TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս

18:28 08.11.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերել 51 մլն 900 հազար դրամի բժշկական սարքավորումներ, 9 մլն 245 հազար 300 դրամի էլեկտրական տեխնիկա և 34 մլն դրամի երկու ավտոմեքենա:   Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, Հաշվեքննիչ պալատի քննության արդյունքների հիման վրա […]

̰
Ոստիկանները գիշերային ծառայության ընթացքում հրազեն են հայտնաբերել

16:00 08.11.2022

Աշտարակի ոստիկանները նոյեմբերի 7-ին, ժամը 03.30-ի սահմաններում, գիշերային շրջիկ ծառայություն իրականացնելիս Բյուրական համայնքի կենտրոնական փողոցում, ապօրինի հրազեն պահելու կասկածանքով, կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան: Ոսկեվազցի 34-ամյա վարորդը, ոստիկանների պահանջով, ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է «ՄՌ-27 ԵՄ» մոդելի որսորդական հրազեն և 2 փամփշտակալ՝ լիցքավորված 38 փամփուշտով, իսկ համագյուղացի 35-ամյա ուղևորը ներկայացրել է որսորդական ողորկափող հրազեն՝ քանդված վիճակում, […]

̰
Երևանի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ

15:57 08.11.2022

Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից: Այդ թերթիկների միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու դեպք

12:47 08.11.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ: Նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի Շինարարների փողոցում ձերբակալվեց և Մաշտոցի բաժին տեղափոխվեց Երևանի Աբելյան փողոցում բնակվող օտարերկրյա մի քաղաքացի: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց […]

̰
Երևանում երեկ ծնվել է 66 երեխա

12:39 08.11.2022

Երևանում նոյեմբերի 7-ին ծնվել է 66 երեխա՝40 աղջիկ, 26 տղա։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Ավարտվել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի միջին հատվածի նորոգման աշխատանքները

11:01 08.11.2022

Ավարտվել են Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի կմ338+100-կմ342+400 հատվածի միջին նորոգման աշխատանքները։ 4.3կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։ ✔️Շինաշխատանքները կատարել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։

̰
Քրեական հետապնդում է հարուցվել ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորի նկատմամբ՝ բուհին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար

10:54 08.11.2022

Մ.Ն.-ն, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով, հայտնում է ՀՀ […]

̰
Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է

10:44 08.11.2022

Նոյեմբերի 1-ին հաղորդվել էր Ռյա թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ասլան Ֆերոյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Արտաշատի և Արագածի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 7-ին Ասլան Ֆերոյանը հայտնաբերվել է Այգեպատ գյուղի դաշտերում: Քննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]

̰
Հրետանավոր հրամանատարը. Արման Հավտոյան

10:30 08.11.2022

ՀՀ ՊՆ-ն «Զինուժ մեդիա» հաղորդման շրջանակներում անդրադարձել է հրամանատար Արման Հավտոյանի անցած զինվորական ուղուն: 44-օրյա պատերազմում ու զինվորական գործողություններում աչքի ընկած սպան դեռ մանկուց է երազել նմանվել Արցախյան առաջին պատերազմի հերոսներին, հատկապես Մոնթե Մելքոնյանին: Մանրամասները՝ «Հրետանավոր հրամանատարի» մասին պատմող տեսանյութում.  

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 7-ից 8-ը

10:22 08.11.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման` 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, խարդախության, ապօրինի ծառահատման և հոգեկան ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացենլու կամ վատնելու, խուլիգանության, ապացույցներ ոչնչացնելու, […]

̰
Գյումրի-Սպիտակ ճանապարհահատվածում վերականգնվում են վնասված արգելափակոցները

10:18 08.11.2022

Մ-7 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Սպիտակ հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, վերականգնում է վնասված արգելափակոցները։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Ընթացիկ պահպանման աշխատանքներ են տարվում նաև ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին։

̰
ԲԴԽ-ում մեկնարկել է դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը. Կարեն Անդրեասյանը ինքնաբացարկ է հայտնել

09:54 08.11.2022

2022 թվականի նոյեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը, հայտնում է ԲԴԽ-ն: Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմնավորմամբ, որ քննարկվող վարույթը հարուցվել է իր կողմից՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարելիս: Միջնորդությունը Խորհրդի կողմից […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

09:05 08.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իսպանական ընկերության ներկայացուցիչը Կալինինգրադում վաճառել է ուրիշի երեխային

08:44 08.11.2022

Իսպանական փոխնակ մայրերի ընկերության ներկայացուցիչը Կալինինգրադում վաճառել է ուրիշի երեխային 1,9 միլիոն ռուբլով, դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի SUSK-ը Telegram-ի ալիքում։ Տղամարդը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, ասել են վարչությունից։ Հետաքննությունը պարզել է, որ 2019 թվականի հունիսից իսպանական […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 43-ամյա տղամարդու մարմին

00:04 08.11.2022

Նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա, հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են […]

̰
Գյուղատնտեսական միջոցառումների համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվել է շուրջ 38 մլրդ դրամ. Քերոբյան

22:33 07.11.2022

ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համնատեղ նիստերում շարունակվել են 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այսօր ներկայացվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունների բյուջետային հատկացումները։ Նախարար Վահան Քերոբյանը մասնավորապես ներկլայացրել է գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը։ Նախարարի խոսքերով`գյուղատնտեսական միջոցառումների համար հաջորդ տարի նախատեսվել է շուրջ 38 մլրդ դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Հանրապետության հրապարակ» կայարանի մոտով հաջորդ անգամ անցնելիս չզարմանաք. Տիգրան Ավինյան

22:19 07.11.2022

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հանրապետության հրապարակ» կայարանի մոտով հաջորդ անգամ անցնելիս չզարմանաք. Նախագծի հեղինակ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի մասնագիտական խորհրդատվության շնորհիվ կատարվել են շին բարեկարգման աշխատանքներ, որոնց արդյունքում՝ վերականգնվել է տարածքի ջրամեկուսացումը լուծվել է ոռոգման խնդիրը իրականացվել են մաքրման աշխատանքներ»:

̰
Այն ամենը, ինչ ունենք, մեր երկիրն է, մեր հայրենիքը․ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ

22:12 07.11.2022

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք։ Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս […]

̰
Իրանի մզկիթում կատարված ահաբեկչությունն ուղղորդվել է Բաքվից․ ինչպե՞ս կպատասխանի Թեհրանը

22:00 07.11.2022

Ադրբեջանն առնչություն ունի իրանական Շերազի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այդ մասին է տեղեկացնում իրանական ԻՌՆԱ պետական գործակալությունը: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Իրանի Տեղեկատվության և Ազգային անվտանգության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել, որից պարզ է դառնում, որ այս ահաբեկչության հետ ուղղակի առնչություն ունի Ադրբեջանը, քանի որ, ինչպես […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3090 խախտում

21:24 07.11.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3090 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 23 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ […]

̰
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը

20:00 07.11.2022

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետին տարբեր ստորաբաժանումներից զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած պատահարների, կատարած աշխատանքի մասին և ստացել նոր հանձնարարականներ: Զեկուցեցին՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում 3000 ծառ է տնկվել: Տառատունկ իրականացվել են այլ տարածքներում ևս: Աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բարդ ու զառիվեր հատվածներում ոռոգման համակարգ անցկացնելու, կանաչ տարածքները մեծացնելու ուղղությամբ: Մի քանի ծառայություններից […]

̰
Բրյուսովի անվան պետական համալսարանի դերը կարևոր է հայ-ռուսական հարաբերություններում. Սերգեյ Կոպիրկին

19:47 07.11.2022

Նոյեմբերի 7-ին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հյուրերի թվում էին նաև «Ռուսկի դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը և դեսպանատան աշխատակիցներ: Այցի սկզբում դեսպանը շրջայց կատարեց համալսարանում գործող Բրյուսովի […]

̰
Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ Հայաստանում կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը

19:30 07.11.2022

Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի կարողանանք շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ Այս մասին հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։   Armenia […]

̰
Ստամբուլից 11 ամսում 45035 փախստական է բռնի կերպով արտաքսվել

19:19 07.11.2022

Ստամբուլի նահանգապետարանը տեղեկություն է տրամադրել այս տարվա սկզբից սկսած արտաքսված փախստականների վերաբերյալ, որտեղ նշվել է, որ 11 ամսում 148012 փախստականի վերաբերյալ վարույթ է ընդունվել, 41035-ը արտաքսվել են, 100626 փախստական այլ նահանգներում է գտնվել ու ետ ուղարկվել Ստամբուլ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվել է, որ արտաքսված փախստականներից 21824-ն Աֆղանստանի քաղաքացի են, 4691-ը՝ Պակիստանի, իսկ մնացյալ 14520-ն՝ այլ […]

̰
Ավարտվել է Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է

19:10 07.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են  Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի բոլոր հանգամանքները:  Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022 թվականի […]

̰
Աշխարհը գնում է դեպի «կլիմայական դժոխք»․ Գուտերեշ

18:49 07.11.2022

Մարդկությունն արագորեն շարժվում է դեպի կլիմայական դժոխք։ Այս մասին նոյեմբերի 7-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսում COP27 կլիմայական համաժողովի բացման ժամանակ։ «Գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել։ Մեր մոլորակը արագորեն մոտենում է բեկումնային կետին, որն անշրջելի կդարձնի կլիմայական քաոսը: Մենք կլիմայական դժոխք տանող մայրուղու վրա ենք՝ ոտքը գազի ոտնակին դրած: Ուստի ես կոչ […]

̰
Կարբի գյուղի բնակչուհու որդին կալանավորվել է՝ մորը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով

18:32 07.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2022թ. […]

̰
Նոյեմբերին աշխարհի բնակչությունը կհասնի ութ միլիարդի. ՄԱԿ

18:25 07.11.2022

2022 թվականի նոյեմբերին երկրագնդի բնակչությունը կհասնի ութ միլիարդի։ AFP-ին տված հարցազրույցում այս կանխատեսումն է արել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Ռեյչել Սնոուն։   1950 թվականին մոլորակի վրա ապրում էր 2,5 միլիարդ մարդ։ Ըստ ՄԱԿ-ի փորձագետների՝ այժմ երկրագնդի բնակչության աճի տեմպերի արագ անկում է գրանցվում: Ծնելիության միջին ցուցանիշը մեկ կնոջ հաշվով 5 երեխայից նվազել է մինչև 2,3, […]

̰
Շիրակի մարզում նոյեմբերի 1-6-ը ծնվել է 61 երեխա

15:34 07.11.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նոյեմբերի 1-6-ը ծնվել է 61 երեխա։ Լույս աշխարհ է եկել 29 տղա, 32 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ է եղել։

̰
Խարդախությամբ տիրացել էր ՌԴ քաղաքացու 660 000 դրամին

15:26 07.11.2022

Նոյեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660 000 դրամ է փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են նշված արարքը կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, […]

̰
BACK_TO_TOP