Սյունիքում 38 սահմանամերձ բնակավայր ադրբեջանական զինվորների անմիջական սպառնալիքի տակ է․ ԵՄ առաքելության պատվիրակությունը այցելել է Սյունիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Սյունիքում 38 սահմանամերձ բնակավայր ադրբեջանական զինվորների անմիջական սպառնալիքի տակ է․ ԵՄ առաքելության պատվիրակությունը այցելել է Սյունիք

20:20 20.10.2022

Հոկտեմբերի 20-ին Սյունիք է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը։

Նրա անդամներին մարզկենտրոնում դիմավորել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ։

 

Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար Ժան Փլեսինջերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտեց, որ այս առաքելության խնդիրն է նախապատրաստել ԵՄ 40 քաղաքացիական դիտորդների երկու ամսով տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, հետևել երկու կողմից հրադադարի ռեժիմի պահպանմանը և այս մասին պարբերաբար հրապարակել զեկույցներ։

Այս ամենն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար, ըստ Փլեսինջերի, անհրաժեշտ է տվյալ գործընթացում ներգրավել տեղի դերակատարներին ու նրանց հետ անմիջական համագործակցությունը։
Սյունիքի մարզային իշխանության և ուժային կառույցների ներկայացուցիչները շեշտեցին, որ պատրաստ են ամեն հարցում աջակցել պատվիրակության աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը կարող է երկար սպասված խաղաղություն բերել տարածաշրջան։

Հյուրերին ներկայացվեցին տեղեկություններ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով մարզի տուժած բնակավայրերի մասին և հատկապես ընդգծվեց, որ Սյունիքի սահմանների երկայնքով Ադրբեջանը գործում է ոչ միայն ընդդեմ հայկական զինված ուժերի, այլև՝ խաղաղ բնակչության։

 

Փոխմարզպետ Հայկ Հարությունյանի խոսքով՝ Սյունիքում 38 սահմանամերձ բնակավայր ադրբեջանական զինվորների կողմից անմիջական սպառնալիքի տակ է, և այդ տեղերում խախտվում է ոչ միայն բնակիչների խաղաղ ապրելու իրավունքը, այլև երեխաների մեջ ի հայտ են գալիս ծանր հոգեբանական խնդիրներ։

Ըստ պատվիրակությանը փոխանցված տվյալների՝ սեպտեմբերի 13-ից սկսված մարտական գործողությունների հետևանքով տուժել է մարզի 6 բնակավայր, վնասվել՝ 18 բնակելի տուն, վարչական շենքեր, քաղաքացիների մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա ու կազմակերպությունների շինտեխնիկա, թշնամուն են անցել հազարավոր փոքր եղջերավոր անասուններ։ Շեշտվեց, որ մարզում արձանագրվել է երկու խաղաղ բնակչի կորուստ, որոնք զոհվել են՝ բավականին հեռու լինելով առաջնագծից, իսկ քաղաքացիական շտապօգնության մեքենաների տեղաշարժը հակառակորդի զինված ուժերը արգելափակել են հրետակոծություններով՝ չթողնելով օգնության հասնել վիրավորներին։

 

Սյունիքի մարզպետի տեղակալները պատվիրակության անդամներին ուղեկցեցին նաև Կապանի Ներքին Հանդ և դեպի Սիսիանի Իշխանասար տանող հատվածներ։ Տեղում հյուրերն արձանագրեցին, որ Ներքին Հանդը փաստացիորեն երեք կողմից շրջափակման մեջ է, և կանայք ու երեխաները շարունակում են բնակվել հարևան գյուղում։ Այստեղ թշնամու նշանառության տակ է հայտնվել նաև գերեզմանատունը։ Արձանագրվել են նաև Կապանի Սրաշեն, Ճակատեն, Շիկահող, Գորիսի Վերիշեն, Ակներ և Տեղ համայնքի Վաղատուր գյուղերին առնչվող խնդիրներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի սկզբին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

19:00 15.07.2025

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

18:02 15.07.2025

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP