08:29 26.01.2023
Ճապոնիայի Սայտամա պրեֆեկտուրայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել, սկսվել է մոտ 3 հազար բադերի ոչնչացումը, ասվում է տեղի վարչակազմի հաղորդագրության մեջ։ «Նախորդ օրը Գյոդա քաղաքի թռչնաբուծական ֆերմայում կասկածելի դեպք է հայտնաբերվել։ Այսօր մանրազնին ստուգման արդյունքում հաստատվել է բարձր ախտածին թռչնագրիպով վարակվածություն»,- հայտնել են վարչակազմից՝ նշելով, որ սկսվել է մոտ 3000 բադի ոչնչացումը։ Ֆերմայի շուրջ երեք […]
08:17 26.01.2023
Տարեսկզբին շատերը հաճախ ծրագրում են փոխել աշխատանքը, զրոյից կարիերա կառուցել։ Բայց արդյո՞ք դա միշտ անհրաժեշտ է: Կապիտալ զբաղվածության ծառայության կարիերայի փորձագետ Սվետլանա Սեմերենկոն «Իզվեստիային» բացատրել է, թե ինչպես հասկանալ, որ արժե փոխել ձեր ընթացիկ աշխատանքը: Փորձագետն ընդգծել է, որ աշխատատեղը փոխելու որոշումը չի կարելի իմպուլսիվ ընդունել։ «Խորհուրդ ենք տալիս խուսափել նման ինքնաբուխ փոփոխություններից։ Արժե նախապես […]
23:38 25.01.2023
Հունվարի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Հունվարի 26-29-ի ցերեկն օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում […]
22:47 25.01.2023
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է առողջապահության, սննդի, աշխատանքի, բնապահպանության և այլ ոլորտների տեսչական մարմինների մարզային պատասխանատուներին։ Հանդիպման նպատակը նախորդ տարում իրականացված աշխատանքների ամփոփումն ու նոր տարում նոր ոճով աշխատելուն վերաբերող հարցերի քննարկումն է եղել։ Ծանոթանալով տեսչական մարմինների կողմից մարզում իրականացված աշխատանքներին, վերահսկողության իրականացման գործընթացում ի հայտ եկող խնդիրներին՝ մարզպետը հորդորել է […]
22:12 25.01.2023
Բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական էջը կիսվել է ավանդական շոտլանդական «Կրանաչան»/Cranachan /պուդինգի բաղադրատոմսով. Բաղադրիչները Կրեմ` – 375գ սերուցքային պանիր – 130գ մեղր – 75մլ վիսկի – 150գր բարձր յուղայնությամբ սերուցք (կիսով չափ հարած) Ազնվամորու սոուս` – 300գ ազնվամորի – 30գ շաքարավազ – 100գ ազնվամորու խյուս – 1 լիմոն (ավելացնել լիմոնի հյութը ըստ ճաշակի) – Լրացուցիչ ազնվամորիներ […]
21:47 25.01.2023
Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան ու Սլովակիան դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով անհապաղ գումար հատկացնել Ադրբեջանից գազ ստանալու նպատակով գազատարը արդիականացնելու համար: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Միկաիլ Ջաբարովի հետ Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ: Կոնկրետ ինչի՞ համար է պետք այդ գումարը և ինչո՞ւ է այն հատկացնում Եվրահանձնաժողովը, այլ՝ ոչ […]
19:46 25.01.2023
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։ Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ […]
19:43 25.01.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանն այսօր հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային ներկայացուցիչներին, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ Հյուրերը ներկայացրել են հաշվետվություն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացված աշխատանքների ու ծրագրերի մասին, խոսել նաև 2023-ի անելիքներից՝ […]
19:35 25.01.2023
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը մարզպետի խորհրդկան Արթուր Նաջարյանի հետ հյուրընկալել են «Միգրացիայի միջազգային կազմակերպության» ծրագրերի համակարգող Արեգ Բադալյանին, հայտնում են Շիրակի մարզպետարանից։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միգրացիայի միջազգային կազմակերպության» կողմից նոր մեկնարկող՝ «Միգրացիայի ներուժի խթանում սոցիալ-տնտեսական զարգացման համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրին։ Արեգ Բադալյանը տեղեկացրել է, որ ծրագրի նպատակը Հայաստան և Վրաստան վերադարձած […]
19:27 25.01.2023
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հունվարի 25-ին հանդիպել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը եւ Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը: Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել […]
19:06 25.01.2023
Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հանդիպել է քաղաքացիներին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Խոսել ենք թաղամասի տարիներ շարունակ կուտակված խնդիրներից (կոյուղի, տրանսպորտ, թափառող շներ, ճանապարհներ), որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ ընթանում են կամ նախատեսվում են աշխատանքներ: Շնորհակալ եմ մուշավանցիներին ուղիղ և անմիջական շփման համար: Հետևողական ենք լինելու […]
18:53 25.01.2023
Հունվարի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորությամբ։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ բարձր գնահատեց Եվրամիության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Նա մատնանշեց իրականացվող մի շարք բարեփոխումներ, որոնց […]
18:47 25.01.2023
Փետրվարի մեկից կփոխվի քաղաքացիներին հաշմանդամության խումբ որոշելու կարգը: Հաշմանդամության խումբ սահմանելու համար ներկայում բժիշկները հիմնվում են հիվանդության նկարագրի, փաստաթղթերի ու տեղում արտաքին զննության վրա։ Փետրվարի մեկից առաջին անգամ բժշկասոցիալական հանձնաժողովներ դիմած քաղաքացիների դեպքում հաշմանդամության խումբ որոշելու մոդելը կփոխվի։ Այսինքն բժշկական մոդելից անցումը սոցիալականի նախատեսում է, որ առաջին անգամ հանձնաժողովին դիմած քաղաքացին դիմումի հետ միասին պետք […]
18:22 25.01.2023
Ստեղծված իրավիճակն ու եղանակային պայմանները հաշվի առնելով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտի և վառարանի տրամադրման համար մայրաքաղաքի բնակիչներից դիմումներ է ընդունում: Այն քաղաքացիները, ովքեր ունեն վառելափայտի կամ վառարանի անհրաժեշտություն, կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան: Լինում են դեպքեր՝ վառելափայտի համար դիմում են, բայց պարզվում է, որ տվյալ քաղաքացին դրա կարիքը չունի. որպեսզի հերթեր չառաջանան ու ժամանակի վատնում չլինի՝ Ստեփանակերտի […]
17:46 25.01.2023
Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ու անդամները Ստրասբուրգում ունեցել են տարբեր հանդիպումներ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ: Հայաստանյան պատվիրակությունը տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի և Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Հայաստանի պատվիրակները ելույթներ են ունեցել նաև ԵԽԽՎ լիագումար նիստում: «120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց […]
17:03 25.01.2023
Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են 22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն կատարեցին […]
16:14 25.01.2023
ԿԳՄՍՆ-ում այսօր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը ստորագրել են «Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգման նախագծի» դրամաշնորհային պայմանագիրը: Նախագծի նպատակն է ոչ միայն վերանորոգել մանկապարտեզի շենքը, այլև տեղադրել ջեռուցման համակարգ՝ անվտանգ նախադպրոցական կրթության կազմակերպման համար, որի արդյունքում տարեկան մոտ 190 երեխա կօգտվի ծրագրից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես […]
12:32 25.01.2023
Օրեր առաջ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում վանաձորցի 26-ամյա Ռազմիկ Ղարիբյանի մոտ ախտորոշվել է արյան սուր լեյկեմիա։ Երիտասարդը երկու երեխաների հայր է։ Նրա ապաքինումը կախված է յուրաքանչյուրիս սրտացավությունից։ Ռազմիկին անհապաղ պետք է ոսկրածուծի ալլոգեն փոխպատվաստում, որը մեր երկրում չի իրականացվում, ուստի անհրաժեշտ է օր առաջ նրան տեղափոխել Սանկտ Պետերբուրգ: Յուրաքանչյուրիս փոխանցած անգամ չնչին գումարը մեծ աջակցություն […]
10:47 25.01.2023
Հունվարի 23-ին, ժամը 23.55-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա Ռեփսիկ Մինասյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:31 25.01.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձի առևանգման, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի […]
09:16 25.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:06 25.01.2023
Համակարգային ընտանեկան հոգեթերապևտ, «Փսիխոդեմիա» առցանց դպրոցի ընտանեկան հոգեբան Ասյա Կոչերգինան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում թվարկել է այն ահազանգերը, որոնք ցույց են տալիս, որ զույգի հարաբերությունները կործանարար են։ Զուգընկերոջ հետ հարաբերությունների անհապաղ դադարեցման առաջին կարեւոր ազդանշանը, հոգեբանի կարծիքով, բռնությունն է. «Ցանկացած բռնություն անընդունելի է։ Ոչ մի հարաբերություններ, ոչ մի թերապիա հնարավոր չէ, քանի դեռ կա բռնություն: Դա […]
22:40 24.01.2023
Մոսկվայի կենտրոնում ականատեսները նկարահանել են կայանված ավտոմեքենան, որի տանիքին «հրթիռ» է տեղադրված։ Տեսանյութը հրապարակվել է «ՃՏՊ Մոսկվայի օղակաձև ճանապարհին» Telegram ալիքում։ Միջադեպը տեղի է ունեցել Նոր հրապարակում գտնվող Պոլիտեխնիկական թանգարանի դիմաց։ «ՎԱԶ-2109» մարդատար ավտոմեքենայի վրա եղել է «Սարմատմոբիլ» մակագրությունը։ Մեքենայի տանիքին բալիստիկ հրթիռ հիշեցնող կառույց է եղել, իսկ վրան՝ «Դեպի Վաշինգտոն» մակագրությունը։ Ականատեսների վկայությամբ դեպքի […]
22:00 24.01.2023
Հայ-ադրբեջանական սահմանին դետորդական առաքելություն տեղաբաշխելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումը Բաքվում խիստ դժգոհություն է առաջացրել: Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարությունը: Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն տեղաբաշխելով՝ Եվրամիության ղեկավարությունը, իբր, խախտել է ձեռքբերված պայմանավորվածությունը: Ինչո՞ւ են Բաքվում դեմ դիտորդների առաքելությանը, եթե, ինչպես իրենք են ասում, թաքցնելու բան չունեն: Թեմային հետևել է […]
19:08 24.01.2023
Փաստաթղթային ձևակերպումների, ինչպես նաև մրցույթների ուշ անցկացման պատճառով Շիրակի մարզի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի գրեթե 60 տոկոսը մնացել են անավարտ և կշարունակվեն այս տարի։ Այս մասին Գյումրիում իրականացված փողոցաշինական աշխատանքների որակի դիտարկման ժամանակ ասել է Շիրակի մարզպետը։ Մինչ այս մարզպետարանի վերահսկող հանձնաժողովը շրջայցերի ընթացքում թերություններ ու խախտումներ հայտնաբերել է ոչ միայն Գյումրիում, նաև մարզի խոշորացված […]
18:23 24.01.2023
«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ: Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ: Բեռը տեղափոխելու […]
18:15 24.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 01.00-ից մինչև 05.00, Պուշկինի թունելը փակ է լինելու։ Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում գտնվող դիտահորի կոտրվածքի հետևանքով երթևեկության համար առաջացել է խոչընդոտ։ Թունելը սպասարկող ընկերության աշխատակիցների կողմից տվյալ դիտահորն ապամոնտաժվելու է, և տեղադրվելու է նորը։ Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով անվտանգության կանոնները։
18:09 24.01.2023
Ջրաձոր գյուղի տեղափոխության ծրագիրը մեկ տարի է, որ մեկնարկել է, և մեկ տարվա ընթացքում գյուղում գույքագրում, չափագրում, մարդահամար է կատարվել, հստակեցվել են բնակիչների սեփականության իրավունքի հետ կապված հարցերը։ Այս ամենը կարևոր է հետագայում փոխհատուցման գործընթաց սկսելու համար։ Ջրաձորցիների փոխհատուցման հարցերով հանձնաժողովն այսօր Ամասիայում առաջին նիստն է գումարել, որի ընթացքում ամփոփվել են Ջրաձորի տեղափոխության համար մինչ […]
12:54 24.01.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Աշոտ Զոհրաբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, երաժշտասեր հանրությանը։ Աշոտ Զոհրաբյանը հեղինակել է կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործություններ՝ Կոնցերտ ջութակի և լարային […]