TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+37.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքների համար հրավիրվել են իրանցի վարպետներ

10:25 10.10.2022

Մայր տաճարի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան թաղերն ամբողջությամբ ապամոնտաժվել են՝ վերաշարելու նպատակով։ Այստեղ աշխատում են Իրանից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Պատճառն այն է, որ տաճարի կեղծ թաղերը աղյուսաշար են, իսկ աղյուսի հետ լավագույնս կարողանում են աշխատել հենց իրանցի վարպետները։

̰
Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:18 10.10.2022

Հիմնանորոգվում է Հ-33, /Մ-3/ Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը, հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: 8.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Լոռու մարզով։ Այս պահին տարբեր հատվածներում ընթանում են վաքերի տեղադրման, մայթերի կառուցման, հողային, ասֆալտապատման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։ […]

̰
Քաղաքացիները դիմել են փրկարարների օգնությանը

09:02 10.10.2022

Հոկտեմբերի 7-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Փրկարարները բացել են փակ դռները

08:43 10.10.2022

Հոկտեմբերի 7-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Կապան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

̰
Կդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

08:05 10.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-17:00 Միրաքյան, Սարգսյան փողոցներ, Աջափնյակի թաղապետարան, Սեբաստիա փ. 24/2, 30ա, 30բ, 24/1 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արեշ 2փ. 1-30; 4փ. 1-46 սեփական տներ, Մուրացան փ. 130-138 (զույգ) սեփական տներ, Բագրատունյաց […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 09.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Քաջարան և Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Արցախի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ավարտից հետո ընտրողների 41.72 % մասնակցություն է գրանցվել

20:40 09.10.2022

Արցախի մի քանի համայնքներում անցկացվել են ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից […]

̰
Բրիտանացի միլիարդատերը խոստացել է չջեռուցել իր առանձնատունը՝ ի հեճուկս Պուտինի

19:00 09.10.2022

Բրիտանացի միլիարդատեր Ջոն Քոդվելը որոշել է այս ձմռանը չջեռուցել իր առանձնատունը, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ավելի քիչ դոլար» ստանա, հոկտեմբերի 9-ին հայտնել է Mirror-ը: «Ես գիտեմ, որ մենք վառելիքի ճգնաժամ ունենք, և բոլորն անհանգստացած են, որ մենք պետք է ավելի քիչ էներգիա օգտագործենք։ Ես մտադիր եմ կյանքի կոչել այն, ինչ քարոզում եմ։ Ես պատրաստվում […]

̰
Համոզված եմ, որ ամեն հաջորդող հոբելյանին Երևանն էլ ավելի է գեղեցկանալու և զարգանալու․ Տիգրան Ավինյան

18:11 09.10.2022

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804- ամյակի առթիվ « Սիրելի երևանցիներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2804 ամյակի առթիվ: Դարեր շարունակ մեր քաղաքը դժվարությունների միջով մաքառելով, փոփոխվելով ու զարգանալով՝ հասավ մեզ իր այսօրվա տեսքով, հիմա արդեն մեզնից՝ յուրաքանչյուրիցս է կախված մեր սիրելի քաղաքի բարելավումն ու շենացումը: Համոզված եմ, որ […]

̰
Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17.00-ի դրությամբ կազմել է 35.62 %

17:50 09.10.2022

ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 596 ընտրող կամ ընտրողների 35.62 % : Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.   Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից 114 կամ 67.86 % Մոխրաթաղ– 264 ընտրողներից 138 կամ 52.27 % Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 61 կամ […]

̰
Արցախի ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցությունը ժամը 14։00-ի դրությամբ կազմել է 25.88 տոկոս

15:35 09.10.2022

ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 433 ընտրող կամ ընտրողների 25.88 % : Տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ-ից։ Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտակերտի շրջան Ծմակահող– 168 ընտրողներից 97 կամ 57.74 % Մոխրաթաղ– 264 ընտրողներից 122 կամ 46.21 % Նոր Ղազանչի – 123 […]

̰
Հայ խաղաղապահները մասնակցում են միջազգային զորավարժությունների

14:56 09.10.2022

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքի մերձակայքում տեղակայված ԱՄՆ Հետևակային ստորաբաժանումների պատրաստման կենտրոնում մասնակցում է միջազգային զորավարժությունների, որոնք Կոսովոյում առաքելություն իրականացնելու նախապատրաստական փուլ են հանդիսանում: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դասընթացներին և զորավարժությանը տեղում հետևելու նպատակով կենտրոն է այցելել ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանը և հանդիպումներ ունեցել կենտրոնի զորավարժությունների պլանավորման […]

̰
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

13:24 09.10.2022

Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է […]

̰
Էրեբունի-Երևանը 2804 տարեկան է

11:59 09.10.2022

Էրեբունի-Երևանը  նշում է հիմնադրման  2804-ամյակը։ Տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել է։ Հիշեցնենք, «Էրեբունի-Երևան»-ի պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը հասկանալի պատճառով չեղարկվել են:

̰
Աբովյան քաղաքում շչակ է փորձարկվելու

11:07 09.10.2022

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰
Սպանդարյան բնակավայրում շչակ է փորձարկվելու

10:19 09.10.2022

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրում շչակ է փորձարկվելու: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը

23:45 08.10.2022

Երևանում այսօր և հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում այսօր և հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաներում, 9-ի […]

̰
Երկու եղբայր, երկուսն էլ ապագա ռազմական օդաչու. «Զինուժ»-ի անդրադարձը նորակոչիկների պատրաստվածությանն ու հրետանավորների զինվորական առօրյային

23:30 08.10.2022

Մարտական ուժեղացված հերթապահություն առաջնագծում։ Ժամկետային զինվորները շարունակում են սրբորեն պահել իրենց վստահված առաջնագիծը։ Պատրաստություն թիկունքում հանուն հայրենիքի անվտանգության և պաշտպանության։ Նորակոչիկներն ամեն օր սերտում են զինվորական գործն ու սպասում դիրքեր բարձրանալու իրենց հերթին։ Երկու եղբայր՝ երկուսն էլ ապագա ռազմական օդաչու։ Զինուժի oբյեկտիվում ավիացիոն համալսարանի կուրսանտներ Չոբանյան եղբայրներն են։ Հրետանավոր զինվորների առօրյան ու պատրաստությունը։ Երկամյա ծառայություն […]

̰
Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արհավիրքները հաղթահարելու համար մեր հայրենիքը կարիքն ունի աշխարհասփյուռ ժողովրդի համախմբման. Գարեգին Երկրորդ

23:08 08.10.2022

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողությանը, որի ընթացքում իր օրհնությունն ու պատգամն է բերել համագումարի մասնակիցներին, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Իր խոսքում նա ասել է. «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո նախագահ Հայկական […]

̰
«Էրեբունի-Երևան»-ի պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը հասկանալի պատճառով չեղարկվել են. Հրաչյա Սարգսյանի ուղերձը

21:26 08.10.2022

Շնորհավոր տոնդ, 2804-ամյա, բայց միշտ երիտասարդ, մեր սրտի մայրաքաղաք Երևան, նման գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ուղերձ հղելով Երևանի 2804-ամյակի կապակցությամբ: Հավելել է, որ «Էրեբունի-Երևան»-ի պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը հասկանալի պատճառով չեղարկվել են:

̰
Տաշիրում բուռն թափով ընթանում է 31մլն դոլարանոց կաթնատու և խոզաբուծական համալիրի շինարարությունը. Վահան Քերոբյան

21:17 08.10.2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում պատմել է գյուղատնտեսական խոշոր ծրագրի մասին: Մասնավորապես գրել է. «Երբ մեկ տարի առաջ Դավիթ Երեմյանը պատմեց իր խոշոր գյուղատնտեսական ներդրումային ծրագրի մասին, որտեղ մեծ դեր պիտի ունենար կառավարությունը, ես ոգևորվեցի, քանի որ իդեալական նախագիծ էր՝ բարձր արտադրողական, խոշոր, միջազգային ֆինանսավորմամբ գյուղատնտեսական նախագիծ, որի հետևում կանգնած է փորձառու […]

̰
Ռուսներն ավելի շատ ապաստան են խնդրում Ֆինլանդիայից

19:53 08.10.2022

Ֆինլանդիայում կտրուկ աճել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից ապաստան տրամադրելու դիմումների թիվը։ Այս մասին հայտարարել է երկրի միգրացիոն ծառայությունը,  գրում են ռուսական լրատվամիջոցները։ Գործակալությունը հայտնել է, որ ռուսները տարեկան 200-500 դիմում էին ներկայացնում։ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից երկու շաբաթ անց միգրացիոն ծառայությունն արդեն ստացել է ավելի քան 300 դիմում ՌԴ քաղաքացիներից, իսկ տարեսկզբից 724 դիմում է […]

̰
Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ կոմիտեի մի շարք աշխատակիցներ արժանացել են տարբեր պարգևների և խրախուսանքների

18:52 08.10.2022

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևներ է հանձնել Կոմիտեի մի շարք աշխատակիցների: ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները՝ մասնավորապես նշելով. «Մեր աշխատանքով այսօր պետք է ամուր կանգնած լինենք […]

̰
Մանրամասն քննության առարկա են դարձել ագրեսիայի ակտերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները․ ՀՀ ՔԿ

18:25 08.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը  ելույթով է հանդես եկել է Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ անցկացված  հանդիսավոր նիստի ընթացքում՝ ներկայացնելով  Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գործառույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատել կատարված աշխատանքի հիմնական արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ, Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի […]

̰
Քաղցկեղը դատավճիռ չէ. ՈՒԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին բացվեց Պալիատիվ ծառայության կլինիկան

16:57 08.10.2022

75 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը: Հոբելյանական այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, բացվեց նաև կենտրոնի բակում կառուցված նոր Պալիատիվ ծառայության կլինիկան: Իր տեսակի մեջ եզակի համարվող կլինիկան ունի 30 մահճակալ, հիվանդներն այստեղ կստանան որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմի անդամներն էլ կաշխատեն ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ: […]

̰
Ձերբակալվածի և նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է 200 գրամից ավելի մարիխուանա

12:48 08.10.2022

Աշտարակի քրեական հետախույզները ստացած տեղեկությունն իրացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին մեկնել էին Կարբի: Երեկոյան ժամը վեցին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել են նույն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու և տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ 10 գրամից ավելի քաշով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Դեպքի առթիվ […]

̰
Բաց երկխոսությունը առանցքային է տարածաշրջանային կայունության համար. տեղի է ունեցել «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովը

12:11 08.10.2022

Տեղի է ունեցել «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովը, որին մասնակցել է նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Փոխնախարարը ներկայացրել է առողջապահական ոլորտում ճգնաժամային կառավարման հիմնախնդիրներն ու լուծման ուղիները։ APRI Armenia-ն անկախ, անկուսակցական վերլուծական կենտրոն և քաղաքականության արագացուցիչ է, որը գործարկվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ լուծելու Հայաստանի ներուժը […]

̰
Փոս փորելիս հողաքարային զանգվածը փլվել է քաղաքացու վրա

00:02 08.10.2022

Հոկտեմբերի 7-ին, ժամը 20։08-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում փոս փորելիս հողաքարային զանգվածը փլվել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով վերջինս արգելափակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Խուդավերդի քար» կոչվող հատվածում Ս. Ե.-ն (ծնված 1953 թ.) արգելափակվել է փոսի մեջ և ստացել մարմնական […]

̰
Հայաստանն անընդմեջ արտակարգ իրավիճակների ռիսկային գոտում է. Առողջապահության նախարարի ելույթը Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման փակմանը

23:25 07.10.2022

«Պատերազմ, առողջապահական արտակարգ իրավիճակ, երկրաշարժ. Հայաստանն անընդմեջ արտակարգ իրավիճակների ռիսկային գոտում է»,- Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) 5-րդ գլոբալ հանդիպման փակմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը վստահեցնում է` Հայաստանը ԱԱԲԹ զարգացման գործում ճիշտ ուղու վրա է, և նման միջազգային քննարկումները բացառիկ հնարավորություն են փորձի փոխանակման, հմտությունների կատարելագործման համար:  

̰
Կամավոր հրշեջ-փրկարարների վերապատրաստում, արագ արձագանք արտակարգ դեպքերին. ԱԻՆ-ը ամփոփել է շաբաթը

22:15 07.10.2022

Հրդեհների մարում, կենցաղային կանչերի սպասարկում. հրշեջ-փրկարարական կամավորական հենակետերում աշխատանքները շարունակվում են, այս մասին պատմում է ԱԻՆ 911 հաղորդաշարը: Ամենախոշոր հրդեհը եղել է Խոսրովի անտառում, որտեղ տարածքը բարդ էր, լեռնային, անձնակազմի ու մեքենաների համար բարդ էր բարձրանալն ու ջուր բարձրացնելը, բայց կարողացել են հաղթահարել դժվարությունները, ներկայացված ռեպորտաժում պատմել են կամավոր հրշեջ-փրկարարները: Անդրադարձ է կատարվել նաև «Տեխնիկական […]

̰
BACK_TO_TOP