TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խնդիր է մնում դպրոցներում թվային սարքերով աշակերտներին մեսրոպատառ հայերենով գրել ուսուցանելը. այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

09:01 07.02.2023

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է, հայտնում է Համացանցում հայատառ գրելու նախաձեռնությունը: Այն մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ին՝ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով: Որպես նպատակ՝ նշվում է վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանությունը, տարածումը: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Այս տարիների ընթացքում նախաձեռնությունը նպաստել է արագ թվայնացվող աշխարհում […]

̰
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն և դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները

08:48 07.02.2023

ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 6-ին, ժամը 11:30-ից փետրվարի 7-ը ժամը 00:11-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Մասնավորապես՝ Մարտունի քաղաքում, Սպիտակի տարածաշրջանում (Սպիտակի ոլորաններում), Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, Հրազդանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Ծիլքար, Ապարան-Քուչակ, Տաշիր-Գոգավան և Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհներին: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

08:19 07.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, […]

̰
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրվել են վագոն-տնակը և կից շինությունը

08:02 07.02.2023

Փետրվարի 6-ին, ժամը 19:44-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի մոտակայքում մեկ հարկանի տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի 2-րդ խճուղու 4-րդ թաղամասի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

23:47 06.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի-Ամասիա, […]

̰
Վահան Քերոբյանը Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է Զվարթնոց օդանավակայանի ընդլայնման հնարավարությունները

23:10 06.02.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում՝ ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքները, տեղեկացրել է նախարարը՝ հավելելով. «Անգնահատելի է Էդուարդո Էռնեկյանի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ։ Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի […]

̰
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. Փրկարար ծառայության տեսանյութը

22:00 06.02.2023

Փրկարար ծառայությունը իրազեկող տեսանյութ է հրապարակել՝ ինչ անել երկրաշարժի ժամանակ

̰
Ֆիզարձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է այդ ժամանակահատվածում այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել

21:32 06.02.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է այդ ժամանակահատվածում այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատող կանանց տրամադրվում է 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության) հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և […]

̰
Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է

18:48 06.02.2023

Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է: 50 նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած մեքենաները կփոխարինեն նախկին շարժակազմերն ու արդեն այսօրվանից կսպասարկեն քաղաքացիներին: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն է Հայաստանին: Մյուս 12 մեքենան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել երկրաշարժի վերաբերյալ

18:44 06.02.2023

«Այսօր վաղ առավոտյան Պատրիարքական Աթոռը պատրիարքական փոխանորդ Գրիգոր Ավագ Քահանայի և Տրդատ Ավագ Քահանայի միջոցով կապ է հաստատել այն շրջանների հետ, որտեղ կան հայկական եկեղեցիներ ու համայնքներ։ Փոխանցվել են Նորին Ամենապատվության օրհնություններն ու ցավակցությունները։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ստացված առաջին տեղեկությունները տրվում են ստորև։ Առաջիկայում ստացված մանրամասները ևս կհաղորդվեն։ ՄԱԼԱԹԻԱ Մեր համայնքի անդամ ընտանիքներից մեկում […]

̰
Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

18:35 06.02.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: […]

̰
Հունվար ամսին Շիրակի մարզում ծնվել է 243 երեխա

18:08 06.02.2023

Նախորդ շաբաթ՝ փետրվարի 1-ից 5-ը մարզի բուժհաստատություններում ծնվել է 31 երեխա՝ 16 տղա, 15 աղջիկ։ Հունվար ամսին Շիրակի մարզում ծնվել է 243 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 115 տղա, 128 աղջիկ։ Ծնունդներից 3-ը զույգ է եղել։

̰
Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է տեղի ունեցել. զոհերի մեջ կան նաև հայեր

15:51 06.02.2023

Թուրքիայի երկրաշարժի վերաբերյալ «Հորիզոնին» ժամը 14:35-ի դրությամբ նոր մանրամասներ է հայտնել Ակոս թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Հորիզոնի» թղթակցի հետ զրուցելու ընթացքում նա տեղեկացրել է այդ պահին տեղի ունեցող երկրորդ երկրաշարժի մասին ևս: Զոհերի ու վիրավորների մեջ կան նաև հայեր: Թուրքիայում խուճապ է: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Նոր մանրամասներ Սիրիայի երկրաշարժից. զոհերի թվում կան նաև հայեր

15:09 06.02.2023

Ի՞նչ իրավիճակ է Սիրիայում. «Հորիզոն»-ին մանրամասներ է հաղորդել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը: Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ զոհերի թվում նաև երկու հայ կա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու վարույթի շրջանակում տղամարդը կալանավորվել է. ՔԿ

10:55 06.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդում է ՀՀ Քնչական կոմիտեի մամուլի ծառայությունը: ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ պարեկային ծառայության երկու ծառայող, 2023թ. հունվարի 28-ին Երևան քաղաքի […]

̰
Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշեր` ժամը 4-ին. Երևանի փողոցների մաքրման ընթացքը ներկայացվել է գործակարգավարական նիստում

10:52 06.02.2023

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ փետրվարի 5-ին տեղումները մայրաքաղաքում դադարել են ժամը 12.30-ի սահմաններում, մինչ այդ անձնակազմն աշխատել է. լույս 6-ի գիշերը եւս աշխատել են: «Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշերը ժամը 4-ին, հիմնական սառածության հետ կապված: Մեկ ահազանգ ենք ունեցել Դավիթ Բեկի փողոցից, մնացած […]

̰
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը հասնում է 15-20 սմ-ի, մարզի ճանապարհներին աշխատում է 27 միավոր տեխնիկա

10:16 06.02.2023

Փետրվարի 6-ին ժամը 9․30-ի դրությամբ մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյան տեղումները շարունակվում են։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը կազմում է 15-20 սմ, Ախուրյանի, Անի և Արթիկի տարածաշրջաներում 5-10սմ։ Լանջիկ-Մաստարա հատվածում այս պահին բուք է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են և երթևեկելի։ Ճանապարհների որոշ […]

̰
Ժամը 9։00-ի դրությամբ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

09:30 06.02.2023

Փետրվարի 6-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արտաշատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։ Բքի պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 70 մարդ է կյանքից զրկվել, վիրավորների թիվը հասել է 440-ի

09:05 06.02.2023

Թուրքիայի յոթ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 440-ը, հայտնել է Աղետների կանխարգելման և արձագանքման գրասենյակը (AFAD): «Առավոտյան ժամը 06.30-ի դրությամբ յոթ նահանգներում 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշի Պազարչիկ թաղամասը, զոհվել է 76, վիրավորվել՝ 440 մարդ»,- տեղեկացնում են վարչությունից։ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:17-ին […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 37 ուղևոր

08:48 06.02.2023

Հունվարի 5-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Երնջատափ-Արագյուղ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Կապուտան-Հատիս ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շենավան-Արագած ավտոճանապարհին, Նիգավան, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Հացիկ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և […]

̰
Հայտնի է համեմունքը, որը կարող է բարելավել դեռահասների ուսման արդյունքները

08:23 06.02.2023

Իրանի Բիրջանդի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները հետազոտությունների լայնածավալ վերլուծություն են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ դարչինը և դրա ածանցյալները կարող են պոտենցիալ բարելավել դեռահասների հիշողությունը և ուսման արդյունքները: Հետազոտությունները հրապարակված են Nutrition Neuroscience ամսագրում: Դարչինը ստացվում է մշտադալար ծառի ներքին կեղևից, որը բնիկ է Հիմալայներում, Չինաստանում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Հետազոտությունները ցույց են տվել, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:09 06.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]

̰
Ինչպե՞ս է նախատեսվում կարգավորել աշխատողների հանգստի, արձակուրդի իրավունքի իրացմանը վերաբերող խնդիրները

23:23 04.02.2023

Չնայած նրան, որ գործող կարգավորումների համաձայն աշխատողները պետք է օգտվեն իրենց ամենամյա արձակուրդի իրավունքից 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել արձակուրդը, այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ աշխատողն այդ ժամկետում չի օգտվում արձակուրդի իրավունքից։ Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նախագծի ընդունման պարագայում հնարավորինս կստեղծվեն պայմաններ, որպեսզի […]

̰
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց․ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել

19:54 04.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում շարունակվող վարութային, ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի նոր հանգամանքներ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, 2023թ․ […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են Լոռու մարզում իրականացվելիք հետագա ծրագրերը

19:29 04.02.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին:  Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։ Մարզի ղեկավարի խնդրանքով Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոն ներկայացրել է […]

̰
Դիտարկվել են Շիրակի մարզում կատարված սուբվենցիոն ծրագրերի ավարտական ակտերին և արձանագրված թերացումներին առնչվող հարցերը

18:41 04.02.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման մարզային հանձնաժողովի, Գյումրի համայնքի ղեկավարի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի ավարտական ակտերին և փաստաթղթային խնդիրներին, սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանն առնչվող հարցեր։ Դիտարկվել են նաև Գյումրի համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերում արձանագրված թերացումները, դրանց անհապաղ վերացմանն […]

̰
Ծաղկալանջ բնակավայրը սուբվենցիոն ծրագրով ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

17:28 04.02.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները այցելել են Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղ՝ գնահատելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված խմելու ջրի ցանցի կառուցման աշխատանքները: Հայտնում են Արմավիրի մարզպետարանից։ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և Ծաղկալանջ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Պողոսյանը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացրել են ավարտված և արդեն շահագործման հանձնված աշխատանքները: Ծաղկալանջ […]

̰
Հին տապանաքարերի ու շիրիմների վնասումներ Գյումրիի հին գերեզմանատներում․ անթույլատրելի հատվածներում հուղարկավորությունները շարունակվում են

17:17 04.02.2023

Գյումրիի 3 գերեզմանատներից երկուսը քանի տարի է ունի կիսափակի կարգավիճակ, հուղարկավորությունների համար տեղ չկա, դրանք թույլատրելի են համարվում միայն ընտանեկան գերեզմանոցներում։ Հողակտորները սպառվում են նաև Շիրակ գերեզմանատանը։ Քաղաքապետարանը նոր հողատարածք գնել է, բայց մեկ ու կես տարի է դեռ փաստաթղթային խնդիրներ կան չկարգավորված։ Փաստացի 3 գերեզմանատներում անթույլատրելի հատվածներում հուղարկավորությունները շարունակվում են, հաճախ հին տապանաքարերի ու […]

̰
37-ամյա տղամարդն ապօրինի հրապարակել էր վարկային տեղեկությունները

12:08 04.02.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 3-ին Անդրանիկի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա Սուրեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի(Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը) 2-րդ մասի […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կբացվի գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոնը

11:50 04.02.2023

Փետրվարի 6-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բացվելու է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոնը: Ախտորոշումից մինչև բուժում ու վիրահատություն, վերականգնողական փուլից մինչև երկրորդային կաթվածի կանխարգելում` միջազգային չափորոշինչներին համապատասխան բուժծառայությունը կենտրոնում մատուցվելու է ամբողջովին անվճար: Գերժամանակակից տեխնիկայով զինված կենտրոնում աշխատելու են արտասահմանյան առաջատար կլինիկաներում վերապատրաստում անցած մասնագետները:

̰
BACK_TO_TOP