Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից հիվանդանոց է տեղափոխվել 10 քաղաքացի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից հիվանդանոց է տեղափոխվել 10 քաղաքացի

23:25 12.02.2023

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում,: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։

Աղբյուրի տեղեկություններով, Սասունիկ գյուղի նշված տանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ստեփան Սիմոնյանի գլխավորությամբ։

Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը երեխաներ են, 6-ը՝ միջին տարիքի քաղաքացիներ, և նրանք վաղը պիտի մասնակցեին հարսանեկան արարողության։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ինչպես նաև թե ինչ հանգամանքներում են նրանք թունավորվել։

Դեպքի փաստով Արագածոտնի քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայք Գևորգյանը տեղափոխվել է «Ունտերհախինգ»

17:30 27.06.2025

Մայք Գևորգյանը տեղափոխվել է «Ունտերհախինգ»

Հայաստանի երիտասարդական հավաքականում նորամուտը նշած, 20-ամյա կիսապաշտպան Մայք Գևորգյանը «Մյունխեն 1860»-ի երկրորդ թիմից տեղափոխվել է «Ունտերհախինգ», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես շատ ուրախ եմ, որ այժմ «Ունտերհախինգի» մաս եմ կազմում: Սա հետաքրքիր մարտահրավեր է, և ես հիմա լիովին կենտրոնացած եմ թիմի հաջողության մեջ իմ ներդրումն ունենալու վրա»,- ասել է Գևորգյանը: 2024/25 մրցաշրջանում նա […] ...

Ձերբակալվածի մեքենայում 10 փաթեթ մարիխուանա կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

17:22 27.06.2025

Ձերբակալվածի մեքենայում 10 փաթեթ մարիխուանա կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 23-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 14 գրամ զանգվածով փաթեթ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում […] ...

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

17:15 27.06.2025

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը […] ...

2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱ

17:07 27.06.2025

2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել։ Մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակչում 6-2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր է դարձել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

17:00 27.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտե

16:52 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...

BACK_TO_TOP