TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համապետական ծառատունկին շուրջ 130 հա ծառատունկ է իրականացվել․ տնկվել է 451 000 տնկանյութ

11:50 06.11.2022

Համապետական ծառատունկի ընթացքում հանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ իրականացվեց, տնկվեց 451 000 տնկանյութ։ Հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։ Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին […]

̰
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

10:03 06.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Նորածին մանկան ճիչ Ղուզանյանների ընտանիքում. լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած հերոսի եղբայրը

23:33 05.11.2022

Զինված Ուժերը համալրվում են դասակի հրամանատարներով։ Ծառայավայրեր են մեկնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։ Հայկական բանակի կապավորների վաղվա հերթափոխը։ Կարևորագույն մասնագիտություններից մեկի ուսումնական գործընթացը ոչ մի վայրկյան չի դադարում։ Պատերազմի մասնակից հրետանավորը մասնագետներ է պատրաստում։ Ռեպորտաժ դիվիզիոնի շտաբի պետի սխրանքի ու առօրյա ծառայության մասին։ Եվ այս թողարկման լուսավոր ակորդը․ նորածին մանկան ճիչ Ղուզանյանների ընտանիքում։ Լույս աշխարհ […]

̰
Քանի դեռ չկա պարտադրանք, այս հայտարարությունները չեն ապահովի կայունություն. քաղաքագետ

20:45 05.11.2022

Շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Փաշինյան- Պուտին- Ալիև հանդիպումը: Առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ միջնորդությամբ: Ինչ են նշանակում այս հանդիպումները, և ինչ հնարավորություններ են բացում: Այս ու այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ: «Սոչիի հանդիպումը մեծ հաշվով, վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական միջնորդությամբ տեղի […]

̰
Նոյեմբերի 16-ից Շիրակի մարզում կմեկնարկի ճանապարհների ձմեռային սպասարկումը

19:58 05.11.2022

Շիրակի մարզային նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստվում են ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ 2022 թվականի նոյեմբերի 16-ին կմեկնարկի ճանապարհների ձմեռային սպասարկումը‚ որը կշարունակվի մինչև 2023 թվականի մարտի 31-ը։ Մարզի ճանապարհները սպասարկող թվով 4 կազմակերպությունների կողմից կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ աղ-ավազի պաշարների կուտակում, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակի բարելավում և այլն։ 2022 թվականի նոյեմբերի […]

̰
Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո՝ 30 րոպեում․ մեկնարկել է Իլոն Մասկի արագընթաց տրանսպորտային համակարգի փորձարկումը

19:21 05.11.2022

Իլոն Մասկի ընկերությունը սկսել է Hyperloop արագընթաց տրանսպորտային համակարգի փորձարկումները։ Նախագիծը իրենից ներկայացնում է աէրոդինամիկ  թունել , որի ներսում շարժվում է մարդատար գնացք, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Պարկուճը կարող է տեղավորել 28 ուղևոր, տրանսպորտային միջոցը կարող է ունենալ առավելագույնը մինչև 1220 կմ/ժ արագություն։ Համակարգը փորձարկվում է Tesla մեքենայի միջոցով: Նախագծի համաձայն՝ գնացքը կարող է Լոս […]

̰
Հայտարարված համապետական ծառատունկին Երևանը մասնակցում է աննախադեպ ծրագրով՝ անտառ-տնկարկի հիմնմամբ

19:10 05.11.2022

Վերականգնվում է Ծիծեռնակաբերդի բարձունքի և Սարալանջի շուրջ 10 հեկտար տարածքը: Բնապահպանական կարևոր այս նախաձեռնությանն ընտանիքի հետ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ ու կանաչապատման ոլորտի աշխատակիցներ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
Ջրային կոմիտեի նախագահը Թալին համայնքում այցելել է Շտրեկի պոմպակայան, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին

18:58 05.11.2022

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գտնվող Շտրեկի պոմպակայանում այս տարի իրականացված աշխատանքներին, ինչպես նաև մարզում ոռոգման խնդիրներին ծանոթանալու նպատակով  մարզում է այցելել Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։ Նրան ընդունել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և իր աշխատասենյակում, մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկման ներկայացրել մարզում ոռոգման հետ կապված հարցեր, առաջարկություններ, ինչպես նաև ամփոփել ոռոգման ակտիվ սեզոնում ոռոգման համակարգերի աշխատանքն […]

̰
Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը

18:50 05.11.2022

Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորավարժարան և հետևել պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։ Այս մասին ֆեյսբության իր էջում հայտնել է նախարարը։ «Շրջելով բացազատված ուսումնական կետերով, հետաքրքրվել եմ գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։ Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց […]

̰
Փաշինյանն ընտանիքով մասնակցեց մարզահամերգային համալիրի տարածքի անտառապատման աշխատանքներին

18:32 05.11.2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում վարչապետը ծառատունկը սկսեց այս արծաթափայլ եղևնին տնկելով: Զեկուցեցին՝ մարզահամերգային համալիրի աստիճանավանդակներ տանող հատվածում լինելու են ծիրանենիներ, Փաշինյանն էլ որոշեց ինքն անի այդ գործը: Հայրը՝ տնկում, մայրը՝ օգնում, փոքրիկ Արփին էլ հերթով ջրում էր դալար շիվերը: Վարչապետի ավագ դուստրերն էլ այլ հատվածում էին ծառեր տնկում: Փաշինյանը շարքով, հերթով-կարգով տնկեց […]

̰
«Միասին Սյունիքի համար» աշխատաժողովին միջազգային կառույցների պատասխանատուները ներկայացրել են Սյունիքում ընթացող  և առաջիկա ներդրումային ծրագրերը

18:08 05.11.2022

«Միասին Սյունիքի համար» աշխատաժողովին իրենց կազմակերպությունների ծրագրային ուղղությունները, այս պահին Սյունիքում ընթացող ու առաջիկայում մարզում նախատեսվող աշխատանքները, հաստատված ներդրումային ծրագրերը ներկայացրել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թուտը։ Նոյեմբերի 4-ի աշխատաժողովի ընթացիկ առանձին հանդիպումներին Սյունիքի մարզպետ […]

̰
Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում․ Բագրատ Սրբազանի ելույթով է մեկնարկել ընդդիմության հանրահավաքը

17:32 05.11.2022

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության Միասնության հանրահավաքը, որը կազմակերպվում է հաջակցություն Արցախի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի բացմանը ելույթով հանդես եկավ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ խոսքը սկսելով Տերունական աղոթքով։ Նա հավաքվածներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության ու ողջույնի խոսքը՝ շարունակելու կյանքը «Աստծու ողորմությամբ, իմաստնությամբ ու հաղթանակի տեսիլքով»։ «Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու, […]

̰
Կոստրոմայի շրջանում նոյեմբերի 7-ին սուգ է հայտարարվել․ սրճարանում բռնկված հրդեհը 13 մարդու կյանք է խլել

17:15 05.11.2022

Կոստրոմայի շրջանում սուգ է հայտարարվել Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների համար։ Համապատասխան հրամանը ստորագրել է նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը։ «Նոյեմբերի 7-ին երկուշաբթի օրը սուգ է հայտարարվել: Տարածաշրջանում կխոնարհվեն ազգային դրոշները, կչեղարկվեն ժամանցային միջոցառումները, կչեղարկվեն նաև ժամանցային հաղորդումները մարզային հեռուստատեսությամբ և ռադիոյով»,- հայտնում են իշխանությունները։ Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում շաբաթ գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Սրճարանի […]

̰
Վարչապետն ընտանիքի հետ մասնակցել է Երևանում կազմակերպված ծառատունկին

13:06 05.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին: Միջոցառմանն ընտանիքի հետ մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: Վարչապետին զեկուցվել է, որ տարածքում հիմնվել է ժամանակակից ոռոգման համակարգ: Այսօրվա ծառատունկն անցկացվում է Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում և Սարալանջում՝ 10 հեկտար […]

̰
ՌԴ պետդումայում կքննարկեն ամանորյա միջոցառումները չեղարկելու հարցը

12:23 05.11.2022

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում հարցում է հրապարակել այն մասին, թե արդյո՞ք իր բաժանորդները աջակցում են 2022 թվականին Ռուսաստանում ամանորյա միջոցառումների չեղարկմանը։ Բաժանորդներին առաջարկվել է 3 տարբերակ՝ 1. բոլոր միջոցառումների ամբողջական մերժում,  2. մասնակի սահմանափակումներ, 3. միջոցառումներ հին ռեժիմով, այսինքն առանց փոփոխությունների:   Մարդկանց մեծ մասը քվեարկել է երկրորդ տարբերակի օգտին։ «Երկու ամսից […]

̰
Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրումներն իրականացվում են միայն շահառու համարվող անձանց համար

12:05 05.11.2022

Սոցիալական որոշ խմբերի համար Ստեփանակերտ-Երևան և հակառակ ուղղությամբ գործող անվճար ուղևորափոխադրումների թեման շարունակում է մնալ արդիական: Ովքեր են շահառուները. պատասխանը գիտեն ծրագիրը համակարգող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, սակայն քիչ չեն դեպքերը, երբ շահառու չհանդիսացող անձինք, օգտվում են անվճար ուղևորափոխադրումից: Հերթական մեկնելու օրը մեր նկարահանող խումբը ոլորտի պատասխանատուներից տեղում է հետաքրքրվել ծրագրի ընթացքի մասին: […]

̰
Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ

11:38 05.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով նոյեմբերի 7-13-ը Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ։ Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան 2) տեղի կունենա Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես կգան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։ ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը կպատմի շաբաթվա միջոցառումների […]

̰
Ծառատունկ «Արփի լիճ» ազգային պարկ»-ում. մեկնարկել է աշնանային համապետական ծառատունկը

11:12 05.11.2022

Հարապետության տարածքում մեկնարկել է աշնանային համապետական ծառատունկը: Ծառատունկի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները պարկի տարածքում տնկել են 100 հատ հացենի, 50 հատ բարդի, 20 հատ կեչի, 10 հատ տույա ,25 հատ ծորենի և 25 հատ ասպիրակ տեսակի ծառ և թուփ, հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։ Տնկիները տրամադրվել են «Էյ […]

̰
Գարիկ Խարլամովը հեռանում է Comedy Club-ից, ո՞վ կփոխարինի նրան

10:05 05.11.2022

Հանրաճանաչ կատակերգու Գարիկ Խարլամովը հեռանում է Comedy Club-ից: Instagram սոցիալական ցանցի իր էջում նա մեկնաբանել է իր հեռանալը: «Վերջ, տղանե՛ր, հիանալի էր Պաշկա Վոլյայի հետ երկար տարիներ աշխատելը, բայց ժամանակն է ճանապարհը զիջել երիտասարդներին: Բեբո՛ւր (Անդրեյ Բեբուրիշվիլի), բարի ընթացք քեզ: Իսկ ես վերջապես կքնեմ»,- գրել է նա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ շոուի հաջորդ համարում […]

̰
Ինչպես են հաճախորդներին խաբում մթերային խանութներում. Sputnik

09:48 05.11.2022

Մթերային խանութների այցելուները հաճախ կարող են խաբեության զոհ դառնալ: Փաստաբան, Սպառողների պաշտպանության Մոսկվայի միության խորհրդի նախագահ Անտոն Նեձվեցկին ռուսներին զգուշացրել է հաճախորդներին խաբելու ամենատարածված մեթոդների մասին։ Այս մասին գրել է Sputnik-ը «Հաճախորդներին խաբելու ամենատարածված միջոցը կտրոնի վրա նշված գնի և գնապիտակի վրա առկա գնի անհամապատասխանությունն է, այսինքն՝ հաճախորդը վաճառասեղանին տեսնում է ապրանքի մի գին, իսկ […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:29 05.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Դիետոլոգը գնահատել է սուրճի և ալկոհոլի ազդեցությունը արյան մակարդման ռիսկի վրա

08:17 05.11.2022

Թերապևտ, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան զգուշացրել է, որ ալկոհոլի և կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը մեծացնում է արյան մակարդման վտանգը։ «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ ալկոհոլային խմիչքները բացասաբար են ազդում սրտանոթային համակարգի վրա, ինչպես նաև մեծացնում են արյան մակարդումը և արյան ճնշման անկում առաջացնում: «Երբ էթանոլը քայքայվում է, այն նպաստում […]

̰
«Կարողացանք արագ շտկել տնտեսության մեջքը». զրույց Սերգեյ Բագրատյանի հետ

22:48 04.11.2022

Այս օրերին ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի նախագիծն է քննարկվում: 2023 թվականի համար կառավարությունը տնտեսական աճի թիրախ է սահմանել 7 տոկոսը: Տնտեսական բնույթի խնդիրների շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ: Հարցին՝ ինչքանո՞վ է իրատեսական թիրախ սահմանված 7 տոկոսը՝ հաշվի առնելով նաև համաշխարհաին տնտեուսության միտումներն ու […]

̰
Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքը պարգևատրել է Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնած Հունգարիայի վարչապետին

22:15 04.11.2022

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել-Պետրոս 21-րդի հետ: Հանդիպման ընթացքում պատրիարքը պարգևատրել է Հունգարիայի նախագահին եկեղեցու շքանշանով: Այդ ո՞ր արժանիքների համար, չէ որ Հայաստանը խզել էր հարաբերությունները Հունգարիայի հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել-Պետրոս Մինասյանը Վիկտոր Օրբանին շնորհել է եկեղեցու բարձրագույն պարգևը՝ Սուրբ […]

̰
«Օհան Դուրյանի երրորդ վերադարձը». Ազատության հրապարակում բացվեց կոմպոզիտորի արձանը

21:31 04.11.2022

Մինչև կյանքի վերջին շունչը հանուն ժողովրդի մշտապես պայքարի դուրս եկած կոմպոզիտորը, համաժողովրդական շարժման դիրիժորն ու ազատության ջատագովը՝ Օհան Դուրյանն այլևս կմնա Ազատության հրապարակում: Տիկինը՝ Ալիսա Դուրյանն ու կոմպոզիտորի արվեստը գնահատող ու նրա գործին քաջատեղյակ Վահան Վարդապետյանը արձանը ծածկող սպիտակ սավանը հեռացնելով՝ ազատատենչ դիրիժորի առաջ բացում են նրա սիրելի վայրի՝ Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի տեսարանը: Երուսաղեմում […]

̰
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

21:00 04.11.2022

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջանների […]

̰
Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

20:34 04.11.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին  պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ օրը տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Հրապարակված փաստաթղթի տեքստի համաձայն՝ Գարեգին Երկրորդը Պատվո շքանշանով է պարգևատրվել «Ռուսաստանի և  Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։  

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի մասին

20:26 04.11.2022

  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է իր քաղաքացիներին , որ ցույցերը անկանխատեսելի կարող են լինել, իսկ մասնակիցները՝  փոխելով ուղղությունը, կարող են  ստեղծել  երթևեկության նոր խցանումներ ու խոչընդոտներ: «Անգամ խաղաղ նպատակով նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, նաև բռնության»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: […]

̰
Մեր ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք. վարչապետ

19:51 04.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է մաքսային ծառայողների երդման արարողությանը, ովքեր աշխատանքի են ընդունվել Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների շրջանակում մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգով: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ՝ Ծովինար Սողոմոնյանը և Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Կադրային նոր քաղաքականության շրջանակում 2022 թվականի […]

̰
Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց, կներկայացնենք վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր ունեցած անհատական հարցազրույցների արդյունքները․ ՄԻՊ

19:45 04.11.2022

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Գյումրիում մասնակցել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի «անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի բացմանը, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են սեպտեմբերի 13-ին և 14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած  ագրեսիայի հետևանքով  տուժած սահմանամերձ բնակավայրերում ՄԻՊ փաստահավաք խմբի իրականացրած աշխատանքների արդյունքներին։ «Գիտեք, որ մեծամասամբ Գեղարքունիքի մարզում վերադարձել […]

̰
BACK_TO_TOP