22:38 09.02.2023
Հնդկաստանի Սունդարգարհ քաղաքում քոլեջի 17-ամյա ուսանող Մանիշ Շանկար Պրասադը քննության ժամանակ ուշագնաց է եղել, երբ տեսել է, որ 500 աղջիկների հետ մենակ է դասարանում։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Հրատարակության տվյալներով՝ Պրասադը եկել է մաթեմատիկայի քննություն հանձնելու։ Սակայն երբ նա մտել է դահլիճ, տեսել միայն մի քանի հարյուր աղջիկների շուրջը և ոչ […]
20:55 09.02.2023
2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո շատ արցախցիների համար Հայաստանի բնակավայրերը դարձան մշտական բնակության վայր, բայց անհաշտ են այն մտքի հետ, որ երբևէ վերադարձ չի լինելու։ Արցախցի ընտանիքներից ոմանք թեև հարմարվել են տեղի պայմաններին կամ միջավայրին, բայց դժվար են աշխատանք գտնում, խնդիրն ավելի բարդ է Շիրակի մարզում։ Անյուտայի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղից է եկել […]
20:48 09.02.2023
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուընկալել է «Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության» արևելյան գործընկերության ծրագրի ղեկավար Պիտեր Վարգային: Հանդիպմանը մասնակացել են նաև «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ի համակարգող Լիլյա Աֆրիկյանը, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը: 2022 թվականին Երևանը դարձել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության անդամ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, նաև ակտիվ […]
20:10 09.02.2023
Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ […]
19:36 09.02.2023
Ոչ մի պատժամիջոց չպետք է խանգարի սիրիացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Սա այն պահն է, երբ բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ որևէ տեսակի պատժամիջոց այս պահին չի խանգարում Սիրիայի ժողովրդին օգնություն տրամադրելուն»,- ասել է Գուտերեշը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, միակողմանի պատժամիջոցները աղետի […]
19:28 09.02.2023
Փետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։ Ներքին գործերի նախարարը, բարձր գնահատելով Չեխիայի դեսպանության հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է համագործակցությունը կրթական ոլորտում, ինչի շնորհիվ կազմակերպվել են փոխայցելություններ […]
19:04 09.02.2023
Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական վարույթի նյութերը, հիմք ընդունելով վարույթում առկա բավարար փաստերի համակցությունը, 2023 թվականի փետրվարի 9-ին, սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ […]
18:39 09.02.2023
Կառավարությունն ավելացրել է մարզերի սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը, զուգահեռ համայնքների առաջնահերթ լուծում պահանջող ծրագրային փաթեթներն ավելի նպատակային են դառնում։ 2023 թվականի սուբվենցիոն փաթեթների ներկայացման ժամկետներն ավարտված են, այժմ ընթանում են ծրագրերի հաստատման, որոշների դեպքում՝ շինմրցույթների հայտարարման և ընտրության փուլերը: Այսինքն, նախապատրաստական գործընթացի շուտ անցկացումը երաշխիք է լինելու աշխատանքների շուտ մեկնարկի։ Շիրակի մարզի գրեթե բոլոր խոշորացված համայնքներում […]
18:19 09.02.2023
Հայաստանում կանայք հնարավորություն կունենան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն օրինագիծ է շրջանառել: ՊՆ-ում և ԱԱԾ-ում ատեստավորման գործընթացի արդյունքում սպասվելու է աշխատավարձերի կրկնապատկում: Նախագծերն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում: Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ ՀՀ-ը որոշակի նահանջ […]
12:39 09.02.2023
2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։ Միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը: Նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։ Ըստ այդմ, 2022 թվականի […]
12:09 09.02.2023
Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանն արդեն 7 անգամ փակել է Արցախ մտնող գազատարը: Այն փակ է հիմա էլ: Ձմռան պայմաններում բնական գազի պարբերաբար ու էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները արցախցիներին այլընտրանք չեն թողնում, քան հատել անտառներն ու ջեռուցման հարց լուծել: Այսպիսով, Ադրբեջանի չակերտավոր բնապահպանները հումանիտար աղետից զատ, Արցախում ստեղծել են նաև բնապահպանական իրական ճգնաժամ: Աղաղակող այս խնդիրը, […]
10:44 09.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորանները և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով […]
09:44 09.02.2023
Փետրվարի 8-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Մարմաշեն, Շիրակ, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Սառնակունք, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում, Թալին-Կարմրաշեն, Զառ-Զովաշեն, Աշոցք-Թավշուտ, Սիսիան-Վայք, Սիսիան-Գորիս, Գետափ-Մարտունի, Սոթք-Մեծ Մասրիկ և Արտաշատ-Հացավան ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն […]
09:24 09.02.2023
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն, Արցախի բոլոր շրջաններում և մայրաքաղաք Ստեփանակերտում կշարունակվեն ձյան տեսքով թույլ տեղումները։ Դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհահատվածը, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Լիսագորի հատվածը։ Ըստ առանձին տեղամասերի` կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ փետրվարի […]
08:39 09.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորանները և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով […]
08:30 09.02.2023
2000-ականների էսթետիկան շարունակում է մնալ նորաձեւության աշխարհում գլխավոր թրենդը, իսկ գալիք գարուն-ամառ սեզոնին այն կմնա ակտուալ։ Այս մասին «Известия»-ին ասել է բրենդի ոճաբան Քսենյա Կնյազևայի անձնական ոճաբան Մարիա Սվերդլիկովան։ «Խոսելով 2023 թվականի գարուն-ամառ գալիք սեզոնի թրենդների մասին՝ առաջին հերթին կարող ենք նշել, որ դիզայներները ևս մեկ անգամ արմատապես նոր բան չեն մտածել։ Բոլոր միտումները, որոնք […]
08:18 09.02.2023
Որպեսզի շարժիչը լավ գործարկվի զրոյից ցածր ջերմաստիճանում, վարորդները պետք է հետևեն որոշակի կանոնի, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է ՌԴ Ազգային ավտոմոբիլային միության փոխնախագահ Յան Հայցերը։ Վարորդները ձմռանը կարող են բախվել այնպիսի իրավիճակի, երբ մեքենան չի շարժվում, երբ օդի ջերմաստիճանը զրոյից ցածր է։ Շատ դեպքերում դա պայմանավորված է մարտկոցի մեռած վիճակում, ասել է Հեյցհերը: Սարքը […]
00:04 09.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Գեղարքունիքի […]
23:14 08.02.2023
Փետրվարի 8-ին, ժամը 21։56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ-ին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով միակողմանի փակել է ավտոճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
22:28 08.02.2023
Թուրքիայի աղետի որոշ գոտիներում մարդիկ չեն կարողանում փլատակներում հայտնված հարազատներին օգնել. չկա համապատասխան տեխնիկա, և Ստամբուլում ապրող մեր հայրենակցի կարծիքով` նաև ցանկություն իշխանությունների կողմից, քանի որ այդ հատվածներում ապրողները փոքրամասնության ներկայացուցիչներ են: «Հորիզոնին» տված հարցազրույցում արխիվագետ Գայուշ Չալըքման Կավրիլոֆը նշել է, որ զոհերի թիվը կրկնակի քիչ է հաղորդվում, զոհերի թվում կան ծպտված հայեր, պաշտոնական լրահոսով […]
21:00 08.02.2023
Արդյո՞ք Բաքուն ընդունել է հինգ սկզբունքներն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը ներառելու Հայաստանի առաջարկը: Այսօր իր խորվաթ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով հարցին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ նպատակահարմար չի համարում բացահայտել ադրբեջանական առաջարկների բովանդակությունը։ Նա անդրադարձել է նաև մոսկովյան հետաձգված հանդիպմանն ու հայ-ռուսական հարաբերություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:36 08.02.2023
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երկրորդ անգամ հայր կդառնա։ Մարմնամարզիկի կինը` Անահիտ Շեղունցը, տեսանյութ է հրապարակել: Դատելով տեսանյութից` Արթուր Դավթյանի ընտանիքում երկրորդ դուստրն է ծնվելու։ Արթուր Դավթյանի առաջնեկ Ալիսան ծնվել է 2019 թվականին։
19:41 08.02.2023
Այսօր, փետրվարի 8-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Արմավիր մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման դեպք։ Ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։ Կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
19:35 08.02.2023
Եվրամիությունը նախատեսում է Թուրքիային և Սիրիային 6,5 միլիոն եվրո շտապ օգնություն տրամադրել, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։ Համաձայն հաղորդագրության, սկզբնական 3,5 միլիոն եվրո կտրամադրվի Սիրիային շտապ հումանիտար օգնության տեսքով՝ օգնելու կարիքավոր մարդկանց ՝ ներառյալ ապաստան, ջուր, հիգիենայի պարագաներ և աջակցություն որոնողափրկարարական գործողություններին: Թուրքիայի համար 3 միլիոն եվրո կտրամադրվի «երկրում երկրաշարժի հետևանքների վերացման ուղղված աշխատանքներին […]
19:04 08.02.2023
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե իբր «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի (Քաշունիք, -խմբ) ուղղությամբ»։ «Բացարձակ սուտ է, չի համապատասխանում իրականությանը», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
18:50 08.02.2023
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել են 25 տոննա մարդասիրական օգնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է խաղաղապահների տելեգրամյան ալիքը։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայեր միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել և Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել 25 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:35 08.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ` կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Զեկուցվել է, որ 2022թ. Սփյուռքի գործերի գլխավոր […]
10:44 08.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ ոլորտային մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով։ Այցելության շրջանակներում փետրվարի 7-ին տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի տնօրենի, Ֆրանսիայի էկոլոգիայի, կայուն զարգացման և տարածքային ինտեգրման նախարարության ջրերի և կենսաբազմազանության վարչության պետի, Սենայի Մեծ լճերի գործակալության տնօրենի, Սենա-Նորմանդի […]
10:33 08.02.2023
Փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է Շիրակի մարզի Ախուրյան միացյալ համայնքի Կամո բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։
10:28 08.02.2023
Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Որոշ հատվածներում երթևեկամասի վրա մերկասառույց կա։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է թվով 19 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ […]