16:00 20.10.2022
Չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համալրել արգելված գրականության ցանկը, թարգմանվել է հայերեն:
Գիրքն անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին։
Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Գիրքը հայերեն է թարգմանել «Օրեր» համաեվրոպական ամսագրի համահիմնադիր, Պրահայի Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտ Աննա Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Հանսան մասնագիտությամբ գրող չի եղել և որոշել է ճամփորդել դժբախտ սիրո պատճառով: Նա մեկնել է արևելք՝ դեպի Պոլիս: «Հանսան Զմյուռնիա գնալու ճանապարհին առաջին անգամ նավի վրա տեսնում է հույն փախստականների: Երբ հասնում է Բեյրութ և Սիրիա, հանդիպում է Հայոց ցեղասպանությունը վերապրողներին: Նա աշխատանքի է անցնում Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպությունում և սկսում է գրանցել հայ որբերին, իսկ որոշ ժամանակ անց նաև մասնակցում է որբերի՝ Ուրֆայից, Խարբերդից դեպի Հալեպ, Բեյրութ տեղափոխման աշխատանքներին»,-պատմում է Կարապետյանն ու ընդգծում, որ Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքում հեղինակը վավերագրել է իր տեսածը:
Գրքում Հանսան պատմում է, որ տեսել է հայ կանանց, որոնք այնքան կոտրված են եղել, որ անգամ չեն կարողացել լաց լինել: Նա նաև եղել է հասարակաց տներում, որտեղ բռնի ուժով հայ աղջիկների են տարել: Այդ մասին Կարել Հանսան ևս գրել է:
«Սա Հայոց ցեղասպանությանը վերաբերող չեխերեն գրված առաջին գիրքն է: Երբ նացիստները գրավում են Չեխոսլովակիան, «Արևելքի արհավիրքները» գիրքը դուրս է բերվում գրադարաններից ու համալրում արգելված գրքերի ցանկը: Այն մոռացված գիրք էր մինչև 2006 թվականը, երբ ես և ամուսինս՝ Հակոբ Ասատրյանը, վերահրատարակեցինք այն չեխերեն ու հասկացանք, որ գիրքն անհրաժեշտ է հայերեն թարգմանել»,-շեշտում է Աննա Կարապետյանն ու հավելում, որ սա գիտական թարգմանություն է՝ 600-ից ավելի բացատրություններով ու մեկնաբանություններով:
«Արևելքի արհավիրքները» Հանսայի առաջին գիրքն է: Նա անդրադարձել է շատ ծանր թեմայի և գրել է այն ոճով, որն այն ժամանակ ընդունված է եղել: Գրքում շատ են խրթին, երկարաշունչ նախադասությունները: «Հիմնականում հանրագիտարանային տվյալներ են: Գրում է Հայաստանի մասին, մեր կրոնի, Մխիթարյան միաբանության, Մաշտոցի մասին: Գրքի նպատակն էր տեղեկացնել, թե ովքեր են հայերը, որոնց համար Հանսան դրամ էր խնդրում Նա ասում է. «Տվեք, և ձեզ համար կաղոթեն այս փոքրիկ ձեռքերը»: Գրքում և՛ Հանսայի, և՛ միսիոներների վկայություններն են»,-նշում է թարգմանիչը:
Գրքում կան նաև լուսանկարներ, սակայն շատ չեն: Կարապետյանի խոսքով՝ Հանսայի մահից հետո նրա բնակարանը կողոպտել են, և նրա արխիվը կորել է:
Ըստ Աննա Կարապետյանի՝ գիրքը կհետաքրքրի ոչ միայն գիտական շրջանակներին, այլև սովորական ընթերցողներին: Այն արդեն տեղ է գտել Հայաստանի ազգային, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և այլ գրադարաններում: Շուտով հնարավոր կլինի գտնել գրախանութներում և ուսումնական հաստատություններում:
19:00 28.06.2025
Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել էԳազայի հատվածում երեխաների թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի՝ անցակետերի շարունակական շրջափակման և մանկական սննդի արգելքի ֆոնին, շաբաթ օրը հայտարարել են տեղական իշխանությունները։ «Գազայի կառավարության մամուլի ծառայությունը խորը մտահոգություն է հայտնում, որ երեխաների մոտ սուր թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի, քանի որ իսրայելական օկուպացիան շարունակում է փակել անցակետերը և կանխել մանկական սննդի […] ...
18:51 28.06.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...
18:45 28.06.2025
Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունիԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...