23:59 04.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
22:31 04.03.2023
Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային հանրապետություն կատարած աշխատանքային այցը եզրափակել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Փաշինյանն իր աշխատանքային այցը Գերմանիա, համարում է արդյունավետ. նպատակը համարում է մի շարք հարցերի վերաբերյալ երկուստեք հարաբերություններում դիրքորոշումների ավելի հասկանալի ու ընկալելի դարձնելը: Կարևորում է Գերմանիայի կանցլերի, նախագահի հետ ունեցած բաց խոսակցությունները, նշում, որ ջերմ տպավորություններով է վերադառնալու Հայաստան: […]
22:03 04.03.2023
Այսօր՝ մարտի 4-ին, արտակերգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից ծայրահեղ ծանր վիճակում Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հոթելի մուտքի մոտ՝ աստիճաններին հայտնաբերվել է արնանման հետքեր, դեռևս անհայտ մակնիշի ատրճանակ։ Տեղում աշխատում […]
21:54 04.03.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել պահեստազորայինների վարժական հավաքներից:
21:44 04.03.2023
Փետրվարի 28-ի ուշ երեկոյան ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Մաստարա գյուղի 24-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է խոտի դեզի վրայից ցատկելու և ապակու վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, […]
21:35 04.03.2023
Ամերիկացի նախկին երգչուհին վիրահատվել է պարանոցի հատվածում և կորցրել հարազատ ձայնը՝ հանկարծակի խոսելով ռուսերենի ուժեղ առոգանությամբ, որը հետագայում փոխվել է ուկրաիներենի և ավստրալերենի։ Այդ մասին գրում է The Independent-ը։ 39-ամյա Էբբի Ֆենդերի մոտ պարանոցի ճողվածքի վերականգնելու վիրահատությունից հետո ախտորոշվել է օտար ակցենտի համախտանիշ՝ հազվագյուտ հիվանդություն, որն ազդում է միայն մոտ 100 մարդու վրա ամբողջ աշխարհում: […]
20:57 04.03.2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1989թ․ ծնված, 2012 թ.-ից պատիժը կրող Գ. Ս.-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով մարտի 03-ին՝ ժամը 03։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն: Ժամը 03։20-ի սահմաններում շտապօգնության բրիգադի կողմից արձանագրվել է դատապարտյալ Գ. Ս.-ի կենսաբանական մահը: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային […]
20:46 04.03.2023
Արցախի տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է երեկվա վիճակագրական թարմացումները. 9 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 318 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 770 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից […]
20:37 04.03.2023
Մարտի 3-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Նա հայտնել էր, որ ընկել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ «Կայզեր» սուպերմարկետի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր 19-ամյա երիտասարդը: Բացատրական […]
20:12 04.03.2023
Այն մասին, թե ինչպես կարելի է նիհարել, որպեսզի մաշկն առաձգական մնա, ասել է էնդոկրինոլոգ-դիետոլոգ Օլեգ Իրիշկինը։ Նա նշել է նման ձևով քաշի կորստի գաղտնիքը բժիշկ Փիթերի հետ հարցազրույցում։ Իրիշկինը նախազգուշացրել է, որ քաշի կորուստը պետք է տեղի ունենա մեկ կամ մի քանի բժիշկների հսկողության ներքո՝ դիետոլոգ, էնդոկրինոլոգ, սրտաբան, գաստրոէնտերոլոգ, քնաբան և ֆիթնես մարզիչ: Մաշկը ձիգ […]
20:00 04.03.2023
Աֆրիկյան երկրներից հարյուրավոր միգրանտներ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու նոր օրինագծի դեմ, որը խստացնում է երկիր ներգաղթի կանոնները, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հարյուրավոր սևամորթ միգրանտներ հավաքվել են Փարիզի հյուսիսում գտնվող Château Rouge-ում՝ ընդդեմ ապաստանի և միգրացիայի մասին օրինագծի: Նրանք վանկարկում են «Մենք օրինականացնում ենք բոլոր անօրինական ներգաղթյալներին», «Աֆրիկացիների համար առանց փաստաթղթերի աշխատանքը […]
19:11 04.03.2023
Մարտի 4-ին լրանում է 20-րդ դարի մեծանուն ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակը: Ծննդյան օրվա առթիվ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ միասին, ծաղիկներ է խոնարհել Ալեքսանդր Թամանյանի արձանին` հարգանքի տուրք մատուցել ճարտարապետի հիշատակին: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Արևային քաղաքի վարպետի պատկերացումները դարձան կնիք ու ձեռագիր`քաղաքամայր Երևանի համար:
18:31 04.03.2023
Գյումրիում ինքնակամ շինությունների կառուցումն անհասցե ու անկանոն սկսվեց 1988-ի երկրաշարժից հետո։ Քաղաքի տարբեր հատվածներում տնակներ տեղադրվեցին, հետո բնակարանի փոխհատուցման հույսը կորցրած ընտանիքները տնակները քարապատեցին՝ դրանք համարելով հիմնական բնակության վայր։ Հիմա դրանցից ոչ բոլորն են օրինականացված, շատ դեպքերում քաղաքաշինական նորմերի խախտումների պատճառով։ Հիմա ապօրինի շինությունների օրինականացման նոր որոշումը նոր հնարավորություն է ստեղծել և սեղմ ժամկետներ է […]
13:00 04.03.2023
Մարտի 3-ին Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի մի բնակիչ ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր տվել, որ 2022 թ. դեկտեմբերի 15-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում տան ննջասենյակի զգեստապահարանի ճամպրուկից գողացել են 100 000 ՌԴ ռուբլի: Դիլիջանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել, որ նշված գողությունը կատարել էր տանտիրոջ 16-ամյա որդին: Նա բաժին դիմում է ներկայացրել, որ […]
12:30 04.03.2023
Մարտի 2-ին Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Այգեստան գյուղի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին նշված հասցե: 32-ամյա տղամարդը հաստատեց, որ տանը թմրանյութ ունի: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կատարվեց տան զննություն. խորդանոցի տեսանելի վայրից տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի զանգված: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. […]
12:22 04.03.2023
Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Տիգրան Բաբայանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա թիվ 33 հասցեում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Քարերի աշխարհ» խանութ սրահի երկաթե պարսպին, կոտրել այն, ապա բախվել քարե սալիկների ցուցատախտակներին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի […]
12:10 04.03.2023
Արմավը առողջարար արտադրանք է, բայց շատ բան կախված է դրա քանակից և որակից, ասում է դիետոլոգ, սննդաբան Անժելիկա Դյուվալը։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա խորհուրդներ է տվել, թե ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել այս միրգը։ Խուրմայի պտուղները հարուստ են սննդային մանրաթելերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում աղիքների և նրա միկրոֆլորայի վրա, ասել է Դյուվալը։ Բացի […]
23:10 03.03.2023
Մարտի 3-ին Տավուշի մարզի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են Նոյեմբերյանի Դպրոցականների փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենայի: Մեքենայի դռան մոտ՝ տեսանելի վայրում, պարեկները նկատել են կռփազենք: 22-ամյա նոյեմբերյանցի վարորդը հայտնել է, որ այն իրենն է: Դեպքի մասին հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: Հանգամամքները պարզվում են:
22:56 03.03.2023
Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, «ՄԱԳԱՏԷ»-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսին ավարտել է իր այցը Բաքու: Այսօր ընդունելով նրան՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին անհեթեթ մեղադրանքներ է ուղղել Հայաստանին՝ պնդելով, թե Մեծամորի ատոմակայանը սպառնում է ողջ տարածաշրջանի էկոլոգիային: Գրոսսին ինչ-որ կերպ պատասխանե՞լ է այդ պնդումներին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Թեև Ռաֆայել Գրոսսին Բաքու էր […]
22:34 03.03.2023
Ձկան յուղի օգտագործումը նպաստում է սրտի և ուղեղի աշխատանքին, բարելավում է հոգեկան վիճակը, պաշտպանում է հոդերը և ոսկորները։ Այնուամենայնիվ, այն ընդունելիս արժե հետևել միջոցին, քանի որ այս նյութի ավելցուկը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Այս մասին «Իզվեստիային» ասել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Տանանակինան։ «Ձկան յուղը գլխավորում է մարդու առողջության պահպանման համար […]
22:23 03.03.2023
Փետրվարի 27-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տվեց Օշական գյուղի մի բնակիչ: Նա հայտնեց, որ փետրվարի 23-ի ցերեկը Աշտարակ-Ագարակ ճանապարհի հարակից դաշտից գողացել են իր ոչխարն ու գառը: Աշտարակի քրեական հետախույզներն անմիջապես սկսեցին օպերատիվ միջոցառումները: Թեև տուժած տղամարդը դեպքից չորս օր անց էր դիմել իրավապահներին, բացահայտումը տևեց մի քանի ժամ: Նույն օրը, երեկոյան, քրեական հետախույզները […]
22:10 03.03.2023
Նախքան ներդրումներ սկսելը, դուք պետք է ուշադիր ուսումնասիրեք ֆինանսական վիճակը: Fontvielle ներդրումային ընկերության ներդրումային խորհրդատու Մաքսիմ Ֆեդորովը «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն սկսնակ ներդրողները: «Ներդրումների, ինչպես նաև վարկերի իրավիճակում հասկանալու համար՝ արժե՞ սկսել, պետք է ուշադիր ուսումնասիրել կոնկրետ անձի անձնական ֆինանսական պատկերը։ Եթե վարկային պարտավորությունների դեպքում նման վերլուծություն է անում […]
20:50 03.03.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վրադգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի օգնական Արամ Շաբոյանը, համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ծրագրերի և արտաքին կապերի բաժնի ժ/պ Նազելի Էլբակյանը։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը […]
20:25 03.03.2023
Փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Հայաստանում և Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված կացության և առկա մարտահրավերների մասին զեկույց ներկայացրեց ԳՀԽ անդամ, ի.գ․դ․Գևորգ Դանիելյանը։ Զեկուցողը, հանգամանորեն […]
20:17 03.03.2023
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 256 միլիոն 678 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ Աշխատանքների արդյունքում ասֆալտապատվել է Ծովագյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, […]
20:00 03.03.2023
Սուբվենցիոն ծրագրով Գյումրիի տիկնիկային թատրոնի վերանորոգումը շինընկերությունը համարել է ավարտված, թեև ավարտական ակտ դեռ չկա ստորագրված։ Իսկ որակից դժգոհ է տնօրենը, շենքի որոշ հատվածներում աշխատանքներն անավարտ են մնացել։ Ըստ պայմանագրային պարտավորությունների, տիկնիկային թատրոնի վերանորոգման ծրագրի ավարտը նախատեսված էր 2022-ի տարեվերջ, իսկ աշխատանքները սկսվել էին օգոստոսին։ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգումը շինարարն համարում է ավարտած՝ […]
15:52 03.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 25-ին և 27-ին ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ: 2023 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնից ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ […]
10:47 03.03.2023
Մարտի 3-ը Լսողության պահպանման համաշխարհային օրն է, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Լսողության նորածնային սքրինինգի արդյունքում 2022 թվականին հայտնաբերվել է ծանրալսությամբ 21 երեխա: Պետությունը փոխհատուցել է 1-4.5 տարեկան 19 երեխայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ընթացքի արժեքը: Առողջապահության նախարարությունը շարունակում է արդիականացնել լսողության նորածնային սքրինինգի, լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ վերականգնման աշխատանքները: Նպատակը լսողության խանգարման […]
10:20 03.03.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ […]
10:17 03.03.2023
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Սկսած 2017 թվականից՝ մարտի 3-ը մեր երկրում նշվում է որպես Գործարարի օր, որը համընկնում է նաև հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվա հետ՝ խորհրդանշելով հայ ձեռներեցության բարի ավանդույթների շարունակականությունը։ Անկախ Հայաստանի տնտեսությունն անցած ավելի քան […]