08:44 11.02.2023
Փետրվարի 10-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի Աղվանի-Վերին Խոտանան և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
08:32 11.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի, Բավրայի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում և Աշոցք գյուղում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
00:22 11.02.2023
Քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում։ ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով […]
23:26 10.02.2023
Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Վանաձոր» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և նույն վարչության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով Վանաձոր քաղաքի Սասունցիների փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ […]
22:43 10.02.2023
63 տարեկանում մահացել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասան Ռոբերտ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել են դերասանի մտերիմները: Ռոբերտ Սարգսյան սովորել է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, 1976-1978 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում։ 1987 թվականից աշխատում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես […]
22:07 10.02.2023
Փետրվարի 3-ին, կեսգիշերին մոտ, պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Գուգարք գյուղում ստուգել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա: 54-ամյա վարորդի մոտ պարեկները նկատել են թղթե փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթում թմրամիջոց է: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժին: Նրա խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին կաթուցիչի նմանվող 3 գլանակ և կանաչավուն զանգվածով երկու փաթեթ: […]
21:52 10.02.2023
Փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-3 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի փետրվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.00C (2021 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.50C (1972 թ.) · Օդի միջին օրական […]
21:18 10.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վանաձոր, Թալին, Կապան, Գորիս, Քաջարան, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում […]
20:56 10.02.2023
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է երկրաշարժի հետևանքով ավերված շինությունների վերաբերյալ վերջին տվյալները։ Նրա փոխանցմամբ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վնասված կամ փլուզված 12․141 շենք և 66․058 առանձին շինություն։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը, վնասված 10 նահանգներից 8-ում շենք-շինությունների առնվազն կեսը 2001 թվականից հետո է կառուցվել, և […]
20:45 10.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Աշոցքի և Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Թալին, Կապան, Գորիս, Քաջարան, Բերդ, Իջևան, Դիլիջան […]
20:25 10.02.2023
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում մեկնարկել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին: Հարկ է նշել, որ նախորդ տարի նման […]
20:05 10.02.2023
Սիրիայի կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել մարդասիրական օգնություն հասցնել երկրաշարժից տուժած բոլոր շրջաններին, այդ թվում՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներին: Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 10-ին, հայտնել է SANA գործակալությունը։ Նշվում է նաև, որ կառավարության նիստում որոշվել է ստեղծել տուժած տարածքների վերականգնման համար ազգային հիմնադրամ՝ «տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու, բոլոր նվիրատվությունների և աջակցության նախաձեռնությունները ամեն կերպ […]
16:53 10.02.2023
Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։ Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթեց վերջինիս արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման: Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը […]
16:46 10.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Աշոցքի և Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կապան, Գորիս, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Իջևան, Դիլիջան […]
16:19 10.02.2023
Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և իր եղբոր՝ […]
16:04 10.02.2023
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է, որ Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարան քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում ձնամաքրման աշխատանքներ կատարելիս ձյունը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այդպիսով խոչընդոտելով երթևեկությանը և առաջացնելով խցանում։
15:52 10.02.2023
Փետրվարի 10-ին, ժամը 13։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 500 մ դժվարանցանելի հատվածում քարշակել […]
15:40 10.02.2023
Ավելի քան 18.000 զոհեր, փրկարարների սպասող հազարավոր մարդիկ. Թուրքիայում գնալով աճում է երկրաշարժի զոհերի թիվը, հումանիտար ճգնաժամին գումարվում է նաև հարազատներին ոչնչով օգնել չկարողացող քաղաքացիների զայրույթն՝ ուղղված իշխանություններին: Առանց այդ էլ տնտեսական խնդիրներ ունեցող Թուրքիայում կանխատեսում են տնտեսական խորը ճգնաժամ: Այս մասին «Հորիզոնի» հետ զրույցում նշել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:33 10.02.2023
Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին: Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության […]
15:29 10.02.2023
Գյումրիի Բարեկամության այգում փետրվարի 3-ին տեղի է ունեցել «ԵՄ-ը՝ բիզնեսի համար» (EU4Business) ծրագրի աջակցությամբ կառուցված սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացումը։ Պաշտոնական բացումն ուղեկցվել է մշակութային ծրագրով. ձմեռային խաղեր, ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասեր, սառցե շոու և այլն, որոնց մասնակցել են Գյումրի համայնքի բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։ 815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, […]
23:53 09.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի Հոռոմի հատվածը։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների […]
22:38 09.02.2023
Հնդկաստանի Սունդարգարհ քաղաքում քոլեջի 17-ամյա ուսանող Մանիշ Շանկար Պրասադը քննության ժամանակ ուշագնաց է եղել, երբ տեսել է, որ 500 աղջիկների հետ մենակ է դասարանում։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Հրատարակության տվյալներով՝ Պրասադը եկել է մաթեմատիկայի քննություն հանձնելու։ Սակայն երբ նա մտել է դահլիճ, տեսել միայն մի քանի հարյուր աղջիկների շուրջը և ոչ […]
20:55 09.02.2023
2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո շատ արցախցիների համար Հայաստանի բնակավայրերը դարձան մշտական բնակության վայր, բայց անհաշտ են այն մտքի հետ, որ երբևէ վերադարձ չի լինելու։ Արցախցի ընտանիքներից ոմանք թեև հարմարվել են տեղի պայմաններին կամ միջավայրին, բայց դժվար են աշխատանք գտնում, խնդիրն ավելի բարդ է Շիրակի մարզում։ Անյուտայի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղից է եկել […]
20:48 09.02.2023
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուընկալել է «Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության» արևելյան գործընկերության ծրագրի ղեկավար Պիտեր Վարգային: Հանդիպմանը մասնակացել են նաև «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ի համակարգող Լիլյա Աֆրիկյանը, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը: 2022 թվականին Երևանը դարձել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության անդամ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, նաև ակտիվ […]
20:10 09.02.2023
Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ […]
19:36 09.02.2023
Ոչ մի պատժամիջոց չպետք է խանգարի սիրիացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Սա այն պահն է, երբ բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ որևէ տեսակի պատժամիջոց այս պահին չի խանգարում Սիրիայի ժողովրդին օգնություն տրամադրելուն»,- ասել է Գուտերեշը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, միակողմանի պատժամիջոցները աղետի […]
19:28 09.02.2023
Փետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։ Ներքին գործերի նախարարը, բարձր գնահատելով Չեխիայի դեսպանության հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է համագործակցությունը կրթական ոլորտում, ինչի շնորհիվ կազմակերպվել են փոխայցելություններ […]
19:04 09.02.2023
Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական վարույթի նյութերը, հիմք ընդունելով վարույթում առկա բավարար փաստերի համակցությունը, 2023 թվականի փետրվարի 9-ին, սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ […]
18:39 09.02.2023
Կառավարությունն ավելացրել է մարզերի սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը, զուգահեռ համայնքների առաջնահերթ լուծում պահանջող ծրագրային փաթեթներն ավելի նպատակային են դառնում։ 2023 թվականի սուբվենցիոն փաթեթների ներկայացման ժամկետներն ավարտված են, այժմ ընթանում են ծրագրերի հաստատման, որոշների դեպքում՝ շինմրցույթների հայտարարման և ընտրության փուլերը: Այսինքն, նախապատրաստական գործընթացի շուտ անցկացումը երաշխիք է լինելու աշխատանքների շուտ մեկնարկի։ Շիրակի մարզի գրեթե բոլոր խոշորացված համայնքներում […]
18:19 09.02.2023
Հայաստանում կանայք հնարավորություն կունենան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն օրինագիծ է շրջանառել: ՊՆ-ում և ԱԱԾ-ում ատեստավորման գործընթացի արդյունքում սպասվելու է աշխատավարձերի կրկնապատկում: Նախագծերն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում: Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ ՀՀ-ը որոշակի նահանջ […]