TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+13.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում

00:06 20.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից

23:57 19.01.2023

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2023թ. hունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Ի՞նչ է նշանակում Արցախում ստեղծված իրավիճակին նվիրված Եվրամիության բանաձևը

22:26 19.01.2023

Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով երեկ տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել մի շարք պատգամավորներ: Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր: Ի՞նչ մանրամասներ են հայտնի քվեարկության ընթացքի մասին, և ընդունված փաստաթղթում ի՞նչն է մեզ համար ամենակարևորը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Նախ ասեմ, որ Եվրախորհրդարանն անսպասելի հետևողականություն […]

̰
Նորից բնակվում եմ վագոն-տնակում, որը հարազատներս են տվել․ Սպանդարյան գյուղում հրդեհից տուժած ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում 

21:00 19.01.2023

Անցած տարվա դեկտեմբերի 19-ին Սպանդարյան գյուղում բռնկված հրդեհի հետևանքով  Աղալարյանների ընտանիքը կորցրել է ամբողջ ունեցվածքը, րոպեների ընթացքում տնակն ամբողջությամբ այրվել է, ոչինչ հնարավոր չի եղել փրկել՝ ո՛չ կարևոր փաստաթղթերը, ո՛չ ամուսինների տնտեսած գումարը, որը նորակառույց տան շինարարական աշխատանքների համար էին հավաքել։ «Երկու հրշեջ բրիգադ է եկել, բայց ջանքերն ապարդյուն է եղել, տնակն ամբողջովին այրվել է։ […]

̰
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

20:52 19.01.2023

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի […]

̰
Լոռու մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված 28 ընտանիքի ԲԳՎ-ի տրամադրման գործընթացը կիրականացվի 2023 թ-ին 

20:43 19.01.2023

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի ավարտից հետո աղետի գոտու բնակավայրերում դեռևս մնում են չլուծված խնդիրներ: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Փաստագրվել են ոչ հիմնական շինությունները, կազմվել են աղյուսակային և քարտեզագրական նյութեր, մշակվել է խնդրի կանոնակարգման առաջարկությունների փաթեթ: Հարցը ներառվել է ՀՀ Կառավարության գործունեության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրում: Տեղեկացնում […]

̰
Մեծ Պարնի բնակավայրի դպրոցն ապահովվել է ջրով, կառուցվել է մաքրման կայան

19:17 19.01.2023

Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի բնակավայրում «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Մեծ Պարնիի դպրոցի սանիտարական վիճակի բարելավում» ծրագիրը: Դպրոցն ապահովվել է խմելու ջրով, վերանորոգվել են թվով 10 սանհանգույցները, կառուցվել է մաքրման կայան: Կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի հրավերով այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և […]

̰
Սուրեն Մաղաքյանը նշանակվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական

18:59 19.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Մաղաքյանը նշանակվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Մաղաքյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական»,- նշված է որոշման մեջ:

̰
6-րդ անգամ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթը չի կայացել

18:53 19.01.2023

Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն արդեն վեցերորդ անգամ չի կանայում։ Բանն այն է, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 4-ը նիստերին չեն ներկայանում, իսկ տնօրենի մրցույթի մեկնարկի համար անհրաժեշտ է խորհրդի 9 անդամներից առնվազն 6-ի ներկայությունը: Դպրոցի կառավարման խորհրդի  հինգ անդամներն ու  միակ թեկնածուն նիստը սկսելու համար սպասում էին բացակա 4 […]

̰
Կսահմանվի ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակ նշանակելու, վճարելու կարգը

14:07 19.01.2023

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ են կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թ. օրենքի կիրարկումն ապահովելու, իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրները լուծելու համար: Ըստ այդմ՝ կսահմանվեն կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ […]

̰
Ի՞նչ վիճակում են հրդեհից տուժած 3 զինծառայողները. Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել

12:47 19.01.2023

ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում գիշերը տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող: Կառավարության նիստին նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հիվանդանոց տեղափոխված 3 տուժաների առողջական վիճակի մասին մանրամասներ: «Մեր այրվածքաբանության կենտրոնում 3 վիրավոր ունենք: Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վնասվածքներն ավելի թեթև են՝ բաժանմունքային պացիենտ է»,- ասաց Ավանեսյանը:  

̰
Սպան փորձել է 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ․ վարչապետը մանրամասներ է ներկայացրել

12:44 19.01.2023

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքից։ Վարչապետը նախ նշեց, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է կարգադրություն հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», որում հստակ հրահանգավորել է, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները […]

̰
Ողբերգական դեպքի առնչությամբ ո՞ր զինվորականներն են պաշտոնանկ արվել

12:36 19.01.2023

Վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը: ՊՆ Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է, թե 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքի առնչությամբ է՛լ որ զինվորականներն են ազատվել զբաղեցրած պաշտոններից: « Զեկուցում եմ, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի և […]

̰
Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը․ ԱՀ նախագահը՝ զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին

11:31 19.01.2023

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին […]

̰
ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի առթիվ քրեական գործ է հարուցվել

09:41 19.01.2023

ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: «Լուրերը» հայտնել է, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից: Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

̰
Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

09:08 19.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Վերլուծաբանները թվարկել են 2023 թվականի ամենահայտնի մասնագիտությունները

09:04 19.01.2023

2023-ին գործատուներն ամենաշատը փնտրում են տեղեկատվական անվտանգության փորձագետների. մասնագետներ, ովքեր կարողանում են կառուցել Չինաստանի հետ առևտրի լոգիստիկա։ Այս մասին հայտնում է «Известия» թերթը՝ հղում անելով վերլուծաբաններին: Բժշկության մեջ, ինչպես նշել են Superjob-ի վերլուծաբանները, COVID-19-ով հիվանդների հետ աշխատող բժիշկների ուշադրությունը տեղափոխվել է այլ մասնագիտությունների վրա: Հավաքագրող HeadHunter ընկերության աշխատաշուկայի գլխավոր փորձագետ Նատալյա Դանինայի խոսքով, 2023 թվականին […]

̰
Ռուսաստանի ԱԳՆ-ն վստահ է, որ Արցախի շրջափակումը շուտով կվերացվի. ինչո՞վ է պայմանավորված Լավրովի լավատեսությունը

22:15 18.01.2023

Լավրովն ասել է, թե օրերս կայացած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք հույս են ներշնչում, որ շրջափակումը շուտով կվերացվի: Ի՞նչ հանդիպման մասին է խոսում Լավրովը, և արդյո՞ք Լավրովի առաջարկը կապահովի խնդրի կարգավորումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Պաշտոնական որևէ հաղորդում այս […]

̰
Գորիսում տեղի է ունեցել պարեկային ծառայություն ընդունելության հանրային իրազեկման միջոցառում

19:38 18.01.2023

Հունվարի 17-ին Ներքին գործերի նախարարությունը Գորիսում կազմակերպել էր պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Միջոցառմանն աջակցել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան «ICITAP» ծրագիրը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Գրիգոր Տաթևացու հրապարակում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները, […]

̰
Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը․ Արցախի ԱԳՆ

19:19 18.01.2023

Արցախի ԱԳՆ-ն հանրապետությունում գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Հունվարի 18-ին՝ Արցախի շրջափակման 38-րդ օրը, Ադրբեջանը կրկին խափանել է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Արցախ գազատարի աշխատանքը՝ Արցախի 120 հազար բնակչությանը զրկելով ջեռուցման և տաք ջրի հնարավորությունից։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը պարբերական բնույթ է կրում։ Արցախի գազամատակարարումը […]

̰
Զինծառայության են մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների այս տարվա առաջին նորակոչիկները

19:11 18.01.2023

Մարզում ձմեռային զորակոչը շարունակվում է, և այսօր պարտադիր ժամկետային ծառայության են  մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների նորակոչիկները: Նրանց ճանապարհել և բարի ծառայություն են մաղթել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, հարազատները, ընկերները։ Մարզպետի տեղակալը տղաներին մաղթել է անվտանգ ծառայություն՝ վստահ լինելով, որ հայրենիքի սահմանների անառիկությունը հուսալի ձեռքերում […]

̰
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը միջազգային գործընկերների հետ քննարկել է ոլորտի միջազգային լավագույն փորձը

19:03 18.01.2023

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունել է Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագներին և ՄՔՄՄԿ հայաստանյան թիմի ղեկավար Քարել Հոֆսթրային: Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտում կատարվող բարեփոխումների ծրագրերը, քննարկվել են միգրացիայի կառավարման և քաղաքացիության հարցերի ոլորտում միջազգային լավագույն փորձը: ՄՔԾ ղեկավարը հայտնել […]

̰
Զովունիում ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կայանում տեղի ունեցած արտակարգ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

18:54 18.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվում են մարզի Նաիրիի համայնքի Զովունի բնակավայրում հունվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի և դրա արդյունքում մի քանի անձանց այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2023 թվականի հունվարի 17-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ  նույն օրը` ժամը 17։30-ի […]

̰
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

13:10 18.01.2023

Հունվարի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Եղեգնուտ գյուղի տներից մեկի բակում և ավտոտնակում հայտնաբերել են 10 խմ փայտանյութ: Պարզվել է, որ 43-ամյա եղեգնուտցին գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 30 կանգուն ծառ, «ՈՒԱԶ» մեքենայով տեղափոխել է իր տան բակ ու պահեստավորել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

̰
Պարզվել է Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ բենզալցակայանի աշխատակցի գլխին հարվածած և փողը գողացած անձի ինքնությունը

10:51 18.01.2023

Հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ խփել են բենզալցակայանի աշխատակցի գլխին և գողացել փողը, իսկ աշխատակիցը արնաշաղախ վիճակում է: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի 43-ամյա լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 22.30-ին անհայտ անձը, բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով, իրենից վերցրել է […]

̰
Արցախում այսօրվանից մեկնարկել է սննդի ստացման կտրոնների տրամադրման գործընթացը

10:44 18.01.2023

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին հիշեցնում է, որ այսօրվանից մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը: Կտրոնների ձեռքբերման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել ԱՀ Նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն՝ 119 կամ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում գործող թեծ գիծ՝ 114 հեռախոսահամարներով:

̰
Կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք

10:37 18.01.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված […]

̰
Արցախից Հայաստանի բուժհաստատություններ են տեղափոխվել ևս 6 հիվանդներ

10:33 18.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «OU- Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանքի պղտորում, լեյկորիա, աֆակիա», «Th12 ողի մարմնի նորագոյացություն, Th12 L1 ողերի մարմինների օստեոիդ օստեոմա», «Գլխուղեղի նորագոյացություն», «Հղիություն I, 8 շաբաթական», «Գլխուղեղի ձախ ճակատային բլթի նորագոյացություն» և «Հետխոլեցիստեմիկ համախտանիշ, մեխանիկական դեղնուկ, […]

̰
Նոր հավելված՝ համախմբելու աշխարհի հայերին

10:17 18.01.2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ռուսաստանի Սարատով քաղաքի Հայոց ազգային համակարգի ներկայացուցիչներ Անրի Մարտիրոսյանինն և Վլադիմիր Կրտյանին։ Նրանք ներկայացրել են իրենց կողմից մշակած «Դիասֆերա» հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին կապ հաստատել միմյանց հետ, հաղորդակցվել, ինչպես նաև օգտվել հավելված կրթական և տեղեկատվական հնարավորություններից: «Հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները՝ մենք […]

̰
118 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց մարդը

09:57 18.01.2023

Աշխարհի ամենատարեց մարդը՝ ֆրանսիացի միանձնուհի Լյուսիլ Ռանդոնը, մահացել է 118 տարեկան հասակում։ «Մեծ տխրություն է, բայց… դա նրա ցանկությունն էր միանալ իր սիրելի եղբորը: Նրա համար սա ազատություն է», – գործակալությանը հայտնել է Դեյվիդ Տավելլան՝ Տուլոնի Սենթ Քեթրին-Լեյբուր ծերանոցի խոսնակը, որտեղ ապրում էր Ռանդոնը: Ըստ Tavella-ի՝ Ռանդոնը մահացել է քնած ժամանակ: Ռանդոնը, իր 117-ամյակից քիչ […]

̰
BACK_TO_TOP