18:30 22.09.2022
«Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ». թեմայի շուրջ այսօր Մեդիա կենտրոնում քննարկում է անցկացվել, և գործողությունների ուղեցույցը ներկայացրել են ԱԻՆ-ն և քաղաքապետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչները:
«Ամենակարևորը` չպետք է խուճապի մատնվել, հասկանալ իրավիճակը, եթե գտնվում ես տանը, առաջնորդվել համապատասխան ուղեցույցներով. առաջինը հագնվում եք դուք, հագցնում եք ձեր երեխաներին, եթե կան ծերեր, օգնում եք նաև հագնվել նրանց, վերցնում եք առաջին անհրաժեշտության իրերը, կարևոր է, որ դրանք նախօրոք պատրաստեք, որի մեջ պետք է լինեն փաստաթղթերը, արժեքավոր իրերը, որոշակի քանակությամբ ջուր, սնունդ և բջջայիններ, և անջատել էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը, փակել ջրի ծորակները և ամենակարճ ճանապարհով տեղափոխվել դեպի պաշտպանական կառույց: Հարկավոր է չօգտվել վերելակներից, այլ աստիճանասանդուղքով իջնել»,- ասաց ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը:
Նա նաև ներկայացրեց այլ ուղեցույցներ, որոնք էլ կիրառելի են, եթե անձը օդային տագնապի ժամանակ գտնվում է ոչ թե տանը, այլ հասարակական տրանսպորտում, խանութում կամ աշխատանքի վայրում:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի պետ Հարություն Հարությունյանն էլ ներկայացրեց, թե ինչպիսի պատրաստության են բերվել մայրաքաղաքի բազմահարկ շենքերի նկուղները, և կոչ արեց քաղաքացիներին հնարավորինս մաքուր պահել դրանք:
Մանրամասները՝ տեսանյութում:
22:58 20.06.2025
Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի։ Այն դարձել է նաև քաղաքի ներսում հանգստյան օրերը հաճելի անցկացնելու հարմար վայր։ Շարունակում ենք վերափոխել և կենդանացնել հանրային տարածքները՝ Երևանը դարձնելով ավելի կանաչ և հարմարավետ քաղաք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:48 20.06.2025
Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ումՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...
22:34 20.06.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...