10:06 17.10.2022
ՀՀ ՍԱՏՄ մասնագետները մասնակցել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված «Դաշտային համաճարակաբանության վերապատրաստման» 11 ամսյա դասընթացին, որն ուղղված է զոոնոզ՝ կենդանուց մարդուն անցնող, հիվանդությունների հսկողության ու կանխարգելման, համաճարակաբանական տվյալների վերլուծության, գնահատման մեթոդներին և հնարավորություններին, հայտնում է ՍԱՏՄ-ն: Ծրագիրն անցկացվել է Հայաստանում և Վրաստանում, որի […]
09:49 17.10.2022
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:
00:00 17.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
22:12 16.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 16-17-ը, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի և 21-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Երևան քաղաքում hոկտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, 18-ին կեսօրից հետո […]
19:45 16.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10։00-16։00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 39, 41 շենքեր, թիվ 3 մանկապարտեզ, Ռ․Մելիքյան, Օտյան փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 6փ. 1/1, 1/2, 1/3, 1/4 շենքեր, 11։00-17։00 «Նաիրի» կուլտուրայի պալատ, Չեխովի փ․ 12ա, 24, 28, […]
16:31 16.10.2022
Երեկ մասնակցել եմ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի և Էնթերփրայզ Արմենիայի կազմակերպած բիզնես ֆորումին, որտեղ ներկայացրել եմ Հայաստանի ներդրումային գրավչությունների մի փոքր մասը։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այնուհետև, Հայ-Բրիտանական Բիզնես Պալատի հետ քննարկել ենք բրիտանական մասնակցություն ունեցող ընկերությունների խնդիրները և հնարավորությունները։ Մի քանի ընկերություն օգտվում են կառավարության տնտեսության արդիականացման ծրագրից սարքավորումների սուբսիդավորման և […]
13:15 16.10.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև […]
22:44 15.10.2022
Զինվորագրում հայրենիքի պաշտպանության գործին։ Վարժադաշտում ակտիվ ընթացքի մեջ են պահեստազորայինների հերթական պլանային վարժական հավաքները։ Հրետանավորները շարունակում են մարզվել ու ամրապնդել մասնագիտական կարողությունները։ Զինուժի օբյեկտիվում սեպտեմբերյան վերջին մարտական գործողությունների մասնակից զինծառայողներն են։ Պատերազմը ականատեսի աչքերով։ Լույս է տեսել Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գիրքը։ Եվ` հրամանատար, որի համար հայրենիքը բարձրագույն արժեք էր։ Անդրադարձ Հայաստանի ազգային հերոս Վահագն […]
19:58 15.10.2022
ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, երեկ էլ հայտնի դարձավ, որ դիտորդների նախնական թիմը ժամանել է Երևան` նախապատրաստելու այս ամիս սպասվող Եվրամիության բուն դիտորդների այցը Հայաստան։ Ո՞րն է ի վերջո լինելու այս առաքելության գործառույթները և ի՞նչ կարող է սա տալ Հայաստանին: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական […]
19:01 15.10.2022
Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է […]
18:20 15.10.2022
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում ամփոփվել են 2022թ. 3-րդ եռամսյա կում կատարված աշխատանքների արդյունքները: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ներկայացվել են զորամասերում բարոյահոգեբանական, զինվորական կարգապահության, գաղափարական, տեղեկատվական-դաստիարակ չական և մշակութաժամանցային աշ խա տանքների վիճակը, վարչության սպաների կողմից զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումները: ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ս. […]
18:12 15.10.2022
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և ուղեկցող հատուկ միջոցառումներն այս տարի տեղի են ունենում հոկտեմբերի 14-16-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում։ Վենետիկի Սան Թեոդորոյի մեծ դպրոցում այսօր «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» քննարկման ժամանակ ներկայացվել են 2022 թ. «Ավրորայի» հերոսներն ու նրանց խիզախ մարդասիրական գործունեությունը: «Ավրորայի» այս տարվա հերոսներն են Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը 25 տարի պայքարում […]
17:42 15.10.2022
Ստեփանավան խոշորացված համայնքում ընթացիկ տարում կիրականացվեն մոտ 1 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և կատարված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով այսօր մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի, մարզպետարանի և համայնքապետարանների պաշտոնյաների հետ եղել է Ստեփանավան և Լոռի բերդ խոշորացված համայնքներում։ Այցի […]
15:11 15.10.2022
Ղազախստանն ու Թուրքմենստանը ստորագրել են 2022-2024 թվականների համագործակցության համապարփակ ծրագիր, հաղորդում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սերդար Բերդիմուհամեդով, ով առաջին պետական այցով է Աստանայում, շաբաթ օրը բանակցություններ են անցկացրել նեղ և ընդլայնված կազմով։ «Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահներիի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն՝ 2022-2024 թթ.-ի համար երկկողմ համագործակցության համապարփակ ծրագիր»,-ասվում […]
12:48 15.10.2022
Գուգարքի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում:
12:40 15.10.2022
Հոկտեմբերի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ պարգևատրվում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, անդրադառնալով վերջերս բացահայտված առանձնապես ծանր հանցագործություններին, ներկաներին շնորհակալություն հայտնեց բացահայտման գործում ներդրած ավանդի, ջանասիրության ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ոստիկանության պետը […]
12:29 15.10.2022
Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.20-ին, ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապ ոստիկաններ մոտենան Երևան-Երասխ ճանապարհի ռեստորաններից մեկը, որտեղ վիճաբանություն է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.55-ի սահմաններում Երևան-Երասխ մայրուղու ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են: Այդ ընթացքում նրանց է մոտեցել «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի […]
11:37 15.10.2022
Հոկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք, որը սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով անվտանգային առավել դժվար իրավիճակում է հայտնվել, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանը հետաքրքրվել է համայնքի բնակիչների անվտանգության ապահովման, կենսական ենթակառուցվածքներից ու հաղորդակցության ուղիներից օգտվելու, բնակիչների սեփականության իրավունքի խախտումների փաստերից։ Պաշտպանն արձանագրել է, որ Հայաստանի […]
10:55 15.10.2022
Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան այս պահին փակ է երթևեկության համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Տարածքում նորոգման աշխատանքներ են: Ծրագրի ընթացքը շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացնում՝ տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը՝ քաղաքացիների անվտանգությունն էր. փլուզման վտանգ կար:
10:41 15.10.2022
Հոկտեմբերի 6-ին հաղորդվել էր Երևանի Հալաբյան փողոցում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդի կողմից 70-ամյա տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Վրաերթի ենթարկված 70-ամյա Սերգեյ Կասպարյանը հոկտեմբերի 13-ին հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]
10:23 15.10.2022
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոկում՝ լուսանկար հրապարակելով Երևանի երկնքում երևացող օդապարիկներից: Կից գրել է. «Հիմա վերևում՝ Երևանում»: Օգտագործել է #beautifulArmenia #գեղեցիկՀայաստան հեշթեգը: Նշենք, որ օդապարիկները երկնքում հայտնվել են «Բացահայտիր Հայաստանը երկնքից» Օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում: Ինչպես նշել էին կազմակերպիչները, փառատոնը պետք է անցկացվեր հոկտեմբերի 13-16-ն ընկած ժամանակահատվածում, սակայն, եղանակային […]
10:03 15.10.2022
Հաճախ կատուների տերերը դիմում են կլինիկաներ՝ «Փափուկ թաթեր» կոչվող վիրահատությունը կատարելու խնդրանքով: Շատերը կարծում են, որ վիրաբույժները հեռացնում են միայն կատուների ճանկերը, բայց դա ճիշտ չէ։ «Հեռացված ճանկը շուտով նորից կաճի։ Իրականում սա յուրաքանչյուր մատի վերջին անուղղակի ֆալանգի անդամահատումն է։ Պատկերացրեք, որ մարդը նման միջամտության է ենթարկվել՝ անմիջապես պարզ է դառնում ցավի և կենցաղային անհարմարության […]
08:32 15.10.2022
Քնի խանգարումը հոգեկան անհանգստության զգայուն ցուցանիշ է, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի գլխավոր հոգեբույժ Գեորգի Կոստյուկը։ «Հոգեկան խանգարման առաջին դրսևորումներից մեկը՝ խոսքը սթրեսի հետ կապված տագնապային-դեպրեսիվ խանգարումների մասին է, քնի խանգարումն է։ Այն կարող է դրսևորվել քնելու դժվարության տեսքով։ Պատահում է, որ մարդն արագ քնում է, բայց արթնանում է գիշերը և չի կարողանում քնել, կամ […]
08:19 15.10.2022
Թբիլիսիում 2022 թվականի վերջին 9 ամիսներին վաճառվել է 31 հազար 23 բնակարան։ Անշարժ գույքի առք ու վաճառքի վիճակագրությամբ զբաղվող Recov.ge-ում նշվում է, որ բնակարանների գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21 տոկոսով, իսկ անշարժ գույքի շուկայինը՝ 35 տոկոսով՝ հասնելով 1,5 մլրդ դոլարի, հայտնում է Ալիք մեդիան: Ըստ տեղեկության՝ հունվար-սեպտեմբերին Թբիլիսիում կրկնապատկվել է նորակառույց […]
08:07 15.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:31 14.10.2022
«911»-ի նկարահանող խումբն այցելել է Ջերմուկի և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներ: Ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրերում անձնակազմի կատարած աշխատանքների մասին ռեպորտաժում: Զանգերի սպասարկում, դեպքերի արձագանքման կազմակերպում, հնարավոր աղետների դեպքում կանխարգելիչ միջոցառումների պլանավորում։ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն աշխատում է 24-ժամյա ռեժիմով։ Մանրամասները՝ տեսանյութում:
20:56 14.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ Շրջակա ﬕջավայրի Նախարար Հակոբ Սիﬕդյանի հետ այցելել է Դիլիջան ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ բաց են թողնվել 3 առանձնյակ: Միջոցառմանը ներկա է եղել նաև WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: 2014 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է […]
20:45 14.10.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարությունում ընդունել են արցախյան պատերազմից տուժած արցախցի մի խումբ երեխաների, որոնց հնարավորություն է տրվել բժշկական վերականգնողական ծառայություններ ստանալ Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում՝ Դեբելի Ռտիչում։ Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։ Սլովենիայի Հանրապետության կողմից իրականացվող՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» […]