18:12 15.10.2022
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և ուղեկցող հատուկ միջոցառումներն այս տարի տեղի են ունենում հոկտեմբերի 14-16-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում։
Վենետիկի Սան Թեոդորոյի մեծ դպրոցում այսօր «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» քննարկման ժամանակ ներկայացվել են 2022 թ. «Ավրորայի» հերոսներն ու նրանց խիզախ մարդասիրական գործունեությունը:
«Ավրորայի» այս տարվա հերոսներն են Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը 25 տարի պայքարում է Աֆղանստանի կանանց կրթությունը հասանելի դարձնելու համար, Հադի Ջումանը (Եմեն), որը վտանգելով սեփական կյանքը, իրականացնում է ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից զոհվածների մարմինների դուրսբերում, եւ Մահինուր էլ-Մասրին (Եգիպտոս), որը կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների շահերը։
Aurora Dialogues-ի շրջանակում անցկացվող այս քննարկումը վարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Դելե Օլոջեդեն եւ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն։
Կարևորելով «Ավրորայի» հերոսների անձնուրաց գործունեությունը՝ բարդ եւ նրանց կյանքի համար վտանգավոր պայմաններում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ասել է.
«Այսօր մենք պատվում ենք 2022 թվականի «Ավրորայի» հերոսներին: Նրանք արտասովոր մարդիկ են, որոնք ամեն օր վտանգում են իրենց կյանքն ու ազատությունը՝ հանուն այլոց։ Դա գերագույն զոհաբերություն է: Եվ դա նաեւ նրանց մարդասիրության գերագույն վկայությունն է: Վհատեցնող մարտահրավերի բախվելիս նրանք կատարել են աներեւակայելի դժվար ընտրություն. օգնել կարիքավորներին՝ նրանց վեր դասելով սեփական անձից: Դա ճի’շտ ընտրություն է, ու նրանք շարունակում են այդ ընտրությունը կատարել ամեն օր՝ որքան էլ բարձր լինի վճարելիք գինը։ Մերօրյա այս հերոսների իրական ներգործությունը տարածվում է նրանց ուղղակիորեն օգնած մարդկանցից շատ ավելի հեռու՝ ամբողջ աշխարհով մեկ»։
Նուբար Աֆեյանը նաև ավելացրել է, որ ինչպես ավելի քան 100 տարի առաջ, Հայոց ցեղասպանության ժամանակ շատ-շատերը ձեռք են մեկնել ցեղասպանությունից մազապուրծ մեր նախնիներին՝ օգնելով նրանց երկրորդ անգամ նոր կյանք սկսել, այնպես էլ այսօր «Ավորայի» հերոսներն են ձեռք մեկնում ծանր վիճակում հայտնված մարդկանց:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին և հանձնաժողովի անդամներն իրենց գնահատանքի խոսքերն են ասել հերոսների և նրանց գործունեության վերաբերյալ և ներկայացրել նրանց կատարած հսկայական աշխատանքը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ «Ավրորայի» գլխավոր նպատակն է գնահատել խիզախ անհատներին՝ հավաստիացնելով, որ մարդկությունը ոչ միայն գիտի նրանց պայքարի մասին, այլև հնարավոր ամեն բան անում է՝ նրանց օգնելու համար:
«Այս տարի ես Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում եմ կայացրել, որպեսզի լինեմ իրենց կյանքի վատագույն ճգնաժամերից մեկն ապրող մարդկանց կողքին: Ինձ համար կենսականորեն կարեւոր է, որ նրանք ստանան այն ուղերձը, որ իրենք միայնակ չեն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կողքին լինելու այս ծանր փորձության յուրաքանչյուր քայլափոխին: Որպես Ցեղասպանություն վերապրածների ժառանգ, ես ուղղակիորեն գիտեմ ամենածանր պահին օգնության մեկնած ձեռքի կարեւորությունը: Ես իմ փորձառությունն ու կապերն օգտագործելու եմ ու ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ Արցախի ժողովուրդը ապահով անցնի ծայրահեղորեն դժվարին այս շրջանը եւ խաղաղ ապրի այն հողում, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ»,- մասնավորապես ասել է Ռուբեն Վարդանյանը։
Ամփոփելով Aurora Dialogues քննարկումը՝ մասնակիցներն ընդգծել են, որ աշխարհաքաղաքական ցնցումների և աճող հակամարտությունների այս բարդ ժամանակներում ավելի քան կենսական են «Ավրորայի» հերոսների գործունեությունն ու գործադրած ջանքերը։
Այսօր երեկոյան, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ հայ հոգևոր և մշակույթի նշանավոր կենտրոններից մեկում կայանալիք 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ էլ հայտնի կդառնա, թե երեք հերոսներից ով կդառնա այս տարվա դափնեկիրը՝ շարունակելու համար նվիրատվության շղթան աշխարհում:
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...