«Մոսկվա- Երևան» շուրջ 5.000 $, «Մոսկվա-Դուբայ»՝ 9.000 $․ մեր օրեր. Արտյոմ Երկանյանի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

«Մոսկվա- Երևան» շուրջ 5.000 $, «Մոսկվա-Դուբայ»՝ 9.000 $․ մեր օրեր. Արտյոմ Երկանյանի անդրադարձը

20:40 22.09.2022

Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո կտրուկ թանկացել են դեպի Հայաստան ավիատոմսերի գները: Հազարավոր ռուսաստանցի հայեր, ռուսներ և այլազգիներ, Հայաստան գալու հնարավորություն են փնտրում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

« Օնլայն վաճառքների ծավալները մոտ 3 անգամ կտրուկ աճեցին, ընդ որում , որոշ ուղղություններով, տոմսերի գները 20 անգամ են աճել: Ամենապահանջված ուղղություններն են դեպի Հայաստան, Ղազախստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և ԱՄԷ քաղաքները: Եթե երեկ առավոտյան, մինչև զորահավաքի լուրը, Մոսկվա-Երևան տոմսը կարելի էր գնել 12.000 ռուբլիով, ապա երեկոյան գինը հասել էր արդեն 154.000 ռուբլու, իսկ այսօրվա ընթացքում՝ 268.000 ռուբլի արժե, ինչը մոտ 4500 դոլար է, ասում են օրվա ընթացքում էլ ավելի է գինն աճել և այս պահի դրությամբ ավելի մեծ թվերի մասին է խոսքը: Թանկ է դեպի Ստամբուլ տոմսը: Ցերեկը 5600 դոլար էր, իսկ ամենաթանկը դեպի Դուբայ տոմսն է, որը ցերեկն արժեր 9000 դոլար»,- նշեց Երկանյանը:

Շատերը փորձում են Հայաստան հասնել ցամաքային սահմանով, և Վերին Լարսի  անցակետում, Ռուսաստանի կողմից մեքենաների կուտակումներ են, ընդգծեց Արտյոմ Երկանյանը և պարզաբանեց, որ շատերն արդեն հաստատված, այստեղ գտնվող հարազատների մոտ են տեղափոխվում, իսկ մի մասն էլ հաշվի է առնում այն, որ ռելոկացիայի համար Հայաստանը շատ լավ պայմաններ է առաջարկում:

Իսկ Ռուսաստանը լքելու հետ կապված կա՞ն սահմանափակումներ, ինչ օրենք է այդ ուղղությամբ կիրառվելու, վերաբերելու՞ է այն հայաստանցիներին և ինչու՞ է  Հայաստանում ռուսական «Միր» բանկային քարտերը չսպասարկելու որոշում ընդունվել. հարցերի վերաբերյալ Արտյոմ Երկանյանի ներկայացրած մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

21:26 20.06.2025

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...

BACK_TO_TOP