TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի պատվիրակությանը

22:21 07.12.2022

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի Գերմանիայի Բունդեսթագի ընտրական հանձնաժողովի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի։ Պարոն Քրիստիան Հաասեն Նորին Սրբությանը ներկայացնելով «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը՝ ընգծեց, որ այն հնարավորություն կտա […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանը դիտարկող ԵՄ առաքելության ժամկետը, հավանաբար, կերկարաձգվի․ ի՞նչ կտա դա մեզ

22:00 07.12.2022

Ֆրանսիայի Ազգային ժողովում երկրի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հաստատել է հոկտեմբերի 20-ին մեկնարկած՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ «Այս առաքելությունն իսկապես սահմանափակում է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»,- ասել է Կոլոննան։ Արտգործնախարարը վերահաստատել է նաև Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին, խոստացել շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ […]

̰
Գյումրեցի գորգագործների աշխատանքները ցուցադրության են ներկայացվել ԱՄՆ-ում

20:00 07.12.2022

Գյումրիի ծայրամասային՝ Բուլվարային և Մուշ թաղամասերի մեջտեղում, ամայի ու լքված տարածքը, որտեղ անգամ ճանապարհ չկա, տանում է դեպի մի կառույց, որն անգույն ու ամայի տարածքի ճիշտ հակադրությունն է։ Այստեղ միայն գույներ են ու ստեղծագործ միտք։ Գորգագործության փոքրիկ արտադրամասում գյումրեցի գորգագործ վարպետների պատկերացումներն են իրականություն դառնում։ 2020 թվականին, երբ աշխարհը համընդհանուր լոքդաունի մեջ էր, արտադրամասի բացումը […]

̰

19:56 07.12.2022

ԱՄՆ կատարած այցի շրջանակում շարունակվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքային հանդիպումներն Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։  Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ բաժինը։ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Թրոյ Միլլերի հետ։ Հանդիպմանը փոխանակվել են մտքեր՝ մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի […]

̰
Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի Պարեկային ծառայությունում աշխատանքի հայտերն ընդունվում են դեկտեմբերի 12-ից

19:45 07.12.2022

Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում հայտարարվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, […]

̰
Դե յուրե այս պահին ՀՀ-ն 1988-ի երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն. ՀՀ վարչապետ

19:38 07.12.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր համար սկզբունքային է  եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա նշել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին: «Առաջին հարցը, որ դրել եմ, հետևյալն է եղել, որ ներկայացվի այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն՝ երկրաշարժի աղետի հետևանքների վերացման առումով: […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր

19:25 07.12.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով դեկտեմբերի 7-10-ը եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում է:   Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպել է ՌԴ գործընկերոջը և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:   Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին հրավերի […]

̰
Մինչև 2027 թվականը Գյումրիում կլուծվի տնակներում ու ժամանակավոր կացարաններում ապրող բոլոր ընտանիքների բնակապահովման հարցը․ ՀՀ փոխվարչապետ

18:38 07.12.2022

Ամեն տարի  դեկտեմբերի 7-ը աղետի գոտում դեռ չլուծված հիմնահարցերի մասին խոսելու առիթ է նաև, երբ օրակարգային են շարունակում մնալ անօթևանությունն ու բնակարանաշինությունը,  տնակների գոյությունը, որից բաժանվել թերևս շատերը դեռ չեն կարողանում։ Կառավարությունը անօթևանության խնդրի լուծման և քաղաքը տնակներից ազատելու նոր ժամկետ է  նախանշում 2027 թվականը։ Այս մասին  Գյումրիում լրագրողների հետ ճապազրույցում նշել է ՀՀ  փոխվարչապետ […]

̰
«Բրյուսելյան հանդիպումով չենք սահմանափակվի». Ալեն Սիմոնյանը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դեկտեմբերյան հնարավոր հանդիպումը

17:42 07.12.2022

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի շուրջ վերջին օրերի զարգացումներից: Այսօր Սիմոնյանը թեմայի շուրջ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ամփոփել մոսկովյան իր այցը, նաև անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մինչև տարեվերջ հնարավոր հանդիպման մասին հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գործատուի և աշխատողի համաձայնությամբ՝ հնարավոր կլինի աշխատել նաև հեռավար եղանակով․ օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

16:53 07.12.2022

Հեռավար եղանակով աշխատելու հնարավորության տրամադրման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքի կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան աշխատանքային պարտականությունները […]

̰
Միջադեպ Նորաբաց գյուղում. մարմնական ծանր վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է

14:08 07.12.2022

Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Նորաբաց գյուղի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել էին Նորաբաց գյուղի ճանապարհին մեկ այլ վարորդի հետ մեքենան վարելու հարցի շուրջ ծագած վեճի ընթացքում։ […]

̰
Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

11:35 07.12.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. […]

̰
Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով սահմանել հավելավճար

10:53 07.12.2022

ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում անդրադարձել է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահգրգռվածությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներին, հայտնել է, որ այդ նպատակով սահմանել հավելավճար, որը պայմանավորված կլինի ատեստատավորում ստանալու հանգամանքով։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երեկ Երևանում ծնվել է 54 երեխա

10:37 07.12.2022

Դեկտեմբերի 6-ին Երևան քաղաքում ծնվել է 54 երեխա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքպետարանի մամուլի ծառայությունը:

̰
Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 34 տարի. այսօր երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է

10:26 07.12.2022

34 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ […]

̰
9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

09:50 07.12.2022

Դեկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Տավուշի մարզի Իջևան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ

09:20 07.12.2022

Դեկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Շենկան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

̰
Ժամը 09։00-ի դրությամբ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են, ճանապարհներին՝ մերկասառույց

09:07 07.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Արթիկի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Դիմահարդարը դեմքի մի հատվածի շնորհիվ ավելի երիտասարդ երևալու պարզ միջոցներ է բացահայտել

23:44 06.12.2022

Դիմահարդար Սառա Ամելիա Ֆոգը պարզ միջոցներ է բացահայտել դեմքի միայն մեկ մասով ավելի երիտասարդ տեսք ունենալու համար։ Այս մասին պատմել է The Sun-ը։ Այսպիսով, դուք կարող եք բարելավել արտաքին տեսքը հոնքերի ճիշտ շտկման և դիմահարդարման միջոցով, ասել է մասնագետը։ Ըստ մասնագետի՝ դեմքի հենց այս հատվածն է ամենից հաճախ ամենախնդրահարույցը և կարող է տեսողականորեն ծերացնել կնոջը։ […]

̰
Անօթևան քանի ընտանիք է ապրում աղետի գոտում, և ի՞նչ է նախատեսել կառավարությունը նրանց համար

23:14 06.12.2022

Անօթևան քանի ընտանիք է ապրում աղետի գոտում, ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն ապահովվել բնակարաններով, ի՞նչ է նախատեսել կառավարությունը այդ ընտանիքների համար։ Այս հարցերին է այսօր անդրադարձել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը  Տանյա Արզումանյանը: Աղետի գոտու`  երկրաշարժից   անօթևան մնացած ընտանիքների բնակարանային վերջին ծրագիրը մոտենում է ավարտին: Հիշեցնենք, այն մեկնարկել էր 2008 թվականին  Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում  և […]

̰
Հանդիպումներ ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակում և Կրոնական ազատությունների միջազգային գրասենյակում

22:58 06.12.2022

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու կիսվել թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության, արդյունավետ հետապնդման ոլորտներում եղած իրավիճակի վերաբերյալ հաստատության հետևություններով։ Մասնավորապես Պաշտպանը շեշտել է թրաֆիքինգի դեպքերի […]

̰
Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են

22:50 06.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի տարածաշրջանում և Վարդենիս քաղաքում […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. կենտրոնում՝ շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին

22:38 06.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Կորյունի 23/12 հասցեում գտնվող շինություններից մեկում դի կա, հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ՝ մահճակալի կողքին, հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն […]

̰
Անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն. տեղի է ունեցել Հայաստանի անտառային դաշինքի կազմակերպած առաջին կլոր սեղան-քննարկումը

22:28 06.12.2022

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպված առաջին կլոր սեղան-քննարկմանը, որին մասնակցել են նաև անտառային ոլորտի խնդիրներին առնչվող պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին՝ կոմիտեի նախագահ Կիրակոսյանն իր ելույթում ընդգծել է, որ հուսադրող է այն փաստը, որ դաշինքն իր գործունեության շրջանակը չի […]

̰
Արդյո՞ք Իրանում իսկապես համազգային գործադուլ է

22:15 06.12.2022

Հակասական են Իրանից ստացվող տեղեկությունները: Ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ հարևան երկրում համազգային գործադուլ է սկսվել կանանց իրավունքների ազատականացման պահանջով: Իշխանությունը պնդում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ու որ բողոքի զանգվածային ալիքն արդեն մարում է: Այնուամենայնիվ, գործադուլ կայացե՞լ է, և ինչպե՞ս են գործադուլի նախաձեռնողները ձևակերպել իրենց պահանջները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը […]

̰
«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ը և եղջերուները ձյունածածկ անտառում

22:07 06.12.2022

Շրջակա միջավայրի նախարարութունը ներկայացրել է «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ը: Ձյունածածկ անտառում եղջերուներն էլ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ տեսք ունեն:

̰
Թույլ ձյուն և ջերմաստիճանի բարձրացում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:44 06.12.2022

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:52 06.12.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Վարդանանց փ. 93-127 առանձնատներ, Արամի փ. 64-88 առանձնատներ, Եկմալյան փ. 1-16 առանձնատներ, Փարպեցի փ. 10 շենք, Պուշկինի փ. 43-51, 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17, 21 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 20, 21, 21Ա, […]

̰
ԲԴԽ անդամի ընտրություն, եկամուտների հայտարարագրում. ԱԺ-ն սկսել է նիստերի աշխատանքը

20:00 06.12.2022

Խորհրդարանում այսօր բարձրագույն դատական խորհրդի նոր անդամի են ընտրել, քննարկել են եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նախագիծը: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը: Գրիգորյանը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում առաջնորդվելու է միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ընտրվելով ԲԴԽ […]

̰

19:53 06.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ից փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին հայտնաբերելու ուղղությամբ իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներին ակտիվ մասնակցելու, ծառայողական պարտականություններն ու հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողներ Կարեն […]

̰
BACK_TO_TOP