TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը. Արցախգազ ՓԲԸ

09:42 18.01.2023

Արցախգազ ՓԲԸ-ն հայտնում է, որ Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Արցախգազ ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը: Այս մասին հայտնում է Արցախգազը։

̰
Ավտոճանապարհների վիճակը ժամը 9:00-ի դրությամբ

09:29 18.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Փորձագետը պատմել է՝ ինչպես ճիշտ պահել սուրճը

08:36 18.01.2023

Ջերմությունը, օդը, խոնավությունը և օտար հոտերը ոչնչացնում են սուրճի համը, սակայն, նույնիսկ պատշաճ պահպանման դեպքում, խորհուրդ է տրվում օգտագործել աղացած սուրճը բացելուց մեկ շաբաթ անց, իսկ հացահատիկային սուրճը երկու շաբաթ անց, ասել է Milfoods ընկերության ղեկավար Վիկաս Սոյը: «Բոված սուրճը լավ ներծծող է, այսինքն՝ կարողանում է ներծծել ամեն ինչ արտաքին միջավայրից։ Օդը, խոնավությունը, ջերմությունը, լույսը […]

̰
Նշվել են կատուների ամենախելացի ցեղատեսակները

08:21 18.01.2023

Մասնագետները նշել են կատուների ամենախելացի ցեղատեսակները. նշվում է, որ այս կենդանիներն ունեն համեմատաբար փոքր ուղեղ, բայց միևնույն ժամանակ նրանք ունեն հուզական ինտելեկտի բարձր մակարդակ և հարմարվողականության պատրաստակամություն։ Ահա թե ինչն է կատուներին դարձնում կենդանական աշխարհի ամենախելացի արարածներից մեկը: Ամենախելացի ցեղատեսակները պարզելու համար հետազոտողները ուսումնասիրել են հարմարվողականությունը, հետաքրքրասիրության մակարդակը և մտավոր խթանման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկանց […]

̰
Հնդկական արտադրության «Կալաշնիկով» ինքնաձիգերը հնդկական զորքերին կհասնեն մինչև մարտ

23:43 17.01.2023

Կալաշնիկով ԱԿ-203 ինքնաձիգերը, որոնք կարտադրվեն Հնդկաստանում՝ Ռուսաստանի հետ համատեղ ձեռնարկությամբ, հնդկական բանակում ծառայողներին կհասնեն այս տարվա մարտից։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Հնդկաստանի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մանոյ Պանդեն։ «Մինչև մարտ զորքերը կստանան AK-203-ների առաջին խմբաքանակը 5 հազարի չափով: 2023-2025 թվականներին Հնդկաստանում կարտադրվի 70 հազար Կալաշնիկով ինքնաձիգ, որում հնդկական արտադրության դետալների բաժինը կկազմի 5-ից […]

̰
Եվրատեսիլին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած մոտ երկու տասնյակ երեխա վերադարձել է Արցախ

23:29 17.01.2023

Արցախցի մի խումբ երեխաներ քիչ առաջ վերամիավորվել են իրենց ընտանիքներին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Էրիկ Անթառանյանը: Նա հայտնել է, որ նրանք Եվրատեսիլին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած և Լաչինի միջանցքի փակվելու պատճառով հետ վերադառնալու հնարավորությունից զրկված երեխաներն էին:

̰
Տիգրան Ավինյանը կենդանասերների հետ քննարկել է թափառող շների հետ կապված խնդիրները

23:05 17.01.2023

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները՝ աշխատանքի թափանցիկությունից, օրենսդրական փոփոխություններից մինչև կացարանների կառուցում: Համայնքային իշխանությունը վստահ է՝ համակարգային մոտեցման դեպքում, խնդիրը հնարավոր կլինի լուծել:

̰
ԵԱՀԿ-ն կարող է կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև այն պահպանելու գործում. Միրզոյան

22:38 17.01.2023

Արցախի շրջափակման ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը անդրադարձ է եղել Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: 44 -օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամ այնտեղ ելույթ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Սահակ Բ. Պատրիարքն իր գահակալության ընթացքում առաջին այցն է կատարել դեպի Երուսաղեմ

22:30 17.01.2023

Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը ձեռնարկեց իր գահակալութեան շրջանի դէպի Ս. Երուսաղէմ անդրանիկ պաշտօնական այցելութեան։ Նորին Ամենապատուութեան սոյն այցելութիւնը համընկնեցաւ Հին Տոմարով Սուրբ Ծննդեան տօնակատարութեան օրերուն։ Նոյն առթիւ Սուրբ Երուսաղէմ կ՚այցելեն նաեւ Ստանպուլէն, Հայաստանէն եւ արտասահմանէն բազմաթիւ ուխտաւորներ։ Մեր Հոգեւոր Պետը, 17 Յունուար 2023, Երեքշաբթի առաւօտ Ստանպուլի Օդակայանէն մեկնեցաւ Սուրբ Երուսաղէմ, ուղեկցութեամբ՝ գաւազանակիր Արժ. Տ. […]

̰
Արցախն՝ աշխարհից 37 օր կտրված

19:44 17.01.2023

Արդեն 37 օր փակ է մնում Լաչինի միջանցքը: Վերակենդանացման բաժանմունքներում  ծայրահեղ ծանր իրավիճակում են շարունակում մնալ թե՛ երեխաներ և թե՛ մեծահասակներ: Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով  քաղաքացիները զրկված են վիրահատվելու հնարավորությունից։ Հարյուրավոր տնտեսվարողներ կասեցրել են իրենց գործունեությունը: Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:

̰
ՀՀ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ

19:27 17.01.2023

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման 2013-2022 թվականների վիճակի վերաբերյալ։ Զեկույցը կազմվել է Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում և կազմում է Պաշտպանի մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչ։ Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել ՄԱԿ-ի Երեխայի […]

̰
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

18:53 17.01.2023

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին: «Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի […]

̰
Պետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը․ Արցախի Աժ նախագահ

18:43 17.01.2023

  Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է: Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից: 30 000 երեխայի համար ահագնանում է […]

̰
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԻԻՀ մայրաքաղաք Թեհրան

18:08 17.01.2023

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ: Երևանյան պատվիրակության […]

̰
Ճամբարակցի զորակոչիկները Հայոց բանակ ճանապարհվեցին

13:47 17.01.2023

2023 թ.-ի հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի հերթական արարողությունը Ճամբարակ համայնքում տեղի է ունեցել հունվարի 17-ին։ Զորակոչի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատներ։ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Ճամբարակի տարածքային բաժնում տեղի  ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում […]

̰
ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարն աշխատանքից ազատվել է

13:21 17.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 41 – Ա ԳԱԳԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ —————————————————————————————————- Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» […]

̰
Չինաստանում 60 տարվա մեջ առաջին անգամ նվազում է բնակչության թիվը

10:19 17.01.2023

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին աշխարհի ամենաբնակեցված երկրում՝ Չինաստանում, ապրում էր 1,411 միլիարդ մարդ, ինչը 850 հազարով պակաս է նախորդ տարվա համեմատ: Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 17-ին, հայտնել է Պեկինում ՉԺՀ-ի վիճակագրության պետական ​​բյուրոն։ Այսպիսով, երկրի բնակչությունը 2022 թվականին վեց տասնամյակների ընթացքում առաջին անգամ նվազել է, նշել է dpa գործակալությունը։ Ծնելիության մակարդակը կազմել է ընդամենը 6,77 […]

̰
Ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19 17.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

̰
Իրկուտսկում 10-ամյա տղայի լեզուն կպել է բարձր լարման սյանը

08:47 17.01.2023

25 աստիճան սառնամանիքի ժամանակ 10-ամյա տղան որոշել է ինքն իրեն ստուգել, ​​թե արդյոք լեզուն կկպնի երկաթբետոնե բարձրավոլտ սյանը, նրան բժիշկների օգնությունն է անհրաժեշտ եղել։ Այս մասին հայտնում է Իրկուտսկի Իվանո-Մատրենինսկի հիվանդանոցի մամուլի ծառայությունը։ Տղային բուժհաստատություն են բերել ծնողները, երեխան ծանր վնասել է լեզուն՝ կպչելով սյանը։ Ինչպես ասել է աշակերտը, նա որոշել է ստուգել մուլտֆիլմից այն […]

̰
Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն առաջիկայում բնակչությանը կհայտնի սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների հատկացման ստույգ ժամկետները

22:27 16.01.2023

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ բնակչությանը սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների հատկացման ստույգ ժամկետների մասին առաջիկայում հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

̰
Հայկական արմատներ ունեցող Իսրայելի դեսպանը Բաքվում կրկին հակահայկական հայտարաությամբ է հանդես եկել

22:00 16.01.2023

Իսրայելցի մի խումբ մտավորականներ նամակով դիմել են երկրի նորանշանակ արտգործնախարար Էլի Քոենին` խնդրելով օգտագործել իր ունեցած հնարավորությունը Արցախում հումանիտար աղետը կանխելու համար: Համացանցում ժամանակին տեղեկություններ էին տարածվել, թե Բաքվում Իսրայելի դեսպանը հայկական ծագում ունի: Այդպե՞ս է իրականում: Ովքե՞ր են նախաձեռնողներն ու ի՞նչ քայլեր են առաջարկում ձեռնարկել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել […]

̰
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են բանկի են իրականացվող ծրագրերի ընթացքը

18:52 16.01.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է ՎԶԵԲ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ շեշտելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման […]

̰
Շիրակի մարզպետը Անիի ղեկավարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը կարևորել է համագործակցված աշխատանքն ու թերացումների բացառումը

18:08 16.01.2023

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանին և տեղակալ Էդգար Սաղաթելյանին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքի կենսագործունեությանն ու համայնքապետարանի աշխատանքների անխոչընդոտ իրականացմանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Մեզ համար կարևոր պայման է, որ համայնքային կյանքը չտուժի, արագ և օպերատիվ արձագանք ստանան առաջացած բոլոր հիմնախնդիրները, իհարկե, կան հարցեր, որոնք օրենսդրական […]

̰
82-ամյա Ոսկեհատ Քուչիկյանը կտեղափոխվի Գյումրու տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն

15:37 16.01.2023

«Գյումրիում 82-ամյա միայնակ կինն օգնություն է խնդրում» հրապարակմանն արձագանքելով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները՝ սոցիալական ապահովության բաժնի մասնագիտական խումբը, այցելել են 205/276 հասցեում բնակվող 82-ամյա Ոսկեհատ Քուչիկյանին, մարզպետարանի աշխատանքային խմբին են միացել միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի մասնագետները։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից՝ տնայցի ընթացքում կատարված ահնրաժեշտ ուսումնասիրություններից հետո ձեռնարկվել են միջոցառումներ` միայնակ […]

̰
«Ամեն մեկիդ մի հանձնարարական է տրված, լիքը մարդ ունեք, որ չգիտեմ ինչով են զբաղված». քաղաքապետը՝ վարչական ղեկավարներին

15:00 16.01.2023

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետին են զեկուցել անցնող շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում տեղի ունեցած արտակարգ դեպքերի, պլանավորած աշխատանքների ու ծրագրերի մասին: Հրաչյա Սարգսյանը հատկապես իր դժգոհությունն է հայտնել վարչական շրջանների ղեկավարներին՝ հանձնարականները նախանշած ժամկետներում չկատարելու առումով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայոց բանակ են մեկնում Հրազդանի տարածաշրջանի նորակոչիկները

14:06 16.01.2023

Այսօր Հայոց բանակ են մեկնում Հրազդանի տարածաշրջանի նորակոչիկները:   Լուսանկարները՝ Հրազդանի համայնքապետարանի և օգտատերերի էջերից են:      

̰
Ինչպես ժամանակավոր խնամել պետության հոգածության տակ գտնվող երեխային և դրա դիմաց ստանալ վարձատրություն

13:33 16.01.2023

Ինչպես ժամանակավոր խնամել պետության հոգածության տակ գտնվող երեխային և դրա դիմաց ստանալ վարձատրություն․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը։ Այս պահին 60 խնամատար ընտանիքում ապրում է 95 երեխա, ինչպե՞ս է խրախուսում պետությունը խնամատար ընտանիքներին, որքան գումար է հատկացվում, ովքեր կարող են դառնալ […]

̰
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2022թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 2608 դիմում և գրություն

09:42 16.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2022թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 2608 դիմում և գրություն, հայտնում է հիմնադրամը: Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։ Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2022թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 1154 […]

̰
Ժամը 09։00-ի դրությամբ Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

09:15 16.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Հայտնի են դարձել աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունները

08:06 16.01.2023

AirlineRatings.com-ի փորձագետները կազմել են աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունների թոփ 20-ը, հայտնում է ATOR-ը։ Ցուցակը գլխավորել է ավստրալական Qantas-ը, որը բխում է 385 փոխադրողների գործունեության վերլուծության արդյունքներից։ Արծաթը բաժին է հասել Air New Zealand-ին: Երրորդ տեղում էր Etihad Airways-ը, որը ապահովում է Աբու Դաբի-Մոսկվա երթուղին, իսկ չորրորդում՝ Qatar Airways-ը: Նրա չվացուցակում թռիչքներ կան դեպի Մահե, Սինգապուր, Մավրիկիոս։ […]

̰
BACK_TO_TOP