19:57 27.01.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին, Երևանում գործող ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Գոհար Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա […]
19:37 27.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը […]
08:57 27.01.2023
Սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան խորհուրդ է տվել որոշ մրգեր չպահել իրար կողքի։ Մասնագետը որպես օրինակ բերել է խնձորն ու բանանը։ Նրա խոսքով՝ խնձորի կողքին գտնվող բանանն ավելի արագ է հասունանում, իսկ հետո սկսում փտել։ Նույնը տեղի է ունենում նարնջի դեպքում։ «Բանանն ու խնձորը չի կարելի պահել ոչ միայն իրար հետ, այլ նաև այլ […]
08:19 27.01.2023
Բրիտանական Destination2 տուրիստական ընկերության վերլուծաբաններն անվանել են ամբողջ աշխարհով մեկ թռիչքների ամենաէժան ամիսները, գրում է Mirror-ը։ Փորձագետների կարծիքով՝ փետրվարը լավագույն ժամանակն է Մալդիվներ, Մավրիկիոս և Բարբադոս մեկնելու համար. այս ժամանակահատվածում այս ուղղություններով ավիատոմսերի արժեքը ամենացածրն է։ Իսկ 2023 թվականին առավել շահավետ է հանգստի համար թռչել ամենահայտնի երկրներ՝ Հունաստան, Իսլանդիա, Խորվաթիա, Մալթա և Կիպրոս, ըստ հետազոտության […]
00:01 27.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]
22:34 26.01.2023
Հունվարի 19-ին և 20-ին Մասիսի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք Արարատի մարզի տարբեր բնակավայրերում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 26 և 43 տարեկան երկու տղամարդու։ 26-ամյա երիտասարդի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Նմանատիպ զանգվածներ և կաթուցիչ էլ հայտնաբերվել է 43-ամյա տղամարդու և նրա տան […]
22:09 26.01.2023
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր հատկապես Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Մասնավորապես, Կումայրիի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Անիի բաժնում։ Հրազենը բաժին էր […]
21:00 26.01.2023
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինարարությունն այս ամիսներին չի դադարեցվել, եղանակային պայմանները դեռ թույլ են տալիս աշխատանքներ կատարել ամբողջ ծավալով: 10 հեկտար տարածքում մարզական համալիրի բոլոր ենթակառուցվածքների ու մասնաշենքերի կառուցում է ընթանում: Համալիրի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին, ավարտի ժամկետ նախանշվել է 2025 թվականը։ 2021 թվականի ամռանը սկսված շինաշխատանքների համար պետբյուջեից հատկացվել էր […]
20:51 26.01.2023
Կառավարությունը կփոխհատուցի ՀՀ-ում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Նախագիծը չզեկուցվող հարցերից է եղել: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ։ 2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ 14 մլրդ 80 մլն դրամի չափով ավելի եկամտային հարկ է հավաքագրվել: […]
20:27 26.01.2023
Աշոցքի համայնքապետարանում ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Գրիգորյանը, Աշոցք համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտուշ Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Լևոն Կոնդյանը, Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Համլետ Ավետիսյանը, համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության բաժնի պետ Կարապետ Հակոբյանը, «Աշոցքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանն անցկացրել են համատեղ քննարկում՝ Աշոցքի «Կոճոռ» թաղամասի 20 բազմաբնակարան (փայտյա) շինությունների […]
20:06 26.01.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է միջազգային բոլոր կազմակերպություններին՝ պահանջելով միջոցներ կիրառել Մեծամորի ատոմակայանը անհապաղ փակելու համար: Պատճառաբանությունն այն է, թե իբր ատոմակայանը բնապահպանական խնդիրներ է ստեղծում հարակից երկրների համար: Ինչո՞վ է հիմնավորում իր պնդումը օմբուդսմենը և ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Բաքուն: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նկատելի է չէ՞, […]
19:48 26.01.2023
Բռնցքամարտի ծանր քաշային կարգում Աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին դատի են տվել բռնաբարության համար։ Այս մասին հայտնում է ABC-ն: Կինը, որը 5 միլիոն դոլարի բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել, պնդում է, որ Թայսոնը բռնաբարել է իրեն լիմուզինում, և նա ստացել է ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ տրավմա: Նրանք հանդիպել են Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքում։ Հայտարարության […]
19:34 26.01.2023
Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային: Կողմերը կարևորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջի նիստի անցկացումը: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության […]
19:27 26.01.2023
Շիրակի մարզի 78․000 հա վարելահողերի ավելի քան 50․000-ը կա՛մ անջրդի են, կա՛մ անմշակ։ Բայց գյուղացին անջրդի հողերը մշակում է, բերք ստանալու միակ հույսը տեղումներն են։ Իսկ եղանակային պայմանները բարեհաճ չեն Շիրակի մարզի վարելահողերի համար։ Ձմռան երկրորդ ամիսն է ավարտվում, բայց տեղումներ չկան։ Հացահատիկի շտեմարան համարվող Ախուրյանի տարածաշրջանի աշնանացանի դաշտերը ամբողջովին բաց են, դեկտեմբերից ձյան […]
19:19 26.01.2023
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել կազմակերպված հանցավորության և միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իրավական օգնության և արդյունավետ համագործակցության համար՝ վստահությամբ ընդգծելով, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և […]
19:05 26.01.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: Քննարկվել են նաեւ ծրագրային մի շարք հայտերի […]
18:49 26.01.2023
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2022թ. ուսումնական տարում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման, բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու բարելավման ուղիները» օրակարգով։ Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։
15:53 26.01.2023
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին հյուրանոցային ծառայությունների դիմաց կատարած ծախսերը։ Ըստ այդմ ՝ նախատեսվում է հատկացնել՝ 98 490․5 հազ դրամ գումար, որից Երևանի քաղաքապետարանին՝ 11444.0 հազ. դրամ, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 87046.5 հազ. դրամ: Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից […]
13:26 26.01.2023
Շրջափակված Արցախում գազի և էլեկրաէներգիայի բացակայությունը բացասաբար է անդրադառնում նաև մարզիկների առօրյայի վրա. չեղարկվել են միջազգային մրցաշարեր ու սեմինար-պարապմունքներ: Միաժամանակ միջազգային կարատեն սահմաններ չի ճանաչում. մարզիչների շնորհիվ աշխարհի շատ երկրներ արդեն գիտեն Արցախի մասին իրականությունը: Մանրամասները՝ Ացախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած տեսանյութում:
13:14 26.01.2023
Meta-ն հայտարարել է, որ շուտով թույլ կտա ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին վերադառնալ Facebook և Instagram։ Կվերադառնա՞ Թրամփն այս սոցիալական ցանցեր, դեռ պարզ չէ։ «Twitter»-ում վերջերս արգելքի վերացումից հետո նա չի վերադարձել հաղորդում է BBC-ն։ Meta-ի գլոբալ գործերի նախագահ Նիկ Քլեգը հատուկ հայտարարության մեջ ասել է, որ Թրամփի հաշիվների կասեցումը կվերացվի առաջիկա շաբաթներին, քանի որ […]
10:51 26.01.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված շրջակա միջավայրի ոլորտին առնչվող կոնվենցիաները: ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի նպատակն է կայունացնել մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունը այնպիսի մակարդակով, որ կանխվի վտանգավոր մարդածին ազդեցությունը կլիմայական համակարգի վրա։ Ընդունվել է 1992թ. Ռիո-Դե-Ժանեյրոյում տեղի ունեցած Համաշխարհային Գագաթնաժողովի ժամանակ: Սա մարդկության առաջին քայլն էր ջերմոցային գազերի արտանետումների աճի […]
10:45 26.01.2023
Արդարադատության նախարարի հրամաններով համալրվել են ՀՀ մարզային քաղաքներում տևական ժամանակ թափուր մնացած նոտարների հաստիքները։ Հունվարի 25-ից Նարե Վարդանյանը նշանակվել է Տավուշի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Նոյեմբերյան), իսկ Լուսինե Սանթոյանը՝ Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Վայք)։ Նոր նշանակումները բխում են Արդարադատության նախարարության հանձնառությունից շարունակաբար բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը ոչ միայն […]
10:24 26.01.2023
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի վերջին հարցը վերաբերում է Շիրակի մարզպետի նշանակմանը: Զեկուցվող հարցերի թվում է Մուշեղ Մուրադյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին հարցը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,-ասվում է […]
09:56 26.01.2023
Մեծ Բրիտանիայի տարեց բնակչուհի Բարբարա Բոլթոնը մահացել է 87 տարեկանում հիպոթերմիայի հետևանքով։ Թոշակառուն չի կարողացել վճարել ջեռուցման համար եւ հայտնվել է հիվանդանոցում՝ թոքերի հիվանդությամբ, գրում է Daily Mail-ը։ Բարբարա Բոլթոնը անցած տարվա դեկտեմբերի 11-ին ընդունվել էր Ֆեյրֆիլդի հիվանդանոց՝ հիպոթերմի պատճառով առաջացած հիվանդությամբ։ Բժիշկները նրան չեն կարողացել օգնել՝ ընտանիքը շատ ուշ է տեղափոխել թոշակառուին հիվանդանոց, և […]
09:12 26.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Թումանյանի տարածաշրջանով անցնող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ 🚘Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:41 26.01.2023
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի (IMBP) գիտնականներն առաջարկում են օգտագործել թթվածին-արգոն խառնուրդներով շնչառություն՝ պաշտպանելու էքստրեմալ մասնագիտությունների ներկայացուցիչների լսողական օրգանները, պարզ է դառնում այն նյութերից, որոնք ներկայացվելու են Թագավորական ընթերցումների ժամանակ։ «Ստացված տվյալները ցույց են տալիս թթվածին և իներտ գազ արգոն պարունակող արհեստական գազային խառնուրդով ինհալացիաներ օգտագործելու հեռանկարը՝ պաշտպանվելու նպատակով այն անձանց մոտ, որոնց մասնագիտական […]
08:29 26.01.2023
Ճապոնիայի Սայտամա պրեֆեկտուրայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել, սկսվել է մոտ 3 հազար բադերի ոչնչացումը, ասվում է տեղի վարչակազմի հաղորդագրության մեջ։ «Նախորդ օրը Գյոդա քաղաքի թռչնաբուծական ֆերմայում կասկածելի դեպք է հայտնաբերվել։ Այսօր մանրազնին ստուգման արդյունքում հաստատվել է բարձր ախտածին թռչնագրիպով վարակվածություն»,- հայտնել են վարչակազմից՝ նշելով, որ սկսվել է մոտ 3000 բադի ոչնչացումը։ Ֆերմայի շուրջ երեք […]
08:17 26.01.2023
Տարեսկզբին շատերը հաճախ ծրագրում են փոխել աշխատանքը, զրոյից կարիերա կառուցել։ Բայց արդյո՞ք դա միշտ անհրաժեշտ է: Կապիտալ զբաղվածության ծառայության կարիերայի փորձագետ Սվետլանա Սեմերենկոն «Իզվեստիային» բացատրել է, թե ինչպես հասկանալ, որ արժե փոխել ձեր ընթացիկ աշխատանքը: Փորձագետն ընդգծել է, որ աշխատատեղը փոխելու որոշումը չի կարելի իմպուլսիվ ընդունել։ «Խորհուրդ ենք տալիս խուսափել նման ինքնաբուխ փոփոխություններից։ Արժե նախապես […]
23:38 25.01.2023
Հունվարի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Հունվարի 26-29-ի ցերեկն օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում […]