08:40 07.03.2023
Մարտի 6-ին, ժամը 08։30-ից մինչ 21։30-ը Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Աջափնյակ վարչական շրջաններում , Գավառ, Աբովյան, Ծաղկաձոր, Հրազդան, Կապան, Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Լոռու մարզի Օձուն և Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղերում վնասվել են շինությունների […]
08:19 07.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գավառ քաղաքում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի […]
23:58 06.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում բուք է, Աշոցքում՝ գետնաբուք: Սպիտակի ոլորաններում, Ճամբարակ քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
23:45 06.03.2023
Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի տանիքին երկաթյա խողովակ է ընկել և այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Պարզվել […]
23:15 06.03.2023
Արքայազն Հարրին հանդիպում է հոգեկան տրավմաների հայտնի մասնագետ բժիշկ Գաբոր Մեյթի հետ: Ինչպես նշում է Daily Mail-ը, զրույցի ընթացքում Մեյթը Հարիի մոտ ախտորոշել է հոգեկան խանգարում, որը հայտնի է որպես ADHD։ Մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի թագավորի կրտսեր որդին ուղիղ եթերում զրուցել է հայտնի հոգեբան բժիշկ Գաբոր Մեյթի հետ։ Հանդիպմանը հնարավոր է եղել մասնակցել միայն առցանց […]
23:02 06.03.2023
Պուերտո Ռիկոյում ողջ է գտել ամերիկուհուն, ով պաշտոնապես մահացած էր հայտարարվել ավելի քան 30 տարի առաջ անհետանալուց հետո, հայտնում է Sky News-ը։ Պատրիսիա Կոպտային, որն այժմ 83 տարեկան է, վերջին անգամ տեսել են Փենսիլվանիայի Փիթսբուրգ քաղաքում 1992 թվականին, երբ քննիչները սկսեցին հետաքննել նրա անհետացումը: Նա հայտնի էր որպես փողոցային «էքսցենտրիկ» քարոզչուհի։ Պուերտո Ռիկոյի ծերանոցում դեմենցիայով […]
22:37 06.03.2023
Մարտի 6-ին, ժամը 13:27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սյունիք գյուղում այրվում է մոտ 8 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:16-ին:
22:00 06.03.2023
Թուրքական ընդիմությանը չի հաջողվել պահպանել միասնականությունը և ընդհանուր թեկնածու առաջադրել գալիք նախագահական ընտրություններին: Էրդողանին ընդդիմադիր դաշինքը փլուզվելու եզրին է հայտնվել: Այսօր կայացել է դաշինքը փրկելուն ուղղված փակ բանակցությունների վերջին փուլը: Արդյունքը դեռ հայտնի չէ, բայց Էրդողանի թիմում չեն թաքցնում իրենց գոհունակությունը: Ի՞նչը դարձավ ընդիմության պառակտման պատճառ, և ինչո՞ւ ընդիմությունը գերադասեց Քըլչըդարօղլուին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
21:57 06.03.2023
Մարտի 5-ին, ժամը 20.48-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Եղեգնավան գյուղի 35-ամյա բնակիչը այրել է Մաշտոցի փողոցի իր տունը: Եղեգնավան է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 35-ամյա տղամարդը դուռը կոտրել, ապօրինի մուտք է գործել նախկին կնոջ տուն, այրել հյուրասենյակի սեղանը, ծածկոցը և դիմել […]
19:41 06.03.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի պատասխանատուների հետ, գլխավորությամբ՝ «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն ժ/պ Արտավազդ Ոսկանյանի։ Հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը Վարդգես Սամսոնյանը խոսել է քաղաքի մաքրության, լուսավորության ցանցի թարմացման, փողոցների գծանշման, աղբահանության, աղբարկղերի, ծառերի սեզոնային էտի և ոլորտին առնչվող մի շարք հարցերի մասին։ Ոլորտային պատասխանատուները համայնքի […]
19:21 06.03.2023
Նախորդ շաբաթ՝ մարտի 1-ից 5-ը մարզի բուժհաստատություններում ծնվել է 31 երեխա՝ 13 տղա, 18 աղջիկ։ Փետրվար ամսին Շիրակի մարզում ծնվել է 167 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 90 տղա, 77 աղջիկ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
12:14 06.03.2023
Մարտի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ամիրյան փողոցում ապօրինի ծառահատում է կատարվում: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Նրանք նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու տղամարդու՝ «Զիլ-130»-ով հանդերձ: […]
10:40 06.03.2023
Մարտի 6-ին՝ ժամը 10։30-ին, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:28 06.03.2023
Մարտի 4-ին, ժամը 20.04-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդումներ են ստացվել, որ Խանջյան փողոցում դանակահարված մարդ կա: Հաջորդ հաղորդումը ժամը 20.30-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից էր. Խանջյան փողոցից «մարմնի բազմակի հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել անձն անհայտ մի տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի գրպանում հայտնաբերվել է մարիխուանայի […]
09:55 06.03.2023
«Էրեբունի» ավիաբազայի օդաչուները և Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՕՊ) ՀՕՊ ստորաբաժանումների անձնակազմերը զինվորական անձնակազմի հետ միասին կատարել են Հայաստանի պաշտպանության նախարարության օդային տարածքի պաշտպանության ուսումնական առաջադրանքներ. այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։ Ուսումնական պարապմունքների ընթացքում մշակվել են օդային տարածքը խախտողներին մոդելավորող պայմանական օդային թիրախներ հայտնաբերելու և որսալու գործողություններ։ ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները […]
09:07 06.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են։
08:28 06.03.2023
ԱՀ ԱԻ պետական ծառայությունը զգուշացնում է, որ այսօր`մարտի 6-ին, ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 27-30մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մարտի 6-ին և 7-ին սպասվում է անձրևի տեսքով թույլ տեղումներ: Մարտի 8-10-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ:
08:18 06.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
00:04 05.03.2023
Մարտի 4-ին Արցախի ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում էր ստացվել, Զարդախաչ գյուղի 41-ամյա բնակչուհի Մ. Ա.-ի անհայտ կորելու մասին: Վերջինս` մարտի 1-ին առավոտյան ժամը 05:40-ի սահմաններում, Ստեփանակերտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից, որից հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։ Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` համատեղ քրեական հետախուզության վարչության և Մարտակերտի շրջանային բաժնի […]
23:59 04.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
22:31 04.03.2023
Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային հանրապետություն կատարած աշխատանքային այցը եզրափակել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Փաշինյանն իր աշխատանքային այցը Գերմանիա, համարում է արդյունավետ. նպատակը համարում է մի շարք հարցերի վերաբերյալ երկուստեք հարաբերություններում դիրքորոշումների ավելի հասկանալի ու ընկալելի դարձնելը: Կարևորում է Գերմանիայի կանցլերի, նախագահի հետ ունեցած բաց խոսակցությունները, նշում, որ ջերմ տպավորություններով է վերադառնալու Հայաստան: […]
22:03 04.03.2023
Այսօր՝ մարտի 4-ին, արտակերգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից ծայրահեղ ծանր վիճակում Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հոթելի մուտքի մոտ՝ աստիճաններին հայտնաբերվել է արնանման հետքեր, դեռևս անհայտ մակնիշի ատրճանակ։ Տեղում աշխատում […]
21:54 04.03.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել պահեստազորայինների վարժական հավաքներից:
21:44 04.03.2023
Փետրվարի 28-ի ուշ երեկոյան ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Մաստարա գյուղի 24-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է խոտի դեզի վրայից ցատկելու և ապակու վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, […]
21:35 04.03.2023
Ամերիկացի նախկին երգչուհին վիրահատվել է պարանոցի հատվածում և կորցրել հարազատ ձայնը՝ հանկարծակի խոսելով ռուսերենի ուժեղ առոգանությամբ, որը հետագայում փոխվել է ուկրաիներենի և ավստրալերենի։ Այդ մասին գրում է The Independent-ը։ 39-ամյա Էբբի Ֆենդերի մոտ պարանոցի ճողվածքի վերականգնելու վիրահատությունից հետո ախտորոշվել է օտար ակցենտի համախտանիշ՝ հազվագյուտ հիվանդություն, որն ազդում է միայն մոտ 100 մարդու վրա ամբողջ աշխարհում: […]
20:57 04.03.2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1989թ․ ծնված, 2012 թ.-ից պատիժը կրող Գ. Ս.-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով մարտի 03-ին՝ ժամը 03։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն: Ժամը 03։20-ի սահմաններում շտապօգնության բրիգադի կողմից արձանագրվել է դատապարտյալ Գ. Ս.-ի կենսաբանական մահը: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային […]
20:46 04.03.2023
Արցախի տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է երեկվա վիճակագրական թարմացումները. 9 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 318 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 770 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից […]
20:37 04.03.2023
Մարտի 3-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Նա հայտնել էր, որ ընկել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ «Կայզեր» սուպերմարկետի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր 19-ամյա երիտասարդը: Բացատրական […]
20:12 04.03.2023
Այն մասին, թե ինչպես կարելի է նիհարել, որպեսզի մաշկն առաձգական մնա, ասել է էնդոկրինոլոգ-դիետոլոգ Օլեգ Իրիշկինը։ Նա նշել է նման ձևով քաշի կորստի գաղտնիքը բժիշկ Փիթերի հետ հարցազրույցում։ Իրիշկինը նախազգուշացրել է, որ քաշի կորուստը պետք է տեղի ունենա մեկ կամ մի քանի բժիշկների հսկողության ներքո՝ դիետոլոգ, էնդոկրինոլոգ, սրտաբան, գաստրոէնտերոլոգ, քնաբան և ֆիթնես մարզիչ: Մաշկը ձիգ […]
20:00 04.03.2023
Աֆրիկյան երկրներից հարյուրավոր միգրանտներ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու նոր օրինագծի դեմ, որը խստացնում է երկիր ներգաղթի կանոնները, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հարյուրավոր սևամորթ միգրանտներ հավաքվել են Փարիզի հյուսիսում գտնվող Château Rouge-ում՝ ընդդեմ ապաստանի և միգրացիայի մասին օրինագծի: Նրանք վանկարկում են «Մենք օրինականացնում ենք բոլոր անօրինական ներգաղթյալներին», «Աֆրիկացիների համար առանց փաստաթղթերի աշխատանքը […]