TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները դռնփակ ռեժիմով. օրակարգում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցն է

09:59 08.02.2023

ՀՀ ազգային ժողովում դռնփակ ռեժիմով շարունակվում են Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումները: Փետրվարի 7-ի նիստում Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ: Փետրվարի 8-ին դռնփակ ռեժիմով քննարկվում է երրորդ […]

̰
Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով

09:54 08.02.2023

Փետրվարի 8-ից 10-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Հանրապետության տարածքում սպասվում է ձյան տեսքով տեղումներ, բարձրադիր գոտիներում կլինի մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Այս պահին ձյան թույլ տեղումներ են Ստեփանակերտ քաղաքում, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում, լեռնային տեղանքներում։ Մյուս բոլոր շրջաններում ձնախառն անձրև է։ ՆԳ […]

̰
Փրկարարները գիշերը հերթապահել են Արագածոտնի և Շիրակի մարզի ավտոճանապարհներին ու արգելափակումից դուրս բերել շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա

09:45 08.02.2023

ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 7-ին, ժամը 08:44-ից փետրվարի 8-ը ժամը 01:01-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Մարտունիի, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Ամասիայի, Արթիկի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա (53 ուղևոր)։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 107 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 262 քաղաքացու

09:27 08.02.2023

Փետրվարի 7-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագած, Ռյա Թազա գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Աբովյան, Հրազդան քաղաքներում,Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Ամասիա, Ախուրյան գյուղերում, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ […]

̰
Փորձագետը պատմել է, թե ինչպես ընտրել հեռախոսի համար պաշտպանիչ ապակի

08:36 08.02.2023

Հեռախոսի համար ամենահարմար ապակին 3D-ն է, այն դժվար է պատահաբար ճկել կամ պոկել, այն ամբողջությամբ ծածկում է սմարթֆոնի էկրանը, մինչդեռ 2D և 2.5D ապակիների եզրերը փայլեցված չեն, ասել է աքսեսուարների և շարժական տեխնոլոգիայի ղեկավար Վլադլեն, Զաբելսկին։ «Բարձրորակ պաշտպանիչ ապակին ունի կատարյալ մշակված հարթ եզրեր և կառուցվածքով միշտ միատեսակ է՝ առանց օդային փուչիկների, շերտերի»,- նշել է […]

̰
ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի

08:13 08.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը մինչև Անիի կայարան, Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա, […]

̰
Ջաջուռի, Թալինի, Արագածի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում, Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է

00:05 08.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը մինչև Անիի կայարան բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ […]

̰
Էրդողանը նախատեսում է չորեքշաբթի այցելել երկրաշարժի գոտի

23:58 07.02.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է չորեքշաբթի այցելել ավերիչ երկրաշարժի գոտի, որը, ըստ վերջին տվյալների, խլել է մոտ 5500 մարդու կյանք, RIA Novosti-ին հայտնել է Անկարայի աղբյուրը։ «Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահը ծրագրում է այցելել այն շրջանները, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը: Երկրի համար այս ծանր օրերին մեզանից յուրաքանչյուրի սիրտը ցավում է, պարոն Նախագահը տեղում կծանոթանա […]

̰
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցերին մասնակցում է շուրջ 750 հազար մարդ

23:37 07.02.2023

Մոտ 757 հազար մարդ երեքշաբթի ամբողջ Ֆրանսիայում մասնակցել է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ցույցերին, հայտնում է BFMTV-ն՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է 757 հազար մարդ, Փարիզում՝ 57 հազար մարդ։ Ֆրանսիական առաջատար արհմիությունը՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան (CGT), իր հերթին հայտնել է, որ բողոքի ցույցերին ամբողջ երկրում մասնակցել է գրեթե […]

̰
Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում փլատակներում մնացած 3 հայերից լուր չկա

22:57 07.02.2023

Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։ Այս մասին հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն՝ «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ, փոխանցում է «Արմենպրես»-ը: Նալջըի փոխանցմամբ’ փլատակների տակ մնացած Արմիգ Բալըքյանից, Մեսրոբ Բալըքյանից և Թսհքհուն Բալըքյանից դեռևս լուր չկա։ Մինչ այս պահը հայտնի էր դարձել, որ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի […]

̰
Սեյսմոլոգը նշել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառները

22:50 07.02.2023

Անատոլիական խզվածքի արևելյան ճյուղից առաջացել են թուրքական երկրաշարժերի մի շարք։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է Երկրի ֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ վտանգի լաբորատորիայի ղեկավար Վ.Ի. O.Yu. Schmidt RAS Ալեքսեյ Զավյալովը: «Թուրքական երկրաշարժերի այս շարքը առաջացել է Անատոլիայի խզվածքի արևելյան ճյուղից: Հյուսիսում հասնում է Հունաստան, իսկ արևելքում՝ Հիմալայներ։ 20-րդ դարում Հյուսիսային Անատոլիայի խզվածքի վրա տեղի են […]

̰
Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել

22:39 07.02.2023

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաղրամյան գյուղի դաշտում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 27-ամյա մի երիտասարդի։ Ձեռքին հրացան կար։ Բաժնում երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին ողորկափող որսորդական հրացան ու փամփուշտներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվածը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն։ Փետրվարի 1-ին բաժնի համայնքային ոստիկանները ձերբակալեցին ապօրինի հրացանով մի տղամարդու։ Նրանք Արտաշատի […]

̰
Զոհեր, վիրավորներ, անտուններ. նոր մանրամասներ՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին

22:28 07.02.2023

Զոհեր, վիրավորներ, անտուններ. «Հորիզոնին» Սիրիայում տիրող իրավիճակի մասին նոր մանրամասներ է հայտնել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: Նրա փոխանցմամբ` երեկ տեղի ունեցած ուժգին երկրաշարժին հաջորդել են նոր ցնցումներ, սակայն ավելի փոքր ուժգնությամբ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Թաթոյան» հիմնադրամը հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե Հայաստանում զինծառայողների իրավունքների վերաբերյալ

22:20 07.02.2023

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե դիրքորոշում է ներկայացրել զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության ներքին ու արտաքին մեխանիզմների բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ: Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքներն առանձին դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում։ Այս խնդիրների լուծումը սկզբունքային է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման համար: Հիմնադրամը հատուկ դիրքորոշումը ներկայացրել է […]

̰
Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանին փոխանցել է նոր առաջարկներ. Արարատ Միրզոյան

22:10 07.02.2023

Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանին փոխանցել է նոր առաջարկներ և մի քանի օր առաջ ստացել է ադրբեջանական հերթական արձագանքն ու առաջարկները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հե: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ […]

̰
Գլխավոր դատախազը միջնորդեց, որ Սեյրան Օհանյանին զրկեն անձեռնմխելիությունից

22:07 07.02.2023

ԱԺ-ում քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը: Գլխավոր դատախազը երեք միջնորդություն է ներկայացրել: Դրանցից մեկը քննարկվել է բաց նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Սպասվում է բուք․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:45 07.02.2023

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Հանրապետության տարածքում փետրվարի 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը հանրապետության հովտային […]

̰
Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են Ապարանի ԲԿ

21:26 07.02.2023

Փետրվարի 7-ին՝ ժամը 19:09-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նիգավան գյուղի բնակչին, ով հղի է, Ապարան քաղաքի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Զ. Մ.-ին (ծնված 1986 թ․) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային և տեղափոխել Ապարան […]

̰
«Երևանին խելացի լուծումներ են հարկավոր, որոնք, վստահաբար, մեր կյանքը շատ ավելի կհեշտացնեն». Ավինյան

21:00 07.02.2023

Երևանի ողջ տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում օրական շուրջ 1300-1800 տոննա կենցաղային աղբ: Տարեկան միջինը՝ 600 հազ. տոննա: Թափոնների կառավարման թվային տեխնոլոգիաների ու հավելվածների ներդրման խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Մեծ եռյակ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, վարչական շրջանների ղեկավարներ, […]

̰
Որո՞նք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ի՞նչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար

20:30 07.02.2023

Թուրքիայում և Սիրիայում արդեն երկու օր շարունակ գրանցվում են ուժգին երկրաշարժեր: Որո՞նք են պատճառները և ի՞նչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար: Մանրամասները՝ ԱԻՆ-ի տեսանյութում։

̰
Վրաստանում ծնելիությունը նվազում է

19:54 07.02.2023

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2017 թվականից մինչև 2022 թվականը՝ 5 տարում անդառնալիորեն նվազել է նորածինների թիվը։ Հայտնում է aliq.ge-ն։ Վրաստանում ծնելիությունը նվազել է գրեթե 14 տոկոսով։ Geostat-ի փոխանցմամբ՝ Վրաստանի մարզերում տարեցտարի ծնունդների թիվը նվազում է: Տեղեկության համաձայն, Թբիլիսիում, որտեղ տարեկան ծնվում է միջինը 15 հազար երեխա, էական տարբերություն չի գրանցվել։

̰
ՀՀ ԲՏԱ նախարարությունում անցկացվել է «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով քննարկում

18:59 07.02.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվար 7-ին կայացել է կլոր սեղան-քննարկում՝ «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով։   Ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 1-ին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ընդգծել թեմայի կարևորությունը և այդ ուղղությամբ բոլոր պատասխանատու կառույցների կողմից համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։   Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցիչ Դարիա Կուրսան առցանց ձևաչափով ներկայացրել է միության գործունեությունն՝ ուղղված ինտերնետ […]

̰
Թուրքիայի երկրաշարժը 6 հայի կյանք է խլել, հայեր կան նաև փլատակներում

18:51 07.02.2023

Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում. «Հորիզոնը» կրկին կապ է հաստատել «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ: Նա փոխանցել է, որ ուժգին երկրաշարժին երեկ և այսօր հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ: Օդանավակայանների, ճանապարհների վթարված լինելու պատճառով փրկարարները չեն կարողանում փլատակներում եղած մարդկանց օգնության հասնել: Նախնական տվյալներով, Թուրքիայի երկրաշարժին զոհ են գնացել 6 հայեր, հայեր կան նաև […]

̰
Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

18:13 07.02.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Արայիկ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Շառլ Ազնավուրի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական […]

̰
Դալար բնակավայրում գործարկվելու է նոր էլեկտրական շչակ

18:07 07.02.2023

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ փետրվարի 10-ին՝ ժամը 11։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արտաշատ համայնքի Դալար բնակավայրում իրականացվելու է գործնական պարապմունք, որի ժամանակ գործարկվելու է նոր տեղադրված էլեկտրական շչակ: Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

̰
Եկել է նրան «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը․ ԱԺ նախագահը՝ Անդրանիկ Փիլոյանի մասին

15:55 07.02.2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել էր «Հայրենիքի շքանշան»-ով, պետք է զրկվի այդ կոչումից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Լրագրողը նկատել է, որ իշխանությունում մեջ եղել է «Ազգային հերոս»-ի կոչում […]

̰
Բնակարանային գողություն Օշականում. Աշտարակի քրեական հետախույզների բացահայտումը

11:00 07.02.2023

Փետրվարի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալները բնակարանային գողության մասին էին։ 2022 թ. նոյեմբերին Օշական գյուղի Այգեստան փողոցի մի տնից գողացել էին կենցաղային իրեր։ Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարողի ինքնությունը։ Նույն գյուղում բնակվող 49-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նա հայտնեց, որ ինքն է նոյեմբերին 72-ամյա կնոջ տնից […]

̰
2023-ին 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ

10:26 07.02.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով 2023 թվականին կշարունակի Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն 20 վթարավտանգ կետերի բարելավման աշխատանքներ։ Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։ Մ-4, Մ-6, Մ-14 և Մ-16 ավտոճանապարհների վրա երթևեկության անվտանգության […]

̰
Առատ ձյան և բքի պատճառով կան փակ ճանապարհներ, մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

09:23 07.02.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Վայքի, Սիսիանի, Կապանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Տավուշի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Առատ ձյան և բքի պատճառով Արագածի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մաստարա-Լանջիկ-Գյումրի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են։ […]

̰
277 արգելափակված ավտոմեքենա, օգնության կարիք ունեցող 709 քաղաքացի. փրկարարների գիշերային հերթապահությունը

09:09 07.02.2023

Փետրվարի 6-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա, Ափնագյուղ, Սարալանջ, Կարմրաշեն, Երնջատափ, Վարդաբլուր, Կոտայքի մարզի Մրգաշեն, Սևաբերդ, Արարատի մարզի Լուսաշող գյուղերում, Ալագյազ-Վարդաբլուր, Ալագյազ-Հնաբերդ, Գետափ-Մարտունի, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի Երևան և Երևան-Սևան ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են […]

̰
BACK_TO_TOP