13:00 13.10.2022
Բարձրացնել կանանց հավասարության վերաբերյալ իրազեկության մակարդակը, ոստիկանության ծառայողներին ծանոթացնել իրավական այն դրույթներին ու կարգավորումներին, որոնց համաձայն իրավասու կառույցները պարտավոր են միջոցներ ձեռնարկել կանանց հավասարությունն ապահովելու և աշխատանքի վայրում խտրականության դեմ պայքարելու ուղղությամբ։ Սա էր Ծաղկաձորում անցկացված դասընթացի հիմնական նպատակը։ Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Հարությունյանի […]
12:49 13.10.2022
Հոկտեմբերի 12-ին մի քաղաքացի ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տվել էր հաղորդում, որ հոկտեմբերի 4-ի ցերեկը գողացել են ՊԵԿ հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի իր ավտոմեքենայի ավտոմատ կառավարման համակարգը՝ պատճառելով 450 հազար դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրու բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: […]
12:19 13.10.2022
Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեում կատարել է վերաբաշխում և 276 միլիոն 678 հազար դրամ է ուղղել 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հիշեցրել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության […]
12:09 13.10.2022
Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է կենսաթոշակառուների անկանխիկ առևտրի հետվճարման հետ կապված դինամիկան: Նա նշել է, որ սեպտեմբերի համեմատությամբ եռապատկվել են ծավալները. «Արդեն ունենք շուրջ 1 մլրդ 400 մլն անկանխիկ գործարքներ, որոնցից 1 մլրդ 200 մլն-ը՝ ՀՀ տարածքում: Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և […]
11:50 13.10.2022
Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» («Scaling up green finance practices in Armenia») դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 12-ին կայացավ «Հայաստանում կանաչ պարտատոմսերի թողարկման շրջանակային մոդելի կառուցվածքի և բովանդակության մշակում․ միջազգային ֆինանսական հաստատությունների դերը կանաչ պարտատոմսերի մշակման և թողարկման գործում» խորագրով աշխատաժողովը, հայտնում է […]
11:33 13.10.2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի համար գույք ձեռք բերելու նպատակով միջոցներ տրամադրելու անհրաժեշտությունը: «Առաջարկում ենք 2 հիմնական աշխատանքներ իրականացնել: Մեկը վերաբերում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին: Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները տեղադրվել են 80-ականներին, դրանից հետո չեն փոխվել: Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, […]
11:24 13.10.2022
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 70-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ ժամը 14.00-ին իրենց շենքի շքամուտքում անհայտ անձը քաշել պոկելով իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, դիմել է փախուստի: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է […]
11:06 13.10.2022
Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հոկտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Նրանք Աշտարակ քաղաքի տարբեր թաղամասերում և Կարբի համայնքում ձերբակալել ու բաժին բերման են ենթարկել 41, 42 և 62 տարեկան երեք տղամարդկանց, որոնք Արագածոտնի մարզի բնակիչ են։ 41-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է՝ 3, 62 տարեկանի մոտ՝ 3,5 գրամից ավելի […]
10:57 13.10.2022
Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան հայտնել է, որ գրեթե բոլոր խոշոր ալրաղաց գործարաններն այսօր աշխատում են տարբեր հզորություններով, հայտնում է Ալիք մեդիան: Սիլագավան նշել է, որ ցորենի գնի կայունացումը, Ռուսաստանում ցորենի մեծ բերքը և մաքսատուրքերի իջեցումը հնարավորություն ստեղծեցին Վրաստանում գործարաններ գործարկել։ Ըստ նրա այս ամենին հետևեց նաև ալյուրի գնի նվազումը: «Շուկայում […]
10:55 13.10.2022
Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» և «Շմայսեր» ինքնաձիգների, հրթիռանետի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր՝ շնորհիվ բաժնի օպերլիազորների բացատրական աշխատանքի։ Ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնում։ […]
10:48 13.10.2022
Հոկտեմբերի 12-ին Երևան քաղաքում ծնվել է 69 երեխա՝ 37 տղա և 32 աղջիկ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
10:42 13.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 7, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, հարկերից […]
10:35 13.10.2022
«Առաջիկայում հավաքները կլինեն 25-օրյա, մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, բայց դա լինելու է պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար, այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ նախ իրավապահ մարմիններից, որովհետև շատ են խոսակցությունները, որ մշտապես ակցենտը դրվում է նրանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել»,,-այսօր Կառավարության հերթական նիստում հայտարարել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը: Քննարկվում էր «Պետական պաշտոններ […]
10:27 13.10.2022
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը սկսվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցի քննարկմամբ, որը ներկայացրել […]
10:01 13.10.2022
Դատախազությունը 2022թ.-ի սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշված հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանից […]
09:49 13.10.2022
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
09:41 13.10.2022
Ավարտվել է Տ-2-68, /Հ-8/ (Այգավան)- /Հ-11/ (Եղեգնավան) ավտոճանապարհի կմ0+100-կմ3+000 հատվածի հիմնանորոգումը։ 2.9կմ երկարությամբ ավտոճանապարհն անցնում է Արարատի մարզով։ Տեղական նշանակության ճանապարհը, որ Այգավանը միացնում է Եղեգնավանին, հիմնանորոգվել է պետական բյուջեի միջոցներով՝ 259 մլն դրամ պայմանագրային արժեքով։ Կապալառուն է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարել է «Աստիճան» ՍՊԸ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Նորոգվել են նաև […]
08:49 13.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:57 12.10.2022
Երկու տարի առաջ այս օրերին, ակտիվ ռմբակոծվում էին Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Հաճախ ճշգրիտ զինատեսակներ էին կիրառվում նաև ակնհայտ հումանիտար գործառույթներ իրականացնող կառույցների դեմ: Թիրախավորված կառույցների թվում էր նաև Ստեփանակերտի նորակառույց ծննդատունը, որը պետք է շահագործան հանձնվեր մինչև 2020-ի ավարտը: Պատերազմն ավելի շուտ վրա հասավ: Պատերազմին հաջորդած 2 տարվա ընթացքում, շենքի վերանորոգումն ավարտվել […]
23:12 12.10.2022
Ինչպես արդեն հայտնել էինք ,«Հորիզոն»-ն այսօր կապ էր հաստատել Արցախում գտնվող հասարակական-քաղաքական գործիչ, ձեռներեց Ռուբեն Վարդանյանի հետ: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու և Արցախում ապրելու մասին հասարակության շրջանում սկսեցին հնչել հայտարարություններ. Ռուբեն Վարդանյանին Ռուսաստանից են ուղարկել, Նրա գալը ռուսական պրոյեկտ է, Ռուսաստանն այդկերպ ամրացնում է իր դիրքերը Արցախում… Հարցերի շուրջ Վարդանյանը մեկնաբանել է այսպես՝ […]
22:59 12.10.2022
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները հանդիպում են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ, ով ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերը, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային զարգացումներին, հեռանկարներին և մի շարք այլ հարցերի, հայտնում է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը: Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանի հետ հանդիպմանը երիտասարդ դեսպանները հնարավորություն են ունեցել տեղեկանալու Հայաստանի […]
22:37 12.10.2022
Իրանի հյուսիսում բնակվող թյուրքախոս անջատողականները, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի ժամանակավոր կառավարության կազմկոմիտե են ստեղծել: Փարձագնետները այս ամենի հետևում Բաքվի ու Անկարայի հատուկ ծառայությունների ստվերն են նկատում: Ի՞նչ կառավարության մասին է խոսքը և ինչու՞ հենց հիմա. «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Սա հատուկ ծառայությունների նախաձեռնած ավանտյուրա է, և այստեղ հատկանշական է, որ այս «Կազմկոմիտե» […]
22:18 12.10.2022
Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը), 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով […]
22:07 12.10.2022
Վալանսի քաղաքապետ և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ֆինանսների, ընդհանուր կառավարման և մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Նիկոլա Դարագոնն իր պատվիրակության, ՀԲԸՄ Վալանսի նախագահ Քևին Մարգարյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել հյուրերին այս դժվարին օրերին Հայաստան ժամանելու և Ֆրանսիայի […]
21:39 12.10.2022
Այսօր «Հորիզոն»-ին Արցախից հեռավար միացած Ռուբեն Վարդանյանը պարզաբանել է նաև, թե ինչու է եկել: Գլխավորը, ըստ էության, միաբանվելու և Արցախի շուրջ համախմբվելու ուղերձ ուներ Ձեր այդ որոշումը, բայց Արցախը միշտ է դրա կարիքն ունեցել: Ինչո՞ւ հենց այս շրջանում որոշեցիք տեղափոխվել և ապրել Արցախում, հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հարցին ի պատասխան՝ Վարդանյանն ասել է. «2020-ի սեպտեմբերի 27-ին, […]
20:54 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տված Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ ժամը 10.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում տան հետնամասի պատուհանը բացելով՝ մտել են տուն և ննջասենյակից գողացել մոտ 650 000 դրամ, ոսկյա մատանի: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, […]
20:45 12.10.2022
Օրեր առաջ Արցախի նախագահը հրապարակայնորեն հայտարարեց, որ հասարակական-քաղաքական գործիչ, ձեռներեց Ռուբեն Վարդանյանին առաջարկել է զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը: Արձագանքելով Արայիկ Հարությունյանի առաջարկին՝ Ռուբեն Վարդանյանն էլ հայտարարեց, թե առաջիկա օրերին շարունակելու է իր շփումները տարբեր մարդկանց հետ, որից հետո միայն կկարողանա պատասխանատու որոշում ընդունել: Հիշեցնենք՝ արդեն մեկ ամսից ավելի է՝ Ռուբեն Վարդանյանը, հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվել […]
19:21 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին ճանաչողական այցով Վայոց ձորի մարզում էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության, գյուղատնտեսության, գինեգործության, զբոսարջության ոլորտներին և համագործակցության գլխավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Նիկո Սխերմերսին՝ Վայոց ձորի մարզ այցի և համագործակցության պատրաստակամության համար։
19:02 12.10.2022
Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության անկախության 31 ամյակի, արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա, ինչպես նաև Երևան քաղաքի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար փրկարարական վարչության մի շարք աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի համապատասխան հրամաններով պարգևատրվել են մեդալներով և շնորհակալագրերով: Պարգևատրման արարողությանը ներկա են […]