TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաստատվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը

12:47 01.04.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Այս մասին հայտնում է ՀՀԿԳՄՍՆ-ն։ Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ […]

̰
Հրապարակել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը

12:23 01.04.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, համաձայն ՀՀ դատախազության մասին օրենքի, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը, որում ներառված են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները: Դատախազությունը 2023 թվականի մարտի 31-ին հրապարակել է նաև Հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդումը՝ վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները: Հրապարակվել են […]

̰
Դատախազությունում քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը

11:29 01.04.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ, մարտի 31-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, ամփոփվել է 2023 թվականի փետրվարի 6-ին տրված հանձնարարականի կատարման ընթացքը՝ ուղղված 8 ամսից ավելի ժամկետով քննվող քրեական գործերի (վարույթների) ձգձգման պատճառների վերհանմանը և արդյունքների ներկայացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալներ Գևորգ Բաղդասարյանը, Արթուր Պողոսյանը, Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը և […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ

10:12 01.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ, որում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն հաղորդում մեր երկրին: Մաղթում եմ, որ ասորական հին ու հզոր մշակույթի ժառանգորդները Հայաստանում […]

̰
Ճանապարհներին մերկասառույց է. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:52 01.04.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, […]

̰
Ձյուն և մերկասառույց. մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են

08:02 01.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ են: Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Դիլիջանի […]

̰
«Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր»-ի շինարարությունը կմեկնարկի 2023թ.-ի ընթացքում

21:00 31.03.2023

«TOON EXPO 2023»-ին ներկայացվել է նաև «Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր»-ի ծրագիրը: Բնակելի համալիրը կառուցվելու է Սևանի փողոցում, մետրոյի՝ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ։ Մայրաքաղաքի Սևանի փողոցում կառուցվող Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրը բնակարաններից զատ, իր մեջ ներառելու է նաև մանկապարտեզ, լողավազան, զբոսայգի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտի կենտրոններ, ռեստորան, խանութներ և ոչ միայն: Ի՞նչ տեսք, առավելություններ ու պայմաններ է […]

̰
Երևանի ամենափոքր վարչական շրջանի խնդիրները բնակիչները ներկայացրել են փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին

20:54 31.03.2023

Մայրաքաղաքի՝ շուրջ 10400 բնակչություն ունեցող արվարձաններից Նուբարաշենը, տարածքով ու բնակչությամբ ամենափոքր վարչական շրջանն է: Բնակիչների հոգսերն ու խնդիրներն այստեղ տարբեր են. թաղամաս այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին նուբարաշենցիներն անձամբ են ներկայացնում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

20:49 31.03.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղակացնում է  ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմը՝ մարտի 31-ի ամփոփագրում։ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի […]

̰
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

20:30 31.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Գեղարքունիքի մարզում, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր, Ջերմուկ, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Սյունիքի […]

̰
Մհեր Սահակյանը մոտեցել է ինձ և առանց որևէ բան ասելու հարվածել․ Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

20:02 31.03.2023

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասներ ներկայացրեց ԱԺ փակ նիստում տեղի ունեցած միջադեպից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Վարդանյանը նշել է, որ մարտի 31-ի առավոտյան ընդդիմության նախաձեռնությամբ տեղի էր ունեցել աշխատանքային փակ քննարկում։ « Հանձնաժողովի նիստը նորմալ հունով ընթանում էր, մի պահ հանձնաժողովի նիստի քննարկման ընթացքը խաթարվեց՝ պատգամավորները սկսեցին բավականին […]

̰
Արմավիրի մարզում մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները

19:52 31.03.2023

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը ներկա էին մարզի խոշորացված համայնքների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:   Գոռ Հովհաննիսյանը նշել է, որ Համահայկական 8-րդ խաղերին ընդառաջ պետք […]

̰
71-ամյա եղբայրը դանակահարել էր 69-ամյա եղբորը

13:00 31.03.2023

Մարտի 30-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Ըստ հիվանդանոց տեղափոխվածի 71-ամյա եղբոր՝ նա վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական […]

̰
Անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով

12:25 31.03.2023

Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: Նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում գրանցվել է -2․․․-7 աստիճան, Աշոցքի հատվածում՝ մինչև -10, Լոռիում՝ 0․․․-4, Տավուշում՝ -1․․․+4, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ +2․․․+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 0, Սյունիքի հովիտներում՝ +4․․․+8 աստիճան։ Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի […]

̰
ՔԿ-ում քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի վարույթներով զոհակենտրոն քննության արդյունավետության բարձրացման խնդիրները

12:19 31.03.2023

2023թ. մարտի 27-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության մասնագետները հանդիպում են ունեցել «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանում իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակներում հատուկ […]

̰
Դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներ

12:08 31.03.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տեղեկություն էին ստացել այն մասին, որ հիմնարկի տարբեր տեղամասերի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները, միջանցքում սանիտարահիգիենիկ աշխատանքներ իրականացնելիս, միմյանց փոխանցելու են արգելված իր: Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով մարտի 29-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու ընդհանուր միջանցքում խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ. Գ.-ին և […]

̰
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ նաև առաջխաղացման ձևով

11:53 31.03.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի, 28-ի և 30-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ նաև առաջխաղացման ձևով: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ […]

̰
Ալավերդի քաղաքի բնակչուհին գողություն էր բեմականացրել՝ ամուսնուն խաբելու նպատակով

11:32 31.03.2023

Մարտի 28-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում Ալավերդի քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ անցած օրվա ընթացքում, երբ իրենք տանը չեն եղել, բացել են մուտքի դուռը և, ննջարանի պահարանում դրված գիպսե դրամապահոցները ջարդելով, գողացել են ավելի քան մեկուկես միլիոն դրամ և 16 հազար ռուսական ռուբլի: Ընդ որում, դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց […]

̰
Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է

09:41 31.03.2023

Մարտի 31-ին՝ ժամը 09:20-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Ինչպե՞ս է աշխատում ձյուն մաքրող տեխնիկան գարնանը. Վարդենյաց լեռնանցքն այսօր առավոտյան

09:18 31.03.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Մարտունիի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Սիսիանի տարածաշրջանում տեղումներ են ձյան […]

̰
Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, որոշ համայնքներում տեղում է ձյուն

08:18 31.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը

23:25 30.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը։ Նախարարը ողջունել է տիկին Կավիտա Բելանիին, հաջողություն մաղթել՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող […]

̰
Թուրքիայում նախագահի թեկնածուները հայտնի են․ ովքե՞ր են մրցակցելու Էրդողանի հետ

22:45 30.03.2023

Թուրքիայում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման համար հատկացված ժամանակը: Վերջնականապես հայտնի է դարձել, թե մայիսի 14-ի ընտրություններում ովքեր են լինելու գործող նախագահ Էրդողանի մրցակիցները: Ովքե՞ր են գրանցված թեկնածուները. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: « Օրենքի համաձայն՝ խորհրդարանում ներկայացրած քաղաքական ուժերը մեխանիկորեն են գրանցում իրենց թեկնածուներին, իսկ մնացածը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, թեկնածու առաջադրելու համար […]

̰
Գյումրիի Անտառավան 26 վթարային շենքի բնակիչների համար բնակապահովման նոր առաջարկ և տարբերակ է շրջանառվում

21:00 30.03.2023

Գյումրիի վթարային ու խիստ վթարային շենքերի շարքում Անտառավան 26-ը համարվում է ամենավտանգավորը, այսինքն՝ բնակվելն այստեղ անթույլատրելի է, բայց ապրողներին որևէ մեկը չի արգելում քայքայվող շենքում մնալ։ 60 բնակարանանոց շենքում 9 ընտանիք է մնացել, նրանք, որոնք ավեի քան 30 տարի շենքը փորձել են պահել, սպասել ամրացման ծրագրերի, Փոխարենը հիմա ունեն փլուզված 5-րդ հարկով ու պաշտգամբներով շենք, […]

̰
Վրաստանում մահացությունների թիվը գերազանցում է ծնելիությանը

20:34 30.03.2023

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին Վրաստանում մահացությունների թիվը 6 799-ով ավելի է ծնունդների թվից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, մահացածների թիվը նվազել է 18.0 տոկոսով և կազմել 49 հազար 118 միավոր։ Հիշարժան է նաև, որ Covid-ի համաճարակի պիկի պատճառով 2021 թվականին մահացության վիճակագրությունը նախորդ տարիների համեմատ […]

̰
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Վարչապետ

19:40 30.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը: Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Գերազանցություններ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Խոսելով ազատ մամուլի մասին՝ մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք կառավարությունները […]

̰
Տավուշի մարզպետարանում քննարկվել են սխալ քարտեզագրման պատճառով քաղաքացիների իրավունքների պետական գրանցում չիրականացվելու խնդիրները

18:59 30.03.2023

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը, մարզի խոշորացված համայնքների ղեկավարները, մարզպետարանի և համայնքապետարանների համապատասխան ոլորտների պատասխանատուները:   Քննարկվել են սխալ քարտեզագրման պատճառով քաղաքացիների իրավունքների պետական գրանցում չիրականացվելու, արոտավայրերի օտարման խնդրի, տեղադիրքերի […]

̰
Համայնքային ոստիկանությունը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ. ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյան

15:51 30.03.2023

Մարտի 29-ին Երևանում կազմակերպվեց «Համայնքային ոստիկանության հզորացում Հայաստանում. Ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները» թեմայով բազմաշահառու քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այն համատեղ կազմակերպվել էր ՆԳՆ և ԵԱՀԿ կողմից ՝Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Նրանք ոստիկանություն-համայնք հաղորդակցության շրջանակներում կարևորեցին համայնքային […]

̰
Երկու երիտասարդ տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են

13:43 30.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության նոր դեպքի էական հանգամանքներ։ Մասնավորապես, 2023թ. մարտի 23-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ սպիտակ գույնի «Նիսսան», մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում տեղադրում է թմրամիջոցներ: Նույն […]

̰
Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը, դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է. Արցախի ԱԺ նախագահի կոչը

12:46 30.03.2023

Մարտի 30-ին ԱՀ ԱԺ Արթուր Թովմասյանը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասված է. «Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար […]

̰
BACK_TO_TOP