11:00 24.01.2023
ԱՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը․ Պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում: Մսամթերքի ներկրում ընդհանրապես չի կատարվում, իսկ տեղական տնտեսվարող սուբյեկտները կանգնել են անասնակերի սուր պակասի առջև, քանի որ դրա զգալի մասը ներկրվում էր Հայաստանից: Քիչ է կաթը, […]
10:56 24.01.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 3-ը` նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ […]
08:04 24.01.2023
Գիտնականները հետևել են 18 ամսականից մինչեւ 4 տարեկան 885 երեխայի։ Նրանք ուսումնասիրել են երեք հիմնական բնութագրերի միջև փոխհարաբերությունները՝ երկու տարեկանում օրական էկրանի ժամանակի միջին քանակությունը, 2 տարեկան 8 ամսականում բացօթյա խաղերի քանակը և 4 տարեկանում նյարդային զարգացման մակարդակը: «Հաղորդակցման և առօրյա կյանքի հմտություններն ավելի վատ էին 4 տարեկան երեխաների մոտ, ովքեր ավելի շատ ժամանակ են […]
22:00 23.01.2023
Ռեջեփ Թաիպ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Բուրսայում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասել է, որ քվեարկությունը կկայանա մայիսի 14-ին: Մինչդեռ օրենքով ընտրությունները պետք է անցկացվեին հունիսի 18-ին: Ընդամենը 35 օրվա տարբերություն: Ինչի՞ համար: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում հայտնել մանրամասներ: «Էրդողանի կոալիցիոն […]
21:44 23.01.2023
Բուքինգհեմյան պալատը հրապարակել է Չարլզ III թագավորի և կոնսորդտ թագուհի Կամիլայի թագադրման ծրագրերը: Բացի Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում պաշտոնական արարողությունից, Վինձորի ամրոցում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն «աշխարհի ամենահայտնի երաժշտական արտիստները» և հատուկ հավաքված «թագադրման երգչախումբը»։ Համերգը, որը նախատեսված է մայիսի 7-ին, կհեռարձակի BBC-ն։ Ինչպես հայտնի է, նախատեսվում է լուսային շոու՝ օգտագործելով լազերներ և անօդաչու թռչող […]
21:30 23.01.2023
Չջեռուցվող բնակարաններ, հովհարային անջատումներ, գրեթե դատարկ մթերային խանութներ. Արցախում հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում՝ դժվարություններին զուգահեռ, քաղաքացիների համար ստեղծելով նաև անելանելի իրավիճակներ: Մանրամասները՝ Արցախի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
20:15 23.01.2023
Բարձրագույն որակավորման կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ.-ին հաստատվել է 166 թեկնածուական: Այս ցուցանիշը նախորդ 2 տարիների ցուցանիշներից մի փոքր ավելին է: 2021-ին հաստատվել էր 159 թեկնածուական, 2020-ին՝ 147: Այսինքն՝ պաշտպանությունների գծով փոքր-ինչ ակտիվություն կա: Չնայած որոշակի ակտիվությանը՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի կարծիքով ունեցած ցուցանիշը շատ քիչ է, և այն չի գոհացնում: «Տարիներ […]
20:00 23.01.2023
ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գրասենյակի տվյալների համաձայն՝ վերջին 3 տարում Մեքսիկայի սահմանից փախստականի կարգավիճակով Ամերիայի Միացյալ Նահանգներ են անցել Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ 2020-ին 1944 քաղաքացի 2021-ին 4989 քաղաքացի 2022-ին 24․362 քաղաքացի Վերջին 3 տարում Թուրքիայից Մեքսիկայի սահմանով ԱՄՆ է անցել 253 երեխա ընտանիքի հետ, իսկ 23 երեխա՝ միայնակ։Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է […]
19:48 23.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
19:35 23.01.2023
2022 թվականի տվյալներով` Վրաստանից արտահանվող ապրանքախմբերում մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքախմբերում՝ առաջին տեղում, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է BusinessPressNews-ը: 2022 թվականին Վրաստանում վաճառվել է 903,8 մլն դոլարի ավտոմեքենա, երկիր է ներկրվել 1,6 մլրդ դոլարի ավտոմեքենա։ Հարկ է նշել, որ 2021 թվականին Վրաստան է ներմուծվել 935,4 մլն դոլարի ավտոմեքենա: 2021 թվականի համեմատ, 2022 թվականին […]
19:05 23.01.2023
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներ, հայտնում է Telegraph-ը։ Ընդհանուր առմամբ, մինչև երկուշաբթի՝ հունվարի 23-ի կեսօր, ավելի քան 50 չվերթի ուղևորները տեղեկացվել են, որ չեն կարող ճանապարհորդել։ Օդանավակայանում քաոս է ստեղծվել, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են կուտակվել, փոխանցում է ՌԻԱ Նովստին։ Մեկ օր առաջ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել․ վատ եղանակի պատճառով չեղարկվել […]
18:20 23.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը: Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի […]
15:08 23.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
10:54 23.01.2023
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ՀՀ տարբեր մարզերում և Երևան քաղաքում վաճառվում են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված, միաժամանակ ապրանքանիշը կեղծված ծխախոտներ։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, դեպքի առթիվ, ձեռնարկել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մասնավորապես, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Երևանում, ինչպես նաև մարզերում մանրածախ […]
10:48 23.01.2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա հայտնել է, որ դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որեւէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ «Ակտիվ քննությունը […]
10:29 23.01.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծվել անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի փոխանակման կարևորությունը՝ խոցելի խմբերին (հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, երեխաներ) մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում։ Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող բարեփոխումներին՝ […]
09:42 23.01.2023
Նոր կոնֆլիկտային իրավիճակ է գրանցվել ամուրյան վագրի հետ Պրիմորսկի երկրամասի հյուսիսում՝ Սոբոլինի գյուղում։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Ամուրի վագրերի կենտրոնի տնօրեն Սերգեյ Արամիլևը, գյուղում շներ են անհետանում, ինչպես նախկինում երեք այլ թաղամասերում, որտեղ արդեն որոշում է կայացվել գիշատիչներին թակարդի մեջ գցել: Հունվարի սկզբին Rosprirodnadzor-ը թույլտվություն է տվել Պրիմորսկի երկրամասում որսորդական հսկողության խմբերին բռնել Ամուրի երեք […]
09:30 23.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելությունը՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:47 23.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
23:37 22.01.2023
Բուժաշխատողների միջազգային հանրույթը պարզել է, որ ծովամթերքի օգտագործումը, որը պարունակում է Օմեգա-3 ճարպաթթու , 8-13%-ով նվազեցնում են երիկամների քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը։ Բուժաշխատողների եզրակացությունը հրապարակվել է BMJ ամսագրում։ ԱՀԿ տվյալներով աշխարհում երիկամների քրոնիկական հիվանդություններով տառապում է 880 մլն մարդ։ Հիվանդների թիվը տարբեր երկրներում աճում է, ինչը պայմանավորված է ճարպակալման և շաքարային դիաբետի հետ։ Սա գիտնականներին […]
22:16 22.01.2023
Ուկրաինայի հինգ շրջաններում կիրակի երեկոյան օդային տագնապ է հայտարարվել, այս մասին տեղեկացնում է քաղաքացիների ահազանգման պաշտոնական ռեսուրսը։ Նշվում է, որ այս պահին տագնապի ազդանշաններ են հնչում Պոլտավայի, Սումիի, Խարկովի, Չերկասիի և Չեռնիգովի շրջաններում, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կիևի կողմից վերահսկվող շրջաններում։
21:52 22.01.2023
Գերմանիայում ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է մեկ երրորդով՝ հասնելով 226467-ի, որը համարվում է 2016 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի գաղտնի փաստաթուղթը, որը կոչվում է «Զեկույց միգրացիայի և փախստականների հետ կապված իրավիճակի մասին»։ Գերմանիան, ինչպես նշում է թերթը, ԵՄ երկրների շարքում […]
21:27 22.01.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր ամուսնու՝ Փոլի վրա հարձակումից հետո քահանաներին կոչ է արել էկզորցիզմի ծես կատարել իր տանը։ Այս մասին հունվարի 22-ին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի դստերը։ Նրա կարծիքով՝ Նենսի Փելոսին իրեն մեղավոր է զգացել ամուսնու վրա հարձակումից հետո, որը «կոտրել» է իրեն։ Փելոսիի […]
20:11 22.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են․ «Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, տեղեկացնում ենք, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշը ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի»։ Շտաբից հայտնում են, որ վաճառքի կետերում առկա […]
19:24 22.01.2023
Մոլդովա-ուկրաինական սահմանի բոլոր անցակետերը վերսկսել են բնականոն աշխատանքը՝ ուկրաինական կողմի տեխնիկական խափանումը վերացնելուց հետո։ Այս մասին կիրակի հայտնել է Մոլդովայի սահմանային ոստիկանությունը։ «Մոլդովա-ուկրաինական սահմանի բոլոր հսկիչ-անցակետերը վերսկսել են իրենց աշխատանքը»,- ասվում է նախարարության Telegram ալիքում։ Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալների բազայում առկա խնդիրների պատճառով դադարեցվել էին սահմանային անցումները։
18:56 22.01.2023
Եվրոպական տիեզերական գործակալության գիտնականները հրապարակել են արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ մի քանի ալպիական հանգստավայրեր մնացել են առանց ձյան 2023 թվականի հունվարին։ Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում։ Եվրոպայում 2023 թվականը սկսվեց անոմալ բարձր ջերմաստիճանով։ Ալպերում և Պիրենեյների մի քանի լեռնադահուկային հանգստավայրերում գրեթե ձյուն չկա: Copernicus Sentinel-2 սարքից արված 2023 թվականի հունվարին արված […]
17:43 22.01.2023
Պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին մասնակցելու նպատակով՝ Շիրակի մարզպետարանի թիմի ձևավորման համար, հունվարի 20֊ին Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի հրաձգարանում կազմակերպվել է ընտրական մրցաշար։ Ընտրական մրցաշարին մասնակցել է մարզպետարանի 24 աշխատակից։ Մրցույթի զինատեսակ օդամղիչ հրացանով յուրաքանչյուր մասնակից կատարել է 8 ընդհանուր կրակոց, որից 5 լավագույնը՝ հաշվարկային։ Մրցումների արդյունքներով համալրված մարզպետարանի թիմը՝ 3 տղամարդ […]
17:29 22.01.2023
Երիտասարդության տարիքում ալեհեր մազերի առաջացման պատճառներից մեկը սթրեսն է, վստահ է մաշկավեներաբան, ալերգոլոգ-իմունոլոգ Սվետլանա Տուրբովսկայան։ Ինչպես պարզաբանել է Տուրբովսկայան, նման անոմալիան հաճախ գենետիկայով է պայմանավորված։ Սա հիվանդություն չէ, պարզապես մարդու օրգանիզմում բացակայում է գենը, որը պատասխանատու է բավականաչափ մելանին արտադրելու ունակության համար, ինչի պատճառով մազերը գունազարդվում են։ Նա մեջբերել է Հարվարդի համալսարանի գիտնականների հետազոտությունը, […]
17:13 22.01.2023
Հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության […]