11:42 04.02.2023
Վրաստանի ազգությամբ բազմաթիվ հայեր, ովքեր ժամանակին զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, պահանջում են վերացնել քաղաքացիությունը վերականգնելու համար սահմանված վրաց լեզվի քննությունը: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Այլ երկրի քաղաքացիություն ստանալով՝ սեփական երկրի քաղաքացիությունից անակնկալ կերպով զրկված քաղաքացիները տարիներ ձգվող հարցի լուծումը տեսնում են «Քաղաքացիության մասին» օրենքում վերոհիշյալ կետի ամրագրմամբ: Սերնդեսերունդ Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայում ապրող 63-ամյա Գառնիկ […]
10:28 04.02.2023
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք: Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում 7700 են: Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել […]
09:52 04.02.2023
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է: Նա ապրել է 285-337 թվականներին, իր որդու՝ Մարտիրոսի և այլ քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ավելի ուշ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքը բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում, որտեղ […]
09:44 04.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները և Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Տիգրանաշենի ոլորաններում, Ապարան քաղաքի և Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ […]
23:33 03.02.2023
Փետրվարի 3-ին, ժամը 22:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
22:32 03.02.2023
Ռժևի ճակատամարտը օգնեց շեղել գերմանական զգալի ուժերը, որոնք ենթադրաբար պետք է տեղափոխվեին հարավ, եթե դա տեղի ունենար, ապա դա կբարդացներ ԽՍՀՄ իրավիճակը Ստալինգրադի մերձակայքում, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ռազմական պատմական ընկերության գիտական ղեկավար Միխայիլ Մյագկովը։ Ուղիղ 80 տարի առաջ՝ 1943 թվականի փետրվարի 2-ին, ԽՍՀՄ-ը հաղթեց նացիստական Գերմանիային և նրա դաշնակիցներին Ստալինգրադի ճակատամարտում, որը թե՛ […]
22:07 03.02.2023
Մանկապարտեզ գնացող երեխաների համար տարին 12-14 անգամ հիվանդանալը նորմալ է, քանի որ երեխայի մոտ իմունիտետ է ձևավորվում։ Այս մասին Газета.Ru-ին ասել է Պերմի Ֆոմին կլինիկայի բազմամասնագիտական բժշկական կենտրոնների դաշնային ցանցի մանկաբույժ Սոֆյա Տվերիտինովան։ «Մանկապարտեզում տարեկան մինչև 12-14 անգամ հիվանդանալը նորմալ է։ Այս թեմայով նույնիսկ կատակ կա, որ մանկապարտեզը ստեղծվել է դրա համար », – ասել […]
22:00 03.02.2023
Երուսաղեմում հակաքրիստոնեական նոր միջադեպեր են գրանցվել: Քաղաքի հայկական թաղամասում հուդայական ծայրահեղականների կազմակերպած սադրանքից հետո հաջորդ թիրախը դարձել է կաթոլիկ եկեղեցին: Երեկ հավատացյալներից մեկը եկեղեցիներից մեկում ջախջախել է Քրիստոսի քանդակը: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Փաստորեն, ոչ միայն հայերի դեմ են ուղղված ծայրահեղական հուդայականների սադրանքները: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, իհարկե, հայերից հետո՝ կաթոլիկների […]
21:15 03.02.2023
Հունվարի 21-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Զովունի գյուղի բնակիչ երկու եղբայր իրենց տներում և օժանդակ շինություններում պահում, աճեցնում և օգտագործում են թմրանյութ: Ոստիկանության Նաիրիի բաժնի գործընկերների հետ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ հունվարի 22-ին, դատարանի որոշմամբ, նախ խուզարկություն կատարվեց 41-ամյա […]
21:00 03.02.2023
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչ ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահ Սամվել Մադոյանին և ՄԱԿ-ի Փախստականների հանձնակատարի հայկական գրասենյակի ներկայացուցիչներ՝ ծրագրերի բաժնի մասնագետ Անի Կարապետյանին և վարչական բաժնի մասնագետ Գայանե Չուխաջյանին։ Արթիկի համայնքապետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համայնքի ղեկավարին են ներկայացրել իրենց համագործակցության արդյունքում […]
20:51 03.02.2023
Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիների նկատմամբ կիրականացվի ֆունկցիոնալության գնահատում: Այս համակարգը ներդրվել է փետրվարի 1-ից: Թեմայի շուրջ «Հորիզոնն» այսօր զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ: Նա նշել է, որ գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն նոր կարգով սահմանվելու է թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության […]
20:11 03.02.2023
ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու և Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու մասին իրազեկում է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Վրաստան 2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող […]
20:03 03.02.2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։ Հանդիպմանը ներկա էին նաև Երևանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվիի» տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։ Հանդիպման ընթացքում Վայոց ձորի մարզպետը […]
16:52 03.02.2023
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
16:38 03.02.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը և տեղեկանալ այն մասին, թե որն է այս պահին Ձեզ սպասարկող բանկը։ 📌 Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, փետրվարի 1-ից Ազգային օպերատորը՝ Հայփոստն […]
16:30 03.02.2023
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը լիովին կենտրոնացած է մայիսի 14-ին երկրում նշանակված համընդհանուր ընտրությունների վրա, նա այդ ամսաթիվը համարում է պետության ապագա տեսլականի շրջադարձային կետ. գրել է կառավարական շրջանակներին մոտ «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով չորեքշաբթի մասնակցել է Էրդողանի՝ TRT-ին տված հարցազրույցին։ «Էրդողանն ամբողջությամբ կենտրոնացած է ընտրությունների վրա: Նա մայիսի 14-ը շրջադարձային է համարում […]
16:23 03.02.2023
Տեսանյութում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
14:41 03.02.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Եվրահանձնաժողովի հրապարակած վերլուծական զեկույցը մատնանշում է Վրաստանի հաջողությունը Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ ստանալու ճանապարհին։ «Եվրահանձնաժողովը հրապարակել է վերլուծական զեկույց Վրաստանի ազգային իրավական դաշտի ԵՄ օրենսդրության հետ համատեղելիության վերաբերյալ: Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին և ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Վրաստանն արժանի […]
14:09 03.02.2023
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում գործող «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը: 2022թ. հունիսին Լիոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև, որով կողմերը համաձայնել են գործուն […]
13:43 03.02.2023
Հունվարի 9-ից վթարված, Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի՝ Բերձոր-Աղավնո հատվածում վերականգնողական աշխատանքներ մինչ այս պահը չեն իրականացվել: Վնասված հատվածն ադրբեջանցիների վերահսկողության տակ է: Վթարի վայրին մոտենալ նրանք թույլ չեն տալիս: «Մեր վերլուծությունների համաձայն՝ աշխատանքները կարելի է բավականին կարճ ժամանակահատվածում կատարել, սակայն դեռևս այդ հնարավորությունը չի ընձեռվում, որպեսզի կարողանանք դեպքի վայր այցելենք ու վերանորոգենք»,- ասել […]
13:17 03.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային, ապացուցողական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողություններ՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մասնավորապես՝ Ոստիկանությունում ստացված՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2023 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:40-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական […]
10:21 03.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ դժվարանցանելի՝ բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի […]
10:04 03.02.2023
ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 2-ի ժամը 20:06-ից փետրվարի 3-ի ժամը 01:20-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, «Չայնիի», Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ուշի-Արտաշավան, Ուշի-Ապարան ավտոճանապարհներին, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի և Գավառ-Սևան ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, Լեռնանիստ, Սոլակ գյուղերի և Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհներին, […]
09:20 03.02.2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբույան իր էջում տեղեկացրել է, որ 400 նոր վերելակներ կտեղադրվեն Երևանի 10 վարչական շրջաններում: Հայտնել է, որ մեկնարկել է այս տարվա հին վերելակների փոխարինման ծրագրի հաջորդ մրցույթը, որով ևս 400 հասցեներում կտեղադրվեն նոր վերելակներ: Ներկայացրել է շենքերի հասցեներն ըստ վարչական շրջանների՝ Աջափնյակ Արզումանյան փողոց 16/1 շենք Արզումանյան փողոց 16/2 շենք Արզումանյան […]
09:10 03.02.2023
Փետրվարի 3-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Անիի, Արթիկի, Ապարանի, Սևանի, Ճամբարակի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում բուք է, ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Բաղրամյանի, Ախուրյանի, Աշոցքի, Վանաձորի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի […]
08:58 03.02.2023
Մշտական մենակությունը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների։ Այս մասին Vechernyaya Moskva-ին հայտնել է ֆունկցիոնալ բժշկության դոկտոր, կլինիկական հոգեբան Անտոն Պոլյակովը։ Բժշկի խոսքով՝ միայնությունն ուղեկցվում է մարմնի սթրեսով. Այս վիճակում արտազատվում է կորտիզոլ, որը վնասում է հիպոկամպային գիրուսը, որը պատասխանատու է կենտրոնացման համար։ Արդյունքում հիշողությունը նվազում է։ Բացի դրանից, կորտիզոլի մակարդակի բարձրացումը հաճախ հանգեցնում է […]
08:45 03.02.2023
Չարլի Քլարկը մետաղորսիչով սկանավորել է Անգլիայի Ուորվիքշիր քաղաքում գտնվող դաշտը և գտել Թյուդորի դարաշրջանի շղթայով կախազարդը, գրում է The Guardian-ը։ Զարդի վրա Հենրի VIII-ի (Հենրի VIII, 1491 – 1547) և նրա առաջին կնոջ՝ Եկատերինա Արագոնացու (Catarina d’Aragón, 1485 – 1536) խորհրդանիշներն են։ Արտեֆակտի վրա կան նաև «H» և «K» սկզբնատառերը: Փորձագետներին դեռ չի հաջողվել անձնական […]
23:49 02.02.2023
Հունվարի 29-ին Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց: Վարորդը պատահարի վայրից հեռացել էր: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 30-ամյա վարորդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 1-ին ներկայացել է […]
23:32 02.02.2023
Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 1-ին հավաստի տվյալներ էին ստացել, որ Իսակովի փողոցի 50-ամյա բնակիչը մոտը զենք-զինամթերք է պահում և այդ պահին Արտաշատ համայնքի դաշտերում է: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանները 50-ամյա տղամարդուն Երևան-Երասխ ճանապարհի հարակից տարածքում հայտնաբերել, ձերբակալել և, հրացանով հանդերձ, տարել են ոստիկանության Արտաշատի բաժին: Բաժնում անձնական զննությամբ նրա մոտ […]
23:14 02.02.2023
Նիժնի Նովգորոդում ուղեւորը դուրս է ընկել միկրոավտոբուսից, որը սկսել է հեռանալ կանգառից։ Այս մասին հաղորդում է Telegram-ի «Դժբախտ պատահարներ և պատահարներ Նիժնի Նովգորոդ» ալիքը։ Դեպքը տեղի է ունեցել Գորկու փողոցում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է միկրոավտոբուսը շարժվում դեպի կանգառ, և մարդիկ բարձրանում են այնտեղ։ Չսպասելով, որ վերջին ուղեւորը մտնի խցիկ, վարորդը սկսում է շարժվել։ […]