12:39 22.09.2022
Կառավարության սեպտեմբերի 22-ի հերթական նիստում կատարվել է վերաբաշխում և ընդհանուր 30 կմ 4 ճանապարհահատվածներում միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 1մլրդ 325 մլն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:35 22.09.2022
Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակին, նշել է. «Տուժածները դիմել են բժշկական օգնության: Երկուսը դուրս են գրվել արդեն, մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար: Այդ պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»: Նշենք, որ երեկ […]
11:42 22.09.2022
Այսօր կառավարությունում քննարկվել է ««Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է տուժածներին տրամադրվելիք սոցիալական աջակցության չափը: «Նախագծով […]
11:19 22.09.2022
Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Օրակարգի հարցերից առաջինը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» օրինագիծն էր: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է, որ 2 մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը, […]
10:36 22.09.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել տեսչական մարմնի կողմից 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 09-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 13 դեպքով հաշվարկվել է 12.080.350 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված […]
09:46 22.09.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ՝ 5 չափաբաժնով (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/32Շ)՝ ☑️Հ-70, Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ27+500 հատված ☑️Տ-5-69, /Հ-70/ – Ահնիձոր ավտոճանապարհի կմ0+000 – կմ4+000 հատված ☑️/Հ-70/ – Քարինջ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+500 հատված ☑️Տ-5-82, /Հ-70/ – Լորուտ ավտոճանապարհի կմ0+000 – կմ1+600 հատված […]
09:18 22.09.2022
Սեպտեմբերի 19-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 36 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
09:11 22.09.2022
Մանկաբույժ Մարիամ Սայֆուլինան պատմել է, թե ինչ մթերքներ է օգտակար ուտել աշուն-ձմեռ ժամանակահատվածում՝ առողջությունը բարելավելու համար։ մասնագետների խորհուրդները մեկ հոդվածում մեկտեղել է Iz.ru-ն: RIAMO-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ աշնանն ու ձմռանը օրգանիզմն աջակցության կարիք ունի։ Այսպիսով, այս պահին դուք պետք է ձեր սննդակարգում ներառեք ավելի շատ կանաչ մրգեր և բանջարեղեն, քանի որ դրանք […]
08:52 22.09.2022
Սեպտեմբերի 18-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
20:18 21.09.2022
Իրանում հինգերորդ գիշերը շարունակվել են բողոքի ցույցերը՝ 22-ամյա ուսանողուհու՝ Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Ուսանողուհին ձերբակալվել էր ոստիկանության կողմից հիջաբը սխալ կրելու համար: Երեք օր անց Մահսա Ամինին մահացել էր։ Ի նշան բողոքի՝ կանայք ամբողջ երկրում այրում են հիջաբներն ու կտրում իրենց մազերը։ Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Վերջերս իրանցի աղջիկները սկսել […]
19:30 21.09.2022
ԱՄՆ-ում 47 մարդու մեղադրանք է առաջադրվել Covid-19 համավարակի ընթացքում 250 միլիոն դոլարի յուրացման համար՝ որպես պետական մանկական սննդի օգնություն: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է «BBC»-ն։ Ըստ տեղեկությունների՝ ապօրինի յուրացված գումարով ամբաստանյալները ԱՄՆ-ում, Թուրքիայում և Քենիայում գնել են անշարժ գույք, շքեղ մեքենաներ և շքեղ իրեր։ Հետաքննության տվյալներով՝ խարդախ սխեմայի կազմակերպումը ղեկավարել է «Կերակրե՛ք մեր ապագան» հասարակական կազմակերպությունը։ […]
19:15 21.09.2022
Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական պաշտոնյաներից, հոգևոր այրերից զատ, մեր երկրին շնորհավորական ուղերձներ են հղել նաև աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, համաշխարհային ճանաչում ունեցողներ: Հիմնականում ուղերձները Անկախ Հայաստանի լիիրավ իրավունքները հարգելու, հավաքական կամքի ու ոգու, միասնականության, հայոց պետականությունն անխախտ պահելու մասին են: Շնորհավո՛ր, տոնդ, անկախ Հայաստան. աշխարհի տարբեր […]
19:00 21.09.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը՝ 09:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գյումրի քաղաքի՝ Գ. Նժդեհի հրապարակի 2, 4 շենքերի և կոտորակների, թիվ 139 տնակային տարածքի, Ախուրյանի խճուղու, Օդանավակայան թաղամասի, Արևելյան թաղ. 1, 2, 3 շենքերի, Բաղրամյան, […]
18:39 21.09.2022
Բելգիացիները դուրս եկել Բրյուսելի փողոցներ՝ պահանջելով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագները։ Ակցիան կազմակերպել են բելգիական արհմիությունները։ Բողոքի ցույցի են հավաքվել է ավելի քան 10 հազար մարդ, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։ Բելգիայի արհմիությունների համադաշնության ղեկավար Թիերի Բոդսոնի խոսքերով՝ վերջին ամիսներին ծախսերը եռապատկվել են՝ հասնելով ամսական 700 եվրոյի: Իշխանությունների կողմից էներգիան խնայելու կոչերն անիմաստ են, ասել […]
14:17 21.09.2022
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ: «Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին: Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով: Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից […]
12:37 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն։ Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին, […]
12:14 21.09.2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հիվանդանոցներում արդեն բավական դուրսգրվածներ ունենք: Ե՛վ մեր բոլոր վիրավոր զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա»,-ասաց Ավանեսյանը՝ հույս հայտնելով, […]
11:49 21.09.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առիթով, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է: Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր» երգի տողերը, որոնք կարծես մեր խնդիրների լուծման բանալին լինեն՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս մեր տեղում առավելագույնս կատարել մեր պարտքը առ հայրենիք։ Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու […]
11:44 21.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի ժողովուրդ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը մենք նշում ենք մեր երկրի համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում, երբ պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և պաշտպանելու հաստատակամությամբ: Անկախության կերտման ու պաշտպանության […]
10:46 21.09.2022
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ, որում նաև նշել է. «Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի: Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին»։
10:06 21.09.2022
Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին, հայտնել, որ առավոտյան 8:30-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա։ Հարցին, թե երեկ Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավոր կա, Թորոսյանը բացասական պատասխան է տվել։ Ինչ վերաբերում է դիրքային կորուստներ ունենալ–չունենալուն, Թորոսյանը նշեց` կորուստների ճշգրտման աշխատանքներ են […]
09:33 21.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, 31-րդ տարեդարձը: Այն խորհրդանշում է համամարդկային ու ազգային արժեքներին հայ ժողովրդի հավատարմությունը, այդ արժեքների համար պայքարելու նրա անսասան կամքն ու ազատատենչ ոգին: Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական […]
09:22 21.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր: Հանրաքվեի էր դրված […]
09:14 21.09.2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, դիմել է մասնավորապես սփյուռքի հայրենակիցներին, իր խոսքում անդրադարձել է հայրենիքի՝ բարձրագույն արժեք լինելու գաղափարին, իր խոսքում մասնավորապես ասել է. «Ցավոք այսօր մեր հայրենիքն ու անկախությունը վտանգված են. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ևս մեկ անգամ դիմեց լայնածավալ հարձակման ՀՀ սուվերեն անկախ տարածքի […]
09:00 21.09.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները և Ասիական զարգացման բանկի պատվիրակության անդամներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 եւ Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատված։ Տեղում քննարկվել են աշխատանքային հարցեր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
08:23 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին, ժամը 03։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտակա հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։47-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։
08:15 21.09.2022
Այսօր սեպտեմբերի 21-ն է, նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում հայ ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: 1991 […]
22:05 20.09.2022
Թուրքիան հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում հարցերի դիվանագիտական կարգավորման օգտին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը։ «Թուրքիան երբեք չի աջակցել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը և հանդես է գալիս ԳՀՀԾ-ով նախատեսված հարցերի դիվանագիտական կարգավորման օգտին»,- […]
21:57 20.09.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլիին, տնտեսական անվտանգության տարածքային ներկայացուցիչ Սարգիս Մարտիկյանին, Կարմիր Խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։ Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցի նպատակն էր՝ ծանոթանալ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի […]
20:05 20.09.2022
Նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում․ քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած առաջնային սոցիալական կարիքների բավարարմանը վերաբերող մի շարք հարցեր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում։ Այցի շրջանակում նախարարը, մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի […]