20:00 18.10.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի եւ մարզպետարանի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ «Ողջունելով առաքելության այցը և ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին՝ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի […]
18:32 18.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր: Վարչապետին է ներկայացվել Ներքին գործերի նախարարության կազմավորման նախագիծը՝ լրամշակված նախորդ քննարկումների արդյունքներով արձանագրված առաջարկներով: Քննարկման առարկա են դարձել ՆԳՆ կառավարման կառուցվածքին, դրանում միավորվող պետական կառույցների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, տարածքային կառավարման մոդելներին, գործառույթների շրջանակին, օրենսդրական դաշտին […]
18:13 18.10.2022
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Խորհրդատվական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են արբիտրաժի ոլորտում հանրաճանաչ միջազգային և ազգային 26 մասնագետներ: Ընդ որում, նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումից հետո Խորհրդատվական հանձնաժողովի անդամները կարող են հետագայում դիտարկվել նաև որպես նոր կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամի […]
18:08 18.10.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք ևԿութ բնակավայրեր՝ դիտարկելու այս տարվա սեպտեմբերի 13- 14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծությունից վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված համապատասխան ֆինանսական միջոցներով։ Սոթքում ադրբեջանական հրետակոծությունից վնասված 86 բնակարանների սեփականատերերին բնակարանների վերականգնման նպատակով տրամադրվել է գույքագրմամբ նախատեսված գումարի չափի […]
15:59 18.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու դեպք: Ձեռնարկված բազմաբնույթ և արդյունավետ […]
15:54 18.10.2022
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող առանց ակցիզային դրոշմանիշների ապրանքների տեղափոխման նկատմամբ։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Հարավային մաքսատուն վարչության Մեղրիի կետ-բաժնի աշխատակիցները համատեղ թիրախային հսկողություն են իրականացրել Ագարակ պետական սահմանի անցակետով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի […]
15:51 18.10.2022
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.55-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Սերոբ Չախալյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:36 18.10.2022
Հոկտեմբերի 15-ին ստացված ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզում արձանագրել են ապօրինի որսի դեպք։ Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում վայրի խոզ տեսակի կենդանին արգելափակման մեջ էր հայտնվել որսագողության նպատակով տեղադրված մետաղական լարանում։ Կենդանին ազատ է արձակվել վայրի բնություն։Մետաղական լարանն առգրավված է, ձեռնարկվում են միջոցներ իրավախախտին հայտնաբերելու համար։ «Հարգելի […]
12:22 18.10.2022
Երևան քաղաքում երեկ ծնվել է 74 երեխա՝ 38 աղջիկ, 36 տղա։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
11:00 18.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ ընտանեկան բռնության՝ 10, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խարդախության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, […]
09:54 18.10.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անվտանգության ինժեներ Արման Սարգսյանն օրերս մասնակցել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճանապարհային անվտանգության թեմայով խորհրդաժողովին։ Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված խորհրդաժողովին մասնակցել են հիմնականում Ասիայի և Խաղաղօվկանոսյան տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանից, Ճանապարհային դեպարտամենտի ինժեներից բացի, հրավիրված էր նաև Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պողոս Շահինյանը։ Համաժողովի ընթացքում առանձին նստաշրջան է […]
09:17 18.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. 227 շենք, «Լուչ» գիտահետազոտական ինստիտուտի շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Քարշիչ ենթակայան, Հայորդաց Տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ […]
08:54 18.10.2022
Իրանը թույլ չի տալու սահմանների փոփոխություն. մեկ անգամ չէ, որ այս մասին ամենաբարձր մակարդակներով զգուշացվել է Իրանի կողմից: Ի՞նչ կարող է դա իրենից ենթադրել, ի՞նչ պարզաբանումներ են արվել Իրանում: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Իրանից Հայաստան վերադարձած «Հայաստան-Իրան բարեկամական խմբի» նախագահ Գևորգ Պապոյանը: «Դուք գիտեք, որ այս մասին Իրանի հոգևոր առաջնորդի կողմից է […]
08:29 18.10.2022
«Ավրորան» ապացուցել է, որ հայերը չեն հանձնվել և չեն հանձնվելու. Իտալիայում, Մխիթարյան միաբանության հարկի տակ, հոկտեմբերի 14-16-ը, տեղի է ունեցել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական արդեն 7-րդ մրցանակի շնորհման արարողությունը: Գիտելիքի և իմաստնության տաճարում հավաքվել են մարդասերներ ամբողջ աշխարհից՝ արժանին մատուցելու մարդկային ոգու տոկունությանն ու համամարդկային արժեքներին և 2022 թ.-ի մրցանակը շնորհելու դափնեկրին: Վենետիկի Սան Թեոդորոյի մեծ […]
23:52 17.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 18-ին գործունեության տասնամյակն է նշում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը, տեղեկացնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ այն երկրի խոշոր պահոցներից է` այստեղ է պահվում հայագիտական և աստվածաբանական շուրջ 80000 միավոր գրականություն` գրքեր և ձեռագրեր: Մանրամասները՝ տեսանյութում:
23:19 17.10.2022
Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ։ Այս տեղեկությունը հաստատել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը, փոխանցում է Առաջին լրատվականը: Դատավորն անցնում է ԱԱԾ-ում հարուցված քրեական վարույթով: Այս վարույթի շրջանակում ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, […]
23:00 17.10.2022
Կովկասի բնության հիմնադրամը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ նախաձեռնել է «Հայաստանի կենսաբազմազանության 10-ամյա համակարգված մոնիթորինգի նախագծի մշակում» խորագրով երկօրյա փորձագիտական աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Կենսաբազմազանության հարցերի խորհրդատու Տատյանա Ռոսեն, Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Թոբիասի Մյունխմայերը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի […]
22:44 17.10.2022
2022թ սեպտեմբերի 9-ին ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար իր հետ բժշկական կենտրոն էր բերվել հաստոցով աշխատելու հետևանքով ամպուտացված վերջույթը, ներկայացված է ԱՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: Շտապ կարգով միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների գլխավորությամբ կարևոր որոշում է կայացվել վիրահատելու հիվանդին՝ հնարավորինս գերխնդիր համարելով երիտասարդին […]
22:35 17.10.2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խումբը վերադարձել է Իրանից: «Հորիզոնի» տաղավարում հյուրընկալված Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով Իրան-Հայաստան առևտրաշրջանառությանը, խոսել է Հյուսիս-Հարավ ճանապարհի արդյունավետությունից: «Այն, որ Հայաստան-Իրան ճանապարհն այս պահին մեզ չի բավարարում, դա միանշանակ է, և դրա համար Հայաստանը նախաձեռնել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ստեղծում: Այդ ճանապարհային միջանցքը բազմամիլիարդանոց ծրագիր է, որի մի […]
22:27 17.10.2022
Սփյուռքի հարցերի գլխավոր հանձակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, հայտնում է Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը և խոսել հոկտեմբերի 28-31-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկկողմանի համագործակցությունը:
22:09 17.10.2022
Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածում ակտիվ շինաշխատանքներ են. մոտ 12-կիլոմետրանոց պետական նշանակության ճանապարհը վերակառուցելու աշխատանքները սկսելու համար պետբյուջեից հատկացվել է 5,5 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
20:00 17.10.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան-Իրան բարեկամական խումբը» վերադարձել է Իրանից: Հայաստանի օրենսդիր մարմնի անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Իրանի արտգործնախարարի և մեջլիսի փոխնախագահի հետ: Ի՞նչ քննարկումներ են ծավալվել և պայմանավորվածություններ ձեռք բերվել. այս և այլ հարցերի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուսատամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է «Հայաստան-Իրան բարեկամական խմբի» նախագահ Գևորգ Պապոյանի հետ: […]
19:32 17.10.2022
Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:
19:25 17.10.2022
Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Ինձ համար սարսափելի է այս ամենը տեսնելը. ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը: Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի […]
17:58 17.10.2022
Ռեփեր Քանյե Ուեսթը համաձայնության է եկել Parler-ին ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է Parlamentt Technologies մայր ընկերությունը։ «Քանյե Ուեսթը հեղափոխական քայլ է անում ազատ խոսքի մեդիա տարածությունում և այլևս ստիպված չի լինի վախենալ, որ կհեռացվի սոցիալական ցանցերից», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Կողմերը ակնկալում են գործարքը փակել 2022 թ.-ի չորրորդ եռամսյակում։ Համաձայնագրի ֆինանսական բաղադրիչի մասին […]
11:02 17.10.2022
ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրվագներ, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձի կողմից խոշոր […]
10:48 17.10.2022
Հոկտեմբերի 15-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքագոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 26-ամյա մի բնակիչ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հիվանդանոց տեղափոխվածին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում աբովյանցի 24-ամյա երիտասարդը հոկտեմբերի 16-ին […]