00:10 20.02.2025
Իտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։ «Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, […]
23:46 19.02.2025
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շահագործման է հանձնվել վերանորոգված վարչական շենքը և կալանավորված անձանց պահման վայրը։ Բացմանը ներկա է գտնվել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում անհրաժեշտ է պատիժ կրող անձանց համար ապահովել պատշաճ պայմաններ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
23:16 19.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փտրվարի 19-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշոցք-Բավրա, Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար […]
22:38 19.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-15:00 Ներքին Չարբախ 1 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։30-16:30 Արշակունյաց պող․ 42, 42/2, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդբեր, 11։00-17:00 Խաղաղ Դոնի փ. 27 շենք, Նազարբեկյան փ. 41, […]
22:12 19.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հաղթանակ թաղամասի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, պատասխանատուներ Երևանի քաղաքապետարանից, Ջրային կոմիտեից և այլ գերատեսչություններից։ Դեռ նախորդ՝ Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էր նախարարը խոստացել ընդունել բնակիչներին և լսել նրանց խնդիրները։ Այսօր մեկ ժամից […]
21:39 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու, […]
21:19 19.02.2025
Այսօր մայրաքաղաքում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, որոնց շրջանակում տնկվել է շուրջ 250 մշտադալար ծառ։ Նոր ծառերը կհարստացնեն Երևանի հանրային տարածքները՝ ստեղծելով ավելի բարենպաստ ու առողջ միջավայր քաղաքի բնակիչների համար։ Ծառատնկման աշխատանքներին անձամբ մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ընդգծելով, որ կանաչապատումը քաղաքի զարգացման կարևոր ուղղություններից է։ Մշտադալար ծառերը ոչ միայն պահպանում են քաղաքի գեղեցկությունն ամբողջ […]
21:04 19.02.2025
Գիրք նվիրելու օրվա շրջանակներում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հյուրընկալել էր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, դպրոցի տնօրենին և փոխտնօրենին։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Օրվա խորհրդին համահունչ՝ նախարարն ու աշակերտները միմյանց գիրք են նվիրել։ Աշակերտները ՆԳ նախարարի հետ քննարկել են նախարարության իրավասության շրջանակներին, կրթությանը, պետական ինստիտուտների կայացմանը վերաբերող հարցեր։ […]
20:42 19.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փտրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (10-15 մետր) պատճառով Ալագյազից մինչև Ծիլքար և […]
19:47 19.02.2025
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի մարզի պարեկները փետրվարի 17-ին՝ ժամը 19:48-ին, համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակ-Եղվարդ ճանապարհին՝ Նոր Երզնկա համայնքի ճանապարհահատվածում, ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2114» մակնիշի մի մեքենա: Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի 27-ամյա բնակիչ վարորդը հայտնել է, որ ավտոմեքենայում անօրինական զենք-զինամթերք կա: Նա զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, […]
19:42 19.02.2025
Այսօր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել վարչական շենքի և կալանավորված անձանց պահելու վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Բացման արարողությանը ներկա Սրբուհի Գալյանը, խոսելով անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունից, նշել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն իր պայմաններով առանձնահատուկ կարգավիճակ ունի և մոտ ապագայում կարող է այն նշաձողը […]
19:32 19.02.2025
Փետրվարի 19-ին՝ ժամը 09։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից և հայտնվել է գետում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով և Ճգնաժամային կառավարման […]
19:24 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Գյումրու, Ամասիայի, Բերդի, Իջևանի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, […]
19:18 19.02.2025
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Ուղերձում ասվում է. «Երեկ ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է […]
19:06 19.02.2025
2008 թվականից ի վեր փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տոնի ընտրության օրը պատմական ու նվիրական է: 1869 թվականի այդ օրը ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Յուրահատուկ տոնի առթիվ հանրապետությունում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ ժամանակակից գրողների, դերասանների հետ, անցկացվում են գրքերի քննարկումներ ու փառատոներ: Տոնը տարիներ շարունակ […]
18:55 19.02.2025
Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել […]
18:44 19.02.2025
Փետրվարի 17-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական միության միջև անցկացվել է մարդու իրավունքների շուրջ երկխոսության 14-րդ նիստը։ ԵՄ-ն ողջունել է մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրության, քաղաքականության, ինչպես նաև Մարդու իրավունքների ռազմավարության ու դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ձեռնարկելու հետագա միջոցառումներ՝ ուղղված մնացյալ խնդիրների լուծմանը: Կողմերը վերահաստատել են իրենց […]
18:40 19.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Սալար Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Սալար Ինթերնեշնլ» կազմակերպության հետ գործակցությունը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՏԻՄ բարեփոխումների ընթացքը, որը հանգեցրել է նաև «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շուրջ նախարարության հետաքրքրությանը։ Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում լիազորությունների […]
18:35 19.02.2025
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի գրադարանը և Ազգային գրադարանը համալրվել են նոր և ժամանակակից գրականությամբ: Գրքերի ընտրությունը կատարվել է գրադարանային մասնագետների առաջարկների հիման վրա: Ցանկերում ներառվել են հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններ:
18:24 19.02.2025
Փետրվարի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Լենինգրադյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ փետրվարի 16-ի ժամը 23-ից փետրվարի 17-ի ժամը 8:40-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին և գողացել մեկուկես միլիոն դրամ և 100 հազար ռուբլի։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, […]
18:19 19.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական, անվտանգային և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև […]
18:14 19.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային: Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադարձել զբոսաշրջության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
18:05 19.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 19-ին ամփոփվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Ժորա Թովմասյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական […]
17:57 19.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպման սկզբում նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Սերբիայի Հանրապետության Պետականության տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և բարգավաճում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի հարաբերությունների զարգացման հեռանկարներին և համագործակցության […]
17:49 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերքառատ-Ալագյազ-Գեղադիր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Նոյեմբերյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Հրազդան, Չարենցավան, Իջևան և Ապարան քաղաքներում տեղում է ձյուն։ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է […]
17:38 19.02.2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ վերջինիս մասնագիտական ունակությունները եւ գործունեությունը կնպաստեն Հայաստանի եւ Դոմինիկանայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ […]
17:32 19.02.2025
Փետրվարի 18-ին Ջանֆիդա բնակավայրի 55-ամյա բնակիչը ավտոմեքենայի գողության մասին հաղորդում է տվել։ Նրա խոսքով՝ փախցրել են իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան՝ օգտվելով հանգամանքից, որ դռները եղել են բաց ու բանալին՝ փականում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է […]
17:25 19.02.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը պետություն եւ մասնավոր գործընկերության շրջանակում կարեւորել է ասոցիացիաների դերը՝ դրական գնահատելով ԱՏՁՄ զարգացման տեմպերը: Միությունը միավորում է ավելի քան 200 տեղական եւ միջազգային ընկերություններ՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել առավելագույն […]
17:16 19.02.2025
Փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել մարմնական վնասվածքներ ստացած 24 և 17 տարեկան երկու երիտասարդի՝ երկուսն էլ Մեծամոր քաղաքի բնակիչ: ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության քրեական ոստիկանների և Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1:10-ի սահմաններում […]