TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+14.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետպահուստից մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ․ մատակարարումը խանութներին արգելվել է

17:09 22.01.2023

Հանրության կողմից ստացված բողոքների և ԱՀ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ:Այս մասին հայտնում են  ԱՀ պետական տեսչությունների կառավարման […]

̰
Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում իրականացվել են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ

16:54 22.01.2023

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և հասարակական կարգի պահպանության ծառայության մասնակցությամբ իրականացվել են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի է ունեցել աղետալի դեպքը

16:05 22.01.2023

Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում: Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին` չինական Նոր տարվա առիթով

10:10 22.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Թույլ տվեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ մաղթանքները հղել Ձեզ չինական Նոր տարվա կապակցությամբ։ Չինաստանում ավանդական և միաժամանակ արդիական ու ամենասիրված այս ընտանեկան տոնը […]

̰
Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում. Դավիթ Բաբայան

23:41 21.01.2023

Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն:   «Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։ Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։ […]

̰
«Նոր գինին հին տիկերի մեջ չի լինի տեղավորել», Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող. Փաշինյան

21:18 21.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին: Միջոցառումներին ներկա են գտնվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի […]

̰
ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է Ազատ գյուղի զորամասում գտնված դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը

20:36 21.01.2023

Դիլիջանի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը: «Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին: Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում: Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ […]

̰
Վանաձորում մեկնարկել է «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը․ Վանաձոր և Գյումրի համայնքները հնարավորություն կունենան ստեղծելու աշխարհագրական տեղեկատվական համակարգեր

20:00 21.01.2023

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Լեհաստանի եվրոպական գործընկեր քաղաք Պիլայի աջակցությամբ Վանաձոր և Գյումրի համայնքներում «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ Դաշինք) ծրագրի շրջանակներում կիրականացվի «կայուն և կանաչ կառավարում»՝ մատուցվող ծառայությունների որակի բարելավմամբ: Ծրագրի աջակցությամբ Վանաձոր և Գյումրի համայնքները հնարավորություն կունենան ստեղծելու աշխարհագրական տեղեկատվական համակարգեր: Տվյալների պահպանման և կառավարման ընդհանուր համակարգի միջոցով համայնքի կառավարման համար […]

̰
Անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացանցում տարածելը․ Արցախի ՄԻՊ

19:17 21.01.2023

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը  հետևյալ գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում․ «Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը՝ այդ թվում հղի կանանց և երեխաներին։ Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացանցում տարածելը։ Արժանապատիվ արցախցու […]

̰
Ինչպե՞ս է իրականացվում սննդի` կտրոններով բաշխումը. հարցազրույց Արցախից

18:55 21.01.2023

Արցախի շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի պակասը, ստիպեց կտրոնային համակարգի անցնել: Հունվարի 20 -ից Արցախում սկսվել է կտրոններով ապրանքների բաշխումը: Թե ինչպես է այն իրականացվում «Հորիզոն»-ի եթերում մանրամասներ է ներկայացրել այդ գործընթացի պատասխանատուներից Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի իրավաբանական բաժնի պետ Գոհար Պողոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Սուրեն Պապիկյանը տեսակցել է հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին

17:37 21.01.2023

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով: Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: Զրուցելով զինծառայողների հետ, նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

̰
 Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը դատարկ է․ միավորման արդյունքում 60 հոգանուց աշխատակազմը տեղափոխվել է Գյումրի ԲԿ

17:09 21.01.2023

Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը դատարկվել է։ Որպես ինֆեկցիոն բաժանմունք այն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, ինֆեկցիոն հիվանդանոցը այն երեք բուժհաստատություններից մեկն էր, որը միավորվեց Գյումրի ԲԿ-ին, բայց նախապես որոշված էր, որ ինչպես Գյումրիի ծննդատունը, պաթոլոգոանատոմիական լաբորատորիան, այն մնալու էր իր շենքում, միայն տեղափոխություն էր նախատեսված ուռուցքաբանական հիվանդանոցի համար։ Ինֆեկցիոն հիվանդանոցի դռանը փակցված գրությունը […]

̰
Սուր շնչառական հիվանդություններ, թոքաբորբ. Արցախում քաղաքացիների դիմելիությունը հիվանդանոցներ աճել է

14:50 21.01.2023

Արցախում քաղաքացիների դիմելիությունը հիվանդանոցներ աճել է՝ կապված սեզոնային սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբի հետ: Այժմ եղած ռեսուրսներով հնարավոր է դառնում պացիենտներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը: Ստեփանակերտի հանրապետական Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը որպես այդպիսին միակն է Արցախում: Բազմապրոֆիլ հիվանդների մեծ հոսքը դրանով է պայմանավորված: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում կա 9 հիվանդ: 5-ը ծանր, 2-ը՝  ծայրահեղ ծանր վիճակում է: […]

̰
Ցուրտ գիշերներ, ծայրահեղ ծանր հիվանդներ. Արցախ, 21-րդ դար…

14:30 21.01.2023

Թունյանների բազմազավակ ընտանիքը վերջին գդալ ձեթն ու թեյն է օգտագործում, իսկ հետոյի մասին դժվարանում են խոսել, չգիտեն՝ ինչպես կհաղթահարեն ստեղծված ճգնաժամը: Դատարկ խանութներ, փակ դպրոցներ, ցուրտ գիշերներ, ծայրահեղ ծանր հիվանդներ. 21-րդ դար,  120.000 մարդ աշխարհից կտրված… Շրջափակումից ի վեր Արցախում ընտանիքների հոգսն ու դժվարություններն ամեն օր են ավելանում: « Շատ դժվար է, մի կերպ հասցնում […]

̰
Համագործակցության լավ հնարավորություն.ՀՀ-ն խթանում է իրանական ընկերությունների մասնակցությունը շինարարական մրցույթներում

08:12 21.01.2023

Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում, ցանկանում է խթանել նաև իրանական առաջատար ընկերություններին՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու դրանց համար անցկացվող մրցույթներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 20-ին Սյունիքում անցկացվեց ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանում Իրանի […]

̰
Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախումբը քննարկել է Արցախին օժանդակելու հետագա անելիքները

23:57 20.01.2023

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայացել է իրավախորհրդատվական հանձնախմբի նիստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Քննարկվել են Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող քայլերի, մասնավորաբար, իրավական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպես նաև՝ առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:

̰
Թուրքիայում քննարկում են ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարը

22:16 20.01.2023

Էրդողանի վարչակազմը չափազանց կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերին այն մասին, որ Թուրքիան պետք է վտարվի ՆԱՏՕ-ից իր ոչ բարեկամական պահվածքի ու մարդու իրավունքները ոտնահարելու համար: Թեմային անրադարձել են և՛ երկրի խորհրդարանում, և՛ նախագահական պալատում: Ինչո՞ւ է այդ հարցը ընդանրապես օրակարգային դարձել, և ինչպիսի՞ն է այս հարցում […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:43 20.01.2023

Հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով, մնացած շրջաններում՝ 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

̰
Բժիշկը բացահայտել է պանրի օգտակարությունն ու վնասը

21:32 20.01.2023

Հունվարի 20-ին ամբողջ աշխարհում նշվում է Պանրի համաշխարհային օրը։ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի CMD-ի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի դիետոլոգ Եկատերինա Ստեցենկոն «Իզվեստիային» պատմել է այս հանրաճանաչ արտադրանքի օգուտների և վնասների մասին: Ինչպես պարզաբանեց փորձագետը, պանիրը 100%-անոց կովի (այծի, ոչխարի) կաթ կամ սերուցք ունեցող մթերք է։ Եթե ​​արտադրանքի մեջ բուսական ճարպի քանակը կազմում է 50%, ապա […]

̰
Երևանն ու Թեհրանը կհամագործակցեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում

21:11 20.01.2023

Երևանի և Թեհրանի միջև ստորագրված աշխատանքային ծրագրով երկու մայրաքաղաքները գործակցություն կծավալեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Թեհրանի փոխքաղաքապետերի հետ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Ֆինանսական և տնտեսական գծով քաղաքապետի տեղակալ Աբուլֆազլ Ֆալայի հետ հանդիպմանը մասնակցել են նաև իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, […]

̰
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների մատուցմանը վերաբերող հարցերը

20:53 20.01.2023

2022 թվականի վերջին Հաշվեքննիչ պալատը հաստատել եւ հրապարակել է Առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքները: Առողջության առաջնային պահպանման ծրագրի շրջանակում ներառված է 5 միջոցառում, որոնցից ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների միջոցառմանը բաժին է ընկնում գերակշիռ մասը՝ շուրջ 98,5 տոկոսը: Միջոցառման ծախսը 2019 թվականին կազմել է շուրջ 25 մլրդ, 2020-ին՝ շուրջ 26,6 […]

̰
Այսօր՝ ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ը ժամը 07:00-ը, փակ կլինի Կիևյան կամրջի երթևեկությունը

20:25 20.01.2023

Մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ը ժամը 07:00-ը փակ կլինի Կիևյան կամրջի երթևեկությունը: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

̰
Ստեփանակերտում հովհարային անջատումներ կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

20:11 20.01.2023

Արցախէներգո ՓԲԸ-ն բաժանորդներին տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։ Ընկերությունը կհրապարակի հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի։

̰
Արցախում ուսումնական հաստատությունները ժամանակավորապես փակվել են՝ ջեռուցման բացակայության պատճառով

15:35 20.01.2023

Ադրբեջանը շարունակում է արգելափակել Հայաստանից դեպի Արցախ միակ գազատարն ու էներգասնուցումը՝ խախտելով միջազգային մարդասիրական նորմերը, արցախահայության բավարար կենսամակարդակի և կրթության իրավունքը: Հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ու արհեստագործական ուսումնարանները ժամանակավորապես փակվել են ջեռուցման բացակայության պատճառով: «Դպրոցների մեծամասնությունը ջեռուցվում է փայտով, բայց, փաստացի, հաշվարկից հետո պարզվեց, որ մեր երեխաների մեծամասնությունը հաճախում է հենց գազով ջեռուցվող […]

̰
Միայն հույսով՝ առանց գազի ու լույսի. Արցախում անցել են հատուկ աշխատանքային ռեժիմի

15:01 20.01.2023

Արցախում հումանիտար ճգնաժամն ամեն ժամ է սրվում. առաջին դեպքն է, երբ և՛ էլեկտրագիծը վթարված լինի, և՛ գազամատակարարումը`  խափանված: Հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պատճառով պետական հաստատություններն անցել են հատուկ աշխատանքային ռեժիմի: Արցախը երրորդ օրն է՝ գազ չի ստանում: Առանց այն էլ ծանրաբեռնված էներգահամակարգի բեռը կտրուկ ավելացել է: «Ինչ արվում է, արվում է ներքին ռեսուրսների հաշվին, և […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում անցկացված հարցումների արդյունքները

14:58 20.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Իր խոսքում վարչապետը նշել է. «Զինված ուժերի մեր բարեփոխումներն ավելի հասցեական դարձնելու համար մենք դեռևս մի քանի ամիս առաջ նախաձեռնել և պատվիրել էինք սոցիոլոգիական հարցում՝ վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայիների շրջանում: Եվ արդեն մոտավորապես 10-15 […]

̰
Պատահարի վայրից փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

12:00 20.01.2023

Հունվարի 16-ին` ժամը 08.55-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Զորավար Անդրանիկի հրապարակում վրաերթի էր ենթարկել 14 տարեկան երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի: Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել էր «Մերսեդես» մակնիշի մեքենայի 35-ամյա վարորդը: Նա հայտնաբերվել և […]

̰
Հունվարի 20-ից Արցախում կտրոններով տրամադրվելիք ապրանքատեսակները կբավականացնեն բոլորին. ԱՀ ԳԳԱ հիմնադրամ

09:38 20.01.2023

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։ «Տեղեկացնում ենք նաև, որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։ Ավելորդ […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:07 20.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ 🚘Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Գիտնականները սովորել են կառավարել կայծակը

08:30 20.01.2023

Գիտնականները փորձ են անցկացրել, որի ընթացքում հաջողվել է շեղել կայծակը։ Դրա համար նրանք հզոր լազերային իմպուլսներ են արձակել Շվեյցարիայի լեռան գագաթին գտնվող ամպրոպային ամպերի վրա, հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ հայտնագործությունը ճանապարհ է բացում լազերային համակարգերի կիրառման համար՝ օդանավակայանները, արձակման հարթակներն ու բարձր շենքերը կայծակից պաշտպանելու համար։ Գիտնականները հզոր լազեր են հասցրել Սենտիս […]

̰
BACK_TO_TOP