուզարկություն կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ կասկածյալի բաճկոնի տակ թաքցրած տուփի մեջ 250 ջրային կրիա է թաքցրած։ Հետագայում […]
11:28 30.03.2023
Մարտի 31-ին` ժամը 11:00-ին, Չայլախյան 29 հասցեում գտնվող «Երևանի թիվ 18 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։
11:18 30.03.2023
2023թ. մարտի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում: Ընտրությունների տարածքը ներառում էր 55 բնակավայր: Երկու համայնքներում էլ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2022թ․ սեպտեմբերի 25-ին, սակայն ավագանու կազմում ընտրված քաղաքական ուժերից որևէ մեկի ստացած մանդատները չէին բավարարել համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար, իսկ ավագանու կողմից ընտրությունը չկայացավ, […]
11:03 30.03.2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2C, հողի մակերևույթին՝ 3-ից -4C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից […]
10:56 30.03.2023
Մարտի 31-ին` ժամը 11:00-ին, Բագրատունյաց 70 հասցեում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հրդեհաշիջման կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։
10:50 30.03.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։ Քննարկվել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։ ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եվրոմիության կողմից Հայաստանի նկատմամբ […]
10:27 30.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ամասիայի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
09:47 30.03.2023
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում մարտի 23-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Ս.Ա.-ից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում գտնվող 3 անշարժ գույք, Ավան […]
08:45 30.03.2023
Մեծ Բրիտանիայից իննամյա Ջորջ Պենիսթոն-Բըրդն իր տան մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմի նռնակ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է Devon Live-ը։ Տղան նռնակը նկատել է, երբ երեկոյան տան բակում ոսկորներ էր փնտրում։ Նա վազել է տուն և ձայն տվել մորը, որպեսզի հայտնի գտածոյի մասին: Կնոջ խոսքով՝ ինքը սկզբում չի հավատացել որդուն ու խնդրել է նկարել նռնակը։ […]
08:38 30.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
21:30 29.03.2023
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև շարժական հեռախոսային կապի ռոումինգը կարող է վերացվել արդեն 1,5 տարի հետո: Մոսկավյան «Վեդոմաստի» թերթին հասանելի է դարձել ներքին մի փաստաթուղթ, որը շրջանառվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից: Ըստ այդ փաստաթղթի` բջջային օպերատորների հետ արդեն սկսվել է համապատասխան աշխատանքը: Կոնկրետ ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել և ինչ սպառնալիք կա: Թեմային […]
20:36 29.03.2023
Երևանի սպորտային շունչը բացվում է յուրաքանչյուր վարչական շրջանում մարզադաշտերի և սպորտային համալիրների կառուցմամբ և հիմնանորոգմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում 11 օլիմպիական մարզաձև է ուսուցանվում: Մարզադպրոցն այժմ հիմնանորոգվում է համայնքային միջոցներով, և արդեն իսկ իր հարկի տակ է ընդունում 1000-ից ավել մարզիկներ, իսկ հաջորդ տարի, […]
19:42 29.03.2023
Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում տեղի է ունեցել «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի 2-րդ պլանավորման կոնֆերանսը: Ծրագրի շրջանակներում այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսվում է անցկացնել փրկարարական դաշտային վարժանք, որին կմասնակցեն «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (INSARAG) տարբեր երկրների արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմերը։ Վարժանքի […]
19:33 29.03.2023
Պրահայում 80 հազար աշխատողներ և ծառայողներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման։ Հայտնում է Idnes.cz կայքը։ Բողոքի ակցիայի մասնակիցները Պրահայում հավաքվել են Չեխիայի կառավարության շենքի մոտ։ Նրանք դեմ են երկրում կենսաթոշակային բարեփոխումներ իրականացմանը, որով թոշակի անցնելու տարիքային շեմ է սահմանվում 68 տարի անցը: Ցուցարարները կառավարությանը կոչ են արել բոլոր քաղաքական կուսակցությունների և փորձագետների […]
19:15 29.03.2023
Արդեն 108 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դա իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա ազդեցություն է ունեցել: Շատ դժվար կլինի վերականգնել Արցախի տնտեսությունն ապագայում: Այս մասին այսօր ասվել է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում: Այսպիսով, Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով, ֆինանսատնտեսական կորուստները կազմում […]
19:07 29.03.2023
Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ միջազգային և տեղական գործընկերներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ։ Նախարար […]
18:41 29.03.2023
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեսողական, լսողական, հենաշարժողական և այլ առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ավելի մեծ կարևորություն տրվեց, որը և նրանց հասարակություն ինտեգրումը հեշտացրեց։ Հասարակական կազմակերպություններից բացի, այս խնդիրների մասին բարձրաձայնում են զանգվածային լրատվամիջոցները: «Ագաթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Շիրակի, Լոռու և Տավուշի լրագրողների և բլոգերների համար մեկ ամիս առաջ […]
12:25 29.03.2023
Ուսումնավարժություն «Հրդեհաշիջման կազմակերպումը հյուրանոցներում» թեմայով Մարտի 28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջման կազմակերպումը հյուրանոցներում» թեմայով: Ուսումնավարժության նպատակն էր նպաստել հրդեհաշիջում իրականացնող անձնակազմի մարտավարական հմտությունների զարգացմանը, հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը: Ուսումնավարժության ընթացքում կատարվել է հյուրանոցի աշխատակիցների և հյուրերի տարհանում:
11:41 29.03.2023
Մարտի լույս 27-ի գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք են բացահայտել։ Նրանք Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել են գյումրեցի 20-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Ժամերի տարբերությամբ Շիրակի պարեկները Լազոյի փողոցում ձերբակալել են 32-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ […]
11:15 29.03.2023
Մարտի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց մի երիտասարդ. ժամը 20.30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ծանոթն ու նրա ընկերները զենք են պահել իր վրա և հափշտակել փաստաթղթերը, բջջային հեռախոսը, լիցքավորման մարտկոցն ու յոթ հազար դրամ: Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով: Բաժնի քրեական հետախույզներն անցան գործի, արագ պարզեցին ծանոթի ինքնությունը: Արդեն ժամը […]
11:04 29.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 31-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ահարոնյան, Վ.Վահյան, Պ.Սևակի, Դ.Անհաղթի, Վրթ.Փափազյան, Վարշավյան, Ա.Տիգրանյան, Չոլաքյան փողոցների, Ներսիսյան փողոցի և նրբանցքի, Կ.Ուլնեցու 1-63 շենքերի և առանձնատների, Ազատության 1-11, 31 շենքերի և […]
10:55 29.03.2023
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:
10:19 29.03.2023
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմընը հաշվետվություն է ներկայացրել մարմնի կողմից 2023 թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 53 դեպք, որից 32 դեպքով հաշվարկվել է 19.208.299 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 […]