10:11 03.03.2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։ Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։ Տեղեկությունների […]
09:25 03.03.2023
Բրիտանական խորհուրդը սիրով հայտարարում է «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների Շրջանավարտների մրցանակի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Այս տարի ավելի քան 100 դիմորդներից եզրափակիչ փուլ են անցել հինգ մասնակիցներ՝ իրենց նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար, որպես գործարար ոլորտի մասնագետներ, ձեռներեցներ և համայնքային առաջնորդներ։ Հաղթող մասնակիցը կհայտարարվի 2023 […]
09:21 03.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ապարանի, Ստեփանավանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Եղեգնաձորի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
08:51 03.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
08:32 03.03.2023
Գիտնականների միջազգային խումբը ռուս հնագետների մասնակցությամբ առաջին անգամ իրականացրել է 356 որսորդ-հավաքողների գենոմի լայնածավալ ուսումնասիրություն, որոնք ապրել են 35-5 հազար տարի առաջ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ժամանակակից 14 երկրների տարածքում, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, մասնավորապես վերծանվել է անհատի գենոմը, ով […]
08:05 03.03.2023
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Բենսոն քաղաքի բնակչուհի Լեսլի Հասթեդը վիճակախաղի ջեքփոթն իր ծննդյան տարեդարձից մի քանի ժամ առաջ է խփել։ Այս մասին հայտնում է UPI-ն։ Կինը դիտել է լուրերը և տեսել է իր քաղաքում վաճառված վիճակախաղի շահած տոմսի գովազդը։ Հասթեդը կանխազգացում է ունեցել, որ հենց ինքն է գնել երջանիկ տոմսը։ «Երբ լուրերում ասվում էր, որ […]
00:04 03.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
23:31 02.03.2023
Չինաստանում կինը կարծել է, թե տիբեթյան մաստիֆի շան ձագ է պահում, բայց պարզվել է, որ այն արջ է: Ինչպես նշում է Mirror-ը, կինը ահազանգել է երկու տարի անց, երբ շունը սկսել է քայլել հետևի ոտքերի վրա։ Սու Յունը 2016 թվականին հանգստից կենդանուն բերել է Չինաստանի Յունան նահանգի իր գյուղ։ Գազանն ընտանիքում ապրել է երկու տարի […]
23:20 02.03.2023
38-ամյա ամերիկյան ռեալիթի աստղ Քլոե Քարդաշյանը պատմել է, որ մի քանի ամիս առաջ դեմքի ուռուցք է հեռացրել։ Սոցցանցերում այս մասին խոստովանած Քիմ Քարդաշյանի քրոջ խոսքերը մեջբերում է People-ը: Քարդաշյանի հետևորդներից մեկը նրան հարցրել է այտի կարի մասին, որը երևում էր նրա նոր լուսանկարներից մեկում։ Ի պատասխան՝ նա խոստովանել է, որ վիրահատությունից հետո սպի է եղել։ […]
23:11 02.03.2023
Սիդնեյից Ջեյդեն Լևս անունով մի ավստրալացի մի երեկո իր ննջասենյակում սողացող թունավոր սարդ է գտել: Նա որոշել է անտեսել այն, սակայն ավելի ուշ միջատին գտել է իր անկողնում: Հետո Լևսը որոշել է նրան պահել որպես ընտանի կենդանի և սարդին տվել է Լարի անունը։ Մարդու ափի կեսի չափ հսկայական որսորդ սարդն ամենևին չի վախեցնում աղջկան։ Այս […]
22:53 02.03.2023
Պահքը ենթադրում է մսամթերքից տևական հրաժարում։ Գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Gemotest լաբորատորիայի փորձագետ Եկատերինա Քաշուխը մարտի 2-ին «Իզվեստիային» պատմել է նման դիետայի վտանգների, ինչպես նաև մսի փոխարինման մասին։ Ըստ մասնագետի՝ միսը սննդային արժեքով օգտակար նյութերի պահեստ է։ Մսից ստացված սպիտակուցը յուրահատուկ բաղադրություն ունի, այն պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր ամինաթթուները։ Դրանցից մի քանիսն անփոխարինելի են՝ […]
22:35 02.03.2023
Փետրվարի 11-ին, կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի և ազդրի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության են տեղափոխվել 32-ամյա 2 տղամարդ՝ երկուսն էլ Գետափ գյուղի բնակիչ։ Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքն արագ արդյունք տվեց։ Նրանք հանցագործությունը բացահայտեցին ոստիկանության և քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական […]
22:23 02.03.2023
Փետրվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Կոստան Ա.-ն իր վարած ԿՎԶ մակնիշի միկրոավտոբուսով Արտամետ գյուղի դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է, այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Աննա Ա.-ն, 44-ամյա Սառա Մ.-ն և 57-ամյա Վարսիկ Գ.-ն մարմնական վնասվաքծներով […]
22:15 02.03.2023
Հիմնական նշանները, որոնք վկայում են երիկամներում և միզուղիներում քարերի առկայության մասին, թվարկել է «Moslente»-ն՝ ներկայացնելով բժշկական լաբորատորիաների դաշնային ցանցի բժշկական բաժնի ղեկավար Օլգա Մալինովսկայայի տեսակետը: Հիմնական ախտանշաններն են երիկամային կոլիկի պարբերական նոպաները, մեջքի ստորին հատվածում ուժեղ ցավերը։ «Երիկամների քարերը տարբեր չափերի աղերի խիտ կուտակումներ են (կոնգլոմերատներ)՝ փոքրից մինչև բավականին մեծ: Ամենից հաճախ դրանք բաղկացած են […]
22:08 02.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
22:00 02.03.2023
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «Չմիավորված պետությունների շարժման կոնտակտային խմբի» գագաթնաժողովին, որն իր աշխատանքը սկսել է այսօր, Բաքվում: Ադրբեջանի նախագահն ամբիոնն օգտագործել է՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելու համար ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի հասցեին: Նա մեղադրել է Ֆրանսիային ոչ ավելի, ոչ պակաս՝ ցեղասպանություն գործելու մեջ: Սա առաջին դեպքը չէ, երբ Ալիևը նման մեղադրանքներ է ուղղում Ֆրանսիայի […]
20:33 02.03.2023
Փետրվարի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք են դիմել մինչ 18 տարեկան տասնմեկ և չորս չափահաս հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում: ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները փետրվարի 23-ին անհատ ձեռնարկատեր Աշխեն Դադայան տնտեսավարող սուբյեկտի «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի կազմակերպությունում ներկա են եղել […]
20:09 02.03.2023
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին։ Մարզպետը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքային ներկայացուցիչների հետ նախ այցելել է Նորակերտ բնակավայրի նորակառույց խաղահրապարակ, որտեղ ծանոթացավ կատարված աշխատանքներին: Խաղահրապարակի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 15,297,194 […]
19:08 02.03.2023
Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի 17 բնակավայրերում՝ Արտաշատ քաղաքում, Ազատավանում, Դալարում, Մրգավանում, Վերին Արտաշատում, Քաղցրաշենում, Նարեկում, Նորաշենում, Մխչյանում, Դեղձուտում, Դվինում, Վարդաշենում, Բարձրաշենում, Աբովյանում, Նշավանում, Դիտակում և Արևշատում, այս պահին ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրով խոշորացված համայնքի բնակավայրերում կբարեկարգվի շուրջ 21 կմ ճանապարհահատված։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2 […]
18:58 02.03.2023
Համաշխարհային բանկի և Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում»ծրագրով 304 շահառուի Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերից տրամադրվել են փոքր բիզնես դրամաշնորհներ խթանելու նրանց ինքնաբավ կենսապահովումը՝ դուրս գալով ընտանեկան նպաստ համակարգից։ Տեղեկացնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։ Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ աշխատանքի […]
18:49 02.03.2023
Մեկ միլիարդ 100 միլիոն դրամ․․․ Այսքան է գնահատվել Գյումրիի պատմական շենքերից մեկը, որը որոշվել է աճուրդով վաճառել։ Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական շենքը 2000-ականներին այլևս դադարեց գործել որպես հիվանդանոց՝ բուժհաստատությունների օպտիմալացումից հետո։ «Ճերմակ Հիվանդանոց» անունով մի քանի տարի շենքի մի հատվածում վարձակալական հիմունքներով գործեց բուժհաստատությունը, իսկ լուծարումից հետո շուրջ 2400 քմ մակերեսով շինությունն ամբողջությամբ մնաց դատարկ, […]
15:15 02.03.2023
Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարությունը կտևի 4 տարի, քննարկվում են այլ ուղղություններում ևս կայարաններ ունենալու հարցը: Երաժշտական դպրոցների ուսուցիչները, մարզիչները մարտի 15-ից կարող են ատեստավորման հայտեր ներկայացնել: Արագած լեռան լանջին էլ լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստին, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
11:56 02.03.2023
Պետբյուջեից 1 մլրդ 100 մլն դրամ կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Աջափնյակի նոր մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների ձեռք բերման և ֆինանսավորման համար: Նոր կայարանի երկարությունը լինելու է 1.5 կմ, շինաշխատանքներն էլ տևելու են 4 տարի: Երևանի քաղաքապետարանում քննարկում են մայրաքաղաքում ևս երկու ուղղությամբ նոր կայարաններ ունենալու հարցը: Նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա […]
11:00 02.03.2023
Փետրվարի 27-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 41 և 34 տարեկան երկու բնակիչ պահում և օգտագործում են թմրանյութ: Հաղորդումից ժամեր անց Ավշար գյուղում նրանք հայտնաբերվեցին ու տեղափոխվեցին բաժին: 34-ամյա տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: 41-ամյա տղամարդու մոտ հերոնի նմանվող զանգված կար. ըստ նրա՝ գնել […]
10:56 02.03.2023
Հայաստանի հնագույն Մեծամոր բերդաքաղաքում հայտնաբերվել է դամբարան, որը թվագրվում է Եգիպտոսում Ռամզես II-ի օրոք և մ.թ.ա. 1300-1200 թվականներին, հայտնում է Nauka w Polsce կայքը։ Գերեզմանում թաղված են տղամարդ և կին, ովքեր, նախնական հաշվարկներով, մահացել են 30-40 տարեկանում։ Նրանք հավանաբար զույգ էին։ Մնացորդները լավ պահպանված են։ «Նրանց մահը առեղծված է, քանի որ մենք չգիտենք դրա պատճառները: […]
10:51 02.03.2023
Գյումրու համայնքապետարանը հայտնում է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023թ.-ին նախատեսվում է հիմնանորոգել թվով 29 փողոց/փողոցի հատված։ Աշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է։ Ցանկում ընդգրկված են փողոցներ՝ քաղաքի տարբեր հատվածներից:
10:00 02.03.2023
Երկրաշարժերը Թուրքիայում հանգեցրել են այնտեղ արձակուրդներն անցկացնելու պահանջարկի անկմանը։ Սակայն մինչև ամառային սեզոնը Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների հոսքը կվերականգնվի։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է Ռուս-թուրքական գործարար խորհրդի (RTBC) տնօրեն Ալեքսեյ Էգարմինը։ «Իհարկե, զբոսաշրջության ոլորտում որոշակի անկում կա։ Չնայած Թուրքիայում ռուսների սիրելի հանգստավայրերը, ընդհանուր առմամբ, չեն տուժել։ Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ընտանեկան հանգստի […]
09:09 02.03.2023
Մարտի 2-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
08:48 02.03.2023
Գազօջախները շատերի համար առօրյա կյանքի ծանոթ մասն են, սակայն հարկ է հիշել, որ դրանք արտադրում են առողջության համար վտանգավոր նյութեր: Բժիշկ, էնդոկրինոլոգ Յուլիա Սորոկինան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես նվազագույնի հասցնել ռիսկերը: «Երբ գազ է այրվում, առաջանում է քիմիական տարրերի մի ամբողջ համալիր։ Գազի այրիչները կարող են արտանետել ածխածնի օքսիդ և մերկապտանի հետքեր: Մերկապտանն օգտագործվում […]
08:25 02.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]