19:30 20.09.2022
Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Էստոնիան, Լիտվան և Լատվիան փակեցին մուտքը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, Ստամբուլը կարևոր նշանակություն ձեռք բերեց վերջիններիս համար՝ որպես արևմտյան շրջագայության համար տարանցման կարևոր ուղի։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ի դեպ, Մերձբալթյան վերոհիշյալ 3 երկրները և Լեհաստանը սեպտեմբերի 19-ից արգելել են Ռուսաստանի քաղաքացիների մուտքը այնտեղ նույնիսկ նաև այն դեպքում, եթե […]
19:22 20.09.2022
Ռուսական «Առաջին ալիքի» «Время покажет» հաղորդաշարի հաղորդավար Անատոլի Կուզիչովը եթերում ներողություն է խնդրել նախորդ եթերի ժամանակ իր թույլ տված սխալի համար, որի ընթացքում նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական վերջին բախումները տեղի են ունեցել ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում, այլ Լեռնային Ղարաբաղում: «Ես երեկ հիմարություն ասեցի, սխալվեցի, ու չուղղեցի: Այստեղի մեր փորձագետներից ոմանք հետո ինձ ուղղեցին, […]
18:47 20.09.2022
Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը […]
18:41 20.09.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալլելոյին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարար Անդրեասյանը ներկայացրել է ներկայումս ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանց արդյունքները, մասնավորապես խոսել է Հայաստանում ներքին գործերի նախարարության […]
15:54 20.09.2022
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեսանյութում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:54 20.09.2022
Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Չինցիա Բոնֆրիսկոն դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ու դրան հետևած միջազգային լռությունը: «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ եվրոպական լռությունը, այս օրերի զինադադարից հետո չպետք է դառնա բախումների ժամանակ կատարվածի մեղսակիցը նույնպես։ Ռազմաճակատից մեզ են հասնում հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների և խոշտանգումների ռազմական ծանր հանցագործությունների ցուցմունքներ, տեսանյութեր […]
13:39 20.09.2022
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների մարմիններ։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է լուրը, թե հայկական կողմին են փոխանցվել 95 զինծառայողների մարմիններ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
13:00 20.09.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Քննարկվել է ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Հիշեցնենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն Ասիական զարգացման բանկի հատկացրած վարկային միջոցներով իրականացնում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին, մոտ 42կմ), Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի (18.7կմ) վերակառուցումը, ինչպես նաև […]
12:55 20.09.2022
Պայմանավորված սահմանին տիրող իրադրությամբ՝ ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին։ Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել զանգելով՝ 911, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 712 444, 010 360 684, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
12:52 20.09.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 19-ին խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի դատախազությունում։ Հանդիպմանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազության և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները։ Աննա Վարդապետյանը խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ կարևորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։ «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում […]
12:46 20.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու […]
12:35 20.09.2022
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ։ Այսպես՝ 2022թ.-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է՝ 2021թ.-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու […]
12:29 20.09.2022
Կառուցապատող Ս․ Գասպարյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց, իսկ այդ խախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.7-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, իսկ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ համաձայն՝ շինարարություն իրականացնողները […]
12:07 20.09.2022
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Նախարար Բաբայանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախում տիրող իրավիճակին։ Նախարարը նշել է, որ […]
12:01 20.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում նոր չափորոշիչը ներդնելու նպատակով 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը, որոնք Տավուշի մարզում փորձարկվելուց հետո լրամշակվել են: Նշվել է, որ Տավուշի մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի […]
11:51 20.09.2022
Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն էլ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում: Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում: Բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացվում է համայնքների ղեկավարության կողմից: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում է Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ: Արտակարգ իրավիճակների նախարարի և փրկարար […]
11:39 20.09.2022
«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպությունը այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը և ազդու քայլերը՝ ի պատասխան Ադրբեջանի հերթական ագրեսիայի և նկրտումների։ Վեհափառ հայրապետը վերահաստատեց, որ արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով։
11:21 20.09.2022
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը: Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: Նախագահը մասնակցել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի կողմից […]
11:08 20.09.2022
Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողները բուժօգնություն են ստանում զինվորական և քաղաքացիական բուժհաստատություններում, հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ կից ներկայացնելով «Զինուժ Մեդիա»-ի պատրաստած տեսանյութը: «Շնորհակալություն մեր բժիշկներին, որ վիրավոր զինծառայողների շուտափույթ ապաքինման համար զօրուգիշեր աշխատում են»,-գրել է ՊՆ մամուլի քարտուղարը տեսանյութին կից:
10:38 20.09.2022
Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Արցախյան 44 -օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած Արթուր Հովհաննիսյանին: Վեհափառ Տիրոջ օրհնությամբ և Կանադայի հայոց թեմի աջակցությամբ սերժանտը կմեկնի Կանադա`ստանալու անհրաժեշտ բուժում և բարձրակարգ պրոթեզավորում:
00:11 20.09.2022
Ճապոնիայում 9 մլն մարդ են տարհանում «Նանմադոլ» ավերիչ թայֆունի պատճառով, տեղեկացնում է BBC-ն։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս թայֆունը կհասնի Ճապոնիայի ամենամեծ կղզի՝ Հոնսյու։ Երկրի իշխանությունները կարգադրել են տարհանել 9 մլն մարդու։ Սա մեկն է առավել սարսափելի թայֆուններից, որ Ճապոնիան երբևէ տեսել է։ ԱՄՆ-ի թայֆունների նախազգուշացման Միացյալ կենտրոնը (JTWC) «Նանմադոլ» դասակարգել է որպես «սուպերկայֆուն»: Տասնյակ […]
23:56 19.09.2022
Նենսի Փելոսին մեկնեց Հայաստանից: ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի գլխավորած պատվիրակությունը Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ի երեկոյան։ Նա մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ինչն էլ այցին պատմական նշանակություն էր հաղորդում: Երևանում կայացած մի շարք հանդիպումների ժամանակ Փելոսին արեց հայտարարություններ, որոնց առանցքում նաև ադրբեջանական ագրեսիան էր: Այցի նշանակության ու կարևորության մասին «Հորիզոնի» տաղավարում հեռուստահաղորդավար […]
22:58 19.09.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 12-ից 19-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2252 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 17 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 51-ը՝ ոչ […]
21:52 19.09.2022
Նենսի Փելոսին «Վարդանանք» մեծ կտավի առջև հիշեցրեց քրիստոնյա Հայաստանի պատերազմը Պարսկաստանի (Իրան) դեմ: Հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանը քաղաքագետ Արեգ Քոչինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք սա խնդրահարույց չէր մեզ համար, հատկապես այս շրջանում, և այս հանդիպումները Իրանի տեսանկյունից չե՞ն կարող, այսպես ասած, «նեղացնում» հարևան Իրանին, ով պակաս կարևոր ճնշող հայտարարություններ չի անում՝ ի պատասխան Ադրբեջանի: «Այսպես ասեմ. ես չեմ […]
21:30 19.09.2022
Ինչպիսի՞ քաղաքական քայլերի է սպասում Վաշինգտոնը Երևանից, դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, չնայած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին նշեց՝ հասկանում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է. հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանի հարցին «Հորիզոնի» տաղավարում պատասխանեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը: «Ես այդտեղ մի փոքր այլ շեշտադրում եմ տեսնում. մենք հասկանում ենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և այդ իսկ պատճառով […]
20:00 19.09.2022
Ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եռօրյա այցը Հայաստան: Հիշեցնենք, որ նա պաշտոնական այցով Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ի երեկոյան՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուի և Ջեքի Սփիերի ուղեկցությամբ: ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում,- նշեց Նենսի Փելոսիի […]
18:40 19.09.2022
Այսօր ՀՀ դատախազությունում իմ վերջին աշխատանքային օրն էր․ դիմումիս համաձայն՝ ազատվել եմ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Անցած 5 գերհագեցած, լարված ու հակասական տարիների ժամանակահատվածում ամեն ինչ արել եմ դատախազության և հանրության միջև հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար՝ հիմնվելով առաջին հերթին օպերատիվության, […]
15:55 19.09.2022
Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված: Հարցին, թե ինչու էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», և արդյոք իրենք բոլոր ելույթներում […]
15:13 19.09.2022
Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ոտնահարվել է Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի 25 հազար աշակերտի կրթական իրավունքը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նշված մարզերի որոշ բնակավայրերում եղավ անվտանգային այնպիսի իրավիճակ, որ երեխաները զրկվեցին կրթության իրավունքից, կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունից: Խոսքը թե՛ դպրոցական, թե՛ […]