18:45 06.09.2022
Արցախի Շոշ գյուղում թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը: Եկեղեցու բարերարությունը ստանձնել է Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը: Հարակից տարածքը բարեկարգելուց հետո Շոշի Սուրբ Աստվածածինը կգործի:
18:36 06.09.2022
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնապաշարի ավելացումը համալիր իրականացված մի շարք միջոցառումների արդյունք է։ Ամբողջ տարվա ընթացքում շրջակա […]
18:29 06.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, շարունակվել է խստացված անասնահամաճարակային մշտադիտարկումը հանրապետության միս-մսեղիքի իրացման ցանցում: Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 47 կազմակերպություն, որոնցից 12-ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝ Երևան – ստուգվել է 5 […]
18:18 06.09.2022
Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվող ՄԻՊ աշխատակիցների վերապատրաստման դասընթաց: Դասընթացի նպատակն էր քրեադատավարական նոր օրենսդրության լույսի ներքո զարգացնել ՄԻՊ աշխատակազմի կարողությունները՝ ապահովելու համար Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող ամենօրյա մոնիթորինգի ու արձագանքման արդյունավետությունը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի […]
18:13 06.09.2022
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն է «Քրիստոսի սերը առաջնորդում է աշխարհը դեպի հաշտություն և միասնություն», շարունակում է իր աշխատանքները Գերմանիայի Կառլսռուե քաղաքում։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը անցկացվող համաժողովին շուրջ 5000 մասնակիցներ ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։ Մայր Աթոռի պատվիրակությունն իր […]
18:08 06.09.2022
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, Մոսկվայի մարզի Տրոիցա գյուղում 49-ամյա մի կին սպանվել է այն բանից հետո, երբ դիտողություն են արել իր շանն առանց դնչկալի զբոսանքի հանելու համար։ Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնում է «Известия»-ն։ Երկուշաբթի երեկոյան Տատյանան և նրա ամուսին Յուրին զբոսնում էին շան հետ։ Զբոսանքի ժամանակ անհայտ անձը մոտեցել է զույգին և դիտողություն արել, որ […]
15:37 06.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրը նշանավորվել է նաև համաշխարհային երկու ռեկորդներով: ԱԻՆ ՓԾ ՄՓՎ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել են համաշխարհային նոր ռեկորդներ։
15:09 06.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի […]
14:36 06.09.2022
Օգոստոսի 31-ին՝ ժամը 13.30-ին, ԱԻՆ հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Իջևան համայնքի «Գինու գործարանի» հարակից տարածքում չոր խոտածածկ տարածք է այրվում: Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին պարզվել է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Երևանյան փողոցի 73-ամյա բնակիչը տան հետնամասում վառել է փայտածուխի պատրաստման տարայի մեջ եղած փայտը, […]
14:21 06.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ […]
14:12 06.09.2022
Տարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այս պահին շինարարություն է: Երկու տասնամյակ առաջ հիմնանորոգված մշակութային օջախում տարիների ընթացքում բազում խնդիրն էին կուտակվել: «Մեր տեխնիկական հագեցվածությունը բավականին հին էր, շարքից դուրս էին եկել լուսային և ձայնային սարքավորումները: Իսկ թատրոնն առանց լույսի ու ձայնի դժվար է պատկերացնել: Հիմնանորոգումից հետո մենք կունենանք մեծ հնարավորություններ»,- նկատում […]
13:00 06.09.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, Դավթաշեն 1-ին թաղամասի վերջնամասի գազասպառողների, Զովունի գյուղի 28-35-րդ փողոցների, Զորաց, Ձոր 1, 2, Վան թաղամասերի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, […]
12:51 06.09.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Հարությունյանը և Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ներկայացուցիչ Հասմիկ Տիգրանյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարար Իվան Մալենիցայի հետ: Հատկանշական է, որ […]
12:31 06.09.2022
Բորիս Ջոնսոնը հանդես է եկել որպես վարչապետ` իր վերջին ելույթով։ Ելույթից հետո Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը կնոջ հետ լքել է նստավայրը, իսկ Լարի կատուն մնացել է սպասողի դերում։ Ջոնսոնի ելույթը հեռարձակել է The Telegraph-ը։ Ապաստարանից որդեգրված Կատու Լարին Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում ծառայում է 2011 թվականից։ Նա արդեն երեք վարչապետների՝ Դեյվիդ Քեմերոնի, Թերեզա Մեյի և […]
12:17 06.09.2022
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Միջոցառման բացման արարողության մասին պատմում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ներկա են եղել […]
11:44 06.09.2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության , ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, բացահայտել են սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի դեպքը։ Այդ օրը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Աբովյան բժշկական կենտոնից, որ «դեմքի, պարանոցի շրջանի ծակած վերք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա […]
11:36 06.09.2022
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.50-ին, Երևան-Արմավիր ճանապարհին՝ Մայիսյան գյուղում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարի. «Ֆորդի» 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 18-ամյա ուղևոր Իսահակ Մ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
11:17 06.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու ընտանեկան բռնության՝ 5-ական, խարդախության՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, սպանության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, […]
11:12 06.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի դին՝ «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք» ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել 2022թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00:30-ին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի […]
10:37 06.09.2022
Դոնեցկի մարզում ութերորդ դասարանցին բռնաբարել է 12-ամյա աղջկան և սոցցանցերում հրապարակել բուլինգի տեսանյութ։ Այս մասին հայտնում է Դոնեցկի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունը, հայտնում է Կորրեսպոնդենտը։ Կոնստանտինովկայի մի բնակչուհի դիմել է ոստիկանություն՝ իր դստեր բռնաբարության մասին հաղորդումով։ Նա հայտնել է, որ աղջկան բռնաբարել են օգոստոսի 29-ին լքված դպրոցի տարածքում։ Ոստիկանները պարզել են բռնաբարողի ինքնությունը, նա տեղի […]
09:50 06.09.2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ: Պարտիայի 35-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:
09:23 06.09.2022
Սեպտեմբերի 6-ին, ժամը 08:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 25 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։ Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ […]
08:53 06.09.2022
Սեպտեմբերի 6-ին, ժամը 06:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում այրվում է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր:
23:34 05.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորքի 8-րդ միկրոշրջան, 2-րդ Շրջադարձային փ. 1, 2, 3, 4, 5, Մինսկի փողոցի 13, 14, 15 բնակելի շենքեր, Մինսկի փողոցին հարակից սեփական տներ, Ավան Դավիթ Մալյան փ. սեփական տներ, հարակից […]
21:30 05.09.2022
Երևանի տրանսպորտի, երթևեկության, աղբահանության, բարձրահարկերի, վերելակների ու մուտքերի դռների, աղբահանության, լուսավորության ու բազմաթիվ այլ հարցեր այսօր կրկին քննարկվել են Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ: Աշնան առաջին նիստի առաջին տեղեկությունը եղանակի մասին է: Ամառվա տապը մի քիչ կնահանջի: Ջերմաստիճանը կիջնի մինչև 36 աստիճան: Լավ լուրերի շարքից է այն, որ կանգառների սպասասրահները կարդիականացվեն: Մրցույթ արդեն հայտարարվել […]
20:57 05.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ, Երևանի Կարեն Դեմիրճյանի անցվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, […]
20:29 05.09.2022
Օգոստոսի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը նշում էր, որ ժամը 4.35-ի սահմաններում հաշփտակել են ոսկյա շղթա։ Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Տուժողը տաքսու վարորդ էր։ Ժամը 3.30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում երկու հոգի կանգնեցրել էին նրա մեքենան։ Ուղևորվել էին դեպի Ավան՝ Մարշալ Խուդյակովի […]
19:35 05.09.2022
Oգոստոսի 10-ից մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ: Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Oգոստոս ամսվա 20 օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության ընթացքում առավոտյան 4:00-ից […]