19:19 07.11.2022
Ստամբուլի նահանգապետարանը տեղեկություն է տրամադրել այս տարվա սկզբից սկսած արտաքսված փախստականների վերաբերյալ, որտեղ նշվել է, որ 11 ամսում 148012 փախստականի վերաբերյալ վարույթ է ընդունվել, 41035-ը արտաքսվել են, 100626 փախստական այլ նահանգներում է գտնվել ու ետ ուղարկվել Ստամբուլ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Նշվել է, որ արտաքսված փախստականներից 21824-ն Աֆղանստանի քաղաքացի են, 4691-ը՝ Պակիստանի, իսկ մնացյալ 14520-ն՝ այլ երկրների։ Բացի դրանից՝ Ստամբուլում իրականացված աշխատանքի վայրերի ցուցանակների ստուգումներից հետո 7962 ցուցանակ բերվել է գործող օրենքին համապատասխան տեսքի։
18:11 17.07.2025
Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածՀուլիսի 17-ին՝ ժամը 15:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է […] ...
18:06 17.07.2025
2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկումՍերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտնում է ՀՖԲ մամուլի ծառայությունը։ Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել` 2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե։ Չեմպիոն են դարձել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը […] ...
17:55 17.07.2025
Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակԿառավարությունը հաստատել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: […] ...
17:50 17.07.2025
Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցերԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային […] ...
17:44 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և տվյալ պահին Արտաշատ քաղաքում է՝ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից լճի մոտ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Արտաշատի համայնքային ոստիկանները 36-ամյա երիտասարդին նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 10 գրամից ավելի մարիխուանայի, 4 գրամից […] ...