TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունները համալրվել են «UAZ Patriot» նոր ավտոմեքենաներով

11:57 23.09.2022

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով: Փոխադրամիջոցները ձեռք են բերվել կառավարության կողմից 2022 թվականի հուլիսին ԱԻՆ-ին տրամադրած 1,2 միլիարդ դրամից առանձնացված գումարով: Հատկացման մի մասը տրամադրվել է գերատեսչության տարբեր ստորաբաժանումների շենք-շինությունների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Ընդհանուր առմամբ գնվելու է «UAZ Patriot» մակնիշի 19 նոր ավտոմեքենա՝ 8 […]

̰
«Կոչումով փրկարար» Սաշա Ավանեսյան

11:49 23.09.2022

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը անդրադարձ է կատարել փրկարարական ծառայության աշխատակից, պահակախմբի պետ Սաշա Ավանեսյանի գործունեությանը: Մանրամասն՝ տեսանյութում:

̰
Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս. Գլխավոր դատախազությունն ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե

11:43 23.09.2022

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ կազմել է 128 մլն […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 22-ից 23-ը

11:35 23.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, կողոպուտի և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի […]

̰
«Ուազ-3741»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

11:27 23.09.2022

Սեպտեմբերի 22-ին  Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով «Ուազ-3741»-ի վարորդը՝ 73-ամյա վարորդը՝ Անդրանիկ Օխանյանը, հիվանդանոցում մահացել է: Հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՈւԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 62-ամյա ուղևոր Գագիկ Շահբազյանը մահացել է, […]

̰
Կդադարեցվի Լոռու մարզի Գոգարան համայնքի գազամատակարարումը

09:31 23.09.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գոգարան համայնքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

̰
Քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն

09:26 23.09.2022

Սեպտեմբերի 20-23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Ոստան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Ինչպե՞ս երկարացնել սմարթֆոնի մարտկոցի «կյանքը». փորձագետ

09:20 23.09.2022

Սմարթֆոնի մարտկոցն ավելի երկար կծառայի, եթե հետևեք որոշակի կանոնների, նշել է NTV հեռուստաալիքի «Տեխնոլոգիաների հրաշք»  հաղորդաշարի հեղինակ և վարող Սերգեյ Մալոզեմովը։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչ գործոններ են հանգեցնում մարտկոցի քայքայմանը։ «Հեռախոսի մարտկոցի արագ շարքից դուրս գալը հաճախ կապված է սարքը 100%-ով լիցքավորելու կամ ամբողջովին լիցքաթափելու սովորության հետ: Ժամանակակից լիթիում-իոնային մարտկոցները […]

̰
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:57 23.09.2022

Սեպտեմբերի 22-ին, ժամը 21:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 113-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1984 թ.) […]

̰
Իրանն արգելափակել է Instagram-ն ու WhatsApp-ը

23:32 22.09.2022

Instagram հավելվածը (պատկանում է Meta կազմակերպությանը, որը ճանաչվում է որպես ծայրահեղական Ռուսաստանի Դաշնությունում) և WhatsApp մեսենջերը (ևս Meta-ին պատկանող) հասանելի չեն Իրանում, սեպտեմբերի 22-ին հաղորդել է իրանական Fars News գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի երեկոյան Իրանում այդ ծառայությունների հասանելիությունը պատկան մարմինների կողմից սահմանափակվել է։ Որպես պատճառ նշվում է, որ սահմանափակումները մտցվել են «ազգային անվտանգության հիմքերը խարխլող […]

̰
Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:10 22.09.2022

Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։

̰
Խոսրովի անտառում առկա է հրդեհի երեք ծխացող օջախ. սահմանվել է հերթապահություն

22:44 22.09.2022

Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Զարեհ Սինանյանը Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրենի հետ քննարկել է արևմտահայերենի պահպանման և զարգացման որոշ գործնական քայլեր

22:37 22.09.2022

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին: Այս օրերին Երևանում կայանում է «Հայկական սփյուռքի հետազոտության» (The Armenian Diaspora Survey) շնորհանդեսը, որը ուսումնասիրել է սփյուռքում առկա հանրային կարծիքը, ինչպես նաև հայկական համայնքներում առկա հարցերն ու մտածելակերպի առանձնահատկությունները: «Ուսումնասիրությունն իրականացվել է 10 երկրի 40 համայնքում 2018-2022 […]

̰
Տեղի է ունեցել դատական իշխանության և լրատվամիջոցների միջև վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը. ԲԴԽ

22:26 22.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում տեղի ունեցավ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ դատական իշխանության և լրատվամիջոցների միջև վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը: Քննարկմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի […]

̰
Թոքաբանության ազգային կենտրոնում ԱՆ փոխնախարարների հետ քննարկվել է պերիֆերիկ տուբերկուլոզային լաբորատորիաների ներդրման գործընթացը

22:20 22.09.2022

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, փոխնախարար Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Թոքաբանության ազգային կենտրոնում էին, հայտնում է բուժհաստատությունը: Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան առաջիկայում շահագործման հանձնվող թթվածնային կայանի կառուցվածքին, այցելեցին թոքաբանության բաժանմունք, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված դեղատնային պահեստներ, որտեղ հակատուբերկուլոզային դեղորայքի պահեստավորումն իրականացվում է բարձր մակարդակով, նորմերին համապատասխան պայմաններում։ Նախարարության գործընկերներին ներկայացվեց նաև […]

̰
Միջնորդություն է ներկայացվել կարճել Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը

22:14 22.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը, հայտնում է ԲԴԽ-ն: Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ թիվ ԵՔՐԴ/0197/01/08 քրեական գործով դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, […]

̰
«Մոսկվա- Երևան» շուրջ 5.000 $, «Մոսկվա-Դուբայ»՝ 9.000 $․ մեր օրեր. Արտյոմ Երկանյանի անդրադարձը

20:40 22.09.2022

Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո կտրուկ թանկացել են դեպի Հայաստան ավիատոմսերի գները: Հազարավոր ռուսաստանցի հայեր, ռուսներ և այլազգիներ, Հայաստան գալու հնարավորություն են փնտրում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: « Օնլայն վաճառքների ծավալները մոտ 3 անգամ կտրուկ աճեցին, ընդ որում , որոշ ուղղություններով, տոմսերի գները 20 անգամ են աճել: Ամենապահանջված ուղղություններն […]

̰
ՀԱՊԿ առաքելությունը Ստանիսլավ Զասի գլխավորությամբ այցելել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող շրջան

20:25 22.09.2022

Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։

̰
Չինաստանում երկրաշարժից հետո 17 օր կորած տղամարդուն ողջ են գտել

20:12 22.09.2022

Փրկարարները հայտնաբերել էին միայն դեն նետված հագուստ և ենթադրել, որ նա մահացել է հիպոթերմիայից:

̰
Մակրոնը խոսել է ազատ ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամի մասին

19:23 22.09.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «ժողովրդավարությունների գլոբալ ճգնաժամի» մասին, որի պատճառը, ըստ նրա, բաց հասարակությունների խոցելիությունն է, հայտնում է CNN-ը։ «Ես կարծում եմ, որ մենք ունենք ժողովրդավարությունների մեծ ճգնաժամ, ինչը ես կանվանեի ազատ ժողովրդավարություններ: Դուք պետք է դա ընդունեք: Ինչո՞ւ: Նախ, որովհետև բաց հասարակությունները, բաց և լիովին համագործակցող ժողովրդավարությունները ճնշում են ձեր ժողովրդին: Դա […]

̰
Ուշիի ոլորաններում 3 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է բեռնատարի վարորդը

19:07 22.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են  Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նշենք, որ հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2022թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի՝ […]

̰
Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է երկու ոստիկանի ազատել ծառայությունից

18:53 22.09.2022

Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվել և քննարկվել են […]

̰
«Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ». գործողությունների ուղեցույց ԱԻՆ-ից ու Երևանի քաղաքապետարանից

18:30 22.09.2022

«Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ». թեմայի շուրջ այսօր Մեդիա կենտրոնում քննարկում է անցկացվել, և գործողությունների ուղեցույցը ներկայացրել են ԱԻՆ-ն և քաղաքապետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչները: «Ամենակարևորը` չպետք է խուճապի մատնվել, հասկանալ իրավիճակը, եթե գտնվում ես տանը, առաջնորդվել համապատասխան ուղեցույցներով. առաջինը հագնվում եք դուք, հագցնում եք ձեր երեխաներին, եթե կան ծերեր, օգնում եք նաև հագնվել նրանց, վերցնում […]

̰
Հաջողվել է դուրս բերել 9 օր շրջափակման մեջ գտնված 2 զինծառայողի. ՊՆ

18:11 22.09.2022

9 օր շրջափակման մեջ գտնված մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

̰
Ի՞նչ որոշումներ ընդունվեցին կառավարության այսօրվա նիստում

17:54 22.09.2022

Հաստատվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած ընտանիքների աջակցության չափը, «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում գերակա շահ է ճանաչվել 33 հողամաս, միջին նորոգման ծրագրերն ավարտելու համար էլ կհատկացվի 1 մլրդ 325 մլն դրամ: Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մաթևոսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ պայթյուն՝ հրդեհի […]

̰
Ունեցել ենք 2 կին և առնվազն 1 հաշմանդամություն ունեցող տղամարդ, որ չի կարողացել լքել տարածքը. ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ

15:08 22.09.2022

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստում է արտահերթ հրապարակային երկրորդ զեկույցը Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը: Նա ներկայացրել է որոշ մանրամասներ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին: «Ունենք 7600 տարհանված անձ, մոտ 1500 երեխա և 100-ին մոտ […]

̰
Կառավարությունը գումար է հատկացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու համար

15:06 22.09.2022

Կառավարության որոշմամբ նախատեսվում է օգնություն տրամադրել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին: Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու, առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է այս երեք մարզերին (6 համայնքներ) հատկացնել 50.0 մլն-ական դրամ:

̰
Ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն. հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

14:14 22.09.2022

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գանձակ բնակավայրում կրակոցներ են։ Բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խմբեր են մեկնել Գանձակ։ Երբ Հակոբ Պարոնյան փողոցում իրավապահները փորձել են վնասազերծել 41-ամյա զինված տղամարդուն, նա ինքնաձիգով կրակահերթ է արձակել օդ ու արագ մտել իր առանձնատան բակ։ Առանձնատունը շրջափակվել է։ 41-ամյա տղամարդը, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 20-22-ը

13:00 22.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 11-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 2-ական, […]

̰
«Մեծամոր» հնավայրի տարածքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ

12:57 22.09.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել են բացառիկ գտածոներ: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշվում է, որ դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 22 դամբարանից հարավ-արևելք տեղակայված N 23 դամբարանում: Ըստ նախարարության՝ […]

̰
BACK_TO_TOP