TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում 2023 թ. կվերանորոգվեն 6 պոլիկլինիկա եւ 16 մանկապարտեզ. ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի 2023 թ. բյուջետային հայտը

15:23 07.11.2022

2023 թ. Երեւանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 42 մլրդ 316 մլն դրամ, որից խոշորը՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երեւան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններն են՝ 18 մլրդ դրամի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թ. բյուջետային հատկացումները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քաղաքապետի խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման համար 2023 թ. […]

̰
Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ, կան օկուպացված տարածքներ. մարզպետ

14:42 07.11.2022

Գեղարքունիքի մարզում Եվրամիության դիտորդներն արդեն արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել Հայաստանի սահմանների ուղղությամբ և կան օկուպացված տարածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ երևում է, որ նվազել են դրանք: Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն […]

̰
Մեկնարկել է տեղահանվածներին օգոստոս ամսվա 40000 դրամ աջակցության տրամադրումը

13:39 07.11.2022

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված և բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման համար՝ օգոստոս ամսվա 40 000 դրամ աջակցության տրամադրումը:  Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։ Այն կիրականացվի փուլային տարբերակով, ըստ բանկերի և փոստերի: Առաջին փուլով իրականացվել են են ՀայՓոստ նշած շահառուների փոխանցումները: Այդ մասին նշված է ԱՀ բնակարանային հարցերի կամիտեի տարածած հայտարարության մեջ:

̰
Կոտայքի մարզում հոկտեմբերին ծնվել է 177 երեխա

13:09 07.11.2022

Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 177 երեխա ծնունդ՝ 83 տղա և 94 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` ✔ Չարենցավանի ծննդատուն՝ 26 երեխա ✔ Նաիրիի ծննդատուն՝ 10 երեխա ✔ Աբովյանի ծննդատուն՝ 69 երեխա ✔ Հրազդանի ծննդատուն՝ 72 երեխա:

̰
Կեղծ հղում է տարածվում. Armenian PDPA-ն զգուշացնում է

12:50 07.11.2022

Նման կեղծ հղում է տարածվում, որտեղ պահանջում են լրացնել բանկային ու անձնական տվյալներ․ պետք չէ փոխանցել ոչ մեկը, ոչ մյուսը, սա խաբեություն է՝ գումար ու տվյալներ կորզելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։    

̰
47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով փորձել է ինքնահրկիզվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

12:24 07.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության […]

̰
Հրազդան քաղաքում շչակներ են փորձարկվելու

11:18 07.11.2022

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում շչակներ են փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։

̰
ԲԸՏՄ-ն տուգանքներ է սահմանել քաղաքացիների նկատմամբ հողի վերին շերտի ապօրինի տեղափոխման համար

11:00 07.11.2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական ստուգայցերի ընթացքում նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման 2 դեպք։ Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում տեսուչները ստուգման ենթարկելով քաղաքացիներ Գ.Ղ-ի և Գ.Մ-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները հայտնաբերել են 16խմ սևահող։ Հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման համար իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության 100.000 ՀՀ դրամի չափով, […]

̰
Գորիսեցի սոցիալական աշխատողը ճանաչվել է լավագույնը՝ պատերազմական և հետպատերազմական իրավիճակում կատարած մեծածավալ աշխատանքի համար

10:57 07.11.2022

Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է սոցիալական աշխատողների գնահատանքի երեկո։ Երեկոյի շրջանակում տեղի է ունեցել նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կին-սոցիալական աշխատողների պարգևատրման արարողություն։ Վերջիններս պարգևատրվել են՝ հիմք ընդունելով ճգնաժամային պայմաններում սոցիալական աշխատողների իրականացրած գործունեությունը ու մի շարք այլ չափանիշներ։ Սյունիքի մարզպետարանը պարգևատրման թեկնածուներին քննարկող հանձնաժողովին էր ներկայացրել Գորիս […]

̰
Ռուս մասնագետները գնահատել են հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները

10:49 07.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատը հանձնել է ստուգարք։ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։ Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։ Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և […]

̰
Ընտանեկան բռնության՝ 8, գողության 20 դեպք է բացահայտվել. օպերատիվ իրավիճակը Հանրապետությունում

10:37 07.11.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, ընտանեկան բռնության՝ 8, անձի առևանգման և խարդախության՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, վստահված գույքը հափշտակելու, խոշտանգման և […]

̰
Աշխատանքային այցով Արագածոտնի մարզ այցելած Գնել Սանոսյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին

10:28 07.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում։ Նախարարը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ նախ դիտարկել է Պռոշյան գյուղի սկզբնամասի՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման (աջ գոտի) կմ14+400-կմ18+400 հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնց 90 տոկոսն արդեն ավարտված են։ Աշխատանքներն իրականացվում են 2022թ․ պետական բյուջեի ծրագրով։ […]

̰
Վահագն Խաչատուրյանը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին

09:49 07.11.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27):Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շարմ էլ Շեյխում նախատեսված համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահը նաև հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ: Միջազգային համաժողովին […]

̰
Ի՞նչ փուլում է նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի ծրագիրը. Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը ծանոթացել է աշխատանքներին

09:14 07.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատված։ Բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, […]

̰
Գիտնականները նշել են կեղտոտ պատուհանների վտանգի մասին

22:54 06.11.2022

Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ մթնոլորտից եկող վնասակար նյութերը կարող են ներթափանցել սենյակի օդ ճարպաթթուների թաղանթի տակից։ Հետազոտությունը հրապարակված է Environmental Science: Atmospheres ամսագրում: Թիմն աշխատել է ընդամենը մի քանի տասնյակ նանոմետր հաստության յուղոտ թաղանթների նմուշների հետ: Հետազոտողները օգտագործել են նեյտրոններ և ռենտգենյան ճառագայթներ՝ թաղանթների նանոմասշտաբի բաղադրությունը որոշելու համար: Գիտնականները պարզել են, որ […]

̰
Քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել․ անգիտակից վիճակում հոսպիտալացվել է

22:39 06.11.2022

Նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել […]

̰
Թարթիչների երկարացումը կարող է հանգեցնել կուրության. ակնաբույժ

22:19 06.11.2022

Թարթիչներն աչքերը պաշտպանում են մեխանիկական վնասումներից, փոշու և այլ օտար մարմինների ներթափանցումից։ Այս տրամաբանությամբ, եթե մարդը թարթիչների երկարացում է կատարում, ապա ավելի մեծացնում է աչքերի պաշտպանվածությունը։ Սակայն այս պրոցեդուրան այնքան էլ անվտանգ չէ։ Ավելին, թարթիչների երկարացումը վնասում է առողջությանը։ Այս մասին «Газете.Ru»-ին ասել է Սանկտ Պետեբուրգի գլխավոր ակնաբույժ Վլադիմիր Ագեևը։ «Արհեստական թարթիչները հպվում են կոպերի […]

̰
Շիրակի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման հարցեր

22:05 06.11.2022

Այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, ով Գյումրիում էր մասնավոր այցով։ Այս մասին Շիրակի մարզպետը գրել է Ֆեյսբուքյան իր էջում։ «Նորին Գերազանցություն տկն. Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։ Ի թիվս այլ հարցերի, տկն. դեսպանի հետ […]

̰
Հայաստանի օրհներգն առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի առաջնությունում․ ՀՀ վարչապետ

21:48 06.11.2022

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Դավթյանին  սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում աշխարհի չեմպիոնական ոսկին նվաճելու առիթով։ Այս մասին վարչապետը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ «Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի […]

̰
Մանկավարժական կրթության հետագա զարգացումն ունի անկյունաքարային նշանակություն. վարչապետ

21:20 06.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատգամավորներ, […]

̰
Գորիսում կիրականացնեն շչակների գործնական փորձարկման աշխատանքներ

19:46 06.11.2022

Վաղը՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00 – 12։00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները Գորիս քաղաքում կիրականացնեն շչակների գործնական փորձարկման աշխատանքներ։ «Բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել»,- հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

̰
Մասնագետը նշել է, թե որ խմիչքներն են թրոմբի առաջացման ռիսկը մեծացնում

19:30 06.11.2022

Ալկոհոլային բոլոր խմիչքները բացասաբար են անդրադառնում սրտի ու անոթների վրա, առաջացնում են արյան ճնշման տատանումները, ազդում են արյան մակարդելիության վրա։ Նույն ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա նաև սուրճի չարաշահումը։ Այս մասին  «Москве 24»-ին ասել է բժիշկ-սննդաբան Մարգարիտա Կորովյովան։ Ալկոհոլ օգտագործելու ժամանակ օրգանիզմում տեղի է ունենում էթանոլի քայքայում, որը «սոսնձում է» արյան կարմիր բջիջները, ինչը նպաստում […]

̰
Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը հայտարարել է հակամարտությունից տուժած Սյունիքի մարզին աջակցության ծրագրի մասին

18:50 06.11.2022

ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը, անդրադառնալով «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովին, նշում է, որ դրա ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարեց հակամարտությունից տուժած Սյունիքի մարզին «Թիմ Եվրոպա» նախաձեռնության աջակցության մասին։ Նախաձեռնության մեջ ներդրում ունեն ԵՄ անդամ երկրներ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը եւ Շվեդիան, ինչպես նաեւ արտաքին գործընկերներ։ Շվեյցարիան արտաքին գործընկեր է եւ առաջիկա 4 տարիների ընթացքում Սյունիքում իրականացվելիք […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

18:12 06.11.2022

Հայաստանի տարածքում նոյեմբերի 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, նոյեմբերի 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Կիևի բնակիչներին խորհուրդ են տվել դեղորայք կուտակել, հաղորդում են ԶԼՄ-ները

17:58 06.11.2022

Կիևի դեղատներում այցելուներին խորհուրդ են տվել պահեստաավորել անհրաժեշտ դեղամիջոցները՝ կապված էլեկտրաէներգիայի անջատումների հետ , հայտնում է Strana.ua ուկրաինական հրատարակությունը։ «Կիևի դեղատներում նախազգուշացումներ են եղել հոսանքազրկման պատճառով դեղերի մատակարարման հնարավոր ընդհատումների մասին։ Կիևի բնակիչներին առաջարկում են կուտակել առաջին՝ կենսական նշանակության դեղամիջոցներ»,- գրում է Strana.ua–ն։    

̰
Մասնագետը նշել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմում աղի պակասը

16:35 06.11.2022

Սննդակարգում աղն ընդհանրապես չօգտագործելը կարող է մահացու լինել։ Նատրիումի անբավարարությունը կարող է հանգեցնել նյարդային համակարգի ախտահարումների և առաջացնել սրտային հիվանդություններ։ Այս մասին ասել է բժիշկ-սննդաբան Եվգենիա Օգանեզովան։ Առողջ լինելու համար շատերը կրճատում են աղի օգտագործումը, քանի որ աղի չարաշահումը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և օրգանիզմում հեղուկի արգելափակման։ Սակայն աղի պակասը նույնպես առողջությանը վնաս է […]

̰
Նոյեմբերի 8-ին կդադարեցվի Ղրիմի կամրջով մեքենաների տեղաշարժը

14:46 06.11.2022

Ղրիմի կամրջով մեքենաների շարժը կդադարեցվի նոյեմբերի 8-ին՝ ժամը 04.00-ից մինչև 16.00 (Մոսկվայի ժամանակով)՝ վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարության Telegram ալիքը։   Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով երկաթուղային գնացքի վառելիքի յոթ բաք է հրդեհվել, մասամբ փլուզվել են կամրջի երկու ավտոմոբիլային ուղիները: Երկաթուղային երթևեկությունը կամրջի […]

̰
Պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ. ձերբակալվել է կնոջ 43-ամյա որդին

13:10 06.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու մահվան հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհուն՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխելու վերաբերյալ ահազանգը «Աշտարակ ԲԿ»-ից ստացվել է 2022թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը` 13:20-ին. նույն օրը՝ ժամը` 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն […]

̰
Օդեսայում Եկատերինա II-ի հուշարձանը ցանկապատվել է

12:25 06.11.2022

Ռուս կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանը Օդեսայում, մի շարք վանդալիզմի գործողություններից հետո, ցանկապատվել է փայտե ցանկապատով, հայտնում է Public.Odessa-ն։ Ավելի վաղ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել էր, որ կողմ է արձանի ապամոնտաժմանը, իսկ հարցը կներկայացվի քաղաքային խորհրդի հաջորդ նիստին։ Հուշարձանը բազմիցս ենթարկվել է վանդալների հարձակմանը։ «Public.Odessa»-ն հայտնում է, որ այժմ հուշարձանը շրջապատված է փայտե ցանկապատով։ Թե […]

̰
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն

12:00 06.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
BACK_TO_TOP