12:31 19.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում նշվում է. «Հարգելի՛ բարեկամներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ջերմորեն ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ մենք […]
12:19 19.09.2022
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացվում են ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձությունները։
12:04 19.09.2022
Խոտածածկ տարածքներն այրելու հետևանքով տուժում է բուսական ու կենդանական աշխարհը, հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հայտնելով, որ շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։ Եվս մեկ անգամ նախարարությունը հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների […]
11:59 19.09.2022
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով։ 2022թ. օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2022թ. հուլիսի համեմատ աճել է 0.2%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 5.0%, մանրամասնել է Բիզնես 24 կայքը: Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել […]
11:49 19.09.2022
Բարեկարգվել և ասֆալտապատվել է մայրաքաղաքի Թումանյան 82 փողոցը․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան 82 հասցեի նորակառույց թաղամասում ավարտվել են տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2530 քառ․մետր ճանապարհային և 457 քառ․մետր մայթային հատվածներ։
10:15 19.09.2022
Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Շինաշխատանքների տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ի աշխատակից Խաժակ Նորոյանը տեղեկացնում է, որ այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե վերին շերտը, կատարվում են այլ աշխատանքներ։ Արդեն իսկ 30 հազար քմ մակերեսում այդ աշխատանքներն արված են։ Նա […]
22:34 18.09.2022
Գիտնականները Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել են խորջրյա «պարտեզներ»՝ բնակիչների առատությամբ։ Այս մասին հայտնում է Վելինգթոնի Վիկտորիա համալսարանի մամուլի ծառայությունը։ Խութը գտնվում է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնի ափերի մոտ։ Այն հայտնաբերվել է հեռակառավարվող ստորջրյա մեքենայի միջոցով։ «Մենք իսկապես չգիտեինք, թե ինչ սպասել, երբ առաջին անգամ նավն ուղարկեցինք ջուրը, և անկեղծորեն զարմացանք, երբ այն վայրէջք կատարեց ծովի հատակին […]
20:44 17.09.2022
Պաշտոնական այցով Երեւան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը: Հայտնում են ՀՀ Աժ-ից։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել եւ առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ:
19:58 17.09.2022
«Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով առնվազն 20 նոր ռազմագերի ունենք, թեև այս պահին կարողացել ենք նույնականացնել 10-ին»․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Օրեր առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից միջպետական գանգատ է ներկայացվել անհապաղ միջոցների համար, որտեղ այս պահին դեռևս մեկ նույնականացված […]
19:45 17.09.2022
ՄԱԿ-ը պատրաստ է օգնել Ղրղզստանի և Տաջիկստանի իշխանություններին սահմանային վեճի լուծման հարցում, եթե կողմերը դա խնդրեն, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։ «ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել սահմանային վեճերի կայուն լուծմանը, եթե կողմերի խնդրանքը լինի», – ասել է Դյուժարիկը։ Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը մեծ մտահոգությամբ է հետևում Ղրղզստանի և Տաջիկական սահմանի […]
19:36 17.09.2022
Մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են Փարիզի Palais Royal-ում՝ պահանջելով Էմանուել Մակրոնի հրաժարականը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Սեպտեմբերի 3-ի առաջին ցույցից հետո «Հայրենասերներ» շարժումը կոչ արեց՝ դուրս գալ փողոց՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը և Ֆրանսիայի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալը։ Սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տվել, որ Ֆրանսիայի բնակչության շրջանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աջակցությունը նվազում […]
18:53 17.09.2022
Զապորոժիեի ատոմակայանը կրկին միացել է ուկրաինական էներգացանցին, շաբաթ օրը հայտնել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը: Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանը կրկին էլեկտրաէներգիա է ստանում անմիջապես ազգային ցանցից այն բանից հետո, երբ ինժեներները վերանորոգել են հակամարտության ընթացքում վնասված չորս հիմնական արտաքին էլեկտրահաղորդման գծերից մեկը: ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների […]
18:36 17.09.2022
Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, շաբաթ օրը դիտարկում է անցկացրել Հայաստան- Ադրբեջան սահմանի մի քանի տեղամասերում։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները ցուցադրել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները։ Առաքելությունն այցելել է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկի հետևանքով տուժել է բնակելի […]
17:51 17.09.2022
Վիեննայում թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունենում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ցուցարարները, որոնց մեծ մասը կրում են Ավստրիական արհմիությունների դաշնության խորհրդանիշներով ժիլետներ, ձեռքերին ցուցապաստառներ են՝ «Բարձրացրե՛ք թոշակները տասը տոկոսով», «Մենք միլիոններ չենք ուզում, մենք ուզում ենք ուտել, տաքանալ, ապրել»։ Այսօր Ավստրիայի արհմիությունների դաշնությունը բողոքի ցույցեր է անցկացնում բոլոր դաշնային նահանգներում՝ ընդդեմ գնաճի, էներգակիրների […]
17:40 17.09.2022
Շրջակա միջավայի նախարարությունը փաստահավաք աշխատանքներից հետո նախարար Հակոբ Սիմիդյանի անունից համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի […]
12:48 17.09.2022
ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։ Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին։ […]
11:37 17.09.2022
Հաղորդվել էր 1961 թ ծնված Բորիս Եղիազարյանի անհետ կորելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին Աղի լիճ կոչվող տարածքի հարակից բլրի վրա հայտնաբերվել է Բորիս Եղիազարյանի դիակը՝ կիսանեխած և կենդանիների կողմից հոշոտված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
10:25 17.09.2022
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի առաջնության երկրորդ օրը պայքարի են դուրս եկել երիտասարդները և մի շարք մեդալներ նվաճել: Իրենց բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալներ են նվաճել 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Բրոնզե մեդալների էլ արժանացել են Արփինե Մնացականյանը (50 կգ), Նարեկ Ամիրյանը (71 կգ), Գրիգոր Բեկնազարյանը […]
09:49 17.09.2022
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 608 միլիոնը, իսկ դրանից մահացածների թիվը՝ 6,5 միլիոն, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 608 328 548 դեպք, զոհերի թիվը հասել է 6 501 469-ի։ Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 611 324 387 է, զոհերինը՝ 6 […]
23:00 16.09.2022
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
22:15 16.09.2022
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ադրբեջանական զինված ուժերի չտարբերակված թիրախավորմամբ զուգորդված ռազմական գործողությունների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարձակման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, անվտանգության և առողջության: […]
22:11 16.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է վերջին երեք օրերին զոհված ևս 6 զինծառայողի անուն, այդպիսով, մինչ այժմ ադրբեջանական կողմի հայտնած տվյալների համաձայն՝ վերջին բախումներում ադրբեջանցի 77 զինծառայող է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մինչ նախագահ Ալիևը սոցիալական ցանցերով հայտարարում է, թե նրանք ընկել են հանուն հայրենիքի անվտանգության, ընդդիմադիրները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ է […]
21:07 16.09.2022
Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ […]
21:00 16.09.2022
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Այս և Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան […]
20:46 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին՝ առաջնորդությամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի: Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ներկայացնելով ուխատվոր հայորդիներին՝ Աբգար Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց տիկնանց միության կողմից թեմական կյանքում և […]
19:20 16.09.2022
«Ինֆորմացիոն վակուում պատերազմական իրավիճակում. ո՞վ է լցնում այդ վակուումը»: Թեմայի շուրջ այսօր կարծիքներ են հնչեցրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: «Արդյո՞ք սա վակուում է. ես կասեի, ճիշտն ասած, սա տեղեկատվական աղմուկ է, որը փակում է այդ վակուումը: Այն մանրամասնությունները, որոնք գոնե հնարավոր է բացել այս […]
18:56 16.09.2022
Ադրբեջանական զինուժի հարձակումը եղել է 6 ուղղությամբ: Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանը մխրճվել է մինչև 7,5 կիլոմետր խորությամբ: Այս մասին ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ, մյուս 5 ուղղություններում հակառակորդի ստորաբաժանումների հաջողությունները […]
16:55 16.09.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս. թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խորենացու – Զաքյան փողոցների խաչմերուկում: Նախկինում Խորենացու փողոցով դեպի Մաշտոցի պողոտա երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով: Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի ուղիղ և աջ, իսկ […]
15:46 16.09.2022
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն իր հարձակվողական գործողությունների հետևանքով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, մխրճված որոշ ջոկատներ, խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների անմիջական հսկողության, նաև շրջափակումների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետաքրքրվեց՝ իրենք հիմա […]
15:01 16.09.2022
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում են սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար: «Պետությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում […]