08:10 13.02.2023
Ոճաբան և TNT-ի Fashion Games շոուի հաղթող Սելենա Սաֆարովան Moslenta-ին տված հարցազրույցում խորհուրդներ է տվել հարցազրույցի համար հագուստ ընտրելու վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ առաջին տպավորությունն ամենակարևորն է, և հնարավոր է, որ երկրորդ հնարավորություն չլինի։ Հետեւաբար, ընտրությանը պետք է մոտենալ պատասխանատվությամբ: «Աշխատանքի ընդունելիս HR մասնագետները ուշադրություն են դարձնում շատ բաների: Փորձը և առաջարկությունները միշտ չէ, […]
23:25 12.02.2023
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում,: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։ Աղբյուրի տեղեկություններով, Սասունիկ գյուղի նշված տանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ստեփան Սիմոնյանի գլխավորությամբ։ Նշվում է, որ հիվանդանոց […]
23:17 12.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Հրազդան, Բերդ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
22:19 12.02.2023
Զարգացնել խոշորացված համայնքների կարողությունները. սա է կառավարության, Համաշխարհային բանկի ու միավորված համայնքների համատեղ ջանքերով իրականացվող «Սոցիալական ներդրումներ» ծրագրի հիմնական նպատակը: Ծրագիրը շարունակելու համար լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆինանսավորման պայմանագիր է կնքվել: Այս մասին պատմում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:08 12.02.2023
Այսօր՝ փետրվարի 12-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հարիսայի փառատոնը։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Ավանդույթ դարձած փառատոնը կազմակերպվել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և «Հայարտուն» կենտրոնի մասնակցությամբ։ Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո, ներկաները «Հայարտուն» կենտրոնի սրահում համտեսեցին տարբեր խոհարարների պատրաստած հարիսան։ Իրենց հարիսաներով […]
21:18 12.02.2023
Փետրվարի 13-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 4-6 մ/վ: Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Փետրվարի 15-16-ը սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-14-ը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
19:22 12.02.2023
Փետրվարի 12-ին, ժամը 16:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
17:37 12.02.2023
Կատարյալ ռեստորանման սթեյք պատրաստելու համար դուք պետք է ընտրեք միս, որը մոտենում է իր պիտանելիության ժամկետին: Այս մասին Газета.Ru-ին ասել է Drinks@Dinners ռեստորանի շեֆ-խոհարար Եվգենի Միխայլովը։ «Վաճառքի համար սթեյք պատրաստող ընկերությունները հավատարիմ են մսի թաց հնեցման տեխնոլոգիային, համապատասխանաբար, փաթեթավորման մեջ միսը կշարունակի հնանալ»,- պարզաբանել է նա։ Սթեյք ընտրելիս կարևոր է դիտարկել մսի գույնը և փաթեթավորման […]
14:08 12.02.2023
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աբովյան քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […]
12:18 12.02.2023
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին: ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է դրվագներ արարողությունից:
12:06 12.02.2023
Շները չեն կարող տերերին տեղեկացնել իրենց առողջական խնդիրների մասին՝ օգտագործելով մարդկանց ծանոթ մեթոդները, նրանք դա անում են իրենց մարմնի լեզվով, յուրաքանչյուր շուն բուծող պետք է սովորի ճիշտ հասկանալ ընտանի կենդանու տված ազդանշանները, ասել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբեւը։ «Շները չեն կարող ասել, որ ինչ-որ բան վիրավորում է իրենց, նրանք դա անում են իրենց […]
11:08 12.02.2023
Արդեն որերորդ հանգստյան օրերը Երեւանի խոշոր առեւտրի կենտրոններում անցկացվում է «Կանաչ հանգստյան օրեր» խորագրով միջոցառումը։ Տարբեր մարզերից Երեւան ժամանած ֆերմերները ներկայացնում են իրենց կանաչ կամ օրգանական արտադրանքը՝ ընդեղեն, մեղր, խոտաբույսեր, բանջարեղեն՝ փորձելով մարդկանց տեղեկացնել, որ առանց թունաքիմիկատների, հավելումների աճեցրած կամ պատրաստած մթերքն ավելի օգտակար է։ Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության EU-GAIA ծրագրի շրջանակում։ Այն ֆինանսավորվում […]
10:26 12.02.2023
Փետրվարի 12-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը նաև հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
10:04 12.02.2023
Փետրվարի 11-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 ավտոմեքենա և 87 քաղաքացու ցուցաբերել […]
19:57 11.02.2023
Թուրքիայի փաստաբանների միությունը (ԹՓՄ-TBB) երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների դեմ մեղադրանք է ներկայացրել։ Միության արած հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել շենք-շինությունների նախագծերի հաստատման և կառուցման համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ ԹՓՄ-ն յուրաքանչյուր նահանգի գլխավոր դատախազություն է ներկայացրել միջնորդություն։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին […]
19:40 11.02.2023
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ ամենօրյա մարտական, ֆիզիկական պատրաստություն են անցնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած ժամկետային զինծառայողները: Նախարար Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարզումների ընթացքով, զինծառայողներին հորդորել ջանք չխնայել պատրաստության այս կարևոր շրջանը լիարժեք անցնելու համար՝ առաջիկայում ատեստավորող հանձնաժողովներին պատշաճ ներկայանալու նպատակով: Պաշտպանության […]
18:55 11.02.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրաշարժից հետո Թուրքիային օգնության խնդրանքով դիմել է 100 երկիր։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ԱԳ նախարարության տվյալներով՝ տեղում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 68 երկրների փրկարարական խմբեր, իսկ ընդհանուր առմամբ՝ 8326 փրկարար։
18:35 11.02.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ ներկա գտնվելու Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարանի բացմանը, որը կյանքի է կոչվել դպրոցի կոլեկտիվի, նախկին շրջանավարտների, աշակերտների, համագյուղացիների և «Սփյուռքահայերի միություն» բարեգործական ընկերության աշխատակից Ինա Դալդալյանի աջակցությամբ: «Կյանքս կյանքիդ գնով» խորագիրը կրող հայրենասիրական, ոգեկոչման միջոցառման ընթացքում հնչել են […]
18:24 11.02.2023
Փարիզում շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, սկսվել է չորրորդ համազգային ցույցն՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Ցուցարարների երթը սկսվել է Հանրապետության հրապարակից և այն կավարտի Ազգային հրապարակում։ Ակցիային մասնակցում է մոտ 100 հազար մարդ։ Նշվել է, որ անկարգություններ են սկսվել։ Ոստիկանությունը փորձում է կասեցնել ցուցարարներից մի քանիսի գործողությունները, ովքեր սկսել են […]
18:04 11.02.2023
Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանն այսօր՝ փետրվարի 11-ին, նշում է ծննդյան 94-րդ տարեդարձը: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։ Ալբերտ Ազարյանը […]
17:36 11.02.2023
2023թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելել է Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր է ուղղել Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ […]
17:28 11.02.2023
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 35 տոննա բժշկական սարքավորումներ է մատակարարել Սիրիա երկրաշարժից տուժածների համար։ Այս մասին փետրվարի 11-ին Հալեպի օդանավակայանում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «Առաջիկա երկու օրվա ընթացքում Սիրիա կժամանի երկրորդ ինքնաթիռը՝ մոտ 30 տոննա բժշկական պարագաներով և սարքավորումներով», – Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերել SANA-ն։ Այսպիսով, բժշկական սարքավորումների ընդհանուր չափը, որոնք ԱՀԿ-ն […]
13:00 11.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի ֆինանսական առաջարկների բացման նիստը։ Ներկա էին գնահատող հանձնաժողովի անդամները և […]
11:22 11.02.2023
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների` փետրվարի 10-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Հաշվեքննիչ պալատը կատարողականի հաշվեքննության է ենթարկել 2019-2020 թվականներին ՀՀ-ում իրականացված անտառօգտագործման […]
10:42 11.02.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։ Մասնավորապես նշել է. «Մարդասիրական օգնություններով բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ճանապարհ են ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»։ Today #Armenia has sent humanitarian aid to #Turkey. Trucks with humanitarian aid have crossed the Margara bridge […]
10:24 11.02.2023
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
10:22 11.02.2023
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության ավտոճանապարհների որոշ հավտածներում առկա է ձյուն և մերկասառույց։ Դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի «Ցեխ- ձոր» տեղանքի ճանապարհահատվածը, Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները։ Տեղ-տեղ մերկասառույց է Մարտունու շրջանի Բերդաշենի ճանապարհին և շրջանի բարձրադիր գոտիներում, ինչպես նաև Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքում։ ՆԳ նախարարությունը խորհուրդ […]
10:11 11.02.2023
2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեռ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։ Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով […]
09:59 11.02.2023
Մեխիկոյում իշխանությունները 68 պարկ մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Այս մասին ուրբաթ հայտնել է El Milenio թերթը։ Դրաքնք հայտնաբերվել են Տոլուկայի մերձակայքում գտնվող ինը գաղտնի գերեզմաններում։ Նրանց մասին իշխանություններին պատմել են շրջանում գործող հանցախմբերից մեկի կալանավորված անդամները։ Դեռ հայտնի չէ, թե հանցագործների քանի զոհի մասին կարող է խոսք լինել։ Զինվորականները, ինչպես նաև Մեքսիկայի նահանգի ոստիկանությունն ու […]
09:12 11.02.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմանում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար […]